Ծանոթանալ մրգերին և բանջարեղենին(9)
https://parstoday.ir/hy/radio/iran-i145652-Ծանոթանալ_մրգերին_և_բանջարեղենին(9)
Այս հաղորդման ընթացքում կխոսենք ծիրանի հատկությունների և Իրանում դրա մշակման իրավիճակի մասին:Ընկերակցեք մեզ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 14, 2021 06:51 Asia/Tehran

Այս հաղորդման ընթացքում կխոսենք ծիրանի հատկությունների և Իրանում դրա մշակման իրավիճակի մասին:Ընկերակցեք մեզ:

Ողջույն ձեզ հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Ծանոթանալ մրգերին և բանջարեղենին» հաղորդաշարի հերթական զրույցը,որի ընթացքում ներկայացնելու ենք ծիրանի ծառը,որի գիտական անունն է Armeniaca vulgaris:Համեղ և օգտաշատ միրգ ,որը  մեր թվարկությունից երեք դար առաջ   մշակվել է Չինաստանում ,ապա տարածվել Ասիայի ու Եվրոպայի այլ տարածքներ:Ծառի վայրի տեսակը դեռևս գոյություն ունի Պեկինում և այսօր այն մշակվում է աշխարհի զանազան տարածքներում ,ինչպես՝Իրանում:  Ընկերակցեք մեզ : 

Ծիրան

Ծիրանն ունի  գեղեցիկ ծառ ՝ 3-ից 6 մետր բարձրությամբ,  բաց կանաչ գույնի  կամ դեղնավուն տերևներով, լայնքը շրջանաձև, սրտաձև և սրածայր վերջույթով: Ծաղիկները մեծ են, սպիտակ կամ կարմրավուն և բաղկացած են հինգ պսակաթերթերից և մեծ թվով առեջներից:Ծիրանի ծառի վայրի սորտի միրգը փոքր է և անդուր համ ունի ,սակայն  մշակված տարբերակի մրգերը մեծ են ,համեղ ու դեղնավուն: Մրգի կորիզի միջին  երկարությունը 3 սմ ,իսկ լայնությունը   մեկ ու կես սանտիմետր է:Կորիզի միջուկը ըստ տարատեսակ սորտերի  լինում է նշաձև և քաղցր կամ դառը: Ծիրանի նուշը դառը չլինելու դեպքում համեղ է և ուտելի: Բայց դառը նուշը ցիանիդաթթվի և պերիկ թթվի առկայության պատճառով վտանգավոր է :

2019-2020 թվականի  ցանքսի  տարում հայտարարված տվյալների համաձայն, աշխարհում ծիրանի արտադրության ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 4 միլիոն տոննա:Ամենամեծ արտահանողներն են ՝Իսպանիան, Ֆրանսիան, Ուզբեկստանը, Իտալիան և Թուրքիան:Իրանը բերրի  հող ու նպաստավոր  կլիմա ունեցող երկիր է, որը նպաստավոր  է ամառային և աշնանային բարձրորակ մրգեր աճեցնելու համար: Համաշխարհային տվյալների  համաձայն ՝ 2019-2020 թվականների ցանքսի տարում ,Իրանը արտադրել է 306,000 տոննա ծիրան և Թուրքիայից և Ուզբեկստանից հետո, աշխարհում երրորդն է ծիրանի արտադրությամբ:Իրանի ծիրանն արտահանվում է Ադրբեջան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Բահրեյն, Իրաք, Օման, Ղազախստան, Կատար, Քուվեյթ, Հնդկաստան, Ռուսաստան, Բելառուս և այլն:Հատկանշական է ,որ Իսպանիան աշխարհում ծիրանի ամենամեծ արտահանողն է, իսկ Գերմանիան ՝ խոշորագույն ներկրողը:

Ծիրանն ունի բարձր սննդային արժեք և բազմաթիվ հատկություններ ՝ մարմնի առողջության և հիվանդությունների բուժման համար:

Ծիրանն օգտագործվում է ՝թարմ,չոր մրգերի, կոմպոտների, ջեմերի և մարմելադների ձևերով:Ծիրանը հարուստ է A, B, C վիտամիններով, ռիբոֆլավինով (B2) և նիասինով (B3), կալցիումով, մագնեզիումով, ֆոսֆորով, կալիումով, ծծմբով, նատրիումով և փոքր քանակությամբ պղինձով, երկաթով և ցինկով:Բացի այդ, հասած ծիրանի օգտագործումը արդյունավետ է  C վիտամինի բերումով ,որը անհրաժեշտ է `օրգանիզմն ուժեղացնելու, երեխաների աճի խանգարումները վերացնելու և մարմնի դիմադրությունը մանրէների և տոքսինների նկատմամբ բարձրացնելու համար:Ծիրանի  օգտագործումը օգտակար է նաև հոդացավերով հիվանդների համար:Քանի որ այն պարունակում է սալիցիլաթթու, որը ժամանակակից բժշկության մեջ օգտագործվում է ,որպես դեղ՝ռևմատիզմը և հոդացավերը բուժելու համար:

ծիրանի ջեմ

Քաղցր ծիրանը շատ օգտակար է մարսողական համակարգի համար:Ծիրանում լուծվող մանրաթելը բարելավում է աղիքի շարժումը, ինչը կանխում է փորկապությունը:Բացի այդ, այն արագորեն քայքայում է ճարպաթթուները, ինչը բարելավում է մարսողությունը:Մանրաթելը կարող է ձեզ երկար ժամանակ կուշտ պահել, որը  հաստատ նպաստում է քաշի նվազմանը :Ծիրանի մեջ պարունակվող հարուստ սննդանյութը խթանում է տոնզիլիա կոչվող  հատուկ բջիջները,  ինչը ձեզ կուշտ է պահում:Մրգերը կարող են մեծացնել նյութափոխանակությունը, ինչն էլ իր հերթին հանգեցնում  է քաշի կորստի:

Ծիրանը պարունակում է շատ քիչ   կալորիականություն և ածխաջրեր , ինչը օգտակար է  դիաբետիկների համար և կարող է դիաբետիկների սննդակարգի մաս կազմել,ծիրանի մանրաթելը կարող է կարգավորել արյան  շաքարի մակարդակը:Բացի այդ, ծիրանը հարուստ է E-վիտամինով, որը հանդես է գալիս ,որպես հակաօքսիդիչ և բարելավում է արյան շաքարի մակարդակը:Ծիրանը կարող է կանխել լյարդի վնասվելը  և պաշտպանել ճարպային լյարդի հիվանդության ախտանիշներից՝ (լյարդում ճարպի կուտակում):Հետաքրքիր է, իմանալ ,որ ծիրանն արդյունավետ է լյարդի վերականգնման գործում:

Ծիրանի կալիումը կարող է իջեցնել արյան գերճնշման մակարդակը,արդյունքում, այն կանխում է սրտի կաթվածները և սրտանոթային հիվանդությունները ,ինչպիսիք են՝ աթերոսկլերոզը:Այս մրգերի մանրաթելը նույնպես իջեցնում է խոլեստերինի մակարդակը:Ծիրանը բացում է երակները:Այս միրգն ունի հանգստացնող և աշխուժացնող հատկություն, այդ իսկ պատճառով այն խորհուրդ է տրվում սրտային խնդիրներ ունեցող մարդկանց:

Ծիրանը պարունակում է կալցիում,որը ոսկրերի աճի և առողջության համար ամենակարևոր հանքանյութերից մեկն է:Ամենակարևորը, կալիումն անհրաժեշտ է նաև ծիրանում հայտնաբերված կալցիումի պատշաճ ներգրավման  և հավասարաչափ բաշխման համար:Ծիրանը երկաթի լավ աղբյուր է, որն օգնում է բուժել սակավարյունությունը:Երկաթը բարելավում է հեմոգլոբինի արտադրությունը, և դա նաև բարձրացնում է արյան որակը:

Ծիրանը  հարուստ է բետա-կարոտինով, որը մարմնում վերածվում է վիտամին A- ի և օգնում է պահպանել աչքերի, մաշկի, մազերի, բերանի  առողջությունը և օգնում է մարմնին պայքարել վարակների դեմ:Բուժիչ հատկությունների առումով ծիրանում վիտամին A- ն ուժեղացնում է լորձաթաղանթները, մաշկն ու մազերը և ուժեղացնում տեսողությունը:

Այս նյութը մաշկը պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից:Ծիրանի մեջ պարունակվող բետա-կարոտինը կանխում է մաշկի չորացումը:Մաշկի շերտավորումը և  սպիտակ կամ մոխրագույն դառնալը  ,բետա-կարոտինի պակասի նշան է:

Ծիրանաչիր

Արտաքին օգտագործման առումով, հասած ծիրանի մսոտ մասը դեմքի մաշկի վրա դնելը փափկացնող  և օգտակար  ազդեցություն է թողնում չոր մաշկի վրա:Ծիրանի յուղը պարունակում է A և E վիտամիներ ,որոնք պաշտպանում են մաշկը և թարմացնում այն:Ծիրանի յուղը այլ էսանսավոր յուղերի հետ համատեղ հանգստացնող ազդեցություն ունի մաշկի խանգարումների վրա:Այնուամենայնիվ, խորհուրդ է տրվում օգտագործելուց առաջ խորհրդակցել բժշկի հետ ՝ կողմնակի ազդեցություններից խուսափելու համար:Ծիրանի կորիզի յուղի մեջ պարունակվող վիտամին E- ն նպաստում է մազերի աճին և կանխում մազաթափությունը:Ճարպաթթուների հետ համատեղ ՝ այս վիտամինը հանդես է գալիս ,որպես պահպանիչ նյութ , կանխելու՝ ազատ ռադիկալների վնասը:Այս յուղը վերականգնում է գլխի կամ չոր մազերի խոնավությունը:Հետեւաբար, այն հիանալի տնային միջոց է մի շարք խնդիրների , ինչպիսիք են՝գլխի մաշկի չորությունը, թեփը և էկզեման վերացնելու համար:Ծիրանի դառը միջուկը և դրա  յուղը , դառը նուշի միջուկի և դրա յուղի  պես նույնանման հատկությամբ արտաքին սպառման համար է:

Ծիրանաչիրը պարունակում է վիտամին D, որը շատ արդյունավետ է ոսկրերի աճի համար:Ծիրանը պարունակում է  ֆտորիդ,որը նույնպես կանխում է ատամների քայքայումը: Ծիրանաչիրն  ունի լուծողական ազդեցություն: Հետեւաբար, դրա օգտագործումը օգտակար է մարսողության և փորկապության կանխարգելման համար:Այդ նպատակով  նախ լվացեք այն, ապա ամբողջ գիշերը թրջեք ջրի մեջ:Դրանից հետո ավելացնել  մի թթու  կիտրոն և անոթի խմել նույն ջրով :Ծիրանչիրը կարելի է օգտվել  ձմռանը, իսկ ամռանը թրջել ջրի մեջ և խմել նույն ջրով:Իրանում ծիրանաչիրը կամ չորացած ծիրանը օգտագործվում է քաղցր չարազի հետ: 

Ծիրանաչիր

Հարգելի ունկնդիրներ, հաշվի առնելով «ծիրանի» բազմաթիվ ու զարմանալի հատկությունները մարմնի առողջության վրա, անպայման ներառեք այս մրգի օգտագործումը ձեր առօրյա սննդակարգում:

Նկատի առեք այն հանգամանքը ,որ տհաս ծիրանը դանդաղ է մարսվում, և մարսողական խնդիրներ ունեցող և լյարդի թույլ ֆունկցիա ունեցող մարդիկ պետք է խուսափեն այն ուտելուց:Հուսանք այսօրվա հաղորդումը Ձեր հավանությանը արժանացած լինի:Հաջորդ հաղորդման ընթացքում կանդրդառնանք մեկ այլ մրգի ու դրա բուժիչ հատկություններին: