«Աշխարհում ես որտեղ եմ կանգնած» (10.Իրանի դիրքը STEM շրջանավարտների առումով)
«Աշխարհում ես որտեղ եմ կանգնած» հաղորդաշարում մենք կփորձենք անդրադառնալ միջազգային վիճակագրական տվյալներով ոլորտներում, այդ թվում բնական պաշարների, գիտության, զբոսաշրջության, տեխնոլոգիաների, սպորտի և այլ ոլորտներում Իրանի առաջատար դիրքերին: Հարկ է նշել, որ այս հաղորդաշարի տեղեկատվությունը կազմվել և մշակվել է 2018թ. վերջին վիճակագրական տվյալների հիման վրա:
«Գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության, մաթեմատիկայի» (Science, Technology, Engineering, Mathematics) չորս ոլորտների շրջանավարտների թվի առումով Իրանը աշխարհում զբաղեցնում է 5-րդ տեղը: STEM տերմինը սովորաբար օգտագործվում է դպրոցներում կրթական քաղաքականության քննարկման և ուսումնական ծրագրերի ընտրության ժամանակ`գիտության և տեխնոլոգիաների զարգացման հարցում մրցակցությունը բարելավելու համար:

Ըստ նոր վիճակագրության և դասակարգման աղյուսակի, անցյալ տարի STEM (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա) մասնագիտություններում ավարտել են 335,000 իրանցի ուսանողներ: Այսպիսով, այս ոլորտներում ամենամեծ թվով շրջանավարտների գլոբալ վարկանիշում Իրանը զբաղեցնում է 5-րդ տեղը:
Չինաստանը գլխավորում է աղյուսակը՝ 4,7 միլիոն շրջանավարտներով STEM մասնագիտություններում: Չինաստանից հետո Հնդկաստանը զբաղեցնում է 2-րդ տեղը՝ STEM մասնագիտություններում 2,6 միլիոն շրջանավարտով: STEM- ի շրջանավարտների քանակով Չինաստանից և Հնդկաստանից հետո հաջորդ տեղում է Միացյալ Նահանգները՝ 568,000 շրջանավարտով: Չորրորդ տեղում է Ռուսաստանը՝ 561,000 STEM շրջանավարտով:
Իրանից հետո, վեցերորդ և յոթերորդ տեղում են Ինդոնեզիան և Ճապոնիան: