Եվրոպական խորհրդարաններում կանայք սեռական բռնության են ենթարկվում
https://parstoday.ir/hy/news/world-i99535-Եվրոպական_խորհրդարաններում_կանայք_սեռական_բռնության_են_ենթարկվում
Հետազոտությունները ցույց են տալիս, որ եվրոպական խորհրդարաններում կանանց նկատմամբ իրականացվող սեռական բռնության դեպքերը մտահոգության տեղիք են տվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 17, 2018 14:50 Asia/Tehran
  •  Եվրոպական խորհրդարաններում կանայք սեռական բռնության են ենթարկվում

Հետազոտությունները ցույց են տալիս, որ եվրոպական խորհրդարաններում կանանց նկատմամբ իրականացվող սեռական բռնության դեպքերը մտահոգության տեղիք են տվել:

«Ֆրանս -24» հեռուստաալիքը չորեքշաբթի օրը հաղորդել է.«Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի և միջպառլամենտական միության կողմից անցկացված հետազոտությունները ցույց են տալիս, որ եվրոպական խորհրդարաններում կանանց 85 տոկոսը հոգեբանական բռնության է ենթարկվում և այդ բռնություններն անցած չորս տարվա ընթացքում ավելացել են»:

Ըստ հետազոտության արդյունքների, եվրոպական խորհրդարանների կին աշխատակիցներն առավել քան կին պատգամավորները, ենթարկվում են սեռական բռնության ու ոտնձգության և խորհրդարանների մեծ մասը չունեն որևէ մեխանիզմ այդ խնդրին դիմակայելու համար: