Իրանի իսլամական հեղափոխությունը և սոցիոլոգիայի տեսությունները (25)
(last modified Tue, 22 Jan 2019 12:23:49 GMT )
Հունվար 22, 2019 15:53 Asia/Tehran
  • Իրանի իսլամական հեղափոխությունը և սոցիոլոգիայի տեսությունները (25)

Այս հաղորդման ընթացքում կամփոփենք նախորդ համարներում ներկայացված թեմաները:

Իրանի իսլամական հեղափոխությունը կարելի է համարել 20-րդ դարի հասարակական վերջին հեղափոխությունը: Այս հեղափոխությունը իշխանության կառույցում փոփոխության պատճառ դառնալով հանդերձ նաև արժեքներում, նորմերում ու հայացքներում հեղաշրջում առաջացրեց: Իրանի իսլամական հեղափոխությունը կարևոր ու ուշագրավ տարբերություններ ունի աշխարհի մեծ հեղափոխությունների, ասենք Ֆրանսիայի 1789 թվականի հեղափոխության և Ռուսաստանի 1917 թվականի հեղափոխության հետ, որոնց անդրադարձանք մի քանի հաղորդումների ընթացքում:

Գլխավոր տարբերություններից մեկն այն է, որ Ֆրանսիայի ու Ռուսաստանի հեղափոխության նման մեծ հեղափոխությունները տեղի ունեցան այն պայմաններում, երբ արտասահմանյան որևէ ուժ չէր պաշտպանում այդ երկրներում իշխող համակարգերին, սակայն իսլամական հեղափոխությունն իրագործվեց այն պայմաններում, երբ Իրանում իշխող համակարգը հովանավորվում էր արևելքի ու արևմուտքի կողմից: Իրականության մեջ Իրանի ժողովուրդը իշխող համակարգի դեմ պայքարելուն զուգահեռ նաև պիտի պայքարեին նրանց պաշտպանող ուժերի դեմ: Նույնիսկ որոշ մեկնաբանությունների համաձայն իսլամական հեղափոխությունը ձևավորվեց ի հակառակություն ԱՄՆ-ի հանդեպ Փահլավիի ռեժիմի հլու-հպատակությանը, որի գագաթնակետը կապիտուլացիայի հարցն էր: Փահլավի ռեժիմը Միջին Արևելքի ժանդարմներից էր, որը պիտի  նկատի ունենար ԱՄՆ-ի շահերը և պիտի պաշտպաներ  դրանք: Իսլամական հեղափոխությամբ ժողովուրդը ոչ միայն վերջ տվեց ոչ միայն Փահլավիի բռնապետական համակարգին, այլև արևմտյան ուժերի տասնամյակներ տևած գաղութարարական ներկայությանը և դա կարևոր կետերից մեկն է, որ Իրանի իսլամական հեղափոխությանն առանձնացնում է աշխարհի մյուս մեծ հեղափոխություններից:

 

Իսլամական հեղափոխությունն աշխարհի մյուս մեծ հեղափոխություններից առանձնացնող յուրահատկություններից մեկն այն է, որ մյուս հեղափոխությունների  իրականացման հարցում տնտեսական գործոնն ուշագրավ դերակատարություն է ունեցել, ինչն Իրանի  իսլամական հեղափոխության պարագային կարևոր դերակատարություն չի ունեցել: Իսլամական հեղափոխությունն իրականացվեց այն պայմաններում, երբ նավթի գնի հավելման պատճառով երկրի տնտեսական եկամուտները գտնվում էին ամենալավ պայմաններում: Այդուհանդերձ տնտեսական ազդակի դերակատարությունն առավելապես սահմանափակվում է հարստության անարդար բաժանմամբ: Իրանցի բանասեր Մոհամմեդ Հուսեյն Փանահին նշում է, որ տնտեսական կարգախոսները շահի ռեժիմի դեմ Իրանի ժողովրդի կարգախոսների միայն 6 տոկոսն էին կազմում: Սա վկայում է այն մասին, որ Իրանի ժողովրդի գլխավոր պահանջատիրությունը տնտեսական չի եղել, այլ Իրանի ժողովուրդն առավելապես ինքնության հետ  կապված ու կրոնական պահանջներ է ունեցել:

Իրանի իսլամական հեղափոխությունն աշխարհի մեծ հեղափոխություններից առանձնացնող մյուս գլխավոր յուրահատկությունն այն է, որ Իրանի իսլամական հեղափոխությունը թե մշակութային հեղափոխություն էր և թե հանգեցրեց համաշխարհային համակարգում իշխանության նոր տեսակի ձևավորման:  Ֆրանսիայի հեղափոխությունը քաղաքական էր և հանգեցրեց լիբերալիզմի: Ռուսաստանի հեղափոխությունը տնտեսական հեղափոխություն էր և սոցիալիզմի հանգեցրեց: Իրանի իսլամական հեղափոխությունը մշակութային հեղափոխություն էր և իշխանության նոր տեսակի ձևավորման պատճառ դարձավ: Հեղափոխության մեծարգո առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին այս կապակցությամբ իրանական 1369 թվականի ֆարվարդինի 10-ի ուրբաթօրյա աղոթքի քարոզներում ասում է, որ «մինչև նախքան իսլամական հեղափոխությունն աշխարհը երկու տեսակ իշխանության փորձ ուներ և ընդունել է դրանք, մեկն արևմտյան ժողովրդավարությունն էր, մյուսը՝ կոմունիստական իշխանությունը»:

Ժողովրդի մասնակցության ծավալն էլ Իրանի իսլամական հեղափոխությունն աշխարհի մյուս հեղափոխություններից առանձնացնող առանձնահատկություններից է: Ֆրանսիայի ու Ռուսաստանի հեղափոխություններում զանգվածների մասնակցություն գոյություն չուներ: Ֆրանսիայի հեղափոխությանը չէին մասնակցում ժողովրդի տարբեր խավերը, իսկ Ռուսաստանի հեղափոխությանը մասնակցում էին աշխատավորները, բայց Իրանի իսլամական հեղափոխությանը մասնակից դարձան ժողովրդի բոլոր խավերը: Ֆրեդ Հալիդեյն ասում է, որ ժողովրդի տարբեր խավերի ասպարեզ դուրս գալու տեսակետից իսլամական հեղափոխությունը  պատմության ամենախոշոր հեղափոխությունն է: Հալիդեյն Իրանի հեղափոխությունը համարում է պատմության ամենաարդիական հեղափոխությունը, քանի որ նույն շարքում միավորեց թե կրոնականներին և թե ազգայնականներին և դրան զուգահեռ հեղափոխական երթերի ժամանակ ու  մասնավորապես լուսահոգի Իմամ Խոմեյնիին դիմավորելիս Իրանի ժողովուրդը կազմակերպեց մարդկային պատմության ամենամեծ հանրահավաքները:

Կտրուկ և ժողովրդի մեծամասնության համակրանքը վայելող առաջնորդի գոյությունն էլ Իրանի իսլամական հեղափոխությունն առանձնացնում է աշխարհի մյուս  մեծ հեղափոխություններից: Իրականության մեջ այն պայմաններում, երբ Ֆրանսիայի ու Ռուսաստանի նման մեծ հեղափոխությունները զուրկ էին կտրուկ և հասարակության բոլոր խավերի համակրանքը վայելող առաջնորդներից, Իրանի իսլամական հեղափոխությունը կտրուկ և հասարակության բոլոր խավերի կողմից ընդունված առաջնորդ ուներ: Երվանդ Աբրահամյանը անդրադառնալով լուսահոգի Իմամ Խոմեյնիի անհատականությանը նրա դերակատարությունը համեմատում է Բոլշևիկյան հեղափոխության ընթացքում Լենինի, Չինաստանի հեղափոխության ընթացքում Մաոյի ու Կուբայի հեղափոխության ընթացքում Կաստրոյի դերակատարության հետ, բայց միևնույն ժամանակ հավատացած է, որ երկու գործոններ կարող են հստակեցնել Այաթոլլահ Խոմեյնիի որոշիչ դերակատարությունը՝ նրա անհատականությունը, մասնավորապես պարզ կենցաղակերպը և Շահի հետ անհաշտվողականությունը:

 

Իրանի իսլամական հեղափոխությունն աշխարհի մյուս մեծ հեղափոխություններից առանձնացնող մյուս գործոնը վերաբերում է Իրանի իսլամական հեղափոխության ձևավորման ընթացքում կրոնի ուշագրավ դերակատարությանը: Մինչ աշխարհի որևէ մեծ հեղափոխության ձևավորման գործում կրոնը դերակատար չի եղել, Իրանի իսլամական հեղափոխության իրագործման հարցում կրոնի դերը եղել է ուշագրավ: Այլ խոսքով կրոնը Փահլավիի ռեժիմի դիմաց Իրանի հասարակությանը միատարր, միասնական ու համախոհ դարձրած գործոնն էր: Այս հիման վրա հեղափոխությունների բնագավառի շատ տեսաբաններ այն համոզման են, որ Իրանի 1979 թվականի հեղափոխության էությունը կրոնական էր, որն արտացոլեց Իրանի ժողովրդի ինքնությունը, ապացուցեց այն իրողությունը, որ Փահլավիի ռեժիմն անկարող է գտնվել ընկալելու Իրանի ժողովրդի կրոնական ինքնությունը ու վկայեց այն մասին, որ Իրանի հասարակությունից կրոնի զտումը եղել է Փահլավիի ռեժիմի թույլ տված ամենախոշոր սխալը: Միևնույն ժամանակ կրոնը պատճառ դարձավ, որ Իրանի հասարակության մեջ հոգևորականությունը ստանձնի հեղափոխության առաջնորդությունը և հոգևոր առաջնորդներն ու մասնավորապես Այաթոլլահ Խոմեյնին արժանանան ժողովրդի ջերմ համակրանքին: Միշել Ֆոքոն այս կապակցությամբ ասում է. «Իրանում ինձ հիացմունք պատճառեց այն որ միայն մեկ առճակատում գոյություն ունի: Ժողովրդի առճակատումը իշխանության հետ, որ իր զենքով ու ոստիկանության ուժերով սպառնում է ժողովրդին՝ գնդացիրների դիմաց ժողովրդի կամքը: Որևէ ազդակ կրոնական համոզումների չափ զանգվածների զորաշարժի ենթարկելու կարողություն չունի»: Մայքըլ Ֆիշերն էլ Իրանի հեղափոխությանն անդրադառնալով ընդգծում է նրա կրոնական էությունը և հավատացած է, որ Իրանի հեղափոխության արմատը պիտի որոնել Քյարբալայի իրադարձության ուղերձում: Ֆիշերն ասում է, որ Իրանի ժողովուրդն Իմամ Հուսեյնի համար սոսկ լաց ու կոծ անելու փոխարեն ընկալեցին ու կիրառեցին նրա ընդվզման հղած ուղերձները, որոնցից գլխավոր բռնությանն ու չարիքին ընդդիմանալն էր: Իրանի ժողովուրդն այս կարևոր ուղերձից օգտվելով ընտրեց Շահական ռեժիմի բռնության ու չարիքի դիմակայման այլընտրանքը»:

Իրանի իսլամական հեղափոխությունն աշխարհի մյուս մեծ հեղափոխություններից առանձնանում է անկախության սկզբունքով: Իրականության մեջ մյուս հեղափոխությունների հետ իսլամական հեղափոխության կարևոր տարբերություններից մեկն այն է, որ իսլամական հեղափոխության իրագործումը հանգեցրեց Իրանի անկախության և անկախությունն ԻԻՀ-ի հետ գերպետությունների թշնամության գլխավոր ազդակն է եղել: Մեծ հեղափոխությունների ականատես եղած Ֆրանսիան, Ռուսաստանն ու Չինաստանը մինչև հեղափոխությունն անկախություն են ունեցել ու արտաքին ուժի գերիշխանության ներքո չեն եղել: Դա ի տես այն բանի, որ Իրանը մինչև հեղափոխությունը բացահայտ կերպով արևմտյան ուժերի տիրապետության տակ է եղել և այդ ուժերն են թելադրել ներքին ու արտաքին ոլորտների քաղաքականությունները: Իսլամական հեղափոխությունը մեծ ուժերից Իրանի անկախության պատճառ դարձավ և գործնականում փակեց Իրանում որոշումների կայացման գործընթացում արևմտյան ուժերի ցանկացած տեսակի ներազդեցության ու տիրակալության ճամբան:

Ի վերջո Իրանի իսլամական հեղափոխությունն աշխարհի մյուս խոշոր հեղափոխություններից առանձնանում է հեղափոխության նպատակներով: Ֆրանսիայի, Ռուսաստանի կամ Չինաստանի նման հեղափոխությունները նյութական նպատակներ էին հետապնդում և որևէ ուշադրություն չէին ցուցաբերում կրոնական նպատակներին: Դա ի տես այն բանի, որ Իրանի իսլամական հեղափոխությունը զրկվածություններին ու խտրականություններին վերջ տալու և կոռուպցիայի դեմ պայքարի նման նյութական բնագավառներին ուշադրություն դարձնելուն զուգահեռ նաև իրանական հասարակության մեջ հիմնավորեց միաստվածային աշխարհահայացքի, հավիտենականության ու մեռելների հարության հանդեպ համոզման ու նաև կրոնի սկզբունքների նման ոչ-նյութական նպատակները:

Բարեկամներ ավարտին հասնելով մեր հաղորդմանը հատկացված ժամանակը ձեզ բարի  օր ենք մաղթում: Հաջորդ շաբաթ կարող էք ունկնդրել այս հաղորդաշարի վերջին համարը: