«Աշխարհում ես որտեղ եմ կանգնած» (5.Իրանի դիրքը բնակչության թվի առումով)
https://parstoday.ir/hy/radio/iran-i122582-Աշխարհում_ես_որտեղ_եմ_կանգնած_(5.Իրանի_դիրքը_բնակչության_թվի_առումով)
«Աշխարհում ես որտեղ եմ կանգնած» հաղորդաշարի ընթացքում մենք կփորձենք անդրադառնալ միջազգային վիճակագրական տվյալներով տարբեր ոլորտներում, այդ թվում բնական պաշարների, գիտության, զբոսաշրջության, տեխնոլոգիաների, սպորտի և այլ ոլորտներում Իրանի առաջատար դիրքերին: Հարկ է նշել, որ այս հաղորդաշարի տեղեկատվությունը կազմվել և մշակվել է 2018թ. վերջին վիճակագրական տվյալների հիման վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 07, 2020 06:49 Asia/Tehran
  • «Աշխարհում ես որտեղ եմ կանգնած» (5.Իրանի դիրքը բնակչության թվի առումով)

«Աշխարհում ես որտեղ եմ կանգնած» հաղորդաշարի ընթացքում մենք կփորձենք անդրադառնալ միջազգային վիճակագրական տվյալներով տարբեր ոլորտներում, այդ թվում բնական պաշարների, գիտության, զբոսաշրջության, տեխնոլոգիաների, սպորտի և այլ ոլորտներում Իրանի առաջատար դիրքերին: Հարկ է նշել, որ այս հաղորդաշարի տեղեկատվությունը կազմվել և մշակվել է 2018թ. վերջին վիճակագրական տվյալների հիման վրա:

«Գիտեք, արդյո՞ք, որ Իրանն աշխարհի 18-րդ ամենաբազմամարդ երկիրն է»:

Արժույթի միջազգային հիմնադրամը վերջերս իր զեկույցում անդրադարձել է 186 երկրների բնակչությանը: Այս ցուցակում Չինաստանը առաջին տեղում է աշխարհի բնակչության մոտ 19 տոկոսով՝ 1,4 միլիարդ մարդ ազգաբնակչությամբ, երկրորդ տեղում է Հնդկաստանը ՝ 1.35 միլիարդ մարդ, իսկ երրորդ տեղում՝ ԱՄՆ-ը է 327.35 միլիոն մարդ բնակչությամբ: Աշխարհի ամենաբազմամարդ երկրների ցուցակում 4-17-րդ տեղերն են զբաղեցնում հաջորդաբար Ինդոնեզիան, Բրազիլիան, Պակիստանը, Նիգերիան, Բանգլադեշը, Ռուսաստանը, Ճապոնիան, Մեքսիկան, Ֆիլիպինները, Վիետնամը, Եթովպիան, Եգիպտոսը, Գերմանիան և Կոնգոն։ Այս ցուցակում Իրանը 18-րդ տեղում է ՝ ավելի քան 82 միլիոն բնակչությամբ: Իրանի բնակչության խտությունը մեկ քառակուսի կիլոմետրում կազմում է 45.56 մարդ և  այս առումով այն աշխարհի 127-րդ ամենախիտ բնակեցված երկիրն է:

Աշխարհի բնակչության քարտեզը