Իրանի հրթիռային, ԱԹՍ-ների և արբանյակային կարողության զսպիչ ուժը(10)
https://parstoday.ir/hy/radio/iran-i143682-Իրանի_հրթիռային_ԱԹՍ_ների_և_արբանյակային_կարողության_զսպիչ_ուժը(10)
Հանուն Բարեգութ Աստծու։ Ողջույն Ձեզ հարգարժան ունկնդիրներ։ Ներկայացնում ենք «Իրանի հրթիռային, ԱԹՍ-ների և արբանյակային կարողության զսպիչ ուժը» հաղորդաշարի վերջին թողարկումը, որի ընթացքում կանդրադառնանք Իրանի կանխարգելիչ և պաշտպանական կարողություններին և այդ կապակցությամբ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների դժգոհության պատճառներին: Մնացեք մեզ հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 20, 2021 11:03 Asia/Tehran

Հանուն Բարեգութ Աստծու։ Ողջույն Ձեզ հարգարժան ունկնդիրներ։ Ներկայացնում ենք «Իրանի հրթիռային, ԱԹՍ-ների և արբանյակային կարողության զսպիչ ուժը» հաղորդաշարի վերջին թողարկումը, որի ընթացքում կանդրադառնանք Իրանի կանխարգելիչ և պաշտպանական կարողություններին և այդ կապակցությամբ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների դժգոհության պատճառներին: Մնացեք մեզ հետ:

Միջազգային ու տարածաշրջանային հարցերի և իսլամ աշխարհի նկատմամբ Իրանի անկախ մոտեցումների պատճառով, Իսլամական Հանրապետության պաշտպանական ուժը առանձնահատուկ բնույթ է կրում։ Իրանի պաշտպանական  ամենակարևոր ռազմավարական առաջնահերթություններն  են՝ ինքնաբավության վրա հիմնված համապարփակ պաշտպանության միջոցով զսպման  և անվտանգության ապահովումը, զենքի մրցավազքի կանխարգելումը՝  միաժամանակ հասնելով սպառազինության  գերազանցության, և  համաշխարհային զինաթափման ու  միջուկային զենքից զերծ Միջին Արևելք  կերտելու նպատակով  հարձակումներ չիրականացնելն  ու զանգվածային ոչնչացման  զենքեր չօգտագործելը։

---

Իրանի սովորական հրթիռային կարողության զարգացումը

 

Զսպման և պաշտպանության ոլորտում Իրանի առաջնահերթություններն ամրապնդում են միմյանց և անբաժանելի են: Իրանի պաշտպանական ուժի բնույթը կապված է այդ առաջնահերթությունների հետ, և դրանց վերջնական նպատակը Իրանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ռեսուրսների և ազգային շահերի ու քաղաքացիների պաշտպանությունն է, ինչը հնարավոր կլինի զսպման և, անհրաժեշտության դեպքում, օրինական միջամտության  միջոցով: հիմնվելով  Սրբազան պաշտպանության փորձի վրա և հակադարձելով   տարածաշրջանային սպառնալիքներին, Իրանի Իսլամական Հանրապետությունը ընտրել է պաշտպանական կանխարգելման համապարփակ ռազմավարություն։

ԱՄՆ-ը և նրա տարածաշրջանային դաշնակիցները միշտ բացասաբար են վերաբերվել  Իրանի սովորական հրթիռային կարողությանը: Չնայած Իրանը մշտապես  ընդգծել է իր զսպիչ  ուժը  և Թեհրանի խաղաղանապատակ քաղաքականությունը տարածաշրջանում, ԱՄՆ-ը միշտ խեղաթյուրված է մեկնաբանել  Իրանի հրթիռային ծրագիրը: ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների վերջնական նպատակն է սպառնալիք ներկայացնել Իրանի հրթիռային ծրագիրը; Նա  ձգտել է Իրանի պաշտպանական զինաթափմանը։ 

---  

Աճել են  զենքի արտահանումները՝  դեպի Պարսից ծոցյան և միջինարևելյան երկրներ

 

Իրողությունն այն է, որ Իրանի հրթիռային ու անօդաչու թռչող սարքերի  կարողությունը կանխարգելիչ գործոն է՝ Արևմտյան Ասիայում  ԱՄՆ-ի ագրեսիվ քաղաքականությանը և պետական ​​ահաբեկչությանը դիմակայելու համար: Ըստ այդմ, ԱՄՆ կառավարության պաշտոնական զեկույցներում և ԱՄՆ հետազոտական ​​կենտրոնների հետազոտություններում Իրանի անունը միշտ նշվել է որպես լուրջ հրթիռային սպառնալիք: Այս մոտեցումը նաև պայմանավորված է Իրանի պաշտպանական դոկտրինայում հրթիռի դերակատարութամբ, ինչը նվազեցրել է երկրի վրա հարձակման ռիսկը: Բրուքինգսի ինստիտուտը գրել է․ «Ապագայում հավանական պատերազմի դեպքում Իրանը կարող է օգտագործել իր ճշգրիտ ղեկավարվող սովորական բալիստիկ հրթիռներից՝ ամերիկյան կործանիչների բազաները և ԱՄՆ-ի ուժերի տեղակայման վայրերն ու  նավահանգիստները ոչնչացնելու համար։ Հրթիռների տարափի  տակ եթե  անհնար չլինի, դժվար կլինի  պահպանել ռազմական գործողությունների թափն ու հոսքը»:

Փաստորեն, Իրանմ իր  պաշտպանական և ծովային թևավոր հրթիռների ու  անօդաչու թռչող սարքերի կարողությամբ, մեծացրել  է ԱՄՆ-ի պատերազմի ծախսերը, և դա նրանց բավականին անհանգստացրել ու սարսափեցրել է:

Իրանը լուրջ սպառնալիքների առջև է կանգնած՝ Սիոնիստական ​​ռեժիմի և արտատարածաշրջանային տերությունների ապօրինի և խռովարար ռեժիմի ներկայության, ինչպես նաև այս տարածաշրջանում Արևմուտքին կապված հետադեմ առանցքի կողմից սպառազինությունների մրցավազք հրահրվելու  պատճառով: Պարսից ծոցի արաբական երկրների հետ համատեղ կոլեկտիվ պայմանագրի բացակայության պայմաններում,  այդ  սպառնալիքներին դիմակայելու և  ինքնապաշտպանվելու համար, նրան այլ բան չի մնում, քան զարգացնել հրթիռային, արբանյակային և անօդաչու թռչող սարքերի կարողությունը: Պարսից ծոցի արաբական որոշ երկրներ չունեն քաղաքական անկախություն և ընդունում են ագրեսոր տերությունների բազաները, ինչպիսիք են Միացյալ Նահանգները և Բրիտանիան։

Ինչ վերաբերում է հրթիռների զսպմանը և Իրանի պաշտպանական կարողություններում նրա դերին, ապա պետք է ասել, որ 21-րդ դարում  հրթիռային համակարգերը մշակվել են  որպես կանխարգելման գաղափարի  կարևոր տարր: Հատուկ ոլորտներում, բազմաթիվ նվաճումների, ներառյալ   կործանիչների արտադրության, զսպման և պաշտպանունակության  կարողություններին զուգահեռ, առաջին տեղում է գտնվում  Իրանի սովորական հրթիռային ծրագիրը: Արդիականացվել է նաև Իրանի հակահրթիռային պաշտպանությունը Բավար  373 ու Խորդադ-15 համակարգերը  հաջողությամբ փորձարկվելուց և Ռուսաստանից S300 համակարգը գնվելուց հետո:

--- 

Իրանական «Խորդադ-15»-ի ՀՕՊ համակարգ

 

Իրանը չունի մայրցամաքային բալիստիկ հրթիռ, քանի որ Իսլամական հանրապետությունը այս տեսակի հրթիռների կարիքը չունի: Բայց 2000 և 2500 կիլոմետր հեռահարությամբ բալիստիկ հրթիռների արտադրությունը, որոնք երկրին անհրաժեշտ են  թշնամու սպառնալիքներին դիմակայելու համար, հիացրել է աշխարհին: Պատժամիջոցների ու պատերազմների պայմաններում Իրանը կարողացավ  ապահովել իր պաշտպանական կարիքները, իսկ հրթիռների ու անօդաչու սարքերի ոլորտում հասնել  ինքնաբավության։

Անօդաչու ինքնաթիռների ոլորտում Իրանն աշխարհի ամենազարգացած երկրներից է: Կարևոր իրադարձություններից ներառյալ RQ-170 անօդաչու սարքի տապալումից,  Global Hawk ամերիկյան  լրտեսական ԱԹՍ-ի դեմ  հաջող հարձակումից  և մի քանի լրտեսական անօդաչու թռչող սարքերի վայր իջեցնելու և դրանց հակադարձ ինժեներացումից հետո, Իրանը անօդաչու թռչող սարքերի ոլորտում տեխնոլոգիական առաջխաղացման է հասել և խորին համոզմամբ կարող է հայտարարել  որ այս ոլորտում համաշխարհային մասշտաբով  ունի տեխնիկական գիտելիքներ: Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում գտնվող արևմտյան և ամերիկյան լրատվամիջոցների հսկաներն ու հետազոտական ​​հաստատությունները, չնայած իրանական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի ճշգրտության և հեռահարության վերաբերյալ իրենց  հակաքարոզչություններին, չկարողացան թաքցնել իրենց զայրույթը հրթիռների և անօդաչու թռչող սարքերի ոլորտում Իրանի պաշտպանության կտրուկ առաջընթացի կապակցությամբ: Հատկապես,որ իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերը կարևոր դեր են խաղացել Սիրիայում ԻԼԻՊ-ի թաքֆիրական ահաբեկչության  և այդ երկրում ԱՄՆ-ի կողմից  հովանավորվող այլ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում։

Իրանի պաշտպանական ուժի մյուս առանձնահատկությունը հակադարձ ինժեներությունն է և ներմուծումից նվազագույն կախվածությունը: Հրթիռային կարողությունների, կիբերպաշտպանության ու հակաօդային պաշտպանության զարգացումը վկայում է Իրանի զսպման ռազմավարության մեջ առաջատար զենքի  զբաղեցրած դիրքի մասին: Իրանի պաշտպանական ուժի  տեղական լինելը նրա կարևոր  առանձնահատկությունն է: Սա  համապատասխանում  է Իրանի Իսլամական Հանրապետության Սահմանադրության 3-րդ  հոդվածի 13-րդ կետին, որը կառավարությանը պարտավորեցնում է ինքնաբավություն ապահովել տարբեր,  այդ թվում՝ գիտության, տեխնոլոգիաների, արդյունաբերության և ռազմական ոլորտներում: Իրանի Իսլամական Հանրապետության Սահմանադրության 9-րդ հոդվածում ընդգծված է նաև օտարերկրացիներից կախված չլինելու անհրաժեշտությունը։

Մարդկակենտրոն պաշտպանությունն ու  համապարփակ պաշտպանության միջոցով  անվտանգության ապահովումն Իրանի զսպման կարողության մյուս առանձնահատկություններն են: Երկրի բազմաթիվ կարևոր փաստաթղթերում, ինչպիսիք են սահմանադրությունը, 20-ամյա տեսլականի փաստաթուղթը, համակարգի ընդհանուր քաղաքականությունը և հեղափոխության երկրորդ քայլի հռչակագիրը, ընդգծվել է անկախության անհրաժեշտությունը քաղաքական, ռազմական և տնտեսական ոլորտներում: Իրանի Իսլամական Հանրապետության «1404 հորիզոն» (2025 հորիզոն) փաստաթղթում պարզապես ուրվագծվել ու կարևորվել է այս հեռանկարը հետևյալ  բնութագրմամբ ՝«Անվտանգ, անկախ և հզոր Իրան՝  համապարփակ զսպման և ժողովրդի միասնության վրա հիմնված պաշտպանական համակարգերով»։

Հարգելի ունկնդիրներ, ավարտվեց այս հաղորդաշարը։  Ինչպես այս հաղորդաշարի ընթացքում ենք ասել,  իսլամական հեղափոխության փառահեղ  հաղթանակից հետո Իրանը բախվել է բոլոր տեսակի համաշխարհային  իմպերիալիզմի դավադրություններին, ինչպիսիք են` պարտադրված պատերազմը, հեղաշրջումը, սպանությունն ու բռնի պատժամիջոցները: ԱՄՆ-ի աջակցությամբ Սիոնիստական ​​ռեժիմը ստեղծել է ռազմական և միջուկային հսկայական զինանոց` առանց միջազգային վերահսկողության: Միևնույն ժամանակ, որոշ հետադեմ արաբական երկրներ թալանել են իրենց սեփական ժողովրդի հարստությունը, հարյուրավոր միլիարդավոր դոլարների զենք են գնել ԱՄՆ-ից, Բրիտանիայից և Ֆրանսիայից և զենքի մրցավազք են սկսել տարածաշրջանում: Նրանց կախվածությունը Միացյալ Նահանգներից նրանց դրդել է դավաճանել իրենց ժողովրդի գաղափաներին, ներառյալ պաղեստինյան իդեալին, և ԱՄՆ-ի շահերի ուղղությամբ  պատերազմներ սանձազերծել, ինչպիսին է Եմենի պատերազմը  և աջակցել թաքֆիրական ահաբեկչությանն ընդդեմ լեգիտիմ  պետությունների։

Նման պայմաններում, չնայած բռնի  պատժամիջոցներին, Իսլամական Իրանը հրթիռների և անօդաչու թռչող սարքերի ոլորտում իր հսկայական պաշտպանական առաջխաղացումով տարածաշրջանում խաղաղության դրոշակակիրն է և ԱՄՆ-ի  ու  նրա դաշնակիցների էքսպենսիոնիստական նկրտումների դեմ պայքարի  առաջամարտիկը:  Դա արևմտյան լրատվամիջոցների կողմից Իրանի հակահրթիռային և պաշտպանական գործունեության դեմ հակաքարոզչության հիմնական պատճառն է, բայց այսօր տարածաշրջանում Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների միջազգային հանցագործությունների չափերն այնքան ակնհայտ են դարձել,որ հանրային կարծիքն այլևս չի հավատում Իրանի պաշտպանական կարողությունը սպառնալիք ներկայացնելու նրանց ստերին։