Իրանը կանգնած է պատժամիջոցների դեմ (7.Հատուկ հաղորդում նվիրված իսլամական հեղափոխության այգաբացի տասնօրյակին)
Պատժամիջոցը ծանոթ բառ է Իրանի ժողովրդի համար: Հենց այն ժողովրդի, որ ԱՄՆ-ից կախված թագավորական համակարգը փոփոխելու համար ոտքի կանգնեց և Իմամ Խոմեյնիի առաջնորդությամբ հիմնադրեց Իրանի իսլամական հանրապետությունը:
Իսլամական Իրանը «Ո՛չ արևելք և ո՛չ արևմուտք» կարգախոսով իր ծագման օրից իվեր բոլոր իմպերիալիստներին հայտարարեց, որ առանց արևմտյան և արևելյան ուժերից կախվածության և երիտասարդների ջանքերով հասակ կնետի, արմատ կձգի և կկանգնի իր ոտքերի վրա:
Իրանի ժողովուրդը, որ այս հեղափոխության արդյունավորման համար նույնիսկ իր սիրելի երիտասարդների կյանքը զոհեց, հենց սկզբից հանդիպեց ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների թշնամությունններին, որոնք դրսևորվում էին տարբեր կաղապարներով այդ թվում պատժամիջոցների տեսքով: Իրանում լրտեսական որջի վերածված ԱՄՆ-ի դեսպանատան գրավումից և հեղափոխական երիտասարդների միջոցով նրա անդամների ձերբակալությունից հետո, պատժամիջոցներով դրսևորվեցին ԱՄՆ-ի հակաիրանական ճնշումները: ԱՄՆ-ն, Իրանում կորցնելով իր վերջին հույսը, այսինքն դեսպանատուն կոչվող լրտեսական տունը, այլևս Իրանում հակահեղափոխական շարժումների համար հենակետ չուներ և նրանք այս հեղափոխությունը կանգնեցնելու համար որդեգրեցին պատժամիջոցների քաղաքականություն: Այս տարիներին ԱՄՆ-ն իր դաշնակիցների օգնությամբ հետապնդում էր պատժամիջոցների քաղաքականությունը և վավերացնում էր ամենախիստ պատժամիջոցները Իրանի ժողովրդի նկատմամբ: Նպատակ ունենալով խախտել ժողովրդի վճռականությունը և տապալել ԻԻՀ-ի համակարգը և իր նպատակին հասնելու համար անում էր հնարավոր ամեն ինչ:
Հակաիրանական պատժամիջոցները այն քայլերի ամբողջականությունն է, որ կատարվում է ԱՄՆ-ի գլխավորությամբ, այդ երկրի դաշնակիցների ու բարեկամների կողմից: Պատժամիջոցներ սահմանողները ենթադրում են, որ այդ քայլերով կարող են Իրանին ստիպել ընկերակցել իմպերիալիստական համակարգին և հրաժարվել անկախությունից ու ազատատենչությունից: Պատժամիջոց նշանակում է զրկել և հակաիրանական պատժամիջոցները սահմանվել են երկրի տնտեսական համակարգը խափանելու և Իրանի տնտեսությունը կործանելու նպատակով:
Իրանի դեմ առաջին պատժամիջոցները հենց սահմանվել են հեղափոխության հաղթանակի առաջին ամիսներին ու տարիներին, սակայն միջուկային էներգիային Իրանի հասանելիությունից հետո այս պատժամիջոցները ավելի խստացան: Չնայած որ այս պատժամիջոցները առերևույթ բաժանվում են չորս խմբերի, որոնք են՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԵՄ-ի, տարբեր երկրների կողմից միակողմանի ու կոնգրեսի պատժամիջոցների, սակայն ընդհանրապես Իրանի համակարգի դեմ են սահմանվել ԱՄՆ-ի առաջնորդությամբ, որ չնայած մեծ թվով փորձագետների համոզման ու չնայած կարճաժամկետ ազդեցություններին, ընդհանուր առմամբ չեն ազդել Իրանի միջուկային գիտության առաջընթացին: Պատժամիջոցների ռազմավարությունը չնայած ինչ-որ չափով նվազեցրել է Իրանի տնտեսական ու արդյունաբերական աճը ու միաժամանակ սահմանափակել է արտասահմանյան ներդրումները, սակայն շատ է մեծացրել իրանցի կանանց ու տղամարդկանց վճռականությունը դիմադրողական տնտեսության նոր օրինակ նախագծելու և արտերկրից կախվածությունը մերժելու հարցում:
Պատժամիջոցը բարդություն է ստեղծել, սակայն Իրանի ժողովրդին ցույց է տվել, որ ինքը պետք է ապավինի իր սեփական ուժերին և պետք է իր ներուժով, ընդունակություններով ու հնարամտությամբ գտնի զարգացման ու առաջադիմության ուղին: Իրանի ժողովուրդն էլ բռնեց իր ուժերին ապավինելու, ընդունակությունները զարգացնելու և հիմնական գիտություններն ավելացնելու ուղին ու գլոբալ մասշտաբով հասավ շոշափելի առաջադիմությունների: Հատկապես վերջին երեք տասնմայակների ընթացքում Իրանի գիտական, տեխնոլոգիական, արդյունաբերական, ռազմական ու բժշկական առաջադիմությունների, մասին բոլորը գիտեն: Այս ամենը մի երկրի պարծանքն է, որ իր ծագման սկզբնական օրից իվեր ենթարկվել է խիստ պատժամիջոցների:
Իրանի մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեյին այս կապակցությամբ ասել է.«Այսքան շատ սահամափակումների ենթարկեցին մեր երկրին: Տնտեսական բոլոր ոլորտներում ձգտում էին պատժամիջոցներ սահմանել: Իրենց նպատակն էլ այն էր, որ Իրանի ժողովրդին ծնկի բերեն, Իրանի համակարգը ծնկի բերեն, սակայն ԻԻՀ-ի համակարգը ձեր՝ ժողովրդիդ համբերության ու իմաստության օգնությամբ ծնկի բերեց այդ քաղաքականություններն ու դրանց սահմանողներին: Մենք կարողացանք այս պատժամիջոոցները օգտագործել որպես հնարավորություն: Հենց այս սահմանափակումները, արգելաներն ու պատժամիջոցները պատճառ դարձան, որ մենք նորարարության ու հնարամտության հարթակներում ու բոլոր ոլորտներում հասնենք առաջադիմությունների, այն ինչ, տարածաշրջանի երկրները երկար տարիների ընթացքում չկարողացան հասնել այդ առաջադիմություններին»:
Օմիդ արբանյակի ստեղծումն ու երկրի ուղեծրում տեղադրումը, գենետեիկական մոդելավորման գիտության հասանելիությունը, ցողունային բջիջների գիտության հասանելիությունը և արյան բանկում նորածնի պորտալարի պահպանումը, ռազմական առաջադիմական տեխնոլոգիաների հատկապես շոշափելի հեռահարությամբ ցամաքային ու ծովային դիպուկահար հրթիռների պատրաստումը, դիզելային վառելիքի տեխնոլոգիայի հասանելիությունը ու դրա օգտագործումը, միջուկային էներգիային ու միջուկային վառելիքին հասանելիությունը, մարմնի անդամների հատկապես սրտի հաջող պատվաստումը և նանոտեխնոլոգիային հասանելիությունը՝ աշխարհում բարձրացրել են Իրանի գիտական վարկանիշը: Վերոնշյալ գիտությունների մեծ մասի մեջ Իրանը ներառված է աշխարհի առաջին 10 երկրների ցուցակում: Այս գիտական հաջողությունները ցույց են տալիս, որ Իրանի էլիտայի, մասնագետների ու բժիշկների ջանքերի շնորհիվ Իրանը անցնում է առաջադիմության ու բարգավաճման ուղին և պատժամիջոցները ոչ միայն չեն կարողացել թուլացնել իրանցիների աշխատասիրությունն ու ջանասիրությունը, այլև նրանց սրտերում կենդանացրել են հույսի ու առաջընթացի ոգին: Այժմ երկիրը տարբեր ոլորտներում հատկապես նանոտեխնոլոգիայի և արդյունաբերության մեջ դրա կիրառության, առողջապահության և տարբեր գիտությունների ինչպես օդատիեզերական ու պաշտպանական գիտությունների ոլորտում հուսադրող ու հպարտացնող առաջադիմություններ է ձեռք բերել: Նանոտեխնոլոգիայի դերը ավելի դրսևորվեց առողջապահության հատկապես կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակաշրջանում: Իսլամական Իրանը այս տեխնոլոգիայի օգնությամբ կարողացավ երկրում արտադրել և ապահովել առաողջապահական ոլորտի իր կարիքները այդ թվում դիմակներ և արհեստական շնչառական սարքեր: Այժմ իրանցի գիտնականների ձեռքով կորոնավիրուսի պատվաստանյութի արտադրությունը հասել է մարդկային փորձարկումների փուլին և այս ոլորտում լավ լուրեր են սպասվում:
Իրանցի երիտասարդ գիտնականների շնորհիվ ձեռք բերվող շոշափելի առաջադիմությունների մասին նախագահ Ռոհանին նշել է.«Երկրի երիտասարդ սերնդի հեղափոխական, ազգային ու իսլամական ոգին մեծ դեր է ունեցել նոր տեխնոլոգիաների այդ թվում նանոտեխնոլոգիայի ու կենսատեխնոլոգիայի զարգացման մեջ, ինչը պետք է առավել հզորացվի ու ամրացվի»:
Այն ժողովրդի համար, որ ընտրել է առաջադիմության ուղին պատժամիջոցները ոչ միայն խոչընդոտ չեն համարվում, այլև հնարավորություն է շարժվելու և առաջ ընթանալու: Վերջին տվյալների համաձայն Իրանի նանոտեխնոլոգիայի ազգային շտաբի պետը հայտարարել է, որ 2019թ. նանոտեխնոլոգիայի ոլորտում հրապարակելով ավելի քան 12 հազար գիտական հոդված իսլամական Իրանը 57-րդ հորիզոնականից բարձրաձել է 4-րդ հորիզոնականի և ներկա դրությամբ ներառված է աշխարհի առաջին յոթնյակի շարքում, որոնք համաշխարհային մասշտաբով որոշում են նանոտեխնոլոգիայի ստանդարտները: Նույնպես մեր երկրի գիտնականները 2001թ. նանոտեխնոլոգիայի միայն 2 հայտնագործությունները 2019 թ. հասցրել են 260-ի, ինչը համաշխարհային մասշտաբով գրանցված հայտնագործությունների 24 տոկոսն է կազմում:
Իրանցի երիտասարդ գիտնականների ձեռքով արդիական զինտեխնիկայի արտադրությունը ծածուկ բան չէ: Իհարկե իսլամական Իրանը բազմիցս հայտարարել է, որ արդիական զինտեխնիկայի պատրաստումը կատարվում է միայն պաշտպանական ու տարածաշրջանում կայունության ու անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով և Իրանը ինքը ոչ մի պատերազմ չի սկսելու:
Մի քանի օր առաջ, 2021թ. հունվարի 17-ին մի զորավարժություն անցկացնելով Իրանը իր հականավային բալիստիկ հրթիռներով թիրախ դարձրեց Հնդկական օվիկանոսում տեղակայված մոդելավորված թիրախակետը և իցույց դրեց իր կանխարգելիչ ուժը:
Միջուկային տեխնոլոգիայի մասին վերջին լուրերը նույնպես ցույց են տալիս, որ Իրանը փորձում է բնական ուրանից պատրաստել մետաղային ուրան: Վիեննայում տեղակայված միջազգային կառույցներում Իրանի մշտական ներկայացուցիչ Քազեմ Ղարիբաբադին ասել է.«Թեհրանի հետազոտական ռեակտորի նորացված վառելիքի նախագծման հետազոտական գործունեությունը սկսվել է և այս գործընթացը կիրականացվի երեք փուլերով, առաջին փուլում բնական ուրանի օգնությամբ կարտադրվի մետաղային ուրան»: Նշելով որ Իրանը այս ծրագրի մասին երկու տարի առաջ տեղեկացրել էր ՄԱԳԱՏԷ-ին, նա հստակեցրել է.«Այս քայը տեխնիկական առումով Իրանին ներառելու է նոր վառելիքներ արտադրող երկրների շարքում»:
Իրանցի հեղափոխական երիտասարդները իրենց գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի առաջնորդությամբ ցույց են տվել, որ ոչ միայն պատժամիջոցներից չեն վախենում, այլ երկիրը հզորացնելով ձգտում են կոտրել պատժամիջոցների պատնեշն ու անցնել առաջ: Այս կապակցությամբ Այաթոլլահ Խամենեին շեշտում է.«Պատժամիջոցներն անշուշտ կարելի է դարմանել, սակայն դրա ճարն ու ճամփան նահանջը չէ: Պատժամիջոցներին դիմակայելու միակ ելքը ազգային կարողություններին հենվելն է: Պետք է այն ինչ ունենք պահենք ու փորձենք գտնել նոր կարողություններ, որ անշուշտ մեր կարողությունները շատ են, և դրանց վրա հենվենք ու վերակենդանացնենք դրանք: Մեր երիտասարդներին բերենք ասպարեզ ու հետևենք դիմադրողական տնտեսության հիմնասյուներ համարվող էնդոգենությանը և էքստրովերսացիային»: