Սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում(33)
https://parstoday.ir/hy/radio/iran-i146652-Սրբազան_պաշտպանության_8_ամյա_հերոսապատման_վերընթերցում(33)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս թողարկման ընթացքում ևս կշարունակենք նախորդ շաբաթ սկսած մեր զրույցը Բեյթ Ալ-Մողադաս ռազմական գործողության մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 26, 2021 07:38 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս թողարկման ընթացքում ևս կշարունակենք նախորդ շաբաթ սկսած մեր զրույցը Բեյթ Ալ-Մողադաս ռազմական գործողության մասին։

Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք Բեյթ Ալ-մողադաս ռազմական մեծ գործողության նախագծման որպիսության ու այս բարդ գործողության իրականացման մասին: Իրաքի բանակի կողմից օկուպացված տարածքները ազատագրելու գործընթացում Բեյթ Ալ-Մողադաս ռազմական գործողության իրականացման տարածաշրջանը վերջին տարածաշրջանն էր, որ գտնվում էր բաասական թշնամու հսկողության տակ: Այս տարածաշրջանը հարթ դաշտավայր է, որը գտնվում է Խոռամշահր ու Ահվազ քաղաքների միջև: Բեյթ Ալ-Մողադաս ռազմական գործողության տարածաշրջանը երեք կողմից շրջապատված էր բնական պատնեշներով ինչպես գետերը և Հուր Ալ-Հովեյզեն և մյուս կողմից եզերվում էր միջազգային սահմանով: Գործողության տարածքի հյուսիսային շրջանում հոսում է Նիսան գետը, որ հասնում է մինչև Քյարխեքուր գետը: Տարածաշրջանի արևելյան մասում հոսում է Քարուն մեծ գետը: Հարավային բաժնում հասնում էր Արվանդռուդին և դրա արևմուտքում էլ Հուր Ալ-Հովեյզեն է գտնվում: Այս տարածաշրջանի որոշ բաժիններում, որտեղ գետեր կամ բնական արգելքներ գոյություն չունեին, դեպի Ահվազ թշնամու առաջխաղացումը կանխարգելելու համար հեղեղներ ու խցանումներ էին առաջացել: Ֆաթհ Ալ-Մոբին ռազմական գործողությունից հետո Իրաքի բաասական բանակը այս խոչընդոտները ամրացնելու և տարածքը անանցանելի դարձնելու համար ավելացրեց այս հեղեղի մակերեսն ու ծավալը: Այդ պայմաններում այս ջրային հեղեղը համարվում էր բնական մեծ արգելք իրանական ուժերի առաջխաղացումը կանխարգելելու համար: Բաասական թշնամու բանակի ստորաբաժանումները տեղակայվել էին այս բնական պատնեշների ու գետերի մյուս կողմում: Այս պայմանները պատճառ դարձան, որ Սադդամի բանակի վրա հարձակվելու համար ջրային ու բնական այս երկու պատնեշից անցնելը դառնա ռազմական գործողության նախագծման անհրաժեշտություններից մեկը:

Պատերազմի սանձազերծումից մինչև մեկ ու կես տարի իրանական ուժերը բավականին փորձ էին կուտակել պատերազմի և բնական ու արհեստական արգելքներից անցնելու մեջ: Պարտությունների ու հաղթանակների ընթացքում բացահայտվել էր ԻԻՀ-ի և Բաասական բանակի ուժեղ ու թույլ կողմերը: Երեք մեծ ու հաջող մարտական գործողությունների իրականացումը և Իրաքի բաասական բանակի կողմից օկուպացված հազարավոր քառակուսի կիլոմետրերի ազատագրումը վկայում էր Իրաքի բանակի դեմ ավելի քան մեկ տարի պատերազմի ընթացքում ձեռք բերված փորձառության օգտագործման մասին: Բեյթ Ալ-Մողադաս ռազմական մեծ գործողության ժամանակ իրանական ուժերը նախորդ բոլոր գործողությունների ընթացքում ձեռք բերված փորձերը կիրառելու հարցում գտնվում էին պատրաստվածության ամենաբարձր մակարդակի վրա: Սադդամի բանակը նույնպես ԻԻՀ-ի երիտասարդ ու քաջ ուժերի կողմից կիրառվող մարտավարությունների նկատմամբ ավելի ուշադիր վերաբերմունք էր դրսևորում և աստիճանաբար փոփոխություններ էր առաջացրել պաշտպանական գծերի, գծերում ուժերի դասավորման և պահեստային ուժերի օգտագործման հարցում: Նասր ռազմակայանի հետախուզական բաժնի պատասխանատու և Սրբազան պաշտպանության նահատակված գեներալներից գեներալ Մոինյանը այս կապակցությամբ ասել է.«Խոռամշահրի ՀՕՊ-ի համար Իրաքը մշակել էր մի նախագիծ, որ նման էր Սուեզի ջրանցքի համար Իսրայելի մշակած նախագծին: Այնպես որ Իրաքի բանակն ուժեղացրեց Խոռամշահր քաղաքի սահմանակից գետին մոտիկ թևի հակաօդային պաշտպանությունը, որպեսզի կանխարգելի այդ կողմից իրանցի զինվորների մուտքը խոռամշահր քաղաք»: Մինչև Բեյթ Ալ-Մողադաս գործողության մեկնարկը թշնամու ուժերը շուրջ 20 ամիս էր ինչ տեղակայված էին այդ տարածքներում և այդ իսկ պատճառով էլ բավարար ժամանակ ունեին պատնեշներ ու ամրություններ կառուցելու ու նույնպես արհեստական խոչընդոտներն այդ թվում ականապատ տարածքները ընդլայնելու և օղակաձև ու շղթայաձև փշալարերով այդ տարածքները շրջապատելու համար:

Հետևաբար ռազմական գործողության ծրագիրը մշակելու համար իրանցի հրամանատարները պետք է միաժամանակ նկատի առնեին բնական ու արհեստական արգելքներից անցնելու հարցը: Իրաքի բաասական բանակը վստահ էր, որ Իրանի հաջորդ գործողության տարածքը Ահվազ քաղաքի հարավային շրջանն ու այդ գործողությունը Խոռամշահրի ազատագրման համար է լինելու: Իրաքի Բաասական բանակը ԽՍՀՄ-ի կողմից նվիրված Mig-25 կործանիչներով շարունակ լուսանկարում էր տարածաշրջանը ու օդային պարեկության գործողություններով անհրաժեշտ տեղեկություններ էր ձեռք բերում Իրանի դիրքերի և իրանական ուժերի կուտակման վերաբերյալ: Իրաքի բանակի հետախուզական բաժնի պատասխանատուների ասելով Իրանի կանոնավոր ուժերի տեղաշարժերի դիտարկումը շատ հեշտ էր, քանի որ իրանական բանակի դիվիզիաներն ու բրիգադները սովորաբար հստակ մեթոդ էին կիրառում և այնքանով որ հնարավոր էր տեղաշարժի համար օգտագործում էին ռազմական ավտոմեքենաներ և կիրառում էին հեռահաղորդակցական սարքավորումներ ու նույնպես իրականացնում էին շտաբային լայնամասշտաբ գործունեություն: Մինչդեռ ԻՀՊԿ-ի կողմից կազմակերպված ժողովրդական ուժերի մասին տեղեկություններ ձեռք բերելը դժվար ու բարդ գործ էր: Քանի որ այս ուժերը իրենց տեղաշարժերի համար կիրառում էին ոչ ռազմական մեքենաներ և այլ ապրանքներ ու սարքեր: Իրաքի հետախուզական բաժինը հայտնաբերել էր վտանգի հիմնական կենտրոնը: Նրանք հենց այս տեղեկության հիման վրա ցանկացած գործողությանը դիմակայելու նպատակով տեղակայեցին իրենց զրահային ու հետևակ դիվիզիաները: Ընդհանուր հաշվով Բեյթ Ալ-Մողադաս գործողության ընթացքում իրանական ուժերի դիմաց կանգնեց 10 զրահային բրիգադ, 5 մեխանիկական բրիգադ, 17 հետևակ բրիգադ, հատուկ նշանակության 7 գումարտակ և ժողովրդական բանակի որոշ ստորաբաժանումներ: Իհարկե այս ստորաբաժանումները միաժամանակ ներկա չէին գործողության տարածաշրջանում: Նրանք աստիճանաբար ու գործողության իրականացման ընթացքում ներկայանում էին տարբեր ճակատներում և օգտագործվում էին Սադդամի բանակի կողմից: Ուրեմն կարող ենք ասել, որ այս տարածաշրջանում թշնամին ուներ շուրջ 41 զրահային գումարտակ, 38 մեխանիկական գումարտակ, մեխանիկական ամեն մի գումարտակը կազմված էր 34 տանկերիից կամ զրահամեքենաներից, 40 հետևակ գումարտակ և 30 հրետանային գումարտակ: Ընդհանուրր հաշվով Իրաքի ագրեսոր բանակի կողմից այս տարածաշրջանում տեղակայվել էր 2700 տանկ ու զրահամեքենա և 40 հազար հետևակայիններ ու 500 հրետանի:

Իրաքի բանակի երրորդ կորպուսը ամենակարևոր պաշտպանական միջոցներն ի գործ էր դրել Խոռամշահրի համար և ողջ զորությամբ պահպանում էր քաղաքը: Իրաքի բանակը նախատեսել էր 180 աստիճանի օդային պաշտպանություն քաղաքի արևելյան ու հյուսիսային շրջանից՝ պաշտպանական բազում շերտերով: Իրաքի բանակը ավերելով Խոռամշահր քաղաքի հյուսիսային ու արևելյան շրջանի որոշ բնակարանները առաջացրել էր իր ուժերի համար մի պաշտպանական գիծ: Խոռամշահրում դիմադրությունը և ցանկացած պայմանում քաղաքի պահպանումը Իրաքի բաասական բանակի երրորդ կորպուսի հրամանատարության հիմնական ռազմավարություններից մեկն էր: Վստահանալով Խոռամշահրի ազատագրման համար Իրանի պլաններից Իրաքի բանակը Բեյթ Ալ-Մողադաս գործողության մեկնարկից երկու շաբաթ առաջ սկսեց ուղղահայաց դիրքով խոչընդոտներ տեղադրել Գոմրոք հրապարակում Իրանի ցամաքային ուժերի օդից ներթափանցումը և հարձակումը կանխարգելելու համար: Վերանայելով Իրաքի բանակի դասավորումը, կուտակված բազմաթիվ զինտեխնիկաները, բնական ու նրանց կողմից ստեղծված արհեստական արգելքները, պարզվում է իրանցի երիտասարդների գործի մեծությունը՝ այս արգելքներից անցնելու, թշնամու ուժերի խորքերը ներթափանցելու և Խոռամշահրը ազատագրելու հարցում: