ԱՄՆ-ն դեմ է ՀԳՀԾ-ն պահպանելու ԵՄ-ի քաղաքականությանը
https://parstoday.ir/hy/news/world-i99544-ԱՄՆ_ն_դեմ_է_ՀԳՀԾ_ն_պահպանելու_ԵՄ_ի_քաղաքականությանը
ԵՄ-ում ԱՄՆ դեսպանն ասել է. «Վաշինգտոնը դեմ է Իրանի հետ միջուկային համաձայնությունը պահպանելու Եվրոպայի կողմնորոշմանը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 18, 2018 03:36 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն դեմ է ՀԳՀԾ-ն պահպանելու ԵՄ-ի քաղաքականությանը

ԵՄ-ում ԱՄՆ դեսպանն ասել է. «Վաշինգտոնը դեմ է Իրանի հետ միջուկային համաձայնությունը պահպանելու Եվրոպայի կողմնորոշմանը»:

ԵՄ-ում ԱՄՆ դեսպան Գորդոն Սոնդլանդը, չորեքշաբթի օրը «Եվրոնյուզ» հեռուստակայանին տված հարցազրույցում նշել է. «ԱՄՆ-ն դեմ է ԻԻՀ-ի կապակցությամբ ԵՄ-ի կողմնորոշմանն ու ԱՄՆ-ի հեռանալուց հետո ՀԳՀԾ-ն պահպանելուն ուղղված այդ միության ջանքերին»:

«Իրանի պատժամիջոցները շրջանցելու համար Եվրոպայի հետապնդած հատուկ մեխանիզմները չեն աշխատելու, քանի որ ընկերություններից շատերը չեն համագործակցի այս կառույցի հետ»,-հայտարարել է Գորդոն Սոնդլանդը:

ԵՄ-ում ԱՄՆ դեսպանն ասել է. «Արտասահմանյան ընկերությունները պետք է ընտրություն կատարեն Իրանի կամ ԱՄՆ-ի հետ առևտուր ունենալու միջև, քանի որ չեն կարող երկու երկրի հետ էլ առևտրական գործարքներ իրականացնել»: