Ծանոթանալ մրգերին և բանջարեղենին(10)
Այս հաղորդման ընթացքում կխոսենք ելակի մասին:Ընկերակցեք մեզ:
Ողջույն ձեզ հարգելի ունկնդիրներ: «Ծանոթանալ մրգերին և բանջարեղենին» հաղորդաշարի հերթական զրույցի ընթացքում կներկայացնենք ելակի հատկությունները։ Ընկերակցեք մեզ:

Ելակը կարելի է համարել գարնան և ամռան ամենասիրված , գունագեղ և հաճելի մրգերից մեկը, որն իր կարմիր և փայլուն գույնով և, իհարկե, իր քաղցր ու յուրահատուկ համով, ունի շատ սիրողներ և դրա ավելի քան 6000 սորտը կարելի է գտնել բնության մեջ:Համեղ ելակները աշխարհի ամենասիրված մրգերից են՝ շնորհիվ իրենց յուրահատուկ համի և արտաքին տեսքի, ինչպես նաև բազմաթիվ այլ համեղ ուտեստների ՝ ներառյալ քաղցրավենիքի, տորթերի և թխվածքաբլիթների, մարմելադների և մուրաբաների, պաղպաղակի,սմութիների և աղցանների հիմնական բաղադրիչներից են: Բացի հիանալի համից, բժիշկները ելակը համարում են սննդանյութերի հարուստ ռեսուրս , որոնք շատ օգտակար են սրտի, ուղեղի, իմունային համակարգի, տեսողության, ոսկորների ,մաշկի և մազերի առողջության համար, ինչպես նաև քաղցկեղի տարբեր տեսակների դեմ պայքարում, արյան շաքարի հավասարակշռման , արյան ճնշման կարգավորման և.այլ պարագաներում:Ելակի արտահանման մասնաբաժինը համաշխարհային շուկայում ավելի քան 2,6 միլիարդ դոլար է:Ամենամեծ արտահանողներն են Իսպանիան, Միացյալ Նահանգները, Մեքսիկան և Նիդեռլանդները:FAO- ի հրապարակած տվյալների համաձայն ՝ Չինաստանն այս մրգի առաջին արտադրողն է աշխարհում ,տարեկան ՝ 3 միլիոն 793 հազար տոննա ելակի արտադրությամբ:Չինաստանից հետո ԱՄՆ-ը և Մեքսիկան համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերում են:Իրանը նաև ելակի արտադրության ամենակարևոր երկրներից մեկն է տարածաշրջանում և աշխարհում:Իրանի արեւմուտքում գտնվող Քուրդիստան նահանգը համարվում է Իրանում ելակի արտադրության խոշորագույն կենտրոնը:Վերջին տվյալների համաձայն, Իրանի ելակի ավելի քան 80% -ը արտադրվում է Քուրդիստանում:Իրանի հյուսիսային անտառներում ամռանը աճում են վայրի ելակներ և այժմ երկրում ելակի մշակման առումով Մազանդարան նահանգը երկրորդ տեղում է կանգնած, Քուրդստանի նահանգից հետո:Ներկայումս ,Ռուսաստանը, Իրաքը և Պարսից ծոցի երկրները, ինչպես ՝Արաբական Միացյալ Էմիրությունները, Իրանի ելակի լավ գնորդներից են :

Ելակն ուտելի միրգ է ,որի տունկը վայրի ձևով աճում է Իրանի լեռնային շրջաններում, հատկապես Իրանի հյուսիսում, հյուսիս-արևմուտքում և արևմուտքում:Իհարկե, ելակի տարբեր սորտերի աճեցումը տարածված է Իրանի տարբեր շրջաններում:Արտաքին տեսքով ելակը խոտաբույս է ՝ երկու տեսակի ցողունով ,հորիզոնական ու ուղղաձիգ:Ուղղաձիգն ունի մոտավորապես 8-ից 15 սմ բարձրություն և վերջույթում ունի ծաղիկ: Տերևները եռաբլթակ են, որոնք պատված են երկար կանաչ հիմնային «վահանիկներով»:Ծաղիկները կանոնավոր են սպիտակագույն և հավաքական ձևով ՝երկուսից - հինգ կամ ավելին խմբաքանակով : Ծաղկաբաժակը բաղկացած է հինգ կանաչագույն կտորներից և հինգ կողմնակի բաժակաթերթերը այն պատում են արտաքնապես : Ելակի պարագային ,նույնիսկ հասնելու դեպքում մնում է բաժակաթերթը և պսակաթերթը :Ելակը շատ համեղ ,անուշահամ ,սննդարար, ախորժաբեր , հանգստացնող և վիտամիններով լի հատապտուղ է:Այն աճում ու բազմանում է ոչ միայն սերմերի ,այլ նաև արմատների միջոցով :Սողացող ցողունի արմատները ավելի հեռու տարածության վրա անցնում են հողի մեջ և նոր բույս է աճում: Ելակի քիմիական բաղադրությունը տարբերվում է ՝ըստ տարբեր սորտերի ,բերքի արտադրման ժամանակի ,արտադրման վայրի և բերքի կատարյալ կամ մասամբ հասած լինելուն:
Բուժիչ հատկությունների առումով , արմատը, տերևը և պտուղը ունեն բուժիչ հատկություններ:Ելակը համեղ միրգ է ,որն ունի թեթևակի ազդեցություն ստամոքսը փափկացնելու առումով ,ախորժաբեր է ու հանգստացնող: Ելակի բուժիչ չափաբաժնի օգտագործումը ազդեցիկ է լինելու աղիքների գործունեության և խրոնիկ որոշ փորկապությունների պարագային: Քանի որ ելակը ուտելով սննդարար նյութերից բացի , որոշ օգտակար հանքանյութեր, ինչպիսիք են ՝կալցիումը և երկաթը, նաև ֆոսֆորը, ներգրավվում են օրգանիզմում առատ վիտամին C- ի հետ միասին:Ուստի դրա օգտագործումը արդյունավետ և օգտակար է տուբերկուլյոզով հիվանդների, սակավարյունություն ունեցող մարդկանց և վերականգնվողների համար:Ելակի մեջ հակաօքսիդիչների և պոլիֆենոլների առատությունը այն դարձնում է իդեալական սնունդ սրտի պաշտպանության և առողջության համար:Ելակը պարունակում է նաև անտոցիաններ (որոնք ապահովում են ելակի կարմիր գույնը), և պաշտպանում է արյան շրջանառության համակարգը, ինչպես նաև կարգավորում է արյան ճնշումը:Ելակները հարուստ են մանրաթելային պեկտինով, ինչը նվազեցնում է արյան բարձր ճարպը և LDL կամ վատ խոլեստերինի մակարդակը:Ելակը հարուստ է կալիումով և մագնեզիումով, որոնք երկուսն էլ օգտակար են արյան բարձր ճնշումը իջեցնելու համար:

Ելակը պարունակում է ջրիմուռային թթու, որն այլ հակաօքսիդիչների հետ միասին օգնում է նվազեցնել օսլա պարունակող ուտեստների կլանումն արյան մեջ և վերահսկում է օսլա պարունակող ուտեստից հետո արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացումը և նպաստում է 2-րդ տիպի շաքարախտով հիվանդներին վերահսկել արյան մեջ շաքարի մակարդակը:
Ելակը վիտամին C- ի և մանրաթելերի հիանալի աղբյուր է, երկուսն էլ օգտակար են կերակրափողի և հաստ աղիքի քաղցկեղներից պաշտպանվելու համար:Ելակի մեջ պարունակվող վիտամին C- ն կարող է ուժեղացնել իմունային համակարգը:Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ելակը պարունակում է հատուկ նյութ ՝ ֆիստին, որն ունի հակաքաղցկեղային հատկություններ:Փաստորեն, ֆիստինը չեզոքացնում է ազատ ռադիկալները, որոնք արտադրվում են մարմնի տարբեր գործընթացներով:Այս արդյունավետ նյութը նաև նպաստում է մարմնի նյարդային հյուսվածքի աճմանը և ուժեղացմանը , այդպիսով կանխելով հիշողության և ուսման առումով առաջացող խանգարումը:
Լավ է իմանալ, որ ելակը կարող է լինել տարբեր հիվանդությունների աղբյուր`պարարտանյութի մասնիկների կամ փոշու, մակաբույծի ձվերի, մանրէների և այլնի աղտոտման պատճառով:Ուստի ելակ օգտագործելուց առաջ դրանք պետք է մանրակրկիտ լվանալ, իսկ հնարավորության դեպքում բավարար լվանալուց հետո ելակները մեկ ժամով թողնել շաքաջրի մեջ, ապա նորից լվանալ և անուշ անել:

Ելակի տերևներն ու արմատները ունեն ստամոքսը պնդացնող և միզամուղ ազդեցություն:Դրա տերևների եփուկը թեյի ձևով օգտագործվում է, որպես միզամուղ միջոց:Ելակի թեյը, որը պատրաստվում է այս բույսի տերևներից և արմատներից, շատ համեղ է:Այս եփուկը արդյունավետ է արյունը զտելու , մարմնի օրգանների աշխատանքը կարգավորելու և նյարդերը հանգստացնելու համար:Արտաքին օգտագործման համար ելակի արմատի և տերևի եփուկը օգտագործվում է որպես կոկորդի ցավը թեթեւացնելու համար ողողման լուծույթ:Ելակի բույսի չոր տերեւներից պատրաստում են քսուկ, որը արդյունավետ է բշտիկներն ու վարակիչ վերքերը բուժելու համար:Արտաքին օգտագործման պարագայում հնուց իվեր տարածված է եղել նաև ելակի հյութը կամ դրա մանրացված մասերը մաշկին դնելը ՝ դեմքի բծերը վերացնելու համար: Որոշ պարագաներում , ելակի օգտակար ազդեցությունը մաշկի առողջության մեջ օգտագործելու համար,ելակի թարմ հյութը խառնում են մի փոքր կաթի հետ և քսում դեմքի մաշկին, իսկ մի քանի ժամ անց դեմքը վարդաջրով (կարմիր վարդի ջրով) լվանում են:Մաշկի վրա ազդեցությունը պայմանավորված է ելակի մեջ ալֆա հիդրոքսի թթվի առկայությամբ, որը կարևոր նյութ է մաշկի մահացած բջիջները հեռացնելու և մաշկը մաքրելու համար:Ելակի պտուղը պարունակում է նաև սալիցիլաթթու և ջրիմուռային թթու, որոնք օգտակար են մուգ բծերը նվազեցնելու համար:Սալիցիլաթթուն ոչնչացնում է մաշկի մահացած բջիջները, պնդացնում մաշկի ծակոտիները և կանխում մաշկի սպիները:
Սիրելի ունկնդիրներ,կարևոր է իմանալ ,որ ելակը իր բոլոր դրական ու օգտակար հատկություններով հանդերձ,ոմանց մոտ ալերգիա է առաջացնում:Ուստի նրանք ,ովքեր ունեն զգայուն ստամոքս,կամ ալերգիկ հիվանդություններ,ինչպես՝ մոլոքոր ,էկզեմա,ասթմա կամ այլն ,թող խուսափեն ելակից:
Հուսանք այսօրվա հաղորդումը Ձեր հավանությանն է արժանացել:Մինչ նոր հաղորդում Տերն ընդ Ձեզ: