«Աշխարհում ես որտեղ եմ կանգնած» (8.Իրանի դիրքը կրթության բյուջեի առումով)
https://parstoday.ir/hy/radio/iran-i122740-Աշխարհում_ես_որտեղ_եմ_կանգնած_(8.Իրանի_դիրքը_կրթության_բյուջեի_առումով)
«Աշխարհում ես որտեղ եմ կանգնած» հաղորդաշարում մենք կփորձենք անդրադառնալ միջազգային վիճակագրական տվյալներով տարբեր ոլորտներում, այդ թվում բնական պաշարների, գիտության, զբոսաշրջության, տեխնոլոգիաների, սպորտի և այլ ոլորտներում Իրանի առաջատար դիրքերին: Հարկ է նշել, որ այս հաղորդաշարի տեղեկատվությունը կազմվել և մշակվել է 2018թ. վերջին վիճակագրական տվյալների հիմամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 11, 2020 04:06 Asia/Tehran
  • «Աշխարհում ես որտեղ եմ կանգնած» (8.Իրանի դիրքը կրթության բյուջեի առումով)

«Աշխարհում ես որտեղ եմ կանգնած» հաղորդաշարում մենք կփորձենք անդրադառնալ միջազգային վիճակագրական տվյալներով տարբեր ոլորտներում, այդ թվում բնական պաշարների, գիտության, զբոսաշրջության, տեխնոլոգիաների, սպորտի և այլ ոլորտներում Իրանի առաջատար դիրքերին: Հարկ է նշել, որ այս հաղորդաշարի տեղեկատվությունը կազմվել և մշակվել է 2018թ. վերջին վիճակագրական տվյալների հիմամբ:

«Գիտե՞ք արդյոք, որ Իրանը կրթության բյուջեի առումով աշխարհում տասներորդ երկիրն է»:

Յուրաքանչյուր երկրում կրթության բյուջեն արտացոլում է այն կարևորությունը, որը իշխանավորները տալիս են կրթության ոլորտին: Բազմաթիվ զարգացած երկրներում այս բյուջեն ազգային եկամտի զգալի տոկոս է կազմում:

2014 թվականի Իրանի բյուջեի օրինագծում կրթությանը հատկացված ամբողջ հանրային միջոցները կազմել են 203,749,179 միլիոն ռիալ (ավելի քան 20,000 միլիարդ թուման, մոտ 5 միլիարդ եվրո), ինչը ներառում է 2014թ.  բյուջեի օրինագծի ամբողջ հանրային հատկացումների 9,3 տոկոսը:

2013թ. Ճապոնիայի կրթական բյուջեն կազմում էր մոտավորապես 165 միլիարդ եվրո՝ ընդհանուր բյուջեի 3,82 տոկոսը, Բրիտանիայի  կրթական բյուջեն կազմում էր՝ մոտավորապես 103 միլիարդ եվրո՝ ընդհանուր բյուջեի 5,63 տոկոսը, իսկ Բրիտանիայի կրթական բյուջեն կազմում էր մոտավորապես 79,5 միլիարդ եվրո՝ ընդհանուր բյուջեի 6.3 տոկոսը: Մինչդեռ Իրանը զբաղեցնում է 10-րդ տեղը և Իրանի կրթական բյուջեն գրեթե հավասար է Շվեդիայի կրթական բյուջեի հետ: