«Աշխարհում ես որտեղ եմ կանգնած» (11.Իրանի դիրքը կյանքի միջին տևողության առումով)
https://parstoday.ir/hy/radio/iran-i122844-Աշխարհում_ես_որտեղ_եմ_կանգնած_(11.Իրանի_դիրքը_կյանքի_միջին_տևողության_առումով)
«Աշխարհում ես որտեղ եմ կանգնած» հաղորդաշարում մենք կփորձենք անդրադառնալ միջազգային վիճակագրական տվյալներով տարբեր, այդ թվում բնական պաշարների, գիտության, զբոսաշրջության, տեխնոլոգիաների, սպորտի և այլ ոլորտներում Իրանի առաջատար դիրքերին: Հարկ է նշել, որ այս հաղորդաշարի տեղեկատվությունը կազմվել և մշակվել է 2018թ․ հրապարակված տվյալների հիման վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 13, 2020 08:10 Asia/Tehran
  • «Աշխարհում ես որտեղ եմ կանգնած» (11.Իրանի դիրքը կյանքի միջին տևողության առումով)

«Աշխարհում ես որտեղ եմ կանգնած» հաղորդաշարում մենք կփորձենք անդրադառնալ միջազգային վիճակագրական տվյալներով տարբեր, այդ թվում բնական պաշարների, գիտության, զբոսաշրջության, տեխնոլոգիաների, սպորտի և այլ ոլորտներում Իրանի առաջատար դիրքերին: Հարկ է նշել, որ այս հաղորդաշարի տեղեկատվությունը կազմվել և մշակվել է 2018թ․ հրապարակված տվյալների հիման վրա:

Գիտեք, արդյո՞ք, որ Իրանը աշխարհում զբաղեցնում  է տասներորդ տեղը`կյանքի միջին տևողության առումով:

Ցանկացած երկրի զարգացման կարևորագույն ցուցիչներից մեկը, որն ամեն տարի հայտարարվում է ՄԱԿ-ի «Մարդկային ներուժի զարգացման ինդեքս»  զեկույցում, կյանքի միջին տևողության ցուցանիշն է: Այս ցուցանիշը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր երկրի ժողովուրդը քանի տարի ապրելու հույս ունի՝ հաշվի առնելով այդ երկրի զարգացման մակարդակը: Կյանքի տևողությունը վիճակագրական ցուցանիշ է, որը ցույց է տալիս հասարակության մարդկանց կյանքի միջին տևողությունը, այլ կերպ ասած, թե այդ հասարակության յուրաքանչյուր անդամ քանի տարի կարող է ապրելու հույս ունենալ: Ինչքան բարելավվում են առողջապահական ցուցանիշները, նույնքան մեծանում է կյանքի միջին տևողության ցուցանիշը, ուստի այս ցուցանիշը երկրների առաջընթացի ու հետամնացության չափման ցուցիչներից մեկն է:

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) գրասենյակի զեկուցագրի համաձայն, 1979 թվականին իրանցիների կյանքի միջին տևողությունը կազմել է 55 տարի, իսկ այս ցուցանիշը  2016թ. Մարդկային զարգացման վերջին զեկույցում եղել է 76 տարի: Հետևաբար, կյանքի միջին  տևողության աճի տեմպերի առումով վերջին չորս տասնամյակում Իրանի Իսլամական Հանրապետությունը եղել է աշխարհի լավագույն 10 երկրների շարքում 190 պետությունների մեջ, այսինքն 180 երկիր զիջում է Իրանին: Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից առաջ կյանքի միջին տևողության ցուցանիշում Իրանի գլոբալ վարկանիշային աղյուսակում եղել է 143-րդ երկիրը, իսկ այժմ բարձրացել է 61-րդ տեղը, այլ կերպ ասած, Իրանն այս չորս տասնամյակում գերազանցել է 82 երկրների:

Կյանքի միջին տևողության աճ

 

ՄԱԿ-ի տվյալներով, աշխարհում առաջին տեղերն են զբաղեցնում Ճապոնիան, Հոնկոնգը, Իսլանդիան, Շվեյցարիան և Ավստրալիան, որոնք 82 տարի ցուցանիշով  22 տոկոսով գերազանցում են գլոբալ միջինը: Վարկանիշային աղյուսակում ստորին տեղերն են զբաղեցնում Սվազիլենդը, Մոզամբիկը, Զիմբաբվեն, Սիերա Լեոնեն և Լեսոտոն: Այս երկրներում կյանքի միջին տևողությունը մոտ 42 տարի է, ինչը 38 տոկոսով ցածր է համաշխարհային միջինից: