ԻԻՀ-ի քառասնամյա արտաքին քաղաքականությունը(Մաս չորրորդ՝ Արտաքին քաղաքականության մասին Իմամ Խոմեյնիի տեսակետները)
(last modified Sat, 05 Jan 2019 17:07:11 GMT )
Հունվար 05, 2019 20:37 Asia/Tehran
  • ԻԻՀ-ի քառասնամյա արտաքին քաղաքականությունը(Մաս չորրորդ՝ Արտաքին քաղաքականության մասին Իմամ Խոմեյնիի տեսակետները)

Իրանի իսլամական հեղափոխության 40-ամյակի հետ կապված մի քանի հաղորդումների ընթացքում քննարկելու ենք վերջին չորս տասնամյակներում ԻԻՀ-ի արտաքին քաղաքականությունը: Այս հաղորդման ժամանակ քննարկելու ենք Իրանի իսլամական հեղափոխության արտաքին քաղաքականության սկզբունքները:

Բարոյականությունն արտաքին քաղաքականության մեջ և դրա ապացույցները

Թեև 21-րդ դարում քաղաքականության բարոյական դառնալը դարձել է արևմտյան ուժերի գերակայություններից մեկը, սակայն լուսահոգի Իմամ Խոմեյնին Իրանի իսլամական հեղափոխության առաջին օրերին ընդգծեց արտաքին քաղաքականության մեջ բարոյականությանն ու մարդկայնությանն ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը: Իմամ Խոմեյնին ընդգծելով հեղափոխության բովանդակության մարդկային ու բարոյական լինելու փաստն ասում է. «Այս հեղափոխության բովանդակությունը եղել է իսլամը, իսլամական բարոյականությունը, մարդկային բարոյականություն ու մարդկային սկզբունքների հիման վրա մարդկանց դաստիարակությունը»:

Քաղաքականության, այդ թվում նաև արտաքին քաղաքականության հանդեպ նույն այս բարոյական հայացքի հիման վրա է, որ Իմամ Խոմեյնին ընդգծում է մի շարք սկզբունքներ, այդ թվում այլ երկրների ներքին հարցերին չմիջամտելը, փոխադարձ հարգանքը, այլ ժողովուրդների հանդեպ հանդուրժողականությունն ու նաև բռնարարքների մերժումը: Նա փոխադարձ հարգանքի և միմյանց ներքին հարցերին չմիջամտելու կապակցությամբ ասում է. «Մենք հայտարարում ենք, որ որևէ իսլամական կամ ոչ-իսլամական երկրի դեմ ոտնձգության մտադրություն չունենք: Մենք ցանկանում  ենք, որ իսլամական բոլոր երկրներն իրենց շրջապատում միմյանց հետ եղբայրներ լինեն»: Նա մեկ այլ տեղ ասում է, որ «Իրանի ժողովուրդը թույլ չի տա, որ որևէ այլ ժողովուրդ միջամտի իր ներքին գործերին, պահպանելու է իր անկախությունն ու ազատությունը և բոլոր երկրների հետ վարվելու է փոխադարձ հարգանքի հիման վրա»: Ի դեպ նա այլ ժողովուրդների հետ համախոհության, խաղաղության ու հանդուրժողականության մասին բազմիցս հայտարարել է. «Բոլոր պետությունների հանդեպ հանդուրժողական ենք լինելու և որևէ ժամանակ չենք ցանկանում բռնության դիմել»: «Մենք խաղաղություն ենք ցանկանում, շատ էլ խաղաղություն ենք ցանկանում: Մենք ցանկանում ենք խաղաղության մեջ լինել աշխարհի բոլոր ժողովուրդների հետ: Ցանկանում ենք համերաշխություն ունենալ աշխարհի հետ: Մենք ցանկանում ենք աշխարհի ժողովուրդների մեջ ապրել»: «Մենք որևէ ժողովրդի հետ վատ չենք: Իսլամը եկել էր բոլոր ժողովուրդների համար, մարդու համար...»: «Որևէ տեղի հետ հումանիտար կապերի համար արգելքներ չկան և մենք ժողովուրդների հետ լավ ենք»:

Հետևաբար արտաքին քաղաքականության բնագավառում Իմամ Խոմեյնիի գլխավոր առանձնահատկություններից մեկը այլ ժողովուրդների ու պետությունների հետ հարաբերություններում բարոյականության սկզբունքի հանդեպ հարգանքն է:

 

«Նաֆյ-ե սաբիլ»-ը, տիրակալությանը չենթարկվելն ու անկախության ընդգծումը

 

Արտաքին քաղաքականության մեջ Իմամ Խոմեյնիի  ուշադրության կենտրոնում գտնվող մյուս գլխավոր սկզբունքը ղուրանական «Նաֆյ-ե սաբիլ» սկզբունքն է: Համաձայն այս սկզբունքի «Աստված չի թույլատրում հավատացյալների վրա անհավատների տիրակալությունը»: Այս հիման վրա Իմամ Խոմեյնին մասնավոր կերպով ընդգծում է արտաքին քաղաքականության մեջ տիրակալության մերժումը: Նա այս կապակցությամբ ասում է. «Մեր տրամաբանությունը իսլամի տրամաբանությունն է և դա այն է, որ օտարի տիրակալությունը չպիտի ձեզ վրա լինի: Դուք  չպիտի օտարի տիրակալության տակ հայտնվեք: Մենք էլ ցանկանում ենք տիրակալության տակ չգնալ»: Միևնույն ժամանակ նա ասում է. «Եթե իսլամական պետությունների և օտար պետությունների միջև հաստատվող քաղաքական կապերը պատճառ դառնան, որ անհավատները տիրապետություն տարածեն մուսուլմանների կյանքի, հողերի ու գույքի վրա և կամ նրանց քաղաքական գերության պատճառ դառնան, այդ հարաբերությունները հարամ (անթույլատրելի) են, կնքված պայմանագրերն անվավեր են և բոլոր մուսուլմանների համար պարտադիր է ուղղություն ցույց տալ իրենց առաջնորդներին և նույնիսկ բացասական պայքարի միջոցով նրանց պարտադրել հրաժարվելու նման քաղաքական հարաբերություններից»:

Իմամ Խոմեյնին այս սկզբունքը սոսկ քաղաքական հարաբերություններում չի արծարծել, այլ դա կիրառում է այլ երկրների հետ բոլոր ոլորտներում տարածվող հարաբերություններում և ասում է. «Եթե անհավատների հետ առևտրական հարաբերությունները պատճառ են դառնում, որ իսլամի տիրույթում վախ տարածվի, բոլոր մուսուլմանների  համար պարտադիր է հրաժարվել այդ հարաբերություններից»:

Իրականության մեջ տիրակալության չենթարկվելու և «Նաֆյ-ե սաբիլ» կանոնի վրա լուսահոգի Իմամ Խոմեյնիի դրած շեշտի եզրակացությունը երկրի անկախությունն է: Արտաքին քաղաքականության մեջ «ոչ արևելք, ոչ արևմուտք» սկզբունքի վրա պնդումն էլ անկախատենչական բնույթ ունի և մեկուսացման իմաստով չէ: Նա ասում է. «Իրանի ժողովուրդն առանց հենվելու արևմուտքի ու արևելքի վրա ցանկանում է կանգնել իր ոտքերի վրա և հիմնվել իր ազգային ու կրոնական հարստություններին»:

Լուսահոգի Իմամ Խոմեյնին ընդգծում է, որ անկախության և «Նաֆյ-ե սաբիլ»-ի վրա պնդումը բնավ մեկուսացման և կամ այլ երկրների հետ կապերը խզելու և նրանց հետ հարաբերություններ չունենալու իմաստով չէ և վիճարկելով նրանց տեսակետը ովքեր ընդգծում էին մեկուսացումը և կամ անկախությունը համազոր էին համարում մեկուսացման հետ ասում է. «Այս տեսակետը, որ հաճախ արտահայտում են տգետներն ու չարամիտները կամ չեն գիտակցում և կամ է դրանից ինչ-որ նպատակ են հետապնդում, քանի որ մարդ մինչև այն ժամանակ որ տգետ կամ համակարգի հակառակորդ չլինի չի կարող ասել, որ մի համակարգ պիտի կտրվի ողջ աշխարհից: Մենք որևէ ժողովրդի հետ վատ չենք: Մենք ցանկանում ենք բարեկամ լինել բոլոր պետությունների հետ: Ցանկանում ենք փոխադարձ հարգանքի հիման վրա բարեկամական կապեր ունենալ բոլորի հետ ու եթե մենք որևէ բանի կարիք ունենանք կամ նրանք որևէ բանի կարիք ունենա, դրանք փոխանակենք իրար հետ, միթե այն որ այդ պետությունները մեզ հետ դրա հակառակը վերաբերվեն»:

 

Օտարների վրա տիրապետության տարածման մերժում և այլ երկրների ներքին հարցերին չմիջամտել

 

Լուսահոգի Իմամ Խոմեյնին հենց այն որ ընդգծում է «Նաֆյ-ե սաբիլ»-ն ու տիրակալության ընդունումը, նաև մերժում է նրանց տեսակետը, որոնք հայտարարում էին, թե Իրանը ցանկանում է իր տիրակալության տակ առնել այլ երկրների: Այս կապակցությամբ նա ասում է. «Մենք իսլամի մարգարեի առաջնորդության ներքո ցանկանում ենք իրագործել այս երկու բառը՝ ոչ բռնակալ լինենք և ոչ էլ բռնահարված: Մենք պատմության ընթացքում բռնահարված ենք եղել: Բոլոր տեսակետներից բռնահարված ենք եղել և այսօր մենք ցանկանում ենք բռնահարված չլինել ու նաև չլինել բռնակալ: Իսլամից մեզ փոխանցված հրահանգի համաձայն մենք ոտնձգություն չենք կատարի որևէ երկրի դեմ, ոտնձգություն չենք կատարի որևէ անձի դեմ ու չպիտի կատարենք: Որևէ երկրի դեմ ոտնձգություն չենք կատարելու և չպիտի որ կատարենք: Սակայն նաև պիտի կանխենք ուրիշների ոտնձգությունը»: Իսլամական հեղափոխության մեծ հիմնադրի այս արտահայտությունը հստակ վկայում է այն մասին, որ ԻԻՀ-ն որևէ ժամանակ մեկ այլ երկրի դեմ հարձակման սկսողը չի լինելու: ԻԻՀ-ն որևէ ժամանակ չի փորձելու միջամտել այլ երկրների, մասնավորապես մուսուլման երկրների կամ հարևան երկրների ներքին հարցերին և որևէ ժամանակ չի փորձելու իր տեսակետ պարտադրել նրանց: Այս արտահայտությունները հստակ կերպով մերժում են տարբեր ժամանակահատվածներում, այդ թվում նաև այսօր որոշ արաբական ու արևմտյան երկրների կողմից Իրանի դեմ ուղղված այն մեղադրանքը, թե Իրանը միջամտում է արաբական երկրների ներքին հարցերին:

 

Մուսուլմաններին միասնականության կոչ, իսլամական միասնականության ընդգծում և աջակցություն իսլամական շարժումներին

 

Արտաքին քաղաքականության ոլորտում լուսահոգի Իմամ Խոմեյնիի գլխավոր տեսակետներից մեկը մուսուլմանների միասնականությունը կամ իսլամական միասնականությունն է, քանի որ Իրանի իսլամական հեղափոխության հիմնադիրն իսլամական միասնականությունը համարում էր իսլամ աշխարհի դիմագրաված մարտահրավերները շրջանցելու գլխավոր լուծումը: Նա այս կապակցությամբ ասում է. «Ով աշխարհի մուսուլմաններ և տիրակալների լծի տակ գտնվող ընչազուրկներ, ոտքի ելեք ու միասնական դարձեք և պաշտպանեք իսլամն ու ձեր ճակատագրի տերը դարձեք...»: Նա միևնույն ժամանակ իսլամական միասնականությունը գերպետությունների լծից իսլամական երկրների փրկության գլխավոր ազդակն է համարում և ասում է. «Եթե իսլամական խոսքի միասնականություն լիներ և եթե իսլամական պետություններն ու ժողովուրդներն իրար միացած լինեին հնարավոր չէր լինի, որ մուսուլմանների շուրջ մեկ միլիարդ հոգանոց համայնքը գերպետությունների լծի տակ լիներ: Եթե այս ուժը նաև զինվի աստվածային ուժով աշխարհում որևէ այլ ուժ նրան չի կարող հաղթահարել»:

Ի դեպ, Իմամ Խոմեյնին ընդգծում է իսլամն ու իսլամական երկրները պաշտպանելու անհրաժեշտությունը և ասում է. «Մենք ամեն դեպքում պատրաստ ենք իսլամը, իսլամական երկրներն ու նրանց անկախությունը պաշտպանելու համար: Մեր ծրագիրն իսլամի ծրագիրն է, մուսուլմանների խոսքի միասնականությունն է, իսլամական երկրների միասնականությունն է»:

Մուսուլմանների մասին լուսահոգի Իմամ Խոմեյնիի տեսակետի երրորդ կողմն իսլամական շարժումների հանդեպ աջակցությունն է: Նա ասում է. «Իրանի ազատախոհ ժողովուրդն այսօր աշխարհի ընչազուրկ ժողովուրդներին պաշտպանում է նրանց դիմաց, որոնց տրամաբանությունը թնդանոթն ու հրասայլը, իսկ կարգախոսը՝ սվինն է: Մենք պաշտպանում ենք աշխարհում բոլոր այն ազատագրական շարժումները, որոնք պայքարում են հանուն Աստծո, ճշմարտության և ազատության»: