Սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում 30
https://parstoday.ir/hy/radio/iran-i144856-Սրբազան_պաշտպանության_8_ամյա_հերոսապատման_վերընթերցում_30
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք Ֆաթհ Ալ-Մոբին ռազմական գործողության տարածաշրջանային արձագանքների ու հետևանքների մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 04, 2021 10:39 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք Ֆաթհ Ալ-Մոբին ռազմական գործողության տարածաշրջանային արձագանքների ու հետևանքների մասին:

Նախորդ հաղորդումների ընթացքում միասին քննարկեցինք 1981թ. 4-րդ եռամսյակում պատերազմի երկրորդ տարվա մեկնարկից իվեր ռազմաճակատներում տեղի ունեցած զարգացումները: Իրանում  և արտերկրում Իսլամական հանրապետության վնասելու նպատակով Իսլամական հեղափոխության թշնամիների սադրանքները չեզոքացնելուն զուգահեռ Իրանի օկուպացված տարածքներից Իրաքի բաասական բանակին դուրս մղելու համար նախագծվեցին մի շարք ռազմական գործողություններ: Աբադանը պաշարումից հանելու առաջին ռազմական գործողությունը Սամեն Ալ-Այեմմեն իրականացվեց լիարժեք հաջողությամբ: Դրանից երկու ամիս հետո Բոստան շրջկենտրոնը, շրջակա գյուղերը և Ալլահ Աքբար բլուրները ազատագրելու համար մեկնարկեց Թարիղ Ալ-Ղոդս ռազմական գործողությունը: Սադդամի ռեժիմը և արևելյան ու արևմտյան բլոկներում նրա հովանավորները մտահոգված էին պատերազմի ճակատներում հավասարումների փոփոխությամբ ու ժողովրդական ուժերի հաջողությամբ, երբ 1982թ. մարտ ամսի վերջերը Ֆաթհ Ալ-Մոբին ռազմական գործղությունը քայքայեց Իրաքի բանակը: Այս ռազմական գործողության ընթացքում սպանվեցին կամ վիրավորվեցին 25 հազար իրաքցի զորայիններ և գերեվարվեցին ավելի քան 15 հազար: Ընդհանուր առմամբ մինչև Բեյթ Ալ-Մողադաս մեծ գործողությունը թշնամու զորքերի զինծառայողների ու զինտեխնիկայի մեծ մասը ոչնչացվեց ու խոշոր մասն էլ առգրավվեց: Սադդամի աջակիցները բաասական բանակի հավանական այլ պարտությունները կանխարգելելու համար տարբեր տեսակի ռազմական ու ֆինանսական օգնություններ առաքեցին Իրաք: Շարունակելուվ Բաղդադին ցուցաբերվող աջակցությունը ԽՍՀՄ-ը մեծ թվով T.72 տանկեր ու կործանիչներ տրամադրեց Իրաքին: Արևմտյան Գերմանիան ու Իտալիան արտակարգ ռեժիմով Սադդամին աջակցելու համար Միլան ինֆրակարմիր հակազրահային հրթիռ և այլ զինտեխնիկա տրամադրեցին Իրաքի բանակին: Քուվեյթը, Սաուդյան Արաբիան և Պարսից Ծոցի ափամերձ այլ երկրներ շարունակելով Սադդամին ցուցաբերվող աջակցությունները նավթի վաճառքից գոյացած իրենց ժողովուրդների դոլարները տրամադրեցին Սադդամին և նրանց տեսանկյունից ամեն ինչ պատրաստ էր որպեսզի Իրանը չկարողանար նոր ու ծավալուն տեղաշարժեր ունենալ ռազմաճակատներում:

Միլան ինֆրակարմիր հակազրահային հրթիռ, որ սադդամի աջակիցների կողմից տրամադրվեց այս Իրաքին

Սակայն օկուպանտներին Իրանի տարածքից դուրս վռնդելու հարցում Իրանի ժողովրդն ու պատասխանատուները վճռական մոտեցում ունեին և չէին կասկածում, որ ժողովրդական կամավոր ուժերը Ֆաթհ Ալ-Մոբին ռազմական գործողության հաղթանակից ոգևորված նոր ռազմական գործողության մասնակցելու, ավելի մեծ սխրանքներ գործելու և հնարավորինս արագ Իրանի օկուպացիային վերջ տալու համար շտապելու են դեպի ռազմաճակատներ: Քաղաքական հարթակում նույնպես Սադդամի աջակիցները պատերազմի իրականությունները գլխիվայր ցույց տալու համար խարդախությամբ սկսեցին խաղաղություն շեփորել: Իրաքի բանակի իրարահաջորդ պարտությունները և զորայինների ու զինտեխնիկայի ոչնչացումը թուլացրել էր Սադդամին: Պատերազմ հրահրողները, որ Սադդամի բանակին տարբեր արդիական զինվտեխնիկաներ տրամադրելով չկարողացան կանխել այդ երկրի բանակի իրարահաջորդ պարտությունները, սկսեցին ելքեր որոնել: Նրանք ովքեր Սամեն Ալ-Այեմմե և Թարիիղ Ալ-Ղոդս ռազմական գործողությունները ժամանակավոր և դրա կրկնությունը ահնարին էին համարվում Ֆաթհ Ալ-Մոբին ռազմական գործողությունից հետո հուսահատության մատնվեցին: Եգիպտոսի ժամանակի նախագահ Հուսնի Մուբարաքը ԱՄՆ-ին ու արևմուտքցիներին կոչ արեց մի բան անել Իրանի դեմ: Մարոկկայի թագավոր Հասանը և Սուդանի բռնապետ Ջաաֆար Նոմիրին, որոնք Սադդամի աջակիցներն էին, ամեն բան անում էին վերջինիս փրկության համար: Այսպիսով Սադդամի աջակիցները ջանքեր էին գործադրում խաղաղության շեփոր հնչեցնելով կանխարգելել Խոռամշահրի ազատագրման համար նախագծված Բեյթ Ալ-Մողադաս Ռազմական գործողության մեկնարկը: Սադդամի աջակիցների խաղաղության կոչերը հնչում էին այն ժամանակ, երբ Իրանի տարածքների մեծ մասը այդ թվում Նավթշահրը, Սումարը, Ղասրե Շիրինը, Մեհրանը, Հովեյզեն և Խոռամշահրը օկուպացվել էին թշնամու կողմից և Իրաքը այսպես կոչված հաղթական խաղաղաթղթեր ցույց տալով փորձում էր պապհանել իր դիրքերը:

Միջին Արևելքի ալեկոծված միջավայրում, Իրաքին ցուցաբերվող ռազմական ու ֆինանսական օգնություններին զուգահեռ, Սադդամին աջակցելու ու նաև Իրաքում ու տարածաշրջանում անսպասելի զարգացումներին դիմակայելու նպատակով Սադդամի աջակիցները իրենց օրակարգում ներառեցին Եգիպտոսին արաբական աշխարհ վերադարձնելու և արաբական միություն ստեղծելու քայլերը:

Եգիպտոսի Պաշտպանության նախարար Աբու-Ղազալեն ԱՄՆ-ին կոչ արեց անհրաժեշտ քայլեր վերցնել Իրաքի դեմ պատերազմում Իրանի վերջին հաղթանակների հավանական արդյունքները չեզոքացնելու համար: Իսլամական կոնֆերանս կազմակերպության գլխավոր քարտուղար Հաբիբ Շաթթին նույնպես նշեց.«Միջին Արևելքի իրավիճակը հասել է շատ լուրջ ու վտանգավոր փուլի»: Իրան-Իրաք պատերազմի ընթացքի փոփոխությունների հետ միաժամանկ Սիոնիստական ռեժիմի կողմից հարձակողական քաղաքականությունների որդեգրմամբ սկսվեց Պարսից Ծոցի տարածաշրջանի արաբների և օկուպանտ Իսրայելի հարաբերությունների նոր փուլը: Այնպես որ նախկին Քամփ Դեյվիդ պայմանագրում Եգիպտոսի ու Իսրայելի ռեժիմների ստանձնած պարտավորությունների համաձայն, Սիոնիստական ռեժիմը պետք է աստիճանաբար Եգիպտոսին վերադարձներ Սինա անապատում օկուպացրած եգիպտտական տարածքները: Հաշվի առնելով Իրանի հաղթանակները, որոնք անհանգստացրել էին ԱՄՆ-ին, արևմուտքին ու արաբական երկրներին, որոնք նաև ուշադրությունները կենտրնացրել էին Իրանի վրա, տարածաշրջանի իրավիճակը շահագործվեց Իսրայելի բռնազավթող ռեժիմի կողմից: Իհարկե սիոնիստները մտահոգությամբ հետևում էին Իսլամական հեղափոխության և Իրան-Իրաք պատերազմի զարգացումներին: Նրաց սարսափեցնում էր արաբական արևելյան պարիսպների փլուզումը, որ որպես մի բերդ իր կենտրոնում պահել էր Սիոնիստական ռեժիմին: Այս հիմունքներով 1982թ. սկզբից օկուպանտ ռեժիմի պատասխանատուները սկսեցին քայլեր կատարել: Մեկնաբանելով այս զարգացումները Յասեր Արաֆաթը նշել էր.«Նախքան Սինայի անապատը Եգիպտոսին հանձնելը կմեկնարկի Իսրայելի հարձակումը Լիբանանի հարավային շրջաններին»:

Սիոնիստական ռեժիմից կրած իրարահաջորդ պարտություններից հետո արաբական աշխարհում տիրող միջավայրը, այլ պատճառների ու արաբ ղեկավարների անձնական մոտեցումների կողքին, իվերջո հանգեցրեց նրան, որ Իրանի դեմ Իրաքի պարտադրյալ պատերազմում արաբները հակվեցին Իրաքին լիարժեք աջակցելու կողմը

Ընդհանուր գնահատմամբ, Սիոնիստական ռեժիմը 1980-ականների զարգացումները համարում էր իվնաս իր ռեժիմին, քանի որ Իրանի թագավորական ռեժիմը, որ Իսրայելի ռազմավարական գործընկերն էր, իսլամական հեղափոխության հաղթանակով կործանվել էր և Իսլամական հանրապետության համակարգը Իսրայելի դեմ պայքարում հայտարարել էր իր ռազմավարական կարգախոսը: Բնականաբար, տարածաշրջանի քաղաքական դաշտում հատկապես Լիբանանում այս հաղթանակի հետևանքները թաքուն չէր մնացել սիոնիստների հայացքից: Այդ իսկ պատճառով Իսրայելի անհանգստությունը և սիոնիստների հավանական քայլերը հատկապես Լիբանանում, կանխատեսելի էին: Հարձակվելով Լիբանանի վրա Սիոնիստական ռեժիմը հուսով էր, որ հյուսիսային սահմաններում իր անվտանգության մի բաժինը ապահովի Լիբանանում Պաղեստինի ազատագրման կազմակեպրության բազաների ոչնչացմամբ ու Լիբանանում Սիրիայի դերի նվազեցմամբ: