«Աշխարհում ես որտեղ եմ կանգնած» (3.Իրանի դիրքն աշխարհում)
https://parstoday.ir/hy/radio/iran-i122175-Աշխարհում_ես_որտեղ_եմ_կանգնած_(3.Իրանի_դիրքն_աշխարհում)
«Աշխարհում ես որտեղ եմ կանգնած» հաղորդաշարում մենք կփորձենք անդրադառնալ միջազգային վիճակագրական տվյալներով տարբեր ոլորտներում, այդ թվում բնական պաշարների, գիտության, զբոսաշրջության, տեխնոլոգիաների, սպորտի և այլ ոլորտներում Իրանի առաջատար դիրքերին: Հարկ է նշել, որ այս հաղորդաշարի տեղեկատվությունը կազմվել և մշակվել է 2018թ. վերջին վիճակագրական տվյալների հիման վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 27, 2020 06:25 Asia/Tehran
  • «Աշխարհում ես որտեղ եմ կանգնած» (3.Իրանի դիրքն աշխարհում)

«Աշխարհում ես որտեղ եմ կանգնած» հաղորդաշարում մենք կփորձենք անդրադառնալ միջազգային վիճակագրական տվյալներով տարբեր ոլորտներում, այդ թվում բնական պաշարների, գիտության, զբոսաշրջության, տեխնոլոգիաների, սպորտի և այլ ոլորտներում Իրանի առաջատար դիրքերին: Հարկ է նշել, որ այս հաղորդաշարի տեղեկատվությունը կազմվել և մշակվել է 2018թ. վերջին վիճակագրական տվյալների հիման վրա:

Գիտե՞ք արդյոք, որ ոսկու և արտարժույթի պաշարների առումով Իրանն աշխարհում քսաներորդ հարուստ երկիրն է:

Ոսկու համաշխարհային խորհրդի տվյալների համաձայն, ամբողջ աշխարհում բանկային ավանդներում, պետական ​​պահուստներում և անձնական հավաքածուներում կա 184,000 տոննա ոսկի: Ոսկին ամենաարժեքավոր և կախարդիչ մետաղներից մեկն է և կշարունակի պահպանել իր արժեքը, քանի որ մեծ նշանակություն ունի դրամավարկային համաշխարհային քաղաքականության մեջ: Համաշխարհային տնտեսությունը հաճախ հիմնված է ոսկու գների բարձրացման կամ անկման վրա:

Բայց նշված թիվը, միայն արտահանված ու գրանցված ոսկու քանակն է: Երկրի վրա ոսկու ընդհանուր քանակի գնահատման գործընթացը շատ դժվար է: Քարերի և ժայռերի նմուշների քիմիական փորձարկումները ցույց են տալիս, որ ոսկին կազմում է միջին հաշվով երկրի կեղևի մի քանի միլիարդ զանգվածի մեկ մասը: Ոսկու արդյունահանմամբ զբաղվող  ընկերություններին հետաքրքրում են այն տարածքները, որտեղ մեկ տոննա հողում հայտնաբերվում է ավելի քան մեկ գրամ ոսկի:

Մոտ 133 միլիարդ դոլար արժողությամբ ոսկու և արտարժույթի պաշարներով Իրանն աշխարհում զբաղեցնում է 20-րդ տեղը: ԱՄՆ-ը և Գերմանիան ոսկու ամենահարուստ պաշարներն ունեն աշխարհում: Այդ տեսանկյունից նրանց հաջորդում են Իտալիան և Ֆրանսիան, ապա Չինաստանն ու Ռուսաստանը:

Իրանի ոսկու և արտարժույթի պաշարները