Եվրոպական խորհրդարաններում կանայք սեռական բռնության են ենթարկվում
Հոկտեմբեր 17, 2018 14:50 Asia/Tehran
Հետազոտությունները ցույց են տալիս, որ եվրոպական խորհրդարաններում կանանց նկատմամբ իրականացվող սեռական բռնության դեպքերը մտահոգության տեղիք են տվել:
«Ֆրանս -24» հեռուստաալիքը չորեքշաբթի օրը հաղորդել է.«Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի և միջպառլամենտական միության կողմից անցկացված հետազոտությունները ցույց են տալիս, որ եվրոպական խորհրդարաններում կանանց 85 տոկոսը հոգեբանական բռնության է ենթարկվում և այդ բռնություններն անցած չորս տարվա ընթացքում ավելացել են»:
Ըստ հետազոտության արդյունքների, եվրոպական խորհրդարանների կին աշխատակիցներն առավել քան կին պատգամավորները, ենթարկվում են սեռական բռնության ու ոտնձգության և խորհրդարանների մեծ մասը չունեն որևէ մեխանիզմ այդ խնդրին դիմակայելու համար:
Պիտակ