Սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում (29)
https://parstoday.ir/hy/radio/iran-i144480-Սրբազան_պաշտպանության_8_ամյա_հերոսապատման_վերընթերցում_(29)
Ողջույն ձեզ թանկագին ուղեկիցներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք Իրանում Ֆաթհ Ալ-Մոբին ռազմական գործողության քաղաքական ձեռքբերումների և Իրաքի պատերազմական կազմակերպության վրա թողած խոր ազդեցության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 30, 2021 10:28 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին ուղեկիցներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք Իրանում Ֆաթհ Ալ-Մոբին ռազմական գործողության քաղաքական ձեռքբերումների և Իրաքի պատերազմական կազմակերպության վրա թողած խոր ազդեցության մասին:

Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք պարտադրյալ պատերազմի երկրորդ տարում իրականացված երրորդ մեծ ռազմական գործողություն Ֆաթհ Ալ-Մոբինի ձեռքբերումների մասին: Ֆաթհ Ալ-Մոբին ռազմական գործողության ձեռքբերումները ավելի ծավալուն ու կարևոր էին նախորդ երկու գործողություններ Սամեն Ալ-Այեմմեից ու Թարիղ Ալ-Ղոդսից:

Այս գործողությունը Սադդամի և արևելյան ու արևմտյան բլոկներում նրա աջակիցների համար բացահայտեց Իրանի դիրքի  պաշտպանողականից հարձակողականի փոխվելը և ինչպես նաև պատերազմի հավասարակշռության փոփոխությունը հօգուտ Իսլամական Հանրապետության: Այդ իսկ պատճառով էլ ռազմական ու ֆիանասական օգնությունների հեղեղը լցվեց Իրաք: Արաբական որոշ երկրներ,ինչպես Եգիպտոսը, Հորդանանը և Սուդանը, որոնք իվիճակի չէին ֆինանսական ու սպառազինական օգնություն ցուցաբերել Իրաքին իրենց զորայիններին գործուղեցին Իրաք: Իրանում գերեվարված իրաքցիների մեջ կային մեծ թվով արաբական այլ երկրների քաղաքացիներ: Ֆաթհ Ալ-Մոբին ռազմական գործողությունը շոշափելի ազդեցություն ունեցավ Իրանում: Պատերազմի ճակատներում ձեռք բերված հաղթանակների հետ զուգահեռ, որ սկսվեցին 1981թ. 4-րդ եռամսյակից ու իրենց գագաթնակեետին հասան Ֆաթհ Ալ-Մոբին ռազմական գործողությամբ, Իրանի ռազմաքաղաքական վիճակն էլ հայտնվեց նոր դիրքում: Մոնաֆեղին ահաբեկչական կազմակերպության կողմից սպանությունները աստիճանաբար պակասեցին և դրա դիմաց քայլեր ձեռնարկվեցին Իրանում հակահեղափոխական տարրերի մնացորդների ոչնչացման ուղղությամբ, ինչը կարևոր դերակատարություն ունեցավ այս փուլում մոնաֆեղների պարտության հարցում: Թեհրանում անվատանգության հաստատման համար ԻՀՊԿ-ի կողմից գործադրված ջանքերի բերումով ժողովրդի միջից վերացան այն վախերը, որ մոնաֆեղները մտադիր էին առաջացնել ժողովրդի մեջ բազում սպանություններ գործադրելու միջոցով: ԻՀՊԿ-ի կողմից գործադրված այս ջանքերն Իրանում լուրջ փակուղու առջև կանգնեցրեցին հակահեղափոխական գործողությունները և ժողովրդական տեղեկատվության հավաքագրման նախագծի գործադրմամբ բացահայտվեցին մոնաֆեղների թիմային բնակարաններն ու թաքստոցները:

Թիմային բնակարանների դեմ մի քանի փուլերով իրականացված գործողությունները հանգեցին Մոնաֆեղին ահաբեկչական կազմակերպության մի քանի պարագլուխների այդ թվում կազմակերպության երկրորդ դեմքը համարվող Մուսա Խիաբանիի և Ռաջավիի կնոջ ու կազմակերպության ազդեցիկ անդամներից համարվող Աշրաֆ Ռաբիի սպանությանը: Այսպիսով Մոջահեդին Խալղ կոչված կազմակերպությունը, որ իր ուժերին ԻԻՀ-ն ներկայացրել էր անկարող, անվտանգության համակարգերից ու գործողություններ իրականացնելու կարողությունից զուրկ, Թեհրանում ու այլ շրջկենտրոններում թիմային բնակարանների բացահայտման ու ոչնչացման արագ գործողություններից անակնկալի եկած անիմջապես իր անդամներին դուրս բերեց Իրանից: Իրանում հակահեղափոխական միացյալ ճակատի փախուստն ու պարտությունը հօդս ցնդեցրին ԱՄՆ-ի հույսերը Իրանում ուժի տեղափոխման հարցում և խափանեցին իսլամական հանրապետության համակարգի կործանման համար գործադրվող քայլերը: Իրանի զինված ուժերի ռազմական ու քաղաքական ընդարձակվող հաղթանակները տարածաշրջանի զարգացումների հեռանկարի հարցում ավելացրին ԱՄՆ-ի ու արևմուտքի մտահոգությունները: Թե Իրանում և թե արտերկրում գտնվող հակահեղափոխականների համար պարզվեց, որ Իսլամական հանրապետության ժողովրդական հիմքերն այնքան ամուր են, որ երկրի առաջին դեմքերի սպանությամբ և ռազմական հարձակմամբ հնարավոր չէ կործանել իսլամական հանրապետությունը: Նախքան Իրանի հետախուզական ու անվտանգության կառույցներից հարված ստանալը Մոնաֆեղին կազմակերպությունը ծանր հարված էր ստացել Իրանի ժողովրդից: Ցանկացած իրանցի դարձել էր մոնաֆեղներին ու թիմային բնակարանները բացահայտող հետախուզական գործակալ: Պատերազմի դաշտում բոլոր խավերին ու տարիքային խմբերին պատկանող իրանցիների վեհաշուք ներկայությունն էր, որ երկրորդ տարում փոխեց պատերազմի պատկերը: 1980թ. սեպտեմբերին պատերազմի սանձազերծումից իվեր ժողովրդական ուժերի ներկայության առումով Ֆաթհ Ալ-Մոբին ռազմական գործողությունը ամենաեռանդուն գործողությունն էր:

Վերանայելուվ ներքին ու տարածաշրջանային քաղաքական իրադարձությունները, Ֆաթհ Ալ-Մոբին ռազմական գործողությունից հետո մինչև 1982թ. ապրիլի 30-ին Թարիղ Ալ-Ղոդս գործողության իրագործումը թշնամու իրավիճակն ու դիրքը և իրացի զինված ուժերի հաղթանակները արտասահմանյան ԶԼՄ-ներում ավելի լավ պատկեր ներկայացրին Իրանի իրավիճակից: Բաասական թշնամին մի տարուց ավել տարբեր տարածաշրջաններում գործադրվող «ԻԻՀ-ի ռազմական մեծ ստրատեգիայի» դիմաց ձեռքից տվեց իր «ռազմական կազմավորումն ու հրամանատարական կառավարումը»: Հետևաբար, չնայած գործողությունների տարբեր տարածաշրջաններում ռազմական ուժի, զինտեխնիկայի ու այլ հնարավորությունների առկայության, հուսահատության ու ընկճվածության պատճառով իրաքցիները իվիճակի չէին օգտագործել իրենց հնարավորությունները: Այս ընթացքում իրաքյան ուժերի հոգեկան թուլությունն ու անճարակության զգացումը այնքան էր ավելացել, որ նույնիսկ հակահարձակման դեպքում իսլամի զինվորների հակազդեցությանը հանդիպելիս փախուստի էին դիմում, նահանջում կամ էլ հանձնվում էին: Պատերազմի այս փուլում բաասական բանակի այլ դժվարություններից պահեստազորի բացակայությունն էր: Ծավալուն նպատակներ ընտրելու ու նաև իրենց բոլոր հաշվարկներին ինչ-որ առաքելություն տալու պատճառով, նրանք պարտությունից ու ձախողումից հետո ստիպված էին իրենց ողջ ուժը, թեկուզ անբավարար, օգտագործել ու տարածել պաշտպանական դիրքերում: Այս խնդրի պատճառով թշամին այլևս չուներ գործունյա պահեստազոր որպեսզի անհրաժեշտության դեպքում իվիճակի լիներ համապատասխանաբար արձագանքել իսլամի զինվորներին: ԻՀՊԿ-ի հրամանատարներից գեներալ Ղոլամալի Ռաշիդը այս կապակցությամբ ասում է.«Թշնամու իրավիճակը այնպիսին էր, որ համարյա բոլոր օկուպացրեծ կետերում, նկատի առնելով բաժնի կենսական նշանակությունը Իրաքը իր ուժերի մի մասին տեղակայել էր այդտեղ: Հետաբար, որպես օրինակ երբ մենք Սամեն Ալ-Այեմմե ռազմական գործողության վայրում պատերազմում էինք թշնամու դեմ վստահ էինք, որ Իրաքի զրահային 10-րդ և մեխանիկական 1-ին դիվիզիաները այդ տարածքում չեն պատերազմելու մեր դեմ»:

ԻԻՀ-ի զինվորականների շարունակական գործողություններից հետո թշնամու ռազմական կազմակերպությունը ջախջախվեց, այնպես որ Սամեն Ալ-Այեմմե գործողության ընթացքում Իրաքի բանակի զրահային 3-րդ դիվիզիան ու դրա հրամանատարության տակ գտնվող հաշվարկները, որոնք Խոռամշահրի Օկուպացումից ու Աբադանի պաշարումից հետո էին տեղակայվել այդ վայրում, հարձակման ենթարկվեցին ու ենթակա էին ոչնչացման: Թարիղ Ալ-Ղոդս ռազմական գործողության ընթացքում Սադամի բանակի զրահային 9-րդ դիվիզիայի մնացած մասն էլ ոչնչացվեց ու նույնպես ոչնչացվեց զրահային 36-րդ բրիգադն ու մի քանի այլ մարտական հաշվարկներ: Ֆաթհ Ալ-Մոբին ռազմական գործողության ընթացքում Իրաքի բանակի զրահային 10-րդ և մեխանիկական 1-ին դիվիզիաների ոչնչացումից բացի ոչնչացվեցին նաև տարածաշրջանում գտնվող ուժերն ու թշնամու կողմից տարբեր շրջաններից հավաքված ու այս տարածք գործուղված ուժերը: Ընդհանուր առմամբ Նախքան Բեյթ Ալ-Մողադաս ռազմական գործողությունը թշնամու զինված ուժերի ու զինտեխնիկայի մեծ մասը ոչնչացվեց, գերեվարվեցին մեծ թվով իրաքյան ուժեր և առգրավեց թշնամու զինտեխնիկան: Այսպիսով Բեյթ Ալ-Մողադաս ռազմական գործողության նախօրյակին թշնամին կանգնած էր լիարժեք քայքայման շեմին: Բաղդադի իշխանավորներին անհանգստություն պատճառելուց բացի այս խնդրիը նույնպես թաքուն չէր մնացել Իրաքի տարածաշրջանային ու համաշխարհային աջակիցների աչքերից և նրանց մտահոգության ու անհանգստության պատճառ էր դարձել: