Սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում 28
Ողջույն ձեզ թանկագին ուղեկիցներ: Այս հաղորդման ընթացքում անդրադառնալու ենք Ֆաթհ Ալ-Մոբին մեծ ռազմական գործողության արդյունքներին ու ձեռքբերումներին:
Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք պարտադրյալ պատերազմի սանձազերծումից 18 ամիս անց Իրանի օկուպացված տարածքների ազատագրման համար իրականացված երրորդ մեծ ռազմական գործողության մասին: Ֆաթհ Ալ-Մոբին գործողությունը մեծ հաղթանակ էր, որ նախադրյալներ ստեղծեց Խառմաշահրի ազատագրման համար: Այս գործողությունը համաժողովրդական պատերազմի կատարյալ նմուշ է, որի բոլոր հենասյուները դրված են հավատի ուժի, հնարամտության ու իմաստնության վրա, որոնք ձևավորվել էին բանակի ու պահակազորի միասնության և իրանական զինված ուժերի տեղեկատվական գերազանցության կողքին: ԻՀՊԿ-ն որ Թարիղ Ալ-Ղոդս ռազմական գործողության ընթացքում մասնակցում էր շուրջ 32 գումարտակներով Ֆաթհ Ալ-Մոբին ռազմական գործողության ընթացքում պատերազմի դաշտում ներկայացավ 135 գումարտակներով և ձևավորեց իր առաջին զրահային դիվիզիան: Երբ ավարտվեց Ֆաթհ Ալ-Մոբին ռազմական գործողությունը իրանական զինված ուժերը Խուզեստան նահանգի հյուսիսային շրջաններից ազատագրել էին 2500 քկմ. տարածք: Նրանք թշնամու հրետանու թիրախից դուրս էին բերել Դեզֆուլ, Շուշ և Անդիմեշք քաղաքները և ոչնչացրել էին Իրաքի բանակի հնարավորությունների մեծ մասը: Նյու Յորք Թայմզ օրաթերթը գրել էր.«Պատերազմի սկզբից մինչ այժմ, սա Իրաքի կրած ամենանվաստացուցիչ պարտությունն էր: Իրաքցիները մինչև սահմանները կիլոմետրեր հետ մղվեցին ու ոչնչացան Իրաքի երեք դիվիզիաները»: Նասր հենակետի զինված ուժերը, նախքան գործողության պաշտոնական մեկնարկը, զարմանալիորեն, չափազանց արագությամբ, առանց իրաքցիների հետ բախվելու հասան թշնամու հրետանիին ու այն գրավեցին: Իրաքի հրետանիի հրամանատարը կապ էր հաստատել հրամանտարական շտաբի հետ ու ասել էր.«Հրետանին ընկնում է»: Շտաբի հրամանատարն ասում էր.«Մի քանի զրահային գումարտակ կա ձեր դիմաց ինչպես է հնարավոր հարձակման ենթարկված լինեք»: Իրանի բանակի ցամաքային ուժերի ժամանակի հրամանատար նահատակ Ալի Սայադ Շիրազին Ֆաթհ Ալ-Մոբին գործողության մասին ասում էր.«Դժվարություններ ունեինք վիրավորվածների ու ռազմագերիների տեղափոխման համար: Դեզֆուլի անձնուրաց ժողովուրդը փիքափով, բեռնատարով ու ցանկացած այլ փոխադրամիջոցով մեզ անհրաժեշտ ապրանքները բերում էին և հետո մեր վիրավորներին ու ապա իրաքցի գերիներին թիկունք էին տանում»:
Հայացք նետելով ռազմական գործողության արդյունքներին ու Իրաքի բաասական բանակի կրած վնասներին ու մարդկային կորուստներին ավելի լավ ենք կարող ընկալել Ֆաթհ Ալ-Մոբին ռազմական գործողության մեծությունը: Ֆաթհ Ալ-Մոբին ռազմական գործողության արդունքներից էին Իրանի տարածքի 2500 քկմ. ազտագրումը, արևմտյան Շուշ և Դեզֆուլ տարածքում իրանական ուժերի մինչև միջազգային սահմաններ հասնելը, ռադարի թիվ 4 և 5 կայքերի ազատագրումը, Իրանի տասնյակ գյուղերի ու բաժինների ազատագրումը, Դեզֆուլ-Դեհլորան կարևոր ու ռազմավարական մայրուղու ազատագրումը և թշնամու հրետանիի թիրախից Դեզֆուլ, Անդիմեշք, Շուշ քաղաքների և կարևոր կենտրոնների ինչպես Դեզֆուլի ավիաբազայի դուրս բերումը: Այս գործողության ընթացքում Իրաքի բաասական բանակը մեծ վնասներ ու կորուստներ կրեց: Ֆաթհ Ալ-Մոբին ռազմական գործողության ընթացքում ոչնչացվեց Իրաքի բանակի ավելի քան 5 դիվիզիա, գերեվարվեցին ավելի քան 15 հազար զինծառայողներ այդ թվում՝ աստիճանավորներ ու սպաներ, ոչնչացվեց ավելի քան 361 տանկ ու զրահամեքենա, խոցվեցին 18 կործանիչ ու երեք ուղղաթիռ, ոչնչացվեց 300 մեքենա, 50 հրետանի, 30 ինժեներական մեքենա և այլն: Նույնպես որպես ավար թշնամուց առգրավվեց 320 տանկ ու զրահամեքենա, 500 մեքենա, 165 հրետանի, 50 ինժեներական մեքենա և մեծ քանակությամբ զենք ու զինամթերք: Ֆաթհ Ալ-Մոբին ռազմական գործողության ընթացքում Իրաքի բանակի սպանվածների ու վիրավորների թիվը միասին վերցրած 25 հազար էր: Ֆաթհ Ալ-Մոբին գործողությունից հետո Իրաքի բաասական բանակը ենթարկվեց լիարժեք կամզմալուծման: Այս խնդրիը Բաղդադի իշխանավորներին անհանգստացնելուց բացի, նույնպես չէր վրիպել Սադդամի ռեժիմի տարածաշրջանային ու միջազգային հովանավորների աչքերից և Սադդամի ռեժիմի անկայուն դիրքը նույնպես անհանգստացրել էր նրանց: Բաասական թշնամու թուլությունն ու հուսահատությունը և ռազմական հավասարակշռության հօգուտ Իրանի փոխվելը նաև արձագանք գտան արտասահմանյան ԶԼՄ-ներում: Որպես օրինակ Բեյրութում Թայմզ օրաթերթի լրագրող Ռաբերթ Ֆիքսը գրել էր.«Վերջերս տեղի ունեցած իրադարձություններից միակ եզրահանգումը, որն իդեպ Իրաքն էլ վախենում է դրանից, այն է, որ հաշվի առնելով երկու կողմերի ուժերի հավասարակշռության խախտվելը, գուցե մոտ ապագայում Իրանը հաղթի պատերազմում: Այժմ Սադդամը չի պնդում Արվանդռուդի սեփաականատիրության հարցը և հավանաբար պատրաստ է Իրանի հետ բանակցություններ սկսելու դեպքում մի քանի փուլերի ընթացքում իր ուժերին դուրս բերել Իրանի տարածքից»:
Ֆաթհ Ալ-Մոբին ռազմական գործողության համար նախատեսված տարածքի լիարժեք ազատագրումից հետո BBC ռադիոկայանը հաղորդեց.«Արևմտյան անվտանգության մասնագետների կարծիքն այն է, որ Իրանի ու Իրաքի վերջին բախումների ընթացքում (Ֆաթհ Ալ-Մոբին) Իրանը առավելության է հասել: Արևմուտքում ռազմական փորձագետները այս գործողությունը համարում են Իրանի մեծ հաղթանակը: Իրանի զինված ուժերը ավելի շատ մարդուժ և ավելի բարձր մարտական ոգի ունեն»: Երկու իրարահաջորդ օրերի ընթացքում BBC ռադիոկայանը շեշտը դնելով իրանցի զինվորների հաղթանակի վրա, տարածաշրջանում այդ հաղթանակի արդյունքներն ու նրա ծավալվող հարթությունները այսպես էր հաստատում.«Իրանի վերջնական հաղթանակի և իվերջո Սադդամի պարտության հեռանկարը պետք է համարել ահազանգ տարածաշրջանի մեծ թվով երկրների համար: Սադդամի համար այս կարգի պարտությունը կարող է լոկ ռազմական նկատառումները դարձնել իշխող, այն էլ այն տարածաշրջանում, որի քաղաքական ու ռազմավարական նշանակությունը ուշադրությունների կենտրոնում է»: Այս կարգի անկայուն պայմաններում Սադդամի բաասական ռեժիմը կրկին հանդես եկավ հրադադարի հաստատման պահանջով: Այն էլ այն պայմաններում, երբ դեռ Իրաքի հսկողության տակ էին Իրանի քաղաքներն ու հարյուրավոր քառակուսի կիլոմետր տարածք: Հղում անելով Իրաքյան ԶԼՄ-ներին Ռոյտերսը 1982թ. մարտի 27-ին հաղորդել էր.«Այսօր Սադդամ Հոսեյնը ցանկանում է հրադադար հաստատել ու Իրանի հետ խաղաղ ճանապարհով կարգավորել խնդիրը, որը նաև կերաշխավորի պատմական ու օրինական արդար իրավունքները»: Եգիպտոսի ժամանակի բռնապետ Հուսնի Մուբարաքը ԱՄՆ-ին ու արևմուտքցիներին կոչ արեց մի բան անել Իրանի դեմ: Մաղրիբի թագավոր Հասանը և Սուդանի բռնապետ Ջաաֆար Նամիրին, որ Սադդամի աջակիցներն էին Սադդամին փրկելու համար այս ու այն կողմ էին դիմում: Հետևաբար Սադդամի աջակիցները խաղաղության շեփոր հնչեցնելով փորձում էին կանխարգելել Բեյթ Ալ-Մողադաս մեծ գործողությունը, որի նպատակը Խոռամշահրի ազատագրումն էր: Սադդամի խաղաղության կոչերի հետ միաժամանակ ֆինանսական, մարդկային ու ռազմական առաջադիմական տեխնիկայի օգնությունների հեղեղը ուղղվեց դեպի Իրաք, և Եգիպտոսը, Հորդանանը, Սուդանն ու Մաղրիբը հազարավոր ռազմական ուժեր գործուղեցին Իրաք:
Իրաքն իր ողջ ջանքերով այդ թվում օգնական ուժերին հարավում կենտրոնացնելով մտադիր էր կանխարգելել Իրանի գալիք ճակատագրական ռազմական մեծ գործողությունը: Ֆաթհ Ալ-Մոբին ռազմական գործողության հարվածը այնքան կոշտ ու ուժեղ էր, որ թշնամին չկարողացավ այնպես որ պետք էր տեղաշարժել իր ուժերին: Այս իրավիճակում հարավային տարածաշրջանը Խոռամշահրի առանցքներում վերածվում էր ճգնաժամային ու անլուծելի մի կետի և Իրաքի բանակը հայտնվում էր իր իսկ լարած ծուղակում: Այս ճգնաժամը ամեն պահ մոտենում էր իր գագաթնակետին: Իրաքյան ուժերը տարածաշրջանում տարածեցին ականապատ տարածքներն ու իրանցիների ընթացքը դանդաղեցնող այլ խոչընդոտները և իրենց բոլոր զինվորներին գործուղելով ռազմական գործողության տարածք, իրենց կարծիքով Խոռամշահրի շրջակայքը վերածել էին անթափանց ու ամուր բերդի: Պատնեշները մեկը մյուսի հետևից կառուցվում էին, կրակային հրապարակներ առաջացնելու համար գնդացիրների քանակը բազմապատկվեց և ականապատ տարածքների հետևում տեղակայված զինվորների թիվն ավելացվեց: Արևելքի գերտերությունը՝ ԽՍՀՄ-ը, շարունակելով Իրաքին ուղղված իր օգնությունները մեծ քանակությամբ T.72 տանկ և կործանիչներ տրամադրեց Իրաքին: Արևմտյան Գերմանիան ու Իտալիան արտակարգ ռեժիմով Սադդամին աջակցելու համար Միլան ինֆրակարմիր հակազրահային հրթիռ ու այլ զինտեխնիկաներ ուղարկեցին Սադդամի ռեժիմի համար: Քուվեյթը, Սաուդյան Արաբիան ու Պարսից Ծոցի ափամերձ այլ հարուստ երկրները շարունակելով Սադդամին ուղղված իրենց օգնությունները նավթի վաճառքից ձեռք բերված դոլարները տրամադրեցին Սադդամին: Ըստ երևույթին ամեն ինչ պատրաստ էր, որպեսզի Իրանը չկարողանար ռազմաճակատներում գործողություններ ու ծավալուն տեղաշարժեր իրականացնել: Սակայն օկուպանտներին Իրանից դուրս վռնդելու հարցում Իրանի ժողովուրդն ու պատասխանատուները վճռական էին տրամադրված ու ոչ մի կասկած չունեին: