Գիտելիքահենք տնտեսությունն Իրանում(1)
https://parstoday.ir/hy/radio/iran-i146190-Գիտելիքահենք_տնտեսությունն_Իրանում(1)
Ներկայումս «ռեսուրսները» չեն ճանաչվում ,որպես արդյունաբերական տնտեսության հիմքը, և մտավոր կապիտալը փոխարինել է դրան: Այդ պատճառով այն կազմակերպություններն ու կենտրոնները, որոնք գործում են «գիտելիքների» հիման վրա և կոչվում են գիտելիքահենք ընկերություններ, կարևոր գործոն են երկրի տնտեսական զարգացման համար: «Գիտելիքահենք տնտեսությունն Իրանում» հաղորդաշարի ընթացքում ,որը առնչվում է տարվա կարգախոսին, կծանոթանանք Իրանում գիտելիքահենք տնտեսությանը և գիտելիքահենք ընկերություններին ու հիմնարկներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 20, 2021 10:27 Asia/Tehran

Ներկայումս «ռեսուրսները» չեն ճանաչվում ,որպես արդյունաբերական տնտեսության հիմքը, և մտավոր կապիտալը փոխարինել է դրան: Այդ պատճառով այն կազմակերպություններն ու կենտրոնները, որոնք գործում են «գիտելիքների» հիման վրա և կոչվում են գիտելիքահենք ընկերություններ, կարևոր գործոն են երկրի տնտեսական զարգացման համար: «Գիտելիքահենք տնտեսությունն Իրանում» հաղորդաշարի ընթացքում ,որը առնչվում է տարվա կարգախոսին, կծանոթանանք Իրանում գիտելիքահենք տնտեսությանը և գիտելիքահենք ընկերություններին ու հիմնարկներին:

 

Բարի օր հարգելի ունկնդիրներ, «Գիտելիքահենք  տնտեսությունն Իրանում»հաղորդաշարի ընթացքում քննարկելու ենք տնտեսության այս ոլորտի  իմաստը, պատմականը և յուրահատկությունները և կանդրադառնանք այսօրվա համայնքներում դրա կարևորությանն ու պատմականին:Ընկերակցեք մեզ:

Նախ տեսնենք թե՝ ի՞նչ է նշանակում գիտելիքահենք տնտեսությունը:Ընդհանրապես արտադրության այնպիսի եղանակ է, որում գիտելիքն օգտագործվում է ավելացված արժեք ստեղծելու համար և այդ արդյունաբերություններում օգտագործվող կապիտալի կիզակետը գիտելիքն է, որը կոչվում է «գիտելիքահենք տնտեսություն(Knowledge economy):Այս տիպի տնտեսության մեջ,տնտեսական աճի հիմնական բանալին «գիտելիքն» է:Եթե ցանկանանք  համեմատել գիտելիքահենք , արդյունաբերական և գյուղատնտեսական տնտեսագիտության երեք տարբեր տեսակները՝ ապա պետք է ասենք, որ գիտելիքահենք  տնտեսության մեջ արտադրության առանցքն ու ենթակառուցվածքները՝ գիտելիքը, տեխնոլոգիան, հմտությունները և ուսումն են :Մինչդեռ արդյունաբերական տնտեսության մեջ արտադրության ենթակառուցվածքն ու առանցքն են՝հումքն ու էներգիան, ներառյալ էլեկտրաէներգիան, կենդանի ուժը, գազը և այլն, և գյուղատնտեսական տնտեսությունում ՝ վարելահողերը, կլիմայական պայմանները և այլն, և համեմատած գիտելիքահենք տնտեսության ,շատ ավելի քիչ ավելացված արժեք  են ստեղծում: Հակառակ տարածված համոզմունքի ՝ գիտելիքահենք  տնտեսության մեջ չեն օգտագործում միայն ժամանակակից, բարձր մակարդակի տեխնոլոգիաներ,այլև հաշվի առնելով տվյալ արդյունաբերության և բիզնեսի կարիքները,օգտագործում են դրա հետ կապված գիտելիքները իրենց նպատակներին հասնելու համար:

Շատ վերլուծաբաններ համոզված են, որ գիտելիքահենք տնտեսություն հիմնադրելու շշուկներն առաջին անգամ տարածվել են  18-րդ դարում: Այս դարում էր, երբ տնտեսագիտության հայր՝ Ադամ Սմիթը ,գիտության հիմնադրումը և դրա օգտագործումը համարեց տնտեսական աճի զարգացման պատճառը: Այդ ժամանակ գիտելիքահենք տնտեսությունը փորձում էր ծլարձակել: Սակայն, գիտելիքահենք տնտեսության  օբյեկտիվ և գործնական առաջացումը պետք է որոնել 1980-ականներին:Այս տասնամյակում նախ հասարակության մոտ իշխող դարձավ այն մտավախությունը թե՝ այս տնտեսությունը  , բարձր ծախսերով և ցածր եկամուտներով չկարողանա  ծառայել հասարակությանը:Սակայն հանրահայտ  տնտեսագետ Մայք Մանդելը, ի պատասխան այս մտահոգություններին, նոր տնտեսությունը ներկայացրեց ,որպես բարձր աճով  և շատ ցածր գնաճ ունեցող տնտեսություն:Այնուհետև գիտելիքահենք տնտեսություն տերմինի օգտագործումը առաջին անգամ առաջարկվեց և օգտագործվեց 1996 թվականին , Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) -ի կողմից:

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից գիտելիքահենք տնտեսության ծրագիրը արծարծվելով ,1999 թ.-ին, Համաշխարհային բանկը սկսեց «Գիտելիքը զարգացման համար» նախագիծը,և դրանով իսկ մտադիր էր երկրների քաղաքականությունը մշակողներին իրազեկել,որ գիտության ազդեցությունը ,որպես հզոր միջոց է տնտեսության զարգացման համար: Այս ցուցանիշը չափում է երկրի կամ տարածաշրջանի աշխատանքը չորս հիմնասյուններով`կապված գիտելիքահենք տնտեսության հետ, այսինքն` ինստիտուցիոնալ և տնտեսական խթանման համակարգ, կրթություն և մարդկային ռեսուրսներ, նորարարության և կապի համակարգ և տեղեկատվական տեխնոլոգիա:

Նորարարություն ստեղծելու խթանները, արտերկրից գաղափարներ ներկրելու դյուրությունը , հետազոտական ​​և զարգացման ստորաբաժանումների ակտիվացումը և նոր գաղափարների հովանավորության  և մտավոր սեփականության իրավունքների ճանաչման համար իրավական դաշտի  ստեղծումը,համարվում են   նորարարության համար դինամիկ միջավայր ստեղծելու կարևորագույն հիմնասյուններից: Տնտեսական գործունեության համար հարմար և մրցակցային միջավայրը տնտեսության այս տեսակի մեկ այլ առանձնահատկությունն է: Գիտելիքահենք տնտեսությունն ապահովում է այնպիսի միջավայր, որում նոր ապրանքներն ու արտադրանքները  կարող են ազատ մուտք գործել շուկա:Հարկային համակարգը նույնպես պետք է համահունչ լինի գիտելիքահենք ընկերությունների աջակցության առումով :Գիտելիքահենք ընկերություններում քաջալերանքն ու կապիտալ ներդրումների աճը, տնտեսական հարմար միջավայր ստեղծելու այլ պարամետրերից են: 

Գիտելիքահենք տնտեսության յուրահատկություններից է նաև միջազգային հավասարակշռված կողմնորոշումը:Այն իմաստով, որ  տնտեսական մեկուսացումը և ինքնաբավության վրա  շեշտադրումը որոշ չափով կարողանա արդյունավետ լինել երկրի տնտեսական աճի համար, սակայն ինչպես գիտելիքահենք տնտեսության առաջատար երկրների ,իշարս Ճապոնիայի,Կորեայի ,Սինգապուրի և այլնի փորձառությունն է ապացուցում ,միջազգային հարաբերություններում այս գործընթացը համահունչ կլինի գիտելիքահենք տնտեսության զարգացման ուղղությամբ: Յուրաքանչյուր երկրի օբյեկտիվիզմը,միջազգային բեմում իր մրցակցային առավելությունները վայելելու նպատակով ,պատճառ է դարձել գիտելիքների և տեխնոլոգիաների փոխանցման, ինչպես նաև առևտրային տեխնոլոգիաների ոլորտներում տնտեսական փոխանակումների արագության բարձրացման և անկասկած, դա գիտելիքահենք տնտեսության աճի միջազգային դրական մթնոլորտ ստեղծելու հիմնական պարամետրերից մեկն է:

Գիտելիքահենք տնտեսության կառուցվածքում, գիտելիքահենք նախագծերում և ընկերություններում ներդրումներ կատարելը այս տեսակի տնտեսության մեկ այլ առանձնահատկությունն է:Ներդրումների զգալի մասը պետք է ուղղորդվեն դեպի  տեխնոլոգիական հատված և դրա ենթակառուցվածքներ:Այս ոլորտում ներդրումներ կատարելը պահանջում է վերացնել այլ ընթացիկ ծախսերն ու սպառումները , և կառավարություններն ու  մասնավոր հատվածը պետք է կրճատեն իրենց անհարկի ընթացիկ ծախսերը, եթե ռեսուրսները սահմանափակ են, և ներդրումներ կատարեն գիտելիքահենք  նախագծերում և ընկերություններում:Բացի այդ, մարդկային գիտելիքների աճի և զարգացման բարձր արագությունը պատճառ է դարձել, որ ոչ միայն գիտական ​​տեղեկատվությունն ու գործոնները  օրեցօր փոխվեն, այլ նաև երբեմն փոխվեն գիտական ​​օրենքներն և վարկածները,հետևաբար, ցանկացած հասարակության մարդիկ պետք է բարձրացնեն իրենց գիտական ​​մակարդակը ՝ գիտական ​​փոփոխությունների և էվոլյուցիայի արագությանը համահունչ , որպեսզի ավելի կարևոր դեր խաղան գիտելիքահենք տնտեսության ենթակառուցվածքների ստեղծման գործում:

Այսօր հեռահաղորդակցությունը , որպես գիտության և գիտելիքների տարածման և զարգացման հիմնական գործոն, ավելի կարևոր դեր է խաղում զարգացման մեջ:Հետևաբար, գիտելիքահենք  տնտեսության զարգացման պահանջներից մեկը՝ հասարակության միջոցով  հեշտ և ցածր գներով հասանելիությունն է՝ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ((ICT) միջոցներին,որպեսզի   արագությամբ փոխանցի և ուսուցանի  գիտելիքներն ու տեխնոլոգիաները: Որքան ուժեղ լինի ICT-ի ենթակառուցվածքը, այնքան գիտության և տեխնոլոգիայի տարածման սահմանները փշրվում  են և հասարակությանը հասանելի է լինում  բոլոր տեսակի գիտելիքները:

Համաշխարհային բանկի և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) տվյալների համաձայն, 2018 թվականին Շվեդիան, գիտելիքահենք տնտեսության ինդեքսում զբաղեցնում էր առաջին տեղը ՝ 10-ից 9,4 նիշով: Այս երկրից հետո ,Ֆինլանդիան երկրորդ տեղում էր, Դանիան ՝ երրորդ, Նիդեռլանդները ՝ չորրորդ և Նորվեգիան ՝ հինգերորդ:

Իրանի Իսլամական Հանրապետությունում, 1998-ի սկզբին, նախագահության  Գիտության և տեխնոլոգիաների բաժնում  գաղափար ստեղծվեց անկախ օրենքի անհրաժեշտության մասին, որը պետք էր հովանավորեր   գիտելիքահենք  ընկերություններին և  առևտրականացներ  նորարարություններն ու գյուտերը: Վերջապես, այս վերնագրով և այլ գերատեսչությունների համագործակցությամբ օրինագիծ կազմվեց, և դրա ընդհանրությունները հաստատվեցին նույն տարվա իրանական Մեհր ամսին, կառավարության   նիստում:Որոշ իրավական քայլերից և անհրաժեշտ ուսումնասիրություններից հետո   նորարարությունների ու գյուտերի առևտրականացման մասին օրենքը,2010 թվականի դեկտեմբերին , երկրի ժամանակի նախագահի կողմից գործադրման համար փոխանցվեց նախագահի գիտա- տեխնիկական հարցերով տեղակալին և գիտության ,գիտահետազոտության ու տեխնոլոգիայի նախարարությանը:  

Օրենքի հրապարակումից հետո, Նորարարության և բարգավաճման ֆոնդի կանոնադրությունը կազմվեց գիտության, հետազոտության և տեխնոլոգիայի նախարարության և  Հանրապետության նախագահի գիտության և տեխնոլոգիայի հարցով տեղակալի  կողմից, և օրենքի հրապարակումից 11 ամիս անց այն վերջնական տեսքի գալով 2012թվականին հաստատվեց  կառավարության կողմից ,որից հետո նաև Պահապանների խորհրդի կողմից : Բայց ,Գիտելիքահենք  ընկերությունների հովանավորման  մասին օրենքի իրագործման շրջադարձային պահը՝2012թվականի օգոստոս ամսին էր ,երբ  երկրի մի շարք առաջատար ընկերությունների պատասխանատուներ հանդիպում ունեցան   Գերագույն առաջնորդի  հետ , ինչը մեկ անգամ ևս մեծ ուշադրության արժանացրեց այս խնդիրը: Գիտելիքահենք ընկերությունների հզորացման  և նրանց արտադրանքների մուտքը սպառման շուկա ամրապնդելու նպատակով կայացավ հանդիպումը։  Այաթոլլահ Խամենեին մեծ աջակցություն ցուցաբերեց այդ ընկերությունների նկատմամբ, ինչը հանգեցրեց պաշտոնատարների  ավելի լուրջ ջանքերին` վերացնելու այդ ընկերությունների զարգացմանը խոչընդոտող հանգամանքները, որի արդյունքում ՝ վերջին տասնամյակում այդ ընկերությունները խիստ զարգացան: 

Հարգարժան ունկնդիրներ ավարտեցինք հաղորդումը: Մինչ նոր հաղորդում Տերն Ընդ Ձեզ: