Աշխարհում ես որտեղ եմ կանգնած (1.Իրանի դիրքն աշխարհում)
«Աշխարհում ես որտեղ եմ կանգնած» հաղորդաշարում մենք կփորձենք անդրադառնալ միջազգային վիճակագրական տվյալներով տարբեր ոլորտներում, այդ թվում բնական պաշարների, գիտության, զբոսաշրջության, տեխնոլոգիաների, սպորտի և այլ ոլորտներում Իրանի առաջատար դիրքերին: Հարկ է նշել, որ այս հաղորդաշարի տեղեկատվությունը կազմվել և մշակվել է 2018թ. վերջին վիճակագրական տվյալների հիմամբ:
Գիտե՞ք արդյոք, որ Իրանը աշխարհի հինգերորդ ամենահարուստ երկիրն է`բնական պաշարների առումով, ինչպիսիք են նավթը, գազը, քարածուխը, անտառը և փայտը, ոսկին, արծաթը, պղինձը, ուրանը, չմշակված երկաթը, ֆոսֆատը, իսկ աշխարհի չորրորդ ամենահարուստ երկիրը` հանածո վառելիքի պաշարների առումով:
Բնական պաշարները այն ամբողջ հումքային նյութերն են, որոնք օգտագործվում են աշխարհում բոլոր արտադրանքները պատրաստելու և արտադրելու համար: Արդյունահանված կամ դեռևս չարդյունահանված այս տնտեսական ռեսուրսների արժեքը տրիլիոնավոր դոլարների է հասնում: Իր զեկույցներից մեկում ամերիկյան «Ուոլ Սթրիթ» պարբերականը ներկայացրել է աշխարհի 10 ամենահարուստ երկրները բնական ռեսուրսների պաշարների առումով և հայտարարել, որ Իրանը այդ երկրների շարքում զբաղեցնում է 5-րդ տեղը:
Նավթը, գազը, քարածուխը, անտառը և փայտը, ոսկին, արծաթը, պղինձը, ուրանը, չմշակված երկաթը և ֆոսֆատը 10 ամենաթանկ նյութերն են, որոնք չափորոշիչ են հանդիսացել «Ուոլ Սթրիթ» պարբերականի համար: 27 տրիլիոն դոլար արժողությամբ նավթի և գազի հարուստ պաշարներով Իրանը աշխարհում հինգերորդ տեղում է Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Սաուդյան Արաբիայից և Կանադայից հետո: Աշխարհում 6-րդից 10-րդ տեղերն են զբաղեցնում Չինաստանը, Բրազիլիան, Ավստրալիան, Իրաքը և Վենեսուելան: Համաձայն այս զեկույցի, աշխարհի բնակչության մեկ տոկոսն ունեցող Իրանն տիրապետում է աշխարհի հանքային պաշարների ավելի քան 7 տոկոսին: