«Աշխարհում ես որտեղ եմ կանգնած» (9.Իրանի դիրքը գրագիտության աճի առումով)
«Աշխարհում ես որտեղ եմ կանգնած» հաղորդաշարում մենք կփորձենք անդրադառնալ միջազգային վիճակագրական տվյալներով տարբեր , այդ թվում բնական պաշարների, գիտության, զբոսաշրջության, տեխնոլոգիաների, սպորտի և այլ ոլորտներում Իրանի առաջատար դիրքերին: Հարկ է նշել, որ այս հաղորդաշարի տեղեկատվությունը կազմվել և մշակվել է 2018թ. վերջին վիճակագրական տվյալների հիմամբ:
«Գիտեք, արդյո՞ք, որ Իրանը աշխարհում առաջին տեղում է գրագիտության աճի առումով»:
Գրագիտությունը և գիտելիքների ու գիտության յուրացումը ճանապարհ են հարթում աճի և զարգացման համար և այն հանդիսանում է հասարակություններում զարգացման ցուցիչներից մեկը: Այս ցուցանիշը զգալիորեն աճել է Իրանում, այնպես որ գրագիտության աճի տեմպը բարելավվել և 70-ական թվականներին 37 տոկոսից աճել է մինչև 85 տոկոս 2010-ական թվականներին: Տարբեր հասարակություններում աղքատության, հիվանդությունների, մշակութային և տնտեսական խնդիրների ամփոփ դիտարկմամբ հեշտությամբ կարելի է պարզել այն հակադարձ կապը, որն առկա է գրագիտության մակարդակի և դրա անմիջական ազդեցության միջև՝ սոցիալական, տնտեսական և մշակութային մարտահրավերների նվազեցման հարցում: Սա նշանակում է, որ գրագիտության մակարդակը բարձրանալուն պես նվազում են աղքատությունը, հետամնացությունը, առողջապահական ու մշակութային խնդիրները:

15 տարեկանից բարձր մարդկանց մոտ գրագիտության ցուցանիշի աճի առումով 1976-2014թթ. Իրանը աշխարհում առաջին տեղում է, այնպես որ 1978 թվականին այս երկրում 15 տարեկանից բարձր տարիքի գրագետ մարդկանց քանակը կազմում էր 37 տոկոս, իսկ 2014թ.՝ 85 տոկոս: Աճի տեմպը գլոբալ միջինից մոտ երեք անգամ գերազանցում է: