Առաջինները (6.Ողնուղեղային վնասվածքների առաջին բուժումն Իրանում)
https://parstoday.ir/hy/radio/iran-i103219-Առաջինները_(6.Ողնուղեղային_վնասվածքների_առաջին_բուժումն_Իրանում)
Իրանն առաջին երկիրն է, որ իսլամական հեղափոխությունից հետո կարողացել է Շվանի բջիջների օգնությամբ բուժել ողնուղեղային վնասվածքները:
(last modified 2025-10-12T05:51:36+00:00 )
Հունվար 14, 2019 20:10 Asia/Tehran
  • Առաջինները (6.Ողնուղեղային վնասվածքների առաջին բուժումն Իրանում)

Իրանն առաջին երկիրն է, որ իսլամական հեղափոխությունից հետո կարողացել է Շվանի բջիջների օգնությամբ բուժել ողնուղեղային վնասվածքները:

Ողնուղեղային վնասվածքն անկասկած լուրջ խնդիրների պատճառ կարող է դառնալ: Դարեր շարունակ ողնուղեղային վնասվածքներն անբուժելի էին: Այդպիսի վնասվածք ստացած անհատը դատապարտված էր ցմահ գամվելու մահճակալին կամ անվասայլակին: Ցողունային բջիջների մեթոդով բուժումը համարվում է արդիական բուժման մեթոդ: Սկզբում ռուսները, ապա չինացիները կատարեցին փորձեր, որոնք սակայն ձախողեցին: Իրանն առաջին երկիրն էր, որ 1996 թ.-ին ՝ իրանական 1375 թվականին ներկայացրեց Շվանի բջիջների օգնությամբ ողնուղեղային վնասվածքների բուժման մեթոդը: Շվանի բջիջները (նեյրոլեմոցիտ), նեյրոգլիայի բջիջների տեսակ  են ծայրամասային նյարդային համակարգում։ 1379 թվականից Իրանը սկսել է նախագծի գործնական փուլը: Առաջին փորձարկումները կատարվել են 1381 թվականին ՝ կենդանիների վրա: 1385 թվականին իրանցի գիտնականները հիվանդների վրա հաջողությամբ փորձարկեցին ողնուղեղային վնասվածքների բուժման հատուկ մեթոդը: