Սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում (31)
https://parstoday.ir/hy/radio/iran-i145422-Սրբազան_պաշտպանության_8_ամյա_հերոսապատման_վերընթերցում_(31)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում քննարկելու ենք Բեյթ Ալ-Մողադաս ռազմական մեծ գործողության և Խոռամշահր քաղաքի ազատագրման նախապատրաստական աշխատանքները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 11, 2021 07:56 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում քննարկելու ենք Բեյթ Ալ-Մողադաս ռազմական մեծ գործողության և Խոռամշահր քաղաքի ազատագրման նախապատրաստական աշխատանքները:

Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք Ֆաթհ Ալ-Մոբին ռազմական գործողության ներքին ու տարածաշրջանային հետևանքների մասին: Մի գործողություն, որ ԻԻՀ-ի դեմ Իրաքի սանձազերծած ագրեսիայից իվեր ամենամեծ ձեռքբերումներով ու Իրաքի բաասական բանակին ամենաշատ վնասները պատճառած ռազմական ամենամեծ գործողությունն էր: Պարտադրյալ պատերազմի առաջին տարելիցին հարձակողական ստրատեգիայի նախագծման և իրագործման ժամանակից իվեր, ԻԻՀ-ն Սամեն Ալ-Այեմմե, Թարիղ Ալ-Ղոդս և Ֆաթհ Ալ-Մոբին երեք ռազմական գործողություններով հաջողել էր ամենաքիչ կորուստներով ամենամեծ վնասներն հասցնել Իրաքի բաասական բանակին: Այս երեք ռազմական գործողություններում որքանով որ քայքայվել ու թուլացել էր Իրաքի բաասական բանակի պաշտպանական գծերը, այդքանով ամրապնդվել էին Իրանի բանակի ուժն ու համախմբվածությունը: Մի քանի հաջողած գործողություններով ռազմաճակատներում ավելի ծավալվեց ժողովրդի հատկապես երիտասարդների ներկայությունը: Եթե ժողովրդի աջակցությունը չլիներ այս հաջողություններին չէինք հասնի: Ժողովրդական պատերազմի կերպով պատերազմի համակարգի կառավարումը, որ Թարիղ Ալ-Ղոդս ռազմական գործողության ընթացքում գործադրվել էր սահմանափակ ու սկզբնական ձևով, Ֆաթհ Ալ-Մոբին ռազմական գործողության ընթացքում իրականացվեց ավելի կատարյալ ու ծավալուն կերպով և գործի անցան բանակի ու ԻՀՊԿ-ի ընդհանուր հրամանատարական կազմերը սկսած հրամանատարական ամենաբարձր աստիճանից մինչև ամենացածր աստիճանները: Զինված ուժերի տեղաշարժերը կատարվեցին այնպես, որ կարողանան իրենց թույլ կողմերի վերացման հետ միաժամանակ լավագույնս օգտագործել ուժեղ կողմերը: Նույնպես էլ ԻՀՊԿ-ի ռազմական կազմավորումը արագ տեմպերով ընդլայնվեց: 

Բեյթ Ալ-Մողադաս ռազմական գործողության ընթացքում զինված ուժերի գործուղումը

ԻԻՀ-ի մարտիկների կողմից Իրաքի բաասական բանակի դեմ պատերազմը ոչ թե դասական, այլ ժողովրդական պատերազմ էր: Իրաքն էլ յուրաքանչյուր ռազմական գործողությունից հետո ձեռքից տալով իր ուժերին ու մեծ քանակությամբ ռազմամթերք, արևելյան ու արևմտյան բլոկներին պատկանող 56 երկրների օգնությամբ զինվում էր ամենաարդիական զինտեխնիկայով: Սակայն Իրաքի ռազմական ուժերը դիմանալով վնասներին ու կորուստներին իրանցի երիտասարդ ու անձնուրաց զինվորների դեմ կռվելու մարտական ոգի չունեին: Իրաքի բանակի զինվորները թիկունքում կանգնած մահվան ջոկատների ճնշման ու սպառնալիքների ազդեցության տակ գործուղվում էին պատերազմի ճակատներ: Սակայն իրանական ուժերը կամավորաբար ու բարձր մարտական ոգով ու բացառիկ անձնուրացությամբ գալիս էին պատերազմի ճակատներ իսլամական հեղափոխության գաղափարախոսությունները պաշտպանելու և օկուպացված շրջանները ազատագրելու համար: Նրանք պատկանում էին Իրանի ժողովրդի բոլոր խավերին: Նրանց շարքում կային հողագործներ, բանվորներ, հաստատությունների անձնակազմ, ուսանող, համալսարանի դասախոս և աշակերտ: Իրանցի մայրերն էլ իրենց զավակներին ռազմաճակատներ ուղարկելու հետ միաժամանակ թիկունքում զբաղվում էին լոգիստիկական աշխատանքներով: Սրբազան պաշտպանության 8 տարիները լիարժեք ժողովրդական պատերազմ էր ու բացառիկ սխրանք աշխարհի պատերազմների պատմության ընթացքում: Բեյթ Ալ-Մողադաս ռազմական գործողությունը համարվում է 8-ամյա սխրագործությունների բացառիկ էջերից մեկը: Բեյթ Ալ-Մողադաս ռազմական գործողությունը կարող ենք համարել 8-ամյա Սրբազան պաշտպանության գլուխգործոցը:

Ֆաթհ Ալ Մոբին ռազմական գործողությունից հետո Իրաքի համար բացահայտվել էր, որ Իրանի հաջորդ նպատակը լինելու է Քարուն գետի արևմտյան մասը և Խոռամշահր քաղաքը: Ֆաթհ Ալ-Մոբին ռազմական գործողությունից մինչև Բեյթ Ալ-Մողադաս գործողությունը մի ամիս ժամանակ կար: Հետևաբար այս ժամանակահատվածում ժողովրդական ու ոչ պրոֆեսինալ ուժերին պատրաստելը ԻՀՊԿ-ի մեծ ու զարմանալի գործերից մեկն էր: Սակայն այս ռազմական գործողության բացահայտ կետը, որ նաև իրաքյան ուժերի պարտության հիմնական պատճառն էր, գործողության հատուկ մարտավարությունը այսինքն Քարուն գետից անցնելն էր: Փաստորեն այս մարտավարությունը Բեյթ ալ Մողադաս գործուղության ընթացքում թշնամու պարտության ու բաասական բանակի զինված ուժերի մեծ մասի ոչնչացման պատճառ դարձավ: ԻԻՀ-ի զինված ուժերը այս պատերազմի համար պատրաստել էին 196 գումարտակ: Սրանցից 135 գումարտակը պատկանում էր ԻՀՊԿ-ին և 61 գումարտակն էլ՝ բանակին: Իրաքի ուժերի նկատմամբ Իրանի ուժերի հարաբերակցությունը գնահատվել էր երկու առ մեկ: Իհարկե պետք է հաշվի առնել այն փաստը, որ զինտեխնիկայի, լոգիստիկական հնարավորությունների, օդուժի ու հրետանիի առումով ավելի լավ վիճակում էին իրանցիների համեմատությամբ: Իրանական ուժերի միակ առավելությունը մարտական բարձր ոգին ու բաասական թշնամու դեմ պատերազմում քաջությունն էր:

Իրաքի կողմից սանձազերծված ագրեսիայի սկզբնական օրերից իվեր Խոռամշահր քաղաքի պաշտպանների 334-օրյա դիմադրությունը մեծ վիշտ ու ցավ էր թողել իրանցի ռազմիկների հատկապես զինված ուժերի սրտում: Խոռամշահր քաղաքի պաշտպանները ամենաքիչ հնարավորություններով մինչև արյան վերջին կաթիլը պատերազմեցին գեղատեսիլ Խոռամշահրի անկումը կնախելու համար և նահատակվեցին հայրենքի պաշտպանության ճամփին: 1981թ. սեպտեմբերին Աբադանը պաշարումից հանելու համար նախագծված Սամեն Ալ-Այեմմե ռազմական գործողության նախագծումից ու գործադրումից իվեր Սամեն Ալ-Այեմմեից հետո նախագծված սերիական գործողությունների նպատակը Խոռամշահրի ազատագրումն էր: 1980թ. իր 250 հազար բնակչությամբ Խոռամշահրը Իրանի առևտրական ամենամեծ նավահանգիստն էր, որ կարող էր Իրանի ողջ տարածքին մատակարարել Պարսից Ծոցից եկող 5.1 տոննա ապրանքը: Խոռամշահրի առավելություններից են մեծ նավերի համար համապատասխան ափերի առկայությունը, նավթահանքերին ու Աբադանի նավթազտարանին մոտ լինելը: Գեղեցիկ ու կանաչապատ բնությունը և  բերքառատ արմավենիները  կրկնապատկում էին Իրանի նավահանգիստների հարսն համարվող այս քաղաքի տեսքը: 1980թ. սեպտեմբերի 22-ի երեկոյան այս գեղեցիկ նավահանգիստը թշնամու ծանր հարվածների թիրախ դարձավ: Թշնամու հրետանիի ու հրանետների կրակից բոլորը անակնկալի էին եկել: Քաղաքն այրվում էր կրակի մեջ և պայթոցների ձայները չէին դադարում: Շատ չտևեց, որ հիվանդանոցները լցվեցին վիրավորների ու նահատակների բազմությամբ: Անօթևան դարձած կանայք, երեխաները և տարեցները թափառում էին անապատներում ու ճանապարհներում: Ժողովուրդը հատկապես երիտասարդները դիմեցին Ջամե Մզկիթ և այլ կենտրոններ, որպեսզի պատրաստվեն դիմադրության համար: Շատ արագ կազմակերպվեցին դիմադրության ուժերը և գրոհման առանցքներում սկսվեցին թեժ մարտերը: Թշնամու կողմում կար հրետանի, տանկ, հրանետ, ծանր գնդացիրներ ու զրահային ուժեր, իսկ այս կողմը M-1 և J-3 հրացաններ, կրակածին շշեր ու մի քանի RPG: Չնայած որ 34 օր դիմադրության ընթացքում նահատակվեցին Խոռամշահրի պաշտպաններից շատերը, սակայն թշնամին չկարողացավ արագ հասնել իր նպատակին և օկուպացնել Խուզեստան նահանգը: Խոռամշահրը արյունով ներկվեց ու ընկավ թշնամու հսկողության տակ: Խոռամշահրի պաշարման երրորդ օրը հրամանատարներից մեկը, որ հասել էր խոռամշահր զինվորների դիմադրության մասին այսպես է ասում.«Խոռամշահրի պաշարման 34 օրերի ընթացքում կամուրջը 3 անգամ ընկավ թշնամու հսկողության տակ, սակայն մենք իրաքցիներին հետ մղեցինք»: 1980թ. հոկտեմբերի 28-ը պետք է անվանել Խոռամշահրի սխրագործության ավարտը: Մի սխրանք, որ դրսևոորվեց 34 օրերի ընթացքում: Սակայն անկասկած տարբեր արդիական զենքերով սպառազինված Սադդամի բանակի դեմ Խոռամշահրի պաշտպանների դիմադրությունն ու անձնազոհությունը հավերժ վառ կմնա արդար ու բռնության դեմ պայքարող ժողովուրդների սրտերում: