Ռուհոլլահի դպրոցում (22.Իրանի արտաքին քաղաքականության սկզբունքները)
(last modified Wed, 09 Jan 2019 13:05:56 GMT )
Հունվար 09, 2019 16:35 Asia/Tehran

Այս հաղորդման ընթացքում կպարզաբանենք ԻԻՀ համակարգի արտաքին քաղաքականության սկզբունքների վերաբերյալ Իմամ Խոմեյնիի տեսակետները:

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ձեզ ենք ներկայացնում «Ռուհոլլահի դպրոցում» հաղորդաշարի հերթական համարը: Ինչպես գիտեք երկրների քաղաքական ու հասարակական գոյության կարևոր բնագավառներից մեկը միջազգային համագործակցություններն ու այլ պետությունների հետ կապերն են: Հետևաբար մի երկրի  արտաքին քաղաքականությունը համարվում է քաղաքական կյանքի կարևոր կողմերից մեկը մասնավորապես եթե նկատի առնենք, որ գոյությունն ու կյանքը ու նաև զարգացումն ու առաջադիմությունը մեծ մասամբ կապված են արտաքին քաղաքականության տեսակին և այլ երկրների հետ հարաբերությունների ձևին: Իրանում էլ իսլամական հեղափոխության հաղթանակով քաղաքական ու հասարակական տարբեր բնագավառներում, մասնավորապես արտաքին քաղաքականության ոլորտում ուշագրավ իրադարձություն տեղի ունեցավ և նախորդ ռեժիմի համեմատությամբ ԻԻՀ-ի միջազգային դիսկուրսի մեթոդներում ու սկզբունքներում լուրջ փոփոխություններ առաջացան: Նկատի առնելով Իմամ Խոմեյնիի անհատականության առանցքային դերակատարությունը և ԻԻՀ համակարգի արտաքին քաղաքականության սկզբունքների ձևավորման ուղղությամբ նրա տեսակետների ազդեցությունը, նպատակ ունենք այսօր ձեզ ծանոթացնել արտաքին հարաբերությունների ոլորտում Իմամ Խոմեյնիի գաղափարների գլխավոր առանցքների հետ:

 

Արտաքին քաղաքականության բնագավառում Իմամ Խոմեյնիի մտածողության գլխավոր ու առաջին սկզբունքներից մեկը ամեն տեսակի տիրակալության ու բռնահարության և դրան զուգահեռ բռնության գործադրման ու տիրակալության տարածման մերժումն է: Նա հիմք ընդունելով իսլամի ուսուցումները համոզված է, որ  արտաքին քաղաքականության բնագավառում պիտի հրաժարվել տիրակալության հողի վրա ձևավորված հարաբերություններից, որպեսզի միջազգային ասպարեզում պահպանվի ու ամրապնդվի երկրների ու ժողովուրդների պատիվն ու հարգանքը: Իմամ Խոմեյնին ասում է. «Իսլամի ժողովուրդը հետևում է մի վարդապետության, որի ամբողջ ծրագրերն ամփոփվում են երկու բառերում «Մի բռնահարիր» և «Մի բռնահարվիր»»: Նա մեկ այլ տեղ ասում է. «Գլխավոր սկզբունքներից մեկն այն է, որ մուսուլմաններն անհավատների տիրակալության տակ չհայտնվեն: Բարեգութ Աստված մուսուլմանների հանդեպ անհավատներին իշխանություն չի տվել և մուսուլմանները չպիտի ընդունեն անհավատների տիրակալությունը»: Իմամ Խոմեյնիի այս կողմնորոշումն արմատ ունի աստվածային գրքում և իսլամական ավանդույթներում: «Նաֆյ-ե սաբիլ»-ի կանոնը, որ փակում է մուսուլմանների հանդեպ անհավատների ուղղակի կամ անուղղակի բոլոր  տեսակի տիրակալության ու իշխանության ուղիները  բխում է «Նեսա» սուրայի 41-րդ այայից, որտեղ Աստված ասում է. «Աստված որևէ կերպ բաց չի թողել հավատացյալների հանդեպ անհավատների տիրակալության ուղիները»: Համաձայն այս այային հավատացյալների հանդեպ անհավատների տիրակալությունը մշտական ու հավերժական կերպով մերժվել է և այս սկզբունքը որևէ ժամանակահատվածի կամ վայրի չի պատկանում: Համաձայն Իմամ Խոմեյնիի կրոնական այս կողմնորոշման ԻԻՀ սահմանադրությունը 152-րդ հոդվածում հստակեցնում է, որ ԻԻՀ արտաքին քաղաքականությունը հիմնված է ամեն տեսակ տիրակալական ձգտման ու տիրակալության ընդունման մերժման և տիրակալ ուժերի դիմաց որևէ պարտավորություն չստանձնելու վրա: ԻԻՀ սահմանադրության 2-րդ հոդվածի 3-րդ կետում մերժվել է ամեն տեսակի բռնակալությունը, տիրակալության ընդունումն ու տիրակալության տարածումը: Բացի այդ 153-րդ հոդվածի համաձայն արգելվում է ցանկացած տեսակի պայմանագրի ստորագրում, որը կհանգեցնի երկրի բնական ու տնտեսական ռեսուրսների, մշակույթի ու բանակի վրա և այլ բնագավառներում օտարների տիրակալության տարածմանը:

Արտաքին քաղաքականության ոլորտում Իմամ Խոմեյնիի մտածողությունն ու հայացքը միայն տիրակալության տարածումն ու ընդունումը մերժելով չի սահմանափակվում: Իսլամական հեղափոխության հիմնադրի մտածողության համաձայն ոչ-իսլամական երկրների հետ հարաբերություններում գերիշխող սկզբունքը միայն տիրակալության հողի վրա հարաբերությունների և ներթափանցման մերժումը չէ: Այլ խոսքով պետությունը միայն պարտավոր չէ ոչ-իսլամական երկրների հետ հարաբերություններում ու  պայմանագրերում փակել  ցանկացած տեսակի տիրակալության և մուսուլմանների հանդեպ նրանց իշխանության տարածման ուղիները, այլև դրանից վեր պարտավոր է պայքարել մեծապետականության դեմ և մարտահրավեր նետել տիրակալ համակարգին, բռնությանը, և աշխարհին տիրող անարդարությանը: Իմամ Խոմեյնին այս կապակցությամբ ասում է. «Մեր  պարտականությունն է պայքարել բռնության դեմ»: Կամ մեկ այլ տեղ նշում է. «Մենք մեր իսլամական արտաքին ու միջազգային քաղաքականության մեջ շարունակ հայտարարել ենք այն իրողությունն ու ճշմարտությունը, որ ցանկանում ենք տարածել աշխարհում իսլամի ներազդեցությունը և կրճատել աշխարհակուլների տիրակալությունը»: Արդարատենչության և բռնության, գաղութարարության ու մեծապետականության դեմ պայքարի ուղղությամբ Իմամ Խոմեյնիի տեսակետների աղբյուրը պիտի որոնել իրանական մշակույթի և իսլամական գաղափարախոսության մեջ: Արդարատենչությունն ու բռնության դեմ պայքարը կարևոր ու վեհ դիրք է զբաղեցնում իրանական մշակույթում և համարվում է իրանական ինքնության գլխավոր տարրերից մեկը: Բացի այդ արդարատենչությունը և գաղութարարության ու համաշխարհային մեծապետականության դեմ պայքարն արմատ ունեն իսլամական գաղափարախոսության և  ուսուցումներում: Շատ այաներում ու վկայություններում արդարության տարածման և  բռնությունն ու չարիքը մերժելու կոչ է արվել: Բացի այդ «Հադիդ» սուրայի 25-րդ այայում առաքելության ու մարգարեության գլխավոր  նպատակներից մեկը համարվել  է մարդկային աշխարհում արդարության հաստատումն ու տարածումը: Այս հիման վրա Իմամ Խոմեյնիի մտածողության մեջ բռնության ու չարիքի դեմ պայքարը և  արդարության ու հավասարության հաստատումը միայն ներքին բնագավառով սահմանափակված չէ և ունի միջազգային ու համաշխարհային ծավալներ, որոնք դրսևորվում են մեծապետականության և տիրակալ համակարգի դեմ պայքարի տեսքով:

Արտաքին քաղաքականության ոլորտում Իմամ Խոմեյնիի նկատի ունեցած սկզբունքներից մեկն էլ ընչազուրկների և ազատագրական շարժումների  պաշտպանությունն է: Այս սկզբունքը լրացնում է մեծապետականության ու բռնության դեմ պայքարի սկզբունքը, այնպես որ մեծապետականության դեմ պայքարի և ընչազուրկների պաշտպանության միջև տրամաբանական կապ գոյություն ունի: Այլ խոսքով մեծապետականության դեմ պայքարի երկու  միջոց կա: Առաջինը՝ մեծապետականների և այն տիրակալների դեմ պայքարն է, որոնք համարվում են ժողովուրդների ընչազրկության գլխավոր ազդակը: Երկրորդ՝ այն ընչազուրկ ժողովուրդների պաշտպանությունն ու նրանց աջակցելը, որոնք տիրակալ համակարգի և մեծապետական համակարգի  կառուցվածքային բռնության հետևանքն են համարվում: Լուսահոգի Իմամ Խոմեյնին այս կապակցությամբ ասում է. «Մենք բռնահարվածի պաշտպանն ենք: Ով ցանկացած բևեռում բռնահարված լինի մենք նրա պաշտպանն ենք»: Կամ մեկ այլ տեղ ասում է. «Մենք պիտի պաշտպանենք աշխարհի ընչազուրկներին քանի որ իսլամն աշխարհի բոլոր ընչազուրկների պաշտպանն է»: Իմամ Խոմեյնիի  հայացքի կրոնական ենթահողը կարելի է գտնել «Նեսա» սուրայի 75-րդ այայում, որտեղ մուսուլմաններին կոչ է արվում ընչազուրկների փրկության ու ազատության ճանապարհին պայքարել  մեծապետականների ու բռնակալների դեմ: «Ինչո՞ւ չենք պայքարում Աստծո և ընչազուրկների համար լինեն նրանք տղամարդ, կին ու երեխա: Նրանք ովքեր ասում են, տեր Աստված մեզ փրկիր այն հայրենիքից որի ժողովուրդը չարագործներ են և մեզ ընչազուրկներիս համար քո կողմից օգնական ու աջակից նշանակիր»: Այս կողմնորոշման համաձայն ԻԻՀ սահմանադրությունը մեծապետականության ու գաղութարարության դեմ պայքարին զուգահեռ կառավարությանը պարտավորեցնում է պաշտպանել աշխարհի ընչազուրկներին ու ազատագրական շարժումներին: ԻԻՀ սահմանադրության 154-րդ հոդվածը հստակեցնում է. «ԻԻՀ-ն պաշտպանում է մեծապետականների դիմաց ընչազուրկների արդարատենչական պայքարը»:

Արտաքին քաղաքականության ոլորտում Իմամ Խոմեյնիի ուշադրության կենտրոնում հայտնված սկզբունքներից մեկն էլ մուսուլմաններին աջակցելն ու պաշտպանելն է: Իմամ Խոմեյնիի մտածողության մեջ մեծապետականության դիմաց ընչազուրկների պայքարի աջակցելն իսլամական համակարգին պարտադրում է նաև պաշտպանել մուսուլմաններին ու նրանց իրավունքները, քանի որ իրողության մեջ մուսուլմանները և բոլոր իսլամական ցրված հասարակությունները մեկ ժողովուրդ են համարվում, որին իսլամական պետությունը պարտավոր է պաշտպանել ու հովանավորել: Իմամ Խոմեյնին այս կապակցությամբ ասում է. «Մենք բոլոր  մուսուլմանների հետ եղբայր ենք և սա իսլամական սկզբունք է, որ մուսուլմանը պիտի օգնի մյուս մուսուլմաններին»։ Կամ մեկ այլ տեղ ասում է. «ԻԻՀ-ն հանուն միասնականության պահպանման և երկրների ու իսլամական ժողովուրդների շահերի պաշտպանության ցանկանում է խնդիրների հաղթահարման հարցում օգնել նրան»: Մուսուլմաններին պաշտպանելու անհրաժեշտության մասին իսլամական հեղափոխության հիմնադրի հայացքն արմատ ունի Ղուրանի այաներում և մարգարեի ու նրա գերդաստանի անդամների ավանդույթներում: Օրինակ «Հոջարաթ» սուրայի 10-րդ այայում Աստված բոլոր մուսուլմաններին միմյանց եղբայր է համարում: Մեծ մարգարեն նույնպես ասել է. «Նա ով գիշերը լուսացնում է առանց մուսուլմանների հարցերի մասին հոգ տանելու  մուսուլման չէ և նա ով լսի մեկ մուսուլմանի կանչ, որ ասում է «Ով մուսուլման ինձ օգնիր» սակայն դրան չպատասխանի, նա մուսուլման չի  համարվում»: Նաև Իմամ Սադեղն ասում է. «Հավատացյալը հավատացյալի եղբայրն է, մի մարմնի նման, որ երբ դրա անդամներից մեկը ցավում է, մյուս անդամներն էլ այդ ցավն զգում են»: Իմամ Խոմեյնիի այս կրոնական կողմնորոշման հիման վրա է, որ ԻԻՀ սահմանադրության մեջ «մուսուլմանների հանդեպ եղբայրական հանձնառությունը» և «աշխարհի բոլոր մուսուլմաններին պաշտպանելու հարցում հանձնառությունը» հիշատակված են, որպես պետության յուրահատկություններն ու պարտավորությունները:

Իմամ Խոմեյնիի կողմնորոշման համաձայն մուսուլմանների հանդեպ աջակցությունն ու հովանավորությունն իրականացվում է երեք մակարդակներում: Նախ իսլամ ժողովրդի և իսլամական աշխարհի մակարդակում իսլամական ազատագրական շարժումներին աջակցություն ցուցաբերելով, օրինակ Սիոնիստական ռեժիմի դիմաց Լիբանանի Հեզբոլլահին ցուցաբերվող հովանավորությունը: Երկրորդ՝ իրենց իրավունքների վերականգնման համար անհավատների դեմ պայքարող մուսուլմաններին պաշտպանելը, օրինակ իր երկրում Պաղեստինի ժողովրդի իսլամական ջիհադին ցուցաբերվող աջակցությունը և երրորդ՝ իսլամական երկրներում այն մուսուլման փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը, որոնք իրենց պետությունների կամ ժողովրդի կողմից բռնության են ենթարկվել, օրինակ եվրոպական երկրներում ու ԱՄՆ-ում մուսուլման փոքրամասնության պաշտպանությունը:

----------------

Սիրելի ունկնդիրներ ինչպես նկատեցիք Իմամ Խոմեյնիի նկատի ունեցած արտաքին քաղաքականության սկզբունքները գերազանցում են ազգային ու ներքին շահերը և կրում են մարդկային ու կրոնական ծավալներ: Այլ խոսքով այն աշխարհում, որտեղ հզորությունը միջազգային հարաբերություններում հիմնական չափանիշն ու գլխավոր բաղադրիչն է համարվում և բոլոր երկրներն ընդունել են այն սկզբունքը, որ  պիտի հետապնդեն իրենց սեփական շահերն, Իմամ Խոմեյնին միջազգային հարաբերությունների հանդեպ մարդկային ու բարոյական մոտեցում ունի և այդտեղ մարդկային ու բարոյական տարրեր է մտցնում:

Արտաքին քաղաքականության բնագավառում Իմամ Խոմեյնիի նկատի ունեցած սկզբունքների մասին զրույցը կշարունակենք հաջորդ հաղորդման ընթացքում: