Սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում (32)
https://parstoday.ir/hy/radio/iran-i146038-Սրբազան_պաշտպանության_8_ամյա_հերոսապատման_վերընթերցում_(32)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք Բեյթ Ալ-Մողադաս ռազմական գործողության իրականացման նախնական քայլերի մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 18, 2021 08:52 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք Բեյթ Ալ-Մողադաս ռազմական գործողության իրականացման նախնական քայլերի մասին:

Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք Իրանի դեմ Իրաքի սանձազերծած ագրեսիայի երկրորդ տարվա 1982թ. հինգերորդ ամսվա սկզբին իրականացված 4-րդ մեծ գործողության մասին: Ռազմական գործողության անունը Բեյթ Ալ-Մողադաս էր: Այն Իրաքի օկուպացիայից Իրանի հարավային շրջաններն ու Խոռամշահրի կարևոր նավահանգիստը ազատագրելու նպատակով 7 ամիսների ընթացքում չորրորդ գործողությունն էր: Իրանի դեմ Իրաքի սանձազերծած ագրեսիայի մեկնարկից իվեր Բեյթ Ալ-Մողադաս գործողությունը ամենամեծ ու միևնույն ժամանակ ամենակարևոր ռազմական գործողությունն էր, որը մեծ փոփոխություն առաջացրեց ռազմական ու քաղաքական հավասարումներում: Ավելի ուշ Պենտագոնի ռազմական պաշտոնյաներից Հավարդ Թիչերն ասել էր.«Խոռամշահրի անկումից հետո Իրաքի հետ մեր հարաբերությունները միայն տեղեկությունների պարզ փոխանակում չէր: Մենք Իրաքին տվեցինք այն ամենը ինչ ուզում էր, որպեսզի չպարտվի Իրանի դեմ պատերազմում»: 1982թ. մարտ ամսի վերջերը Ֆաթհ Ալ-Մոբին ռազմական գործողության ավարտից հետո բանակի ու ԻՀՊԿ-ի փորձառու հրամանատարների մասնակցությամբ կայացավ համատեղ ժողով և բոլոր մարտական ստորաբաժանումներին փոխանցվեց, որ երկու շաբաթվա ընթացքում կարգի բերեն իրենց ստորաբաժանումները և պատրաստվեն նոր գործողության համար: Բարձրակարգ հրամանտարների կողմից առկա պայմանների շատ ճիշտ ընկալումիից և նոր գործողության իրականացման հարցում շտապելու անհրաժեշտությունից հետո պատրաստվածության համար գործադրվող հատուկ ջանքերը շոշափելի արգություն ստացան: Որովհետև ցանկացած տեսակի ուշացումը և այն էլ հաշվի առնելով հարվային շրջաններում տաք սեզոնի սկսելն ու թշնամու զգոնությունը՝ բերելու էին Իրաքի բանակի կողմից մոտալուտ հարձակման կազմակերպման քայլի: Անհրաժեշտությունների ու առիթների անտեսմամբ ձեռքից գնալու էին առիթները և արդյունքում առաջանալու էին անփոխարինելի հետևանքներ: Այդ ժամանակ Ֆաթհ Ալ-
Մոբին ռազմական գործողության ընթացքում ստացած հարվածները կոտրել էին իրաքցի զինվորների մարտական ոգին ու թշնամին հայտնվել էր ճգնաժամային իրավիճակում և այսպիսի պայմաններում գործողության հնարավորինս շուտ իրականացումը ավելացնելու էր հաջողության հասնելու գործակիցը: Իրան-Իրաք պատերազմի ստրատեգներից նահատակ գեներալ Հասան Բաղերին գործողության մեկարկի համար շտապելու հարցում այսպիսի մեկնաբանություն էր ներկայացրել.«Այն արձագանքը որ տեսանք Իրաքի բանակի կողմից հետևյալն էր, որ փորձում էր ասֆալտապատ մայրուղու կողքին ստեղծել պաշտպանական ամուր գիծ ու դրա համար Քարուն գետի արևմուտքից 7-8 կմ. հեռավորության վրա դասավորում էր հետևակ պաշտպանական գիծը և դրա թիկունքում դասավորում էր տանկերի շարասյունը»:

Հաշվի առնելով տեղանքի հատկությունները և Իրաքի բանակի դասավաորման ձևը Բեյթ Ալ-Մողադաս ռազմական գործողության տարածքը ուներ հատուկ պայմաններ, ինչը դժվարացնում էր այս ծավալով գործողության իրականցումը: Բեյթ Ալ-Մողադաս ռազմական գործողության յուրահատկություններից մեկը Իրանի ամենաջրառատ գետերից Քարուն մեծ գետն էր: Ներկայումս չորս մեծ ամբարտակ է կառուցվել այս գետի հունի վրա: Հենց այդ պատճառով էլ բաասական բանակի հրամանատարները հաշվի առնելով Իրանի զինված ուժերի պայմանները, չէին պատկերացնում, որ իրանցի երիտասարդ ստրատեգները կընտրեն ռազմական գործողության իրականացման ամենաբարդ ճանապարհը: Սակայն Իրանի բանակի երիտասարդ հրամանատարները գործողության իրականացման համար շարունակ մի հիմնական մարտավարություն ունեին և դա թշնամուն անակնկալի բերելու սկզբունքն էր: Այդ իսկ պատճառով էլ 22 օր տևած Բեյթ Ալ-Մողադաս ռազմական գործողության ընթացքում իրանցի հրամանատարները հաջողություն ձեռք բերելու համար իրենց որոշումները կայացնում էին թշնամուն անակնկալի բերելու սկզբունքի հիմունքներով: Սակայն Բեյթ Ալ-Մողադս ռազմական գործողության իրականացման որպիսության հարցով գոյություն ունեին տարաձայնություններ Իրանի բանակի ու ԻՀՊԿ-ի հրամանատարների միջև: Ընդհանուր առմամբ ԻՀՊԿ-ի ու բանակի հրամանատարների կողմից երկու ճանապարհ էր առաջարկվել Բեյթ Ալ-Մողադաս ռազմական գործողության իրականացման համար: Առաջինը՝ հենվելով Ահվազ-Խոոռամշահր մայրուղու վրա թշնամու վրա հրաձակվելն էր և երկրորդը՝ Քարուն գետքից անցնելը և Ահվազ Խոռամշահր մայրուղուն հասնելը: Այս ճանապարհներից յուրաքանչյուրն իր հատուկ առավելություններն ու թերություններն ուներ: Իվերջո ռազմական հրամանատարները համաձայնության եկան Քարուն գետից անցնելու տարբերակի շուրջ:

Այս տարբերակի թերություններից մեկը կամրջի միացման և Քարուն գետից անցնելու հետ կապված բարդություններն էին: Այս տարբերակի առավելություններից էին համարվում մինչև Թշնամու դիրքերի խորքում ճշտված նպատակներին հասնելու տարածության կարճացումը և այդ տարածքում Իրաքի ուժերի թուլությունն էր: Առաջին տարբերակը նախագծվել էր դասական պատերազմի սկզբունքների հիմունքներով: Բնականաբար առաջին տարբերակը ավելի շատ համընկնում էր իրանցիների գալիք տեղաշարժերի վերաբերյալ թշնամու մեկնաբանությանը: Քարուն գետից անցնելու յուրահատկությամբ ԻՀՊԿ-ի ռազմական նախագծողների առաջարկած տարբերակը, չնայած նշված թերություններին, այն պատճառով որ նախագծվել էր ժողովրդական ու հեղափոխական ուժերի հնարամտության հիման վրա և շատ հեռու էր թշնամու դասական մտածողությունից, խստորեն մեծացնում էր թշնամուն անկակնկալի բերելու գործակիցը: ԻՀՊԿ-ի ժամանակի հրամանատար Մոհսեն Ռեզային այս կապակցությամբ ասում է.«Ուսում ստացած փորձված մասնագետներն ու ռազմական մասնագետները միաձայն ասում էին, որ Քարուն գետից անցնելն անհնար է և պետք է հիմնական ջանքերը կենտրոնացնել Ահվազ-Խոռամշահր մայյրուղու վրա»: Քարուն գետից անցնելու մասին գործողության հետախուզական բաժնի պատասխանատու նահատակ գեներալ Հասան Բաղերին այսպես է հիմնավորում.«Գետից անցնելու գործողությունը ինքը ամենաբարդ գրոծողություններից մեկն էր, որ մեծ թվով բանակներ երկար ժամանակեր փորձում են այդ գործողությունը: Միակ գործը, որ կարողացել էինք անել երկու կամուրջներ էին, որ PMP կամուրջը կապված էր բանակի ինժեներական բաժնի և մյուսը GSP կամուրջն էր, որ տեղակայվում էր ջրի մակերեսին և 10 րոպեի ընթացքում կարող էր գնալ Քարունի այն կողմն ու վերադառնալ»:

Ազատության կամուրջը

Իրաքի բաասական բանակը տեղյակ էր իրանցի ուժերի հետագա գործողությունների մասին ու միայն բացակայում էին գործողության որպիսության ու կորդինատների մասին տեղեկությունները: Այդ իսկ պատճառով բոլոր այն առանցնքերից որ կարծում էին հարձակման հնրավորություն կա ամրացնում էին պաշտպանական գծերն ու ռազմական ամրությունները: Այդ ուղղությամբ բաասական ուժերը Ֆաթհ Ալ-Մոբին ռազմական գործողությունից հետո լրջությամբ սկսեցին Խոռամշահրի բնակելի շենքերի ավերումը, այնպես որ Քարուն գետի արևելյան շրջանում շարունակ լսվում էին ահռելի պայթյունների ձայներ: Իրաքցիները քաղաքի ներսում ու շրջակայքում սկսեցին կառուցել ամրություններ, ականապատել տարածքներ և իրանական ուժերի մուտքը արգելափակելու համար հյուսիսային ու հյուսիս-արևելյան շրջանից բացել լայն տեսադաշտեր ու կարակային դաշտեր: Նույնպես ցամաքային ուժերի օդից ներթափանցումը արգելափակելու և քաղաքային պատերազմից խուսափելու համար թշնամին ինժեներական մեծ ջանքեր գործադրեց: Իրաքի բաասական բանակը մտադիր էր  Խոռամշահրը վերածել ամուր ու անթափանցելի ամրոցի, որպեսզի կարողանար կանխարգելել քաղաքի ազատագրումը իրանցի ուժերի կողմից: Հարթ ու ընդարձակ տարածքներ ու նույնպես ամրություններ ունենալու առավելություններով հանդերձ Իրաքի բանակը ուներ տարբեր տեսակի սահմանափակություններ ու դժվարություններ այդ թվում ընդարձակ տարածքների պաշտպանությունը և այդ տարածքում պաշտպանության համար մարդուժի պակասը: Բարեկամներ Խոռամշահրի ազատագրմամբ ավարտված Բեյթ Ալ-Մողադաս ռազմական գործողության իրականացման որպիսության մասին կխոսենք հաջորդ թողարկման ընթացքում: