ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ շրջափակումների սահմանումը քննադատության է արժանացել
ԱՄՆ-ում Իսլամական ժողովուրդների շարժման առաջնորդը քննադատել է այդ երկրի կողմից Իրանի և այլ երկրների դեմ շրջափակումների սահմանումը:
Ինչպես հաղորդում է ՖԱՐՍ լրատվական գործակալությունը, ԱՄՆ-ում Իսլամական ժողովուրդների շարժման առաջնորդ և քաղաքացիական ակտիվիստ Լուիս Ֆարախանն ասել է.«Իրանի և այլ երկրների դեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կառավարության կողմից շրջափակումների սահմանումը ահաբեկչության մեկ այլ տեսակ է»:
Ֆարախանը հավելել է.«Թրամփը այլ երկրների դեմ շրջափակումներ է սահմանում, որպեսզի վնասի այդ երկրների ժողովուրդներին»:
2018 թ. մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկնելով Իրանի դեմ հնացած և անհիմն մեղադրանքները, հայտարարեց Իրանի միջուկային ծրագրի շուրջ կնքված համաձայնագրից` «Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից» (ՀԳՀԾ) ԱՄՆ-ի միակողմանիորեն դուրս գալու և 90-180 օրվա ընթացքում Իրանի դեմ շրջափակումների վերականգնման մասին:
Թրամփի այդ քայլին բացասաբար արձագանքեցին Վաշինգտոնի արևմտյան դաշնակիցները: