Մեծացել է ամերիացի զինծառայողների անօրինական նեկայությունը Սիրիայում
ԱՄՆ-ն վերջին շաբաթների ընթացքում Սիրիայի արևելքում մեծացրել է իր զինտեխնիկայի և ստորաբաժանումների քանակը և ընդլայնել է իր ներկայությունը հատկապես այդ երկրի քրդաբնակ շրջաններում:
ԱՄՆ-ն շաբաթ օրը 50 ռազմական մեքենա է տեղակայել Սիրիայի Դեյր Էլ-Զորի արևելյան հատվածում Հաջին ավանի մոտ գտնվող իր նոր ռազմաբազայում:
Հոկտեմբերի 4-ին ևս ԱՄՆ-ից նոր զինուժ և ռազմածովային հրացանակիրներ են ժամանել Սիրիայի արևելյան հատված և տեղակայվել են Հաջին ավանի մոտ:
Ավելի վաղ, ԱՄՆ-ն 19 ռազմաբազա ուներ Սիրիայի արևելյան շրջաններում, որոնց ավելացել են ևս մի քանի նոր բազաներ, այդ թվում՝ Ալ-Ամար հանքավայրի մոտ գտնվող ռազմաբազան: Ընդլայնվել է նաև Հալեպ նահանգի հյուսիսում գտնվող Սերին բազան:
ԱՄՆ-ն և նրա դաշնակից երկրները, 2014 թվականի օգոստոսին ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի պատրվակով և առանց Սիրիայի կառավարության հետ համաձայնեցման, միջազգային կոալիցիա կազմեցին: Նրանք առ այսօր հրի ու սրի են քաշել Սիրիայի մեծ թվով անմեղ քաղաքացիների և ավերել են այդ երկրի ենթակառուցվածքների մեծ մասը:
Սիրիայի ժողովուրդն ու կառավարությունը անօրինական են համարում ամերիկացի զինծառայողների մուտքը Սիրիա: Սիրիայի պատասխանատուները տարբեր շրջանակներում ընդգծել են այդ հարցը: