ԻԻՀ քառասնամյա արտաքին քաղաքականությունը (Մաս13.Իրանի իսլամական հանրապետության նկատմամբ ԱՄՆ-ի քառասնամյա թշնամանքը)
Իրանի իսլամական հեղափոխության 40-ամյակին նվիրված այս հաղորդաշարի ընթացքում քննարկվում է վերջին չորս տասնամյակների ընթացքում ԻԻՀ արտաքին քաղաքականությունը :
Նախորդ հաղորդման ընթացքում համառոտ կերպով անդրադարձանք Իրանի իսլամական հանրապետության նկատմամբ ԱՄՆ-ի քառասնամյա թշնամության երկու գործոններին՝ ինքնության հակասություններին և Իրանի անկախությանն ԱՄՆ-ի ընդդիմությանը: Այս հաղորդման ընթացքում քննարկելու ենք ևս երկու գործոններ՝ Իսրայելին ցուցաբերվող ԱՄՆ-ի աջակցությունը և Իրանի իսլամական հեղափոխության ինֆորմատիվ բնույթը:
***
Երկակի փոխզիջում / դիմադրություն՝ սիոնիստական ռեժիմի առանցքայնությամբ
Իրանի իսլամական հանրապետության նկատմամբ ԱՄՆ-ի թշնամության գլխավոր պատճառն այն է, որ Իսլամական հեղափոխության արդյունքում, Միջինարևելյան տարածաշրջանում ձևավորվեց երկակի փոխզիջում / դիմադրություն։ Տարածաշրջանում փոխզիջման / դիմադրության առճակատման առանցքը Սիոնիստական ռեժիմն է։ Փոխզիջման առանցքը գտնվում է արևմտյան պետությունների, հատկապես ԱՄՆ-ի հովանավորության ներքո, որն ընթանում է Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների նորմալացման ուղղությամբ: Իսկ դիմադրության առանցքը գտնվում է Իրանի իսլամական հանրապետության առաջնորդության ներքո, որը չի ճանաչում Սիոնիստական ռեժիմը։
Սիոնիստական ռեժիմի նկատմամբ Իրանի ընդդիմությունն սկսվեց Իսլամական հեղափոխության հաղթանակի սկզբից, երբ լուսահոգի Իմամ Խոմեյնին ասաց-«Իսրայելը պետք է վերանա աշխարհի երեսից»։ ԱՄՆ-ի ժամանակի պետքարտուղարի տեղակալ Մարթին Ինդայքն այս կապակցությամբ ասել է․-«Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի ընդդիմանալու գլխավոր պատճառն այն է, որ փոխզիջման գործընթացի նկատմամբ Իրանի քաղաքականության մեջ ոչ մի փոփոխություն չի առաջացել»։
Իրանի իսլամական հանրապետությունը մշտապես Սիոնիստական ռեժիմը որպես կեղծ ռեժիմ է ճանաչել և տարբեր քայլերով դեմ է հանդես եկել արաբների ու սիոնիստական ռեժիմի միջև հաշտության նախագծին։ Իրանն ընդդիմացել է 1991 թ․-ին Մադրիդյան խաղաղության կոնֆերանսին, 1993 թ․-ին Օսլոյի համաձայնագրին, Քեմփդեյվիդյան դաշինքին և Մեծ Միջին Արևելք նախագծին։
Լիբանանի Հեզբոլլահի դեմ 33-օրյա, Գազայի հատվածի դեմ 8-օրյա, 22-օրյա և 51-օրյա պատերազմներում Սիոնիստական ռեժիմի կրած պարտության գլխավոր պատճառներից մեկն Իրանի իսլամական հանրապետության կողմից Լիբանանի Հեզբոլլահին և Պաղեստինի Դիմադրության խմբերին ցուցաբերվող աջակցությունն էր:
«Երկակի փոխզիջում/դիմադրություն»-ն արտահայտում է երկու երկրի քաղաքական ու կրոնական տարբեր ինքնությունները: Սիոնիստական ռեժիմի առանցքայնությամբ այս երկակիությունն ավելի է ընդգծվել Դոնալդ Թրամփի վարչակազմում: Իսկ Արաբիան, Սիոնիստական ռեժիմը և ԱՄՆ-ն համարվում են փոխզինջման առանցքի երեք գլխավոր կողմերը: Նրանք վերջին երկու տարիներին Միջին Արևելքում կազմել են չարիքի եռանկյունի՝ ընդդեմ Իրանի իսլամական հանրապետության: Փոխզիջում/դիմադրություն երկակիությունը Իրանի ու ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականությունների առճակատման է հանգեցրել: Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն այդ մասին ասում է.«Տարածաշրջանում ԱՄՆ-ի հետապնդած նպատակները 180 աստիճանով տարբերվում են Իրանի նպատակներից»:
Իրանի իսլամական հանրապետությունը տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքականություններին դիմակայելու համար, տարածաշրջանի անկախ երկրներին քաղաքական ու խորհրդատվական աջակցություն ցուցաբերելով, տարածաշրջանի ժողովուրդների հետ շփվելը ներառել է իր օրակարգում: Իսկ տարածաշրջանի ժողովուրդներն ընդունելով Իրանի իսլամական հեղափոխության գաղափարները, դիմադրության խմբեր են կազմել իրենց երկրներում: Հեզբոլլահն աճել է տարածաշրջանի երկրներում և այսօր մենք տեսնում ենք, որ Իրաքում ձևավորվել է Հաշդ Ալ Շաաբին, Եմենում Անսար Ալլահը: Իսկ Սիրիայում էլ ձևավորվել են դիմադրության խմբեր: Այս բոլոր խմբերը գործում են Լիբանանի Հեզբոլլահի նման: Այսօր այդ խմբերի դերը մեծացել է երկրների իշխանության կառուցվածքում, քանզի ժողովուրդը աջակցում է դիմադրության խմբերին և համոզված է, որ նրանք համապատասխանում են իրենց ինքնությանն ու արժանապատվությանը:
Նման պայմաններում, ԱՄՆ-ն վերջին տարիներին մշտապես պնդել է, որ Իրանը տարածաշրջանի համար սպառնալիք է: ԱՄՆ-ի Ազգային անվտանգության փաստաթղթերում ևս Իրանի տարածաշրջանային սպառնալիք ներկայացնելու պնդումը հատուկ տեղ ունի: Ամերիկացի պաշտոնյաները խոստովանել են, որ Իրանի իսլամական հանրապետությունը տարածաշրջանում փոխել է ուժի հավասարակշռությունը և դա նշանակում է,որ ԱՄՆ-ի շահերը սպառնալիքի տակ են: Այս նախադասությունը նույնությամբ նշվել է ԱՄՆ-ի 2018 թվականի Ազգային անվտանգության ռազմավարության փաստաթղթում:
Ամերիկյան Rand վերլուծական կենտրոնն ԱՄՆ-ի առջև ծառացած սպառնալիքների վերաբերյալ ներկայացրած իր վերջին զեկույցում գրել է.«Կարևորագույն սպառնալիքներից մեկը Իրանի աճող տարածաշրջանային ազդեցությունն է ,որը պետք է կանխել»:
Ըստ ամերիկյան վերլուծական կենտրոնի հեռանկարային ուսումնասիրության՝ Իրանը 2035-2050 թթ.-ին կդառնա «Տարածաշրջանի կարևոր ուժը»: Կենտրոնը զգուշացրել է ԱՄՆ-ի դեմ ուղղված Իրանի հզորանալու հետևանքների կապակցությամբ, ինչը պատճառ է դարձել, որ ԱՄՆ-ն միակողմանի առճակատման կամ ԱՄՆ-ի տարածաշրջանային դաշնակիցների միջոցով պրոքսի պատերազմ սանձազերծելու ռազմավարություն կիրառի Իրանի իսլամական հանրապետության դեմ:
Իրանի իսլամական հեղափոխության ինֆորմատիվ բնույթը
Իրանի իսլամական հանրապետության նկատմամբ ԱՄՆ-ի թշնամության գլխավոր պատճառներից մեկը Իրանի իսլամական հեղափոխության ինֆորմատիվ և լուսաբանող բնույթն է: Ինֆորմատիվ բնույթում նկատի է առնվել այլ ժողովուրդների՝ ներքին բռնապետությունից և համաշխարհային իմպերիալիզմից ու գաղութատիրությունից փրկվելը: Իրականում որպես Իսլամական հեղափոխությունից ելած քաղաքական համակարգ, Իրանի իսլամական հանրապետության առաքելությունն է՝ աշխարհի մուսուլման և ճնշված ժողովուրդներին իրազեկել իրենց անարդար վիճակի մասին:
Իսլամական հեղափոխության հաղթանակը և ԶԼՄ-ներում դրան անդրադարձն ամրապնդել է մուսուլմանների կրոնական ինքնության զգացումը և թափ հաղորդել իսլամական հասարակություններում իսլամի քաղաքական կյանքի վերականգնման գործընթացին, քանզի հակակրոն կառավարության տապալման գործում Իրանի մուսուլման հասարակության ջանքերը դրական ազդեցություն են թողել նրանց վրա: Իրանում Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, որոշ փորձագետներ կանխատեսել էին, որ Մալայզիայի ու Ինդոնեզիայի նման երկրները կարող են դառնալ «մեկ այլ Իրան»:
Իրանի իսլամական հեղափոխության ինֆորմատիվ բնույթի մասին գերապատիվ առաջնորդն ասել է.«Այսօր այն մեծ գլխացավանքը, որ ստեղծվել է իմպերիալիստական ճամբարի, մասնավորապես ԱՄՆ-ի ու սիոնիզմի համար, այն պատճառով է, որ մուսուլմանները եկել են ինքնագիտակցության, ինչում մեծ դեր են ունեցել լուսահոգի Իմամ Խոմեյնին, Իրանի ժողովուրդը և Իսլամական հեղափոխությունը: Նրանց մեծ գլխացավանքը այդ պատճառով է, ուստի նրանք ուզում են ճնշել դա»:
Հենց Իրանի իսլամական հանրապետության ինֆորմատիվ բնույթի շնորհիվ 2011 թվականից ի վեր արաբական աշխարհում սկսվեց իսլամական զարթոնքը: Մի կողմից մարդիկ ընդվզեցին թագավորների ու բռնատերերի դեմ, մյուս կողմից դեմ հանդես եկան իրենց երկրների ներքին գործերին ԱՄՆ-ի միջամտության դեմ: Այս երկու գործոնների արմատները գալիս են Իրանի իսլամական հեղափոխության ինֆորմատիվ բնույթից:
Հարկ է նշել, որ Իրանում Իսլամական հեղափոխության հաղթանակով և երկրում կրոնի իշխելով, վերացավ օտարերկրյա ուժերից Իրանի իսլամական հանրապետության կախվածության մոդելը և Իրանը դուրս եկավ ԱՄՆ-ի ու Արևմուտքի առանցքից: Իրականում ԱՄՆ-ի ու Իրանի իսլամական հանրապետության միջև ստեղծվեց ինքնության հակադրություն: Արտաքին քաղաքականության մեջ անկախության մոդելին հետևելով և դրան զուգընթաց տարածաշրջանում Իրանի իսլամական հանրապետության ռազմավարական դիրքի ամրապնդմամբ, ԱՄՆ-ի քաղաքական, տնտեսական ու ռազմական շահերի մեծ մասը հայտնվեց վտանգի տակ: Սիոնիստական ռեժիմի և նրա անօրինական քաղաքականությունների նկատմամբ Իրանի ընդդիմությունը, իսլամական հանրապետության նկատմամբ ԱՄՆ-ի թշնամության շարունակման կարևոր պատճառներից է համարվում: Ի դեպ Իրանի իսլամական հեղափոխության ինֆորմատիվ բնույթը պատճառ է դարձել, որ իսլամ աշխարհի ժողովուրդներն ատեն ԱՄՆ-ին: Այս շրջանակում է գտնվում 2011 թվականից արաբական աշխարհում ձևավորված իսլամական զարթոնքը: Այս ցիկլը պատճառ է դարձել, որ ԱՄՆ-ն 40 տարի շարունակ թշնամություն տածի Իրանի իսլամական հանրապետության նկատմամբ։ Իհարկե ժամանակի ընթացքում այդ թշնամանքն ավելի է խորացել :