Պայծառ ապագա(7)
Հարգարժան բարեկամներ այս հաղորդման ընթացքում կխոսենք Իրանի Իսլամական Հանրապետության տնտեսական ու սոցիալական ձեռքբերումներից համարվող աղքատության հաղթահարման մասին, որը նպաստել է տնտեսական ու սոցիալական ճեղքի կրճատմանը:
Ողջույն Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Ներկայացնում ենք «Պայծառ ապագա» հաղորդաշարի 7-րդ թողարկումը: Այս հաղորդաշարի շրջանակներում խոսելու ենք իսլամական հեղափոխության ձեռքբերումների մասին: Այս մասին խոսելու անհրաժեշտությունն առաջացել է իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, անցած չորս տասնամյակների ընթացքում ԻԻՀ հեղինակությունը խեղաթյուրելուն ուղղված Իրանի ժողովրդի թշնամիների ջանքերի պատճառով: Չնայած վերջին չորս տասնամյակների ընթացքում բոլոր տեսակի դավադրությունների և թշնամանքի առկայությանն Իրանը հսկայական հաջողությունների է հասել ավտորիտար միապետության համակարգից կրոնական ժողովրդավարության համակարգին անցնելու գործում։ Նախորդ հաղորդման ընթացքում անդրադարձանք իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Իրանի ամենակարևոր քաղաքական ձեռքբերումներին: Իրանի իսլամական հեղափոխության ձեռքբերումներից մեկը երկբևեռ համակարգի դարաշրջանում օտարերկրացիներից, հատկապես Միացյալ Նահանգներից մեծապես կախված ավտորիտար համակարգից դեպի անկախ քաղաքական համակարգ անցումն էր: Այն էլ այն դարաշրջանում, երբ աշխարհի համարյա բոլոր երկրներն իրենց ինքնությունը մեկնաբանում էին արևելքի ու արևմուտքի երկու ճամբարներում գտնվելու շրջանակում։ Երկբևեռության և սառը պատերազմի մթնոլորտում, Իրանի իսլամական հեղափոխությունը դարձավ օրինակ՝ երկու գերտերությունների ճնշման տակ գտնվող բոլոր երկրների համար։ Իրանի իսլամական հեղափոխության նկատմամբ Միացյալ Նահանգների և Խորհրդային Միության երկու գերտերությունների թշնամանքի պատճառներից մեկն այն էր, որ նրանք վախենում էին իսլամական հեղափոխության օրինակով իրենց գաղութացրած երկրների ապստամբությունից։
Հաղթանակից հետո իսլամական հեղափոխությունը թշնամիների դավադրությունների պատճառով բազմաթիվ վերելքներ ու վայրէջքներ է ունեցել, բայց չնայած բոլոր տեսակի դավադրություններին ու թշնամանքին, նաև ունեցել է նշանակալի նվաճումներ և առաջընթաց տնտեսության ոլորտում: Առկա բոլոր խնդիրներով հանդերձ, հասարակության տնտեսական իրավիճակը ցույց է տալիս, որ ապրուստի և բարեկեցության տեսանկյունից, մարդկանց կյանքը զգալիորեն տարբերվում է հեղափոխությանը նախորդող ժամանակաշրջանից։
Իսլամական հեղափոխությունը շատ ձեռքբերումներ է ունեցել տնտեսական ոլորտում: Հեղափոխության տնտեսական ձեռքբերումներից են՝ գյուղերը տարբեր հարմարություններով ապահովելը, քաղաքային օբյեկտների նորոգելն ու ծառայությունների ուժեղացումը, զարգացման ենթակառուցվածքների ամրապնդումը, ինչպիսիք են՝ հմուտ կենդանի ուժի պատրաստումը, ամբարտակների կառուցումը, կապի և ճանապարհների ու նավահանգիստների զարգացումը, և տնտեսական աճին ու զարգացման հիմնական ցուցանիշներին, ներառյալ ՀՆԱ-ին ուշադրություն դարձնելը, բոլոր մակարդակներում կրթական կենտրոնների ընդլայնումը և տնտեսական ոլորտում սեփական ուժերին ապավինելու ուղղությամբ փորձերը։
---

Անկախ ժողովուրդների պատմությունը ցույց է տալիս, որ անկախության և ազատության միջև խորը կապ կա: Մի ժողովուրդ, որը հասել է իր իրավունքներին և ազատություններին, անկասկած կարող է պահպանել իր համակողմանի անկախությունը, ներառյալ՝ իր երկրի տնտեսական անկախությունը: Քանի որ ազգային նվաճումները պաշտպանելը պատճառ է դառնում, որ թշնամին չհամարձակվի առճակատվել տվյալ ժողովրդի հետ։ Ուստի, Իմամ Խոմեյնին անկախությունը որպես կենսական նշանակության գործոն համարելով ասել է․ «Մեզ համար ոչ մի արժեք չի ներկայացնում ուրիշների գերիշխանության ներքո կյանքը: Մենք արժևորում ենք ազատությամբ ու անկախությամբ պայմանավորված կյանքը: Մեր կրոնական պատվիրանները, որոնք ամենաառաջադեմ պատվիրաններն են, որոշել են մեր ուղին: Մենք այդ պատվիրաններով աշխարհի մեծ առաջնորդ Մուհամմադ մարգարեի առաջնորդությամբ պայքարելու ենք բոլոր տերությունների դեմ, որոնք կփորձեն ներխուժել մեր երկիր»:
Անկախության և տնտեսական առաջընթացի ցուցանիշներից մեկը՝ մի երկրի՝ համաշխարհային վարկանիշային աղյուսակում գտնվելն է։ Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ հեղափոխությունից առաջ Իրանը համաշխարհային դիրք չէր զբաղեցնում գիտության արտադրության ոլորտում, և երկրի արդյունաբերական ու տեխնոլոգիական արտադրությունը շատ սահմանափակ էր և հիմնականում մոնտաժման մակարդակում էր: ԻԻՀ մեծարգո առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին այս առնչությամբ ասել է.-«Իրանի իշխանությունը, որ տխրահռչակ, ստոր ու կոռումպացված ռեժիմի օրոք մինչև կոկորդը խրված էր ճահճի մեջ, ի ծնե կախյալ է եղել։ Մոհամմադ Ռեզան, որի հայրը ծնված օրվանից ապրել ու շնչել է կախվածության մեջ գտնվող միջավայրում, այլ բան չէր էլ կարող պատկերացնել: Նրանք ժողովրդին առաջնորդեցին դեպի կախվածություն: Միջազգային կառույցների, այդ թվում՝ Արժույթի միջազգային հիմնադրամի վիճակագրության համաձայն, Իրանը զարգացման բոլոր ցուցանիշներում զգալի աճ է գրանցել: Այնուամենայնիվ, զարգացման և առաջընթացի որոշ ասպեկտներ չեն կարող արտահայտվել միջազգային ինստիտուտների ցուցանիշներով և ունեն որակական նշանակություն:
Աղքատության հաղթահարումը, գյուղերն ու փոքր քաղաքները բազմաթիվ ենթակառուցվածքներով ապահովելը և կրթության որակի բարձրացումն այն քայլերից են, որոնք անտեսվում են տնտեսական կառույցների բազմաթիվ զեկույցներում: Իսլամական Հանրապետության քաղաքականություններից մեկը աղքատության հաղթահարումն է։ Հետևաբար, հասարակության մեջ աղքատության վերացումը ներկայացվել է տեսական և գործնական երկու առանցքներով։
---
Իրանի Իսլամական Հանրապետության Սահմանադրության 29-րդ հոդվածում ասված է. «Քաղաքացիների կենսաթոշակի, գործազրկության, ծերության, հաշմանդամության, անօթևանության, դժբախտ պատահարների, առողջապահական ծառայությունների և բժշկական օգնության համար սոցիալական ապահովումն ընդհանուր իրավունք է: Կառավարությունը օրենքով պարտավոր է հանրային եկամուտներից հատկացնել երկրի բնակչության վերոնշյալ ծառայություններին ու ֆինանսական աջակցությններին»:
Իմամ Խոմեյնիի լուրջ մտահոգություններից մեկն ընչազուրկներին օգնելն էր: Նա այդ մասին ասել է․«Թող Աստված չբերի այն օրը, երբ մեր քաղաքականությունը և մեր երկրի պաշտոնյաների քաղաքականությունը երես թեքեն ընչազուրկներին պաշտապանելուց և աջակցեն կապիտալիստներին, իսկ հարուստներին ավելի մեծ հեղինակություն ու ուշադրություն ցուցաբերեն: Սա չի համապատասխանում մարգարեների, Ալի էմիրապետի և իմամների վարքագծին։ Եվ հենց մեր հեղափոխության բարիքներից է, որ նա ոտքի կանգնեց ընչազուրկներին աջակցելու համար և վերակենդանացրեց ճնշվածների իրավունքները պաշտպանելու կարգախոսը»:
Իսլամական հեղափոխության հիմնադիր Իմամ Խոմեյնիի մահից հետո, հասարակության թույլ խավերին աջակցելու քաղաքականությունը շարունակվեց։ Իմամ Խոմեյնիին հաջորդած Այաթոլլահ Խամենեին աղքատության վերացման մասին ասել է․«Եկավ իսլամական համակարգը, և վերջ տվեց այն սխալ ծրագրին, որը ոչ մի իրավունք չէր վերապահում գյուղերին, գյուղաբնակներին, հեռավոր քաղաքներին և զրկված խավին։ Այսօր մեր կառավարությանն ամենից շատ մտահգում է զրկված խավը: Հեղափոխության շրջանում կառավարությունները միշտ այդպես են եղել և բազում ծառայություններ ու քայլեր են կատարել այս ընթացքում։ Եվ այս բոլորն իրականացել են իմամի ուղեգծում նշված սոցիալական արդարության տարրի շնորհիվ։ Իսլամական հեղափոխության ամենաակնհայտ սոցիալական միջոցառումներից են՝ բարեկեցության հնարավորությունների ապահովումն ու զրկանքների վերացումը՝ հասարակության մեջ խաղաղություն և սոցիալական արդարություն հաստատելու նպատակով։
---

Աղքատության հաղթահարման շրջանակում կատարված քայլերից է Իսլամական հեղափոխության հաղթանակից 22 օր անց՝ 1979 թվականի մարտի 5-ին Իմամ Խոմեյնիի անվան օգնության կոմիտեի ստեղծումը։ Իմամ Խոմեյնիի օգնության կոմիտեի հիմնական նպատակն է ստեղծել աշխատատեղեր զրկվածների համար և լուծել նրանց հիմնական խնդիրները: Իմամի օգնության կոմիտեի գործունեության մաս են կազմում նաև աջակցություն ստացող մարդկանց գիտական, մշակութային և սոցիալական կրթության խթանումը և ամուսնության ու ընտանիքի ամրապնդման հարցում դյուրություններ ստեղծելը։
Իմամի օգնության կոմիտեի պաշտոնյաների ջանքերն առավելապես ուղղված են գյուղացիներին և աշիրեթներին: Կոմիտեն ապահովում է աղքատների կամ գործազուրկների զբաղվածության հնարավորությունները` նրանց տրամադրելով մեկնարկային կապիտալ վարկեր կամ այլ ֆինանսական օգնություն, և նրանց աշխատուժն օգտագործում է արտադրամասերում, ներառյալ՝ ձեռարվեստի, անասնապահության և գյուղատնտեսության ոլորտներում: Մեկ այլ կառույց, որը ստեղծվեց իսլամական հեղափոխության հաղթանակից հետո առաջին ամիսներին և շատ օգնեց գյուղերի և զրկված տարածքների ենթակառուցվածքների ամրապնդմանը, Շինարարական ջիհադն էր: Շինարարական ջիհադի առաքելությունն էր ամրապնդել անապահով տարածքների ենթակառուցվածքները և այդ շրջանների բնակիչներին հնարավորություն ընձեռել հասանելիություն ունենալ առողջապահական, կրթական ու մշակութային կառույցների ծառայություններին։ Հաջորդ թողարկման ընթացքում ավելի հանգամանորեն կխոսենք այդ մասին։