«Աշխարհում ես որտեղ եմ կանգնած» (12.Իրանի դիրքը մանկական մահացության դեպքերի նվազեցման առումով)
«Աշխարհում ես որտեղ եմ կանգնած» հաղորդաշարում մենք կփորձենք անդրադառնալ միջազգային վիճակագրական տվյալներով տարբեր , այդ թվում բնական պաշարների, գիտության, զբոսաշրջության, տեխնոլոգիաների, սպորտի և այլ ոլորտներում Իրանի առաջատար դիրքերին: Հարկ է նշել, որ այս հաղորդաշարի տեղեկատվությունը կազմվել և մշակվել է 2018թ․ հրապարակված տվյալների հիման վրա:
«Գիտե՞ք արդյոք, որ մանկական մահացության դեպքերի նվազեցման առումով Իրանը աշխարհում զբաղեցնում է 11-րդ տեղը՝ յուրաքանչյուր 100000 կենդանածնի հաշվով»:
Նորածինների մահացության դեպքերի նվազեցումը աշխարհում առողջապահության և սոցիալական բարեկեցության կարևորագույն ցուցանիշներից մեկն է։ Այս չորս տասնամյակների ընթացքում կատարված աշխատանքների շնորհիվ Իրանում նորածինների մահացության դեպքերի ցուցանիշը ցածր է միջազգային նորմերից: Այնպես որ 1990թ. նորածինների մահացությունների դեպքերի թիվը կազմել է 2016 երեխա, որը 2015թ. հասել է 25-ի: Այդ իսկ պատճառով այս տարիների ընթացքում մանկական մահացության դեպքերի քանակի առումով Իրանը աշխարհում 11-րդ տեղում է յուրաքանչյուր 100000 կենդանածնի հաշվով:
Իրանի Իսլամական Հեղափոխության սկզբում նորածինների մահացության դեպքերի քանակը բավականին բարձր էր։ Այժմ այդ թիվը զգալիորեն նվազել է էական առաջընթացի պատճառով: Ըստ Իրանի բժշկական գիտությունների ակադեմիայի ղեկավարի, 2015 թվականից առաջ նորածինների մահացության դեպքերի քանակը միջին հաշվով կազմել է 36 տոկոս, ինչը Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից կատարված պլանավորումների շնորհիվ 2015թ. դարձել է 19 տոկոս։ Ըստ պաշտոնյայի, նորածինների մահվան դեպքերի 45 տոկոսը սովորաբար տեղի է ունենում առաջին օրը, իսկ մահվան դեպքերի 87 տոկոսը տեղի է ունենում առաջին շաբաթվա ընթացքում: Առաջին շաբաթվա ընթացքում նորածինների մահացության գլխավոր պատճառներից են Նորածնային վաղաժամ ծնունդի հետևանքներն ու դիսոնանսները և նորածնային շրջանի այլ խանգարումները: Շնչառական և ստորին օրգանների ինֆեկցիաները երկրորդից չորրորդ շաբաթների ընթացքում նորածինների մահվան պատճառներից են: