40 տարի զարգացում` մեծարգո առաջնորդի ղեկավարությամբ(Նվիրված այգաբացի տասնօրյակին)
(last modified Sat, 02 Feb 2019 16:07:22 GMT )
Փետրվար 02, 2019 19:37 Asia/Tehran

Այաթոլլահ Խամենեին, իր քաջությամբ, անհաշտ քաղաքականությամբ, կտրականությամբ, ազնվությամբ ու հատկապես իր հավատքով ու Աստծուն ապավինելով, քաղաքական հեռանկարով, Արևմուտքին չվստահելով ու աշխարհի բռնահարված ժողովուրդներին պաշտպանելով, շարունակեց իմամ Խոմեյնիի ճանապարհը:

 

Իսլամական հեղափոխությունից անցել է 40 տարի: Այս ընթացքում, թշնամիների կողմից Իրանի նկատմամբ նյութվել են տարբեր սադրանքներ: Սակայն Իրանն ամենայն հզորությամբ, շարժվում է բարոյական ու նյութական զարգացման ուղղությամբ: Իրանի իսլամական հանրապետության առաջխաղացման ամենակարևոր գործոնն իմամ Խոմեյնիից հետո Այաթոլլա Խամենեիի առաջնորդությունն էր: Այս երկու առաջնորդներն իրենց քաջությամբ, խելամտությամբ, կարողացան հեղափոխության գնացքն անցած 40 տարիների ընթացքում առաջ տանել դժվարանցանելի ճանապարհներով և Իրանին հպարտ ու հզոր ներկայացնել միջազգային ասպարեզում:

Իմամ Խոմեյնի և Այաթոլլահ Խամենեի    

 

 

Իմամ Խոմեյնին կրոնական առաջնորդ էր և իմաստուն մարդ, որի կերպարը եզակի էր: Նա ուներ անկոտրում քաղաքական կամք, իմաստություն և  ժամանակի վերաբերյալ լայն ընկալում: Նա ոչ մի կերպ չէր ընդունում բռնությունը, օժտված էր մեծ ուշիմությամբ և կարողանում էր կանխատեսել սադրանքներն ու դավադրությունները: Նա իրոք ուներ աստվածային մաքուր ու ճշմարիտ հայացք: Իմամ Խոմեյնին հենց այդ հավատքով ու բարեպաշտությամբ կանգնեց շահի ռեժիմի դեմ: Իրանի ժողովուրդը, տեսնելով նրա խիզախությունը, մեծ կամք ձեռք բերեց` շահի ռեժիմի դեմ կանգնելու համար: Իրանի ժողովուրդը ոտքի ելավ, որպեսզի երկրում վերակենդանացնի իսլամի ուսմունքը, երկիրը ձեռք բերի անկախություն և երկրում տարածվեն ազատությունն ու արդարությունը: Երկբևեռ ախարհում ստեղծվեց իսլամական համակարգ: Այդ ժամանակ, երբ արևելքն իր կոմունիզմով, արևմուքտն իր կապիտալիզմով տիրել էին աշխարհին, իմամ Խոմենին խոսեց Աստծուն ապավինելուց, արդարությունից ու ազատությունից, գրավելով շատերի սիրտը: Արևելքն ու Արևմուտքը, երկու տարբեր տնտեսություններով ու քաղաքականություններով, աշխարհը բաժանել էին երկու բևեռի: ԽՍՀՄՆ-ն ու ԱՄՆ-ն ղեկավարում էին այս բևեռները: Արևելյան Եվրոպայի երկրները, նախկին ԽՍՀՄ-ը և Չինաստանը գտնվում էին արևելյան բևեռում, իսկ ԱՄՆ-ն ու Արևմտյան Եվրոպան`արևմտյան: Իմամ Խոմեյին, իր կրոնական հայացքների  և իսլամի քաղաքական պատվիրանների հիմամբ ձևավորեց իր քաղաքական վերաբերմունքը, ներկայացնելով “ոչ Արևելք, ոչ Արևմուտք” կոչը: Իմամը խիստ պայքար սկսեց համաշխարհային բռնատիրության, ԱՄՆ-ի ղեկավարած կապիտալիզմի համակարգի և հանցագործ Իսրայելին հովանավորելու քաղաքականության դեմ:

Իմամ Խոմեյնին ասում էր . «ԱՄՆ-ն աշխարհի բռնահարված ու կեղեքված ժողովուրդների թշնամին է: ԱՄՆ-ն իր քաղաքկան, տնտեսական, ռազմական ու մշակութային իշխանությունն աշխարհում տարածելու համար, չի խուսափում որևէ հանցագործությունից: Այդ երկրի համար կրոնները կարևոր չեն: ԱՄՆ-ն մտածում է միայն կառավարության շահերի մասին, անտեսելով անգամ իր քաղաքացիների շահերը»:

Մյուս կողմից, իմամ Խոմեյնին մոտալուտ էր համարում կումունիստական համակարգի փլուզումը: 1991թ., իրականացավ ԽՍՀՄ-ի փլուզման նրա կանխատեսումը: 1989թ իմամ Խոմեյնին մի պատմական նամակ հղեց ԽՍՀՄ վերջին նախագահ Գորբաչևին, կոմունիզիմի մահվան վերաբերյալ, վերջինիս հրավիրելով ավեի լավ ճանաչել իսլամը: Իմամ Խոմեյնին  մարքսիզմի ոսկորների փլուզման մասին խոսեց այն ժամանակ, երբ ԽՍՀՄ-ը համարվում էր աշխարհի ամենահզոր տերություններից մեկը: Այդ ժամանակ, սառը պատերազմը դեռևս չէր ավարտվել և Բեռլինի պատը, որպես արևելքի ու արևմուտքի բաժանման խորհրդանիշ, դեռևս չէր փլվել: Իսկ ԽՍՀՄ երկրների ու ժողովուրդների կենցաղում տիրում էր կումունիզմի իշխանությունը: Այն ժամանակ, քաղաքագետներն  ու վերլուծաբանները զարմացան իմամ Խոմեյնիի մտքերի վրա, մտածելով, որ թերևս մի կրոնական մարդ չի կարող ճիշտ կարծիք հայտնել մի մեծ ուժի փլուզման վերաբերյալ: Սակայն 1991թ կումունիզմի փլուզման վերաբերյալ նրա կանխաստեումն իրականացավ և աշխարհը հասկացավ, որ այս հզոր առաջնորդն ունի կանխագուշակելու կարողություն:

 

Իմամի մահից հետո, որը տեղի ունեցավ 1989թ., Իրանը սկսեց ղեկավարել Այաթոլլահ Խամենեին: Իրաքի կողմից Իրանին պարտադրված պատերազմն ավարտվել էր, սակայն տնտեսական ու մշակութային պատերազմն Իրանի դեմ դեռևս չէր ավարտվել: Այաթոլլահ խամենեին, իմամ Խոմեյնիի նման, փորձում էր այդ պատերազմից հաղթանակած դուրս գալ, պաշտպանելով հեղափոխության գաղափարները: Այաթոլլահ Խամենեին, իր քաջությամբ, անհաշտ քաղաքականությամբ, կտրականությամբ, ազնվությամբ ու հատկապես իր հավատքով ու Աստծուն ապավինելով, քաղաքական հեռանկարով, Արևմուտքին չվստահելով ու աշխարհի բռնահարված ժողովուրդներին պաշտպանելով, շարունակեց իմամ Խոմեյնիի ճանապարհը:

Այաթոլլահ Խամենեին հենց սկզբում հայտարարեց, որ իր ճանապարհն իմամ խոմեյնիի ճանապարհն է և իր կոչերն իմամ Խոմեյնիի կոչերն են: Նա նշեց, որ շարունակելու է գնալ հեղափոխության առաջ դրված նպատակների իրագործման ուղղությամբ: Երկիրը կառավարելու առաջին իսկ օրերից, նա կարևորեց Իրանի հզորացումը: Ներկա դրությամբ, Իրանը տարածաշրջանի առաջին ուժն է: Իսկ թշնամիների ասելով, Իրանն ամենաազդեցիկ երկիրն է Միջին Ասիայում:

 

Իրանի ղեկավարները մշտապես կարևորել են ԱՄՆ-ի բռնի քաղաքականության դեմ պայքարը: Այաթոլլահ Խամենեին, իմամ Խոմեյնիի նման մշտապես չի վստահել Միացյալ Նահանգներին: Երբ ընթանում էին Իրանի հետ միջուկային հարցով բանակցությունները, և իրանական պատվիրակությունը ներկայացրեց Իրանի միջուկային  ծրագիրը, ձեռք բերելով համաշխարհային վստահություն, Այաթոլլահ Խամենեին հայտարարեց, որ ԱՄՆ –ին չի կարելի վստահել, իսկ 5+1 ձևաչափով բանակցություններն անօգուտ են լինելու: Նրա խոսքը ճիշտ էր, քանի որ Թրամփը, դուրս գալով ՀԳՀԾ-ից, ցույց տվեց, որ ԱՄՆ-ն չի ճանաչում որևէ տրամաբանություն և փորձում է ապահովել միայն իր շահերը: Դրանից հետո, Այաթոլլահ Խամենեին հայտարարեց. «Ամերիկացիները հենց սկզբից էլ չէին հարգում դիվանագիտական քաղաքավարությունը: Սակայն այդ երկրի ներկա ղեկավարներն աշխարհի հետ խոսում են ամենալկտի ձևով, կարծես մոռացած լինելով ամոթը»: Նա հավելել է. «Ամերիկացիների բանաձևի համաձայն, իրենց հետ բանակցող յուրաքանչյուր երկիր, կանգնելու է խնդրի առաջ: Դրանից խուսափել հնարավոր է միայն այն դեպքում, եթե տվայլ երկրի կարծիքը համընկնի Վաշինգտոնի կարծիքի հետ: ԱՄՆ-ն այսօր փորձում է իր խոսքը պարտադրել նույնիսկ եվրոպացիներին: Մենք միայն այն ժամանակ կարող ենք մտնել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վտանգավոր խաղի մեջ, երբ քաղաքական, տնտեսական ու մշակութային առումով հասնենք նախատեսված հզորությանը և ճնշումները չկարողանան ազդել մեզ վրա: Իսկ ներկայումս բանակցություններն անշուշտ լինելու են մեր վնասին և արգելված են: Մենք չենք բանակցելու ԱՄՆ-ի ներկա կառավարության հետ»:

Այաթոլլահ Խամենեի

 

Այաթոլլահ Խամենեին այն առաջնորդն է, որ ուշի ուշով հետևում է  քաղաքական իրադարձություններին և ներկայացնում շատ ճիշտ լուծումներ: Նրա կարծիքով, գիտական զարգացումն ազգային ուժի երաշխիքն է: Նա երիտասարդներին հորդորում է  ուշադրություն դարձնել այս ոլորտին: Իրանցի երիտասարդները, տարբեր, այդ թվում` միջուկային, պաշտպանական, հրթիռային, ծովային ոլորտներում բազմաթիվ գյուտեր են արձանագրել, բարձրացնելով գիտության ոլորտում Իրանի դիրքը: Միջուկային ոլորտում նույնպես Իրանը մեծ առաջընթաց է ունեցել և շատ կարևոր է եղել ոլորտի գիտնականների նկատմամբ առաջնորդի ցուցաբերած հովանավորությունը: Իրանի պաշտպանական կարողությունը նույնպես այն ոլորտներից է, որը մշտապես կարևորել է առաջնորդը: Իրանի առաջնորդը արգելել է ցանկացած բանակցություն` երկրի հրթիռային կարողության շուրջ: Իրանն այժմ հրիթռային, ծովային պաշտպանության տեսակետից համարվում է տարածաշրջանի ամենահզոր երկրներից: Իրանին պարտադրելով ութամյա պատերազմը, համաշխարհային բռնատիրությունը նպատակ ուներ ոչնչացնել այս երկրին: Նախատեսվում էր նաև, որ Իրանը պետք է ծնկի գար ԱՄՆ-ի պատժամիջոցներից ու արտաքին ուժերի կողմից երկրի ներսում  հրահրված ներքին անհանդարտությունների արդյունքում հայտնվեր տարածաշրջանի այլ երկրների վիճակում: Սակայն այսօր Իրանը շարժվում է զարգացման ուղղությամբ, պարտության մատնելով ԱՄՆ-ի բոլոր ծրագրերը: Սա բխում է  ժողովրդի ու առաջնորդի միջև առկա միասնությունից և Իրանի առաջնորդների որդեգրած ճիշտ քաղաքակնությունից:  

 

Վերջում անդրադառնանք Իսրայելի մանկասպան ռեժիմի վերաբերյալ ԻԻՀ առաջնորդի ուղերձին: Երեք տարի առաջ, նա ասել էր. «Միջուկային բանակցությունների ավարտից հետո, լսել եմ, որ սիոնիստները բռնագրավված Պաղեստինում ասել են, որ առաջիկա 25 տարին հանգիստ են լինելու և հետո նոր կմտածեն, թե ինչ են անելու: Ի պատասխան, ես ասում եմ. Չեք տեսնելու այդ 25 տարին և Աստծո կամոք, 25 տարի հետո, տարածաշրջանում չի լինելու Սիոնիստական ռեժիմ կոչվող երևույթը»: