Առաջինները (2.Առաջին պորտալարի արյան բանկն Իրանում)
(last modified Thu, 10 Jan 2019 09:45:48 GMT )
Հունվար 10, 2019 13:15 Asia/Tehran
  • Առաջինները (2.Առաջին պորտալարի արյան բանկն Իրանում)

Դկտ. Սաիդ Քազեմի Աշթիանին իրանական 1370 թվականի խորդադի 8-ին հիմնադրել է Ռոյան ինստիտուտը, որը հանդիսանում է երկրում գենետիկական գիտության արտադրության առաջին կենտրոնը:

Մինչև 1979 թվականի իսլամական հեղափոխությունն Իրանում գենետիկական գիտության արտադրություն չի եղել: Դկտ. Սաիդ Քազեմի Աշթիանին իրանական 1370 թվականի խորդադի 8-ին հիմնադրել է Ռոյան ինստիտուտը, որը հանդիսանում է երկրում գենետիկական գիտության արտադրության առաջին կենտրոնը: Կենտրոնի գործունեության գլխավոր առանցքը ցողունային բջիջների ոլորտն է եղել: Դրանք բջիջներ են, որոնք դեռևս մասնագիտական գործառույթ չունեն և գենետիկական ճարտարագիտության օգնությամբ, հնարավոր է դա հատուկ բջիջ դարձնել: Ցողունային բջիջների գլխավոր աղբյուրը սաղմի պորտալարի արյունն է: Աշխարհում պորտալարի արյան առաջին բանկը հիմնադրվել է Ֆրանսիայում: Զարգացած մյուս երկրները պորտալարի արյունը դեն չէին նետում, այլև այն պահվում էր որպես ցողունային բջիջների գլխավոր աղբյուր: Վերջապես իրանցի գիտնականներն իրանական 1384 թվականին առաջին անգամ շահագործման հանձնեցին նորածինների պորտալարի արյան բանկը: Այսօր Իրանում տարեկան 11 հազար հոգի դիմում է՝ պորտալարի արյան տրամադրման համար: 2015 թվականի վիճակագրական տվյալներով, աշխարհում կա պորտալարի արյան 134 բանկ, որտեղ պահվում են նորածինների պորտալարի արյան 780 հազար  նմուշներ ՝ 55 հազարն Իրանից: