Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ (96)
(last modified Sat, 05 Jan 2019 16:14:42 GMT )
Հունվար 05, 2019 19:44 Asia/Tehran

«Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:

 

Իրանցի գիտնականները նախագծել են ինքնավերելակային անվասայլակ, որը կարող է ընտրել հատակից բարձրությունը: Անվասայլակները տարբեր տեսակի են լինում ՝ պարզ , պատգարակային ու բաղնիսային : Գիտնականների նախագծած նոր անվասայլակը կարող է ըստ օգտագործողի հարմարավետության, ընտրել հատակից բարձությունը : Հակառակ անվասայլակների մյուս տեսակների, նոր տարբերակը կարող է հավաքվել ՝ զբաղեցնելով ավելի փոքր տարածք: Նոր անվասայլակի շնորհիվ, օգտագործողը կարող է անկախ օգտագործել սայլակը և տեղաշարժվել :

Նոր նախագծում համադրվել են անվասայլակի ու վերելակի ծրագրերը: Անվասայլակն արտաքին տեսքով նմանում է սովորական սայլակներին: Նոր գյուտը հնարավորություն է տալիս օգտագործողին ինքնուրույն մոտենալ մահճակալին, օգտվել բաղնիքից ու սանհանգույցից: Նոր անվասայլակն ունի մի քանի առավելություններ : Այն կարելի է հավաքել ՝ փոքր տարածք զբաղեցնելու համար: Հնարավոր է նաև հավելյալ ու լրացուցիչ ծրագրեր միացնել սայլակի վրա, որն էլ ավելի մատչելի է դարձնելու սայլակը: Նոր գյուտը կարող է օգնել տարեցներին, հաշմանդամներին ու տարատեսակ շարժողական հիվանդներին:

 

Իրանցի գիտնականները նախագծել են ինքնավերելակային անվասայլակ, որը կարող է ընտրել հատակից բարձությունը:

 

Իրանցի մի գիտնական նանոմասշտաբով մանր գլոբուսներ է պատրաստել , որոնց օգնությամբ կարելի է ստանալ ավելի ճկուն ու կանաչ ցեմենտ: Ռայսի համալսարանի նյութերի ոլորտի գիտնականը և նրա գործընկերները ստացել են կալցիումի սիլիկատի մանր գլոբուսներ: Ըստ հեղինակ գիտնականի, գլոբուսներն իրականում պատրաստվում են փոքրածախս բլոկներով: Այս մեթոդով սպառվում է ավելի քիչ էներգիա: Գլոբուսները ստեղծվել են լվացող միջոցներ հիշեցնող մակերեսային ակտիվ նյութերից նանոմասշտաբով մանրահատիկների լուծույթում: Կարելի է գլոբուսներին դրդել միաձուլվել և ստեղծել կարծր նյութեր, որոնք ամրության, ճկունության ու մնայունության առումներով գերազանցելու են պորտլենդյան ցեմենտին:  Նախագծին մասնակից գիտնականի ասածով, ցեմենտի մասնիկներն անահաչափ են: Դրա հետևանքով հավանական ճեղքվածքներ կարող են լինել: Իմանալով նոր նոյթի սահմանափակումները : Կարող ենք պոլիմերային կամ այլ տեսակի նյութեր տեղադրել գլոբուսների միջև ՝ ամբողջ ընթացքում  կառուցվածքը վերահսկելու համար: Այդպիսով ճեղքվածքի կանխատեսումն ավելի ստույգ է լինելու: Գլոբուսները կիրառվում են ցեմենտի ստեղծման, կերամիկային, կամպոզիտայինու ոսկրային հյուսվածքների ճարտարագիտության համար:

 

Իրանցի մի գիտնական նանոմասշտաբով մանր գլոբուսներ է պատրաստել , որոնց օգնությամբ կարելի է ստանալ ճկուն ու կանաչ ցեմենտ:

 

 

Սպահանի պոլիտեխնիկ համալսարանի գիտնականները նախագծել են կենսաբանական սենսորների նանո մասնիկներ, որոնք կարող են ախտորոշել թոքերի քաղցկեղը նախնական փուլերում: Ընդհանուր առմամբ վաղաժամ ախտորոշումը համարվում է քաղցկեղի բուժման գլխավոր գործոններից մեկը: Քաղցկեղի ամենավնասակար տեսակներից մեկը թոքի քաղցկեղն է, քանի որ նախնական փուլերում այն ոչ մի ախտանշան չունի և հիվանդն բուժման մասին է մտածում հիվանդության արդեն առաջացած փուլերում: նախագիծը փորձում է քիչ խտության պայմաններում գնահատել քաղցկեղի բիոմարկերների կամ կենսաբանական սենսորների քանակը, որով էլ հնարավոր կլինի նախնական փուլերում ախտորոշել քաղցկեղ հիվանդությունը: Այսօր կենսաբանական սենսորների գնահատման ազդեցիկ ու ոչ-ագրեսիվ մեթոդներից մեկը էլեկտրոքիմիական բիոսենսորների կիրառումն է: Այդպիսով ուսումնասիրության նպատակը թոքերի քաղցկեղին EGFR  առնչվող բիոսենսորների գնահատման ԴՆԹ-ի էլեկտրաքիմիական նանչափսերի բիոմարկերների նախագծումն ու զարգացումն է: Նախագծի գլխավոր ձեռքբերումներից մեկն էլ գերզգայուն բիոմարկերների հայտնաբերումն է: Նախագծի իրական գործառույթը գերզգայուն ոչ-ագրեսիվ , պարզ ու էժանագին մեթոդ համարվող բժշկական ախտորոշման կլինիկաներում ու լաբորատորիաներում  քաղցկեղի բիոմարկերների կլինիկական ախտորոշումն է:

Թոքերի քաղցկեղով հիվանդների ավելի քան 80 տոկոսի մոտ հեռացման գենետիկական ու կետային շեղումներ են արձանագրվել ՝ որոնք առկա են համապատասխանաբար քաղցկեղային բջիջների 19-րդ և 21-րդ բիոմարկերներում : Էլեկտրաքիմիական սենսորների միջոցով 21-րդ կետային գենետիկական շեղումներն առ այսօր չէին արձանագրվել:

 


Սպահանի պոլիտեխնիկ համալսարանի գիտնականները նախագծել են կենսաբանական սենսորների նանո մասնիկներ:

 

Առաջին անգամ երեք հաշմանդամներ ողնուղեղում էլեկտրոդի պատվաստման միջոցով կարողացել են քայլել: Էլեկտրոնիկ սարքն ապահովել է ոտքերի ու գլխուղեղի նեյրոնների միջև կապը: Բավական է մտածել կանգնելու կամ քայլելու մասին: Հաջորդ փուլում կարելի է կանգնել կամ քայլել:

 


Առաջին անգամ երեք հաշմանդամներ ողնուղեղում էլեկտրոդի պատվաստման միջոցով կարողացել են քայլել:

 

Ավելի վաղ գիտնականները ենթադրում էին, որ հաշմանդամություն առաջանալուց հետո , ողնաշարի վնասված բաժնից ներքև գտնվող նեյրոնային ցանցը չի վերաակտիվանում և խախտվում է գլխուղեղի հետ նրա կապը: Սակայն նոր մեթոդը կարող է օգնել միլիոնավոր հաշմանդամների: Վերջիններս սակայն բուժման այս մեթոդով կարող են վարժություններ կատարել: Արկածի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անհատներից մեկն ավելի վաղ կարող էր միայն շարժել իր գլուխը, ձեռքերն ու կրծքավանդակը: Ուսումնասիրության համար ներդրումը էին կատարվեել Առողջության ազգային կազմակերպությունը, Լուիս Վիլի ու Կալիֆորնիայի համալսարանները, նաև Կրիստոֆերդի և Դանառիուզի հիմնադրամը: