Պայծառ ապագա(8)
Հարգարժան բարեկամներ այս հաղորդման ընթացքում կխոսենք Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո «Շինարարական ջիհադի» ձևավորման մասին, որը նպաստել է աղքատության հաղթահարմանը :
Ինչպես գիտեք այս հաղորդաշարի շրջանակներում խոսում ենք իսլամական հեղափոխության ձեռքբերումների մասին: Իսլամական հեղափոխության ձեռքբերումների մասին խոսելու անհրաժեշտությունն առաջացել է Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, անցած չորս տասնամյակների ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետության հեղինակությունը սևացնելուն ուղղված Իրանի ժողովրդի թշնամիների ջանքերի պատճառով: Իրանի իսլամական հեղափոխությունն իմամ Խոմեյնիի ղեկավարությամբ ժողովրդի շարժումն էր՝ կրոնական ժողովրդավարություն, անկախություն և սոցիալական ու տնտեսական արդարադատության հասնելու համար: Հեղափոխությունից հետո քառասուն տարվա փորձը վկայում է ուժեղ և փայլուն հաջողությունների ու թույլ կողմերի մասին: Չնայած վերջին չորս տասնամյակների ընթացքում ամեն տեսակ դավադրություններին և թշնամական գործողություններին Իրանը մեծ հաջողությունների է հասել թագավորական միապետությունից կրոնական ժողովրդավարության անցնելու հարցում: Իմամ Խոմեյնիի օգնության կոմիտեի ստեղծումը իսլամական հեղափոխությունից հետո զրկվածներին օգնելու արդյունավետ կառույցներից մեկն է եղել: Համաշխարհային բանկի փաստաթղթերի համաձայն, Իրանի գյուղացիների մոտ 60 տոկոսը և նրա քաղաքային բնակչության 30 տոկոսը, և գյուղական բնակչության մեծ մասը, 1977 թվականին Իրանի ընդհանուր բնակչության մոտ 46 տոկոսը գտնվում էին աղքատության շեմից ցածր: 1950-ականներին Իրանը երրորդ աշխարհի երկրներից մեկն էր եկամուտների անհավասար բաշխման տեսանկյունից: Ըստ Աշխատանքի միջազգային կազմակերպության 1970-ականներին՝ Իրանը դարձավ աշխարհի ամենավատ երկրներից մեկը: Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո վիճակագրությունը ցույց է տալիս թռիչք Իրանի ժողովրդի կյանքի պայմանների բարելավման և քաղաքային ու գյուղական ենթակառուցվածքների հասանելիության հարցում: Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, ձևավորված հաստատություններից մեկը, որը շատ հաջողություններ ունեցավ զրկված գյուղերում և տարածքներում աղքատությունը մեղմելու հարցում, Շինարարական ջիհադի կառույցն էր:

«Շինարարական ջիհադի» կառույցը ստեղծվել է իսլամական հեղափոխության հաղթանակից 4 ամիս հետո՝ Իմամ Խոմեյնիի հրամանով: 1979 թ-ի փետրվարին իսլամական հեղափոխության հաղթանակով անհրաժեշտություն առաջացավ հիմնադրել անկախ կառույց` երկրի զրկված գյուղերում ու տարածքներում աղքատության հետևանքները արմատախիլ անելու համար: Նախկին կառավարության վարչական և կառավարական կառուցվածքները հիմնված էին քաղաքային համակարգի զարգացման վրա և սկզբունքորեն, Փահլավիի կառավարության տնտեսական զարգացման մոդելում չկար մի կազմակերպություն, որը կբավարարեր գյուղացիների, հատկապես գյուղատնտեսական և անասնապահական արտադրանք արտադրողների կարիքները: Իրանի գյուղացիները, որոնք կազմում էին երկրի բնակչության մեծ մասը, հայտնվել էին սոցիալական և տնտեսական ճնշումների թիրախում: Խաներն ու գյուղապետերը, գործակալները և պետական այլ պաշտոնյաները ճնշում էին գյուղացիներին և խոշոր կաշառքներ էին վերցնում նրանցից: Փահլավիի կառավարության տնտեսական համակարգում, որի մոտեցումը քաղաքաշինության մշակույթի տարածումն ու մոնտաժի արդյունաբերության զարգացումն էր, գյուղերում գյուղատնտեսության վրա հիմնված ավանդական համակարգը տեղ չուներ: Այս իրավիճակը ոչ միայն առաջացրեց գործազրկություն և գյուղացիների միգրացիա դեպի քաղաքներ և կեղծ աշխատատեղերի աճ, նաև մեծ վնաս հասցրեց գյուղատնտեսությանը և գյուղերի սոցիալական կյանքին: Գյուղացիների նկատմամբ ամենամեծ ճնշումը «հողային բարեփոխումների» ծրագիրն էր: Հողային բարեփոխումներ, որը ամերիկյան և իսրայելական նախագիծ էրև Իրանում տնտեսական օգուտ չունեցավ գյուղացիների համար: Այս նախագիծն իրականում նախատեսված էր կանխելու կոմունիզմի ազդեցությունը և նվազեցնելու սեփականատերերի իշխանությունը, ինչը, ելնելով այն բանից, որ դրա ձևավորումը և իրագործումը լիովին թելադրված էին Իրանի պայմաններին անծանոթ օտարերկրացիների կողմից, հանգեցրեց իրանական գյուղատնտեսության ոչնչացմանը և ներմուծված սնունդից կախվածությանը: Այն ժամանակ Իրան այցելած Բրիտանացի փորձագետ Էրիկ Հոգլանդը գրել է.«Գործնական հաջողությունը գյուղացիների համար դրական օգուտների տեսանկյունից զրոյական էր, և 1971 թվականին Իրանի գյուղացիների մեծ մասը տնտեսապես ավելի լավ վիճակում չէր, քան ծրագրին նախորդող տարիներին»:
ՄԱԿ-ի և Արևմուտքի հետազոտողները, որոնք ուսումնասիրում են հողային բարեփոխումների ծրագիրը այսպես են զեկուցել.«Միլիոնավոր գյուղական բնակչության աղքատացում, գործազրկության աճ, 1960-ականներին ցածր աշխատավարձ ունեցող աշխատուժ և անբավարար ոռոգում: Գյուղատնտեսական ապրանքների աճը տարեկան ընդամենը երկու տոկոս էր, տարեկան բնակչությունն աճում էր 3 տոկոսով, իսկ կյանքի գնաճը 6 տոկոսով ավելանում էր: 1968 թվականին Իրանի կառավարությունն առաջին անգամ ցորեն ներմուծեց ժողովրդին կերակրելու համար»: Բազմաթիվ գյուղացիներ, որոնք մինչև հողային բարեփոխումների ծրագիրը աշխատում էին իրենց տերերի հողերում, ծրագրի իրագործմամբ ստիպված էին լքել իրենց հողերը և ներխուժել քաղաքներ: Այս երևույթը 1963-ից 1975 թվականների ընթացքում 30 տոկոսով կրճատեց գյուղատնտեսության ոլորտի աշխատողների թիվը, իսկ 1941-ից 1977 թվականներին գյուղատնտեսության մասնաբաժինը ՀՆԱ-ում 50 տոկոսից իջեցրեց 9 տոկոսի: Գյուղատնտեսական արտադրության կտրուկ անկումից հետո Փահլավիի կառավարությունը մեծացրեց ներմուծման ծավալները՝ մարդկանց կարիքները բավարարելու համար և մինչև 1960-ականները սննդի մեջ ինքնաբավ Իրանը դարձավ սննդամթերք ներկրողներից մեկը: Մինչ 1963-ին գյուղատնտեսական ապրանքների ներմուծումը կազմում էր շուրջ 100 միլիոն դոլար, 1978-ին դրանք հասան 2,6 միլիարդ դոլարի, որից մոտ 2 միլիարդ դոլարը գալիս էր ԱՄՆ-ից: Մինչ Իրանը տարեկան արտադրում էր 7 միլիոն տոննա ցորեն և գարի, հողային բարեփոխումներից հետո արտադրության մակարդակը իջնելով հասավ 4 միլիոն տոննայի: Գյուղերի և գյուղատնտեսական արտադրողների անտեսումը և գյուղացիների հեռավորությունը այնպիսի հնարավրություններից, ինչպիսիք են խմելու ջուրը, էլեկտրականությունը, ճանապարհները և առողջապահական ծառայությունները, ոչնչացրել էին գյուղերում ապրելու և արտադրելու դրդապատճառը: 1970-ականների վիճակագրության համաձայն նավթի համաշխարհային գների բարձրացման հետ մեկտեղ գյուղական ուժերի մեծ մասը ներգրավվեց քաղաքային գործարանների կողմից: Մինչդեռ գյուղը, որպես արտադրական կենտրոն պետք է առանձնահատուկ տեղ ունենա տնտեսական զարգացման պլանավորման մեջ: Իսլամական հեղափոխության հաղթանակի հետ մեկտեղ ընդգծվեց գյուղերի վերակառուցման և գյուղատնտեսության վերականգնման անհրաժեշտությունը որպես իսլամական հեղափոխության իդեալներին և նպատակներին հասնելու առաջին քայլ, ինչը հանգեցրեց « Շինարարական ջիհադ» անկախ և սիրված կառույցի ստեղծմանը:

Շինարարական ջիհադի ստեղծման գաղափարն առաջին անգամ առաջարկվեց Թեհրանի համալսարանի տեխնիկական ֆակուլտետի գիտական կազմի անդամներից մեկի կողմից՝ տասը հոգանոց ուսանողական խմբեր զրկված շրջաններ գործուղելու նախագծի անվան ներքո։ Կառույցի ստեղծման նպատակն էր կապ հաստատել ճնշվածների և առաջատար ու մտածող խմբերի միջև հանուն միաստվածային հասարակության ստեղծման:Շինարարական Ջիհադի հիմնադրման երկրորդ նպատակը գյուղական տնտեսության զարգացմանն աջակցելն էր ` ստեղծելով ավելի լավ պայմաններ` արտադրությանն աջակցելու և ավելի շատ աշխատանք ավելացնելու և գյուղերում շրջակա միջավայրի պայմանները բարելավելու համար: Աջակցելով գյուղացիների գրագիտությանը և գիտելիքների ու մասնագիտական և տեխնիկական կարողությունների զարգացմանը և բարելավելու նրանց կյանքը: Գյուղերում իսլամական ինքնատիպ մշակույթի և իսլամական հեղափոխության ոգու տարածումը Շինարարական ջիհադի մյուս նպատակն էր:
Անկախության և ինքնաբավության շեշտադրումը, հասարակության տարբեր շերտերին այս կառույցին միանալու խրախուսման ջանքերը և տեղական խորհուրդների կենտրոնական դերը կառույցի ծրագրերի իրականացման գործում, գործողությունների արագությունը, բյուրոկրատական կանոններից խուսափելը, ֆինանսավորման հարցում մարդկանց օգնության առաջնահերթությունը նշվում են Շինարարական Ջիհադ կառույցի կանոնադրության մեջ: Շահի տապալումից չորս ամիս անց, Իմամ Խոմեյնին, գիտակցելով գյուղերի կարևորությունը քաղաքական և տնտեսական անկախության ապահովման գործում, հրամանագիր է արձակել, որով կոչ է արվում ստեղծել մարմին, որը պետք է հոգ տանի և վերացնի գյուղացիների զրկանքները: Նա իշխանություններին կոչ արեց երկրում առկա հնարավորություններով և ժողովրդի կամավոր ուժերի օգտագործմամբ գյուղերի կառուցմանը հատկացնել առաջնային տեղ։ Հաջորդ հաղորդման ընթացքում կխոսենք Իրանում աղքատությունը վերացնելու նպատակով զրկված տարածքներում և գյուղերում Շինարարական ջիհադի կառուցողական աշխատանքների մասին: