ԻԻՀ-ի քառասնամյա արտաքին քաղաքականությունը(Մաս վեցերորդ՝ Իրանի արտաքին քաղաքականությունը՝ժամանակավոր կառավարության օրոք)
(last modified Mon, 14 Jan 2019 15:56:18 GMT )
Հունվար 14, 2019 19:26 Asia/Tehran

Իրանի իսլամական հեղափոխության 40-ամյակի առիթով մի քանի հաղորդումների ընթացքում քննարկում ենք վերջին չորս տասնամյակներում ԻԻՀ-ի արտաքին քաղաքականությունը: Այս հաղորդման ընթացքում քննարկելու ենք Մեհդի Բազարգանի ժամանակավոր կառավարության օրոք Իրանի իսլամական հեղափոխության արտաքին քաղաքականությունը:

Չմիավորվածությունը ժամանակավոր կառավարության արտաքին քաղաքականության գլխավոր կողմնորոշում

Ժամանակավոր կառավարությունն իշխանության ղեկին եղավ 9-ը ամիս՝ 1979  թվականի փետրվարի 4-ից 1979 թվականի նոյեմբերի 5-ի ընթացքում: Ժամանակավոր կառավարության վարչապետը Մեհդի Բազարգանն էր, որ ձևավորեց իսլամական հեղափոխությունից հետո Իրանի առաջին կառավարությունը: Այս շրջանում Իրանի արտաքին քաղաքականությունը ձևավորվեց հեղափոխական պայմանների ազդեցության ներքո և ազդված էր ժողովրդի նոր պահանջներից:

Համալսարանի դասախոս Սեյեդ Ջալալ Դեհղանին «ԻԻՀ արտաքին քաղաքականությունը» գրքում գրում է. «Ժամանակավոր կառավարության արտաքին քաղաքականության կողմնորոշումը շահական ռեժիմի շրջանում արևմուտքի հետ կոալիցիայից ու դաշնակցությունից փոխվեց «Չմիավորման», քանի որ հեղափոխության առանցքային կարգախոսներից մեկը «Ոչ արևելք, ոչ արևմուտք»-ն էր»:

Այդուհանդերձ կարևոր  հարցը «Ոչ արևելք, ոչ արևմուտք» սկզբունքի մեկնաբանության հետ կապված տարաձայնություններ էր: Մինչ Բազարգանը դա նույնացնում էր «չմիավորման» այն քաղաքականության հետ, որ Մոհամմեդ Մոսադեղի օրոք հայտնի էր դարձել Բրիտանիայի տիրակալությանը վերջ  տալու միջոցով անկախության պահպանման կամ «բացասական հավասարակշռության» անվամբ, քաղաքական որոշ խմբեր դա մեկնաբանում էին որպես արևելյան ու արևմտյան բլոկների հետ հարաբերությունների մերժումը և ընդգծում էին դրա հակամեծապետական ու հակակայսերապաշտական էությունը: Ճարտարագետ Բազարգանն ընկալումների այս տարբերությունը հեղափոխությանը հաջորդած առաջին ամիսներին հետևյալ կերպ էր մեկնաբանում. ««Ոչ արևելք, ոչ արևմուտք» կարգախոսը հեղափոխությանը հաջորդած առաջին իշխանության շրջանում, որին հաջորդելու էր իսլամական հանրապետությունը, միանշանակ ազգային ու պաշտպանական իմաստ էր պարունակում: Դրա իմաստն օտարների ու գերպետությունների դիմաց մեր համակողմանի անկախության պահպանումը և արևելյան ու արևմտյան բլոկների վրա չհենվելն էր, թե քաղաքական, տնտեսական ու ռազմական և թե մարքսիստական վարդապետությունների գաղափարախոսությանը հղումներ կատարելու առումով: Հեղափոխության հաղթանակից հետո  և ժամանակավոր կառավարության վերջին օրերին հիշյալ կարգախոսը նպատակի ու բովանդակության տեսակետից փոփոխություն կրեց, աղավաղվեց ու ընդլայնվեց և հետզհետե քաղաքական ոտնձգությունից բացի նաև հակաարևմտյան երանգ և մշակութային ու համալսարանական ծավալ ստացավ»:

Հետևաբար Մեհդի Բազարգանն ու ժամանակավոր կառավարության մյուս պաշտոնատարները «Ոչ արևելք, ոչ արևմուտք» քաղաքականությունը միանշանակ Մոհամմեդ Մոսադեղի շրջանում գոյություն ունեցող «բացասական հավասարակշռության» իմաստով էին մեկնաբանում: Այս հիման վրա Բազարգանի ժամանակավոր կառավարությունը 1979 թվականի մարտին, այսինքն իսլամական հեղափոխության հաղթանակից ընդամենը մեկ ամիս անց հայտարարեց Կենտրոնական դաշինքի կազմակերպություն՝ ՍԵՆԹՕ-ից Իրանի հրաժարման մասին և այդ շրջանում ԻԻՀ-ն միացավ Չմիավորվածների շարժմանը:

 

Ժամանակավոր կառավարության «չմիավորման» դրսևորումները

 

Ժամանակավոր կառավարության շրջանում չմիավորվածության ռազմավարությունն ունեցավ իր գործնական դրսևորումները: Համաձայն այս ռազմավարության 1979 թվականի մայիսին՝ իսլամական հեղափոխության հաղթանակից երեք ամիս անց չեղարկվեց Շահի ռեժիմի և ԱՄՆ-ի վարչակազմի միջև կնքված կապիտուլացիայի պայմանագիրը: 1979 թվականի հոկտեմբերին՝ Թեհրանում ԱՄՆ-ի դեսպանատան գրավումից մեկ օր հետո ժամանակավոր կառավարությունը նաև չեղյալ հայտարարեց 1960 թվականի մարտին պաշտպանական ոլորտում Իրանի ու ԱՄՆ-ի միջև ստորագրված պայմանագիրը:

Ի դեպ Բազարգանի կառավարությունն արտաքին քաղաքականության մեջ ԱՄՆ-ի ու ԽՍՀՄ-ի միջև հավասարակշռություն ստեղծելու համար չեղարկեց այդ երկրի հետ ստորագրված ռազմական պայմանագրերն ու նաև 1921 թվականի պայմանագրի 5-րդ և 6-րդ կետերը: ԽՍՀՄ-ն համոզված  էր, որ այդ կետերի համաձայն Իրանի տարածքից որևէ սպառնալիք զգալու դեպքում լիազորված է զորուժ գործուղել Իրան:

Ժամանակավոր կառավարության ԱԳ նախարար Էբրահիմ Յազդին ԻԻՀ-ի արտաքին քաղաքականության ռազմավարությունը հիշատակում է «դրական չեզոքություն» անվան ներքո և ասում է. «Մենք գերպետությունների միջև բախումներին չեն մասնակցելու և դրական չեզոքություն ենք պահպանելու...Մենք որևէ ճակատում ներկա չենք լինելու, սակայն մեզ չենք էլ մեկուսացնելու և ցանկալի կերպով պահպանելու ենք դրսի աշխարհի հետ մեր կապերը»:

 

ԱՄՆ-ի հետ հարաբերությունների հաստատման ուղղությամբ ջանք

 

Չնայած Կապիտուլացիայի և Իրանի ու ԱՄՆ-ի միջև պաշտպանական պայմանագրերի չեղարկման Մեհդի Բազարգանի ժամանակավոր կառավարությունն արևմուտքի և ԱՄՆ-ի միջև վստահության վերականգնման և հարաբերությունների վերակառուցման ու կարգավորման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկեց այնպես որ  ժամանակի փոխվարչապետ Աբբաս Ամիր Էնթեզամը հարաբերությունների վերահաստատման համար  ժամանակավոր կառավարության և ԱՄՆ-ի դեսպանատան միջև կապ նշանակվեց: Թեև Մեհդի Բազարգանի գլխավորությամբ ժամանակավոր կառավարությունը փորձեց վերջ տալ Իրանում ԱՄՆ-ի  տիրապետությանը, սակայն Վիլիամ Սոլիվանը Մեհդի Բազարգանին հղում կատարելով գրում է. «Իրանի հեղափոխական կառավարությունը ցանկանում է վերականգնել ԱՄՆ-ի հետ իր հարաբերությունները»:

Ռուհոլլահ Ռամազանին «ԻԻՀ արտաքին քաղաքականության քննարկման վերլուծական շրջանակը» աշխատության մեջ գրում է. «Ժամանակավոր վարչապետ Մեհդի Բազարգանը չեղարկելով ԱՄՆ-ի հետ Շահի գործնական դաշնակցությունը փորձում էր վերջ տալ ԱՄՆ-ի տիրակալությանը»: Ռամազանին միևնույն ժամանակ հավելում է. «Ժամանակավոր կառավարության գերակայությունը ԱՄՆ-ի հետ Շահի գործնական ու ստրկական դաշնակցությանը վերջ տալն ու երկու երկրների միջև հարաբերությունը «հավասարության» սկզբունքի վրա ձևավորելն էր»: Այլ խոսքով ժամանակավոր կառավարությունը չէր ցանկանում վերջ տալ ԱՄՆ-ի հետ Իրանի հարաբերությանը, այլև ձգտում էր դա  վերակառուցել նոր ձևաչափերի համաձայն:

Մեհդի Բազարգանը հստակ կերպով ասում է. «Իրանը կարող է փոխադարձ հարգանքի հիման վրա բարեկամական հարաբերություններ ունենալ ԱՄՆ-ի հետ:  Էբրահիմ Յազդին էլ ասում է. «Անցյալն անցել է: Իրանցիները գործի մարդ են և համագործակցության համար բազմաթիվ բնագավառներ կան: Իրանը ժամանակի ընթացքում ԱՄՆ-ի տեխնոլոգիայի կարիքը կզգա»:

 

Հեղափոխական պահանջների անտեսումը ժամանակավոր կառավարության կործանման պատճառ

 

Մեհդի Բազարգանի ժամանակավոր կառավարության արտաքին քաղաքականությանն ուղղված կարևոր քննադատություններից մեկն այն է, որ այդ կառավարությունը որևէ հավատք չէր ընծայում մեծապետականության դեմ պայքարին և ազատագրական շարժումներին աջակցության ցուցաբերմանը և բացառությամբ Իսրայելի ու Հարավաֆրիկյան Հանրապետության բացարձակ կերպով հետապնդում էր բոլոր երկրների հետ արտաքին հարաբերությունների ընդլայնումը: Դա ի տես այն բանի, որ ժողովուրդն ու Իրանի հեղափոխական խմբերը չէին ցանկանում վերականգնել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, քանի որ ԱՄՆ-ի վարչակազմին համարում էին Շահի ռեժիմի գլխավոր պաշտպանը և այդ պատճառով այդ երկրի կառավարությանը չէին վստահում: Հետագա տարիների զարգացումներն ապացուցեցին, որ ԱՄՆ վարչակազմը ինքնության հարցում տարաձայնություն ունի ԻԻՀ-ի հետ և չի ընդունում Իրանի իսլամական էությունը:  

Ժամանակավոր կառավարության վարչապետ Մեհդի Բազարգանն ու ԱԳ նախարար Էբրահիմ Յազդին 1979 թվականի հոկտեմբերին Ալժիրում հանդիպեցին ԱՄՆ-ի ժամանակի նախագահ Ջիմի Քարթերի ազգային անվտանգության խորհրդական Զբգինև Բերժինսկու հետ և հենց դա էլ Թեհրանում ԱՄՆ-ի դեսպանատան գրավման և Իրանի քաղաքականության ասպարեզից Մեհդի Բազարգանի հեռացման, նաև Իրանի արտաքին քաղաքականության ու հարաբերությունների բնագավառում նոր շրջան սկսվելու պատճառ դարձավ: