Սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում( 34)
https://parstoday.ir/hy/radio/iran-i147200-Սրբազան_պաշտպանության_8_ամյա_հերոսապատման_վերընթերցում(_34)
Բարև ձեզ հարգելի ունկնդիրներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Բեյթ Ալ-Մողադաս ռազմական գործողության այլ հարթություններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 01, 2021 06:51 Asia/Tehran

Բարև ձեզ հարգելի ունկնդիրներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Բեյթ Ալ-Մողադաս ռազմական գործողության այլ հարթություններին:

Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք Բեյթ Ալ-Մողադաս ռազմական գործողության տարածքային յուրահատկությունների մասին: Ասացինք, որ իրանական ուժերի դիմաց դիրքավորվել էին իրաքյան ուժերի 41 զրահային գումարտակ, 38 մեխանիկական գումարտակ, մեխանիկական ամեն մի գումարտակը կազմված էր 34 տանկերիից կամ զրահամեքենաներից, 40 հետևակ գումարտակ և 30 հրետանային գումարտակ: Ընդհանուրր հաշվով Իրաքի ագրեսոր բանակի կողմից այս տարածաշրջանում տեղակայվել էր 2700 տանկ ու զրահամեքենա և 40 հազար հետևակայիններ ու 500 հրետանի: Շուրջ 8 ամսվա ընթացքում Իրաքը ունեցել էր Իրանի երեք մեծ ռազմականգործողությունների ընթացքում պարտության ու իր դիրքերից նահանջելու փորձը և սպասում էր Խոռամշահրի ու Խուզեստանի օկուպացված մյուս տարածքների ազատագրման համար այս շարանի ռազմական գործողություններից ամենամեծին: Այդ պատճառով էլ Իրաքի արևմտյան ու արևելյան աջակիցներն ու տարածաշրջանի արաբական պետությունները Ֆաթհ Ալ-Մոբին ռազմական գործողությունից հետո սկսեցին վերականգնել Սադդամի բանակի վնասված ստորաբաժանումները:  Իհարկե իրաքյան ուժերը ճշգրիտ տեղեկություններ չունեին Խոռամշահրի ազատագրման գործողության ժամանակի ու մանրամասներին մասին: Բեյթ Ալ-Մողադաս ռազմական գործողության ընթացքում իրանական ուժերի դասավորումը հետևյալ կերպ էր.«ԻՀՊԿ-ն տարածաշրջանում ուներ 58-95 հետևակ գումարտակ, որ մինչև ռազմական գործողության մեկնարկը դարձավ 100 գումարտակ: ԻՀՊԿ-ն իր տրամադրության տակ ուներ 12 զրահային ու մեխանիկական գումարտակ և ԻՀՊԿ-ի գումարտակների թիվը հասնում էր 112-ի: ԻԻՀ-ի բանակը 24 զրահային ու մեխանիկական և 21 հետևակ գումարտակներով ընդհանուր հաշվով 45 գումարտակներով ներկա էր Բեյթ Ալ-Մողադաս ռազմական գործողությանը: Հետևաբար այս գործողությանը ներգրավված էր իրանական ուժերի157 հետևակ, մեխանիկական ու զրահային գումարտակներով: Իրանցիները թվով գերազանցում էին իրաքցիներին, սակայն ռազմական տեխնիկայի առումով իրաքցիները ավելի լավ վիճակում էին գտնվում և աջակցություն էին ստանում արևելյան ու աարևմտյան բլոկների 58 երկրներից: Ռազմական գործողության տարածաշրջանում 2700 տանկերի ու զրահամեքենաների և 500 հրետանիի տեղակայումը խոսում է Իրանի ու Իրաքի անհավասար մարտի մասին: Այդ ժամանակ Իրաքը արևելյան ու արևմտյան բլոկների կողմից սպառազինվել էր ժամանակի ամենաարդիական զինտեխնիկայով, սակայն Իրանի դեմ պատժամիջոցներ էին սահմանվել արևելյան ու արևմտյան բլոկների ու նրանց արբանյակների կողմից: Իրանական ուժերը նույնիսկ անհատական ու հետևակ զորքերի թեթև զենքերի հայթայթման հարցում սահամափակումներ ունեին:

Բեյթ Ալ-Մողադաս ռազմական գործողությունից հետո իրաքցիներից մնացած զինտեխնիկան

Ֆաթհ Ալ-Մոբին գործողությունից հետո ԽՍՀՄ-ը Սադդամի ռեժիմին զինեց MIG-25 կործանիչներով: Այս կործանիչները հետախուզական թռիչքների ու նույնպես գործողությունների իրականացման հարցում մեծացրել էին Իրաքի բանակի հնարավորությունները բարձր թռիչք իրականացնելու և Իրանի հակաօդային հերթիռներին անհասանելի լինելու պատճառով: Իրաքի զորքերի նկատմամբ Իրանի զինված ուժերի առավելությունը իրենց անձնուրացության, մարտական բարձր ոգին և իվերջո անակնկալի բերելու սկզբունքին հետևելն էր: Թշնամուն անակնկալի բերելու սկզբունքի հիմունքներով Ահվազ-Խոռամշահր մայրուղուց անցնելու փոխարեն ընտրվեց ջրառատ Քարուն գետիից անցնելու տարբերակը: Բանակի ու պահակազորհի հրամանատարների մասնակցությամբ տեղի ունեցած նիստերից ու քննարկումներից հետո նկատվեց, որ թշնամուն անակնկալի բերելու ամենալավ տարբերակը Քարուն գետից անցնելն է, որովհետև թշնամին չէր կարծում որ իրանական ուժերը Քարուն գետից անցնելու կարողություն կունենան: Գործողության նախագծման փուլի ավարտից հետո ձևավորվեցին Ղոդս, Ֆաթհ և Նասր ռազմակայանները և Քերբելա կենտրոնական ռազմակայանը ստանձնեց ռազմական գործողության հրամանատարությունը: Ղոդս ռազմակայանը պարտականություն ստացավ ռազմական գործողության հյուսիսային շրջանից այսինքն Քյարխե գետից հարձակվել թշնամու ուժերի վրա որպեսզի հյուսիսային շրջանում զբաղված պահելով իրաքցիներին մյուս երկու ռազմակյանների զինվորները Քարուն գետն անցնելու համար ավելի քիչ բարդությունների հանդիպեն: Այս ռազմաճակատում Ղոդս ռազմակայանի մեխանիկական 5-րդ դիվիզիան ու զրահային 6-րդ դվիզիան պետք է մարտի մեջ մտնեին Իրաքի բանակի հետ: Իրաքի բանակի կողմից այս տարածաշրջանում ստեղծված բազում խոչընդոտների պատճառով թշնամու ճակատում ներթափանցելը դյուրին գործ չէր: Միջին տարածքում Ֆաթհ ռազմակայանի պարտականությունն էր անցնել Քարուն գետը և իր ուժերից հասցնել Ահվազ-Խոռամշահր մայրուղի, որ գտնվում էր Քարուն գետից 15-20 կմ. հեռավորության վրա: Քարուն գետից մինչև Ահվազ-Խոռամշահր մայրուղի հարթ տարածքը պատճառ էր դառնում եթե թշնամին դիմեր հակահարձակման իրանական ուժերը շատ խոցելի լինեին: Հետևաբար Ֆաթհ ռազմակայանի զինվորները պետք է հենց առաջին գիշերն անցնեին այդ տարածքն ու տեղակայվեին մայրուղու հետևում:

Ֆաթհ ռազմակայանի գործողության տարածաշրջանից ավելի ներքև Նասր ռազմակայանի զինված ուժերն էին գործի անցնում: Նրանք պետք է անցնեին Քարուն գետը և Խոռամշահրն ազատագրելու և միջազգային սահմաններին հասնելու համար բախման մեջ մտնեին թշնամական ուժերի հետ: Այս գործողության հաջողության գաղտնիքը իրաքյան ուժերին անակնկալի բերելն ու Իրաքի բանակի թույլ և ուժեղ կողմերի մասին ռազմական գործողությունը նախագծողների իրազեկությունն էր: Հենց այս օրերին Պաղեստինի ժողովուրդը Սիոնիստական ռեժիմի կողմից հարձակման էին ենթարկվել: Այդ պատճառով էլ Քերբելա ռազմակայանի հրամանատարությունը այս ռազմական գործողությունը անվանել էր «Դեպի Բեյթ ալ-Մողադաս» և Ալի էմիրապետի ծննդյան օրերին համընկնելու բերումով ռազմական գործողությունը սկսվեց «Ալի Իբն Աբի Թալեբ» նշանաբանով: Ռազմական գործողության առաջին փուլը սկսվեց 1361թ. օրդիբեհեշթ ամսի ժամը 00:30-ին՝ Քարուն գետի արևմտյան բաժնում: Գործողության մեկնարկից 25 րոպե անց  Քերբելա 25 բրիգադը առաջին ստորաբաժանումն էր, որ մարտի մեջ մտավ թշնամու հետ: Մինչև ժամը 3:00-ը բոլոր ստորաբաժանումները ճշտված կետերում բախման մեջ էին մտել թշնամական ուժերի հետ: Ղոդս ռազմակայանի ուժերը գործողության տարածաշրջանի հյուսիսայի բաժնում 5 կետից բախման մեջ մտան թշնամու հետ: Ֆաթհ ռազմակայանի ուժերը գետն անցնելուց հետո Քարունի արևմտյան բաժնում սկսեցին ոչնչացնել թշնամուն ու արագությամբ հասնել Ահվազ-Խոռամշահր մայրուղի: Նասր ռազմակայանի ուժերը հենց գործողության առաջին իսկ պահերին բախման մեջ մտան թշնամու հետ: Առաջխաղացման մեջ ուշացումը, Ահվազ-Խոռամշահր մայրուղու հարակից տարածքների ճահճային լինելը և այս տարածքում Իրաքի մեխանիկական 8-րդ բրիգադի և զրահային 6-րդ բրիգադի կենտրոնացումը պատճառ դարձավ, որ Նասր ռազմակայանն իր նպատակին չհասնի ու պատերազմը սկսվի առավոտյան ժամերին: Այս ճակատի մի բաժնում Իրանի զինված ուժերը դիմադրեցին մինչև ժամը 15:00-ը և ստիպված եղան ինչ-որ չափով նահանջել:

Ռազմական գործողության առաջին փուլի մասին Նասր ռազմակայանի հրամանատար ու գործողության հիմնական նախագծողներից Հասան Բաղերին ավելի ուշ իր հարցազրույցներից մեկում ասել էր.«.... Մեր ազատամարտիկ եղբայրները առաջին գիշեր, մթությաան մեջ նախապես արված ճշգրիտ հետախուզությամբ նույնիսկ անցան Ահվազ-Խոռամշահր ասֆալտապատ ճանապարհը և այդտեղ բախվեցին պահեստային ուժերից կազմված Իրաքի 3-րդ դիվիզիայի հետ և ոչնչացրին նրանց ստորաբաժանումների ավելի քան 50 տոկոսը: Սա ռազմական տեսանկյունից շատ կարևոր է և գուցե արտասահմանցի ռազմական խորհրդատուները չկարողանան մեկնաբանել ու բացատրել այս կարգի ռազմական գործողության կատարման համար կարողությունն ու քաջությունը»: Ռազմական գործողության առաջին օրերի մասին իր հուշերում Իրաքի բանակի գնդապետ «Ռեզա Ալ-Բասրին» գրում է.«Մեր հրետանին իր կրակի տակ էր պահում Քարուն գետի հարակից տարածքներն ու ափերը: Իրանցիները արագությամբ Քարուն գետից անցկացրին իրենց ռազմական տեխնիկան և այս հարցը մեծ վախ առաջացրեց մեր զինվորների սրտերում»: Հետևաբար Իրաքի բանակի դեմ 6 օր տևած ծանր մարտերից հետո իրանական ուժերը առաջին փուլում հասան իրենց բոլոր նպատակներին ու դրանից ամիջապես հետո սկսվեց դեպի Խոռամշահեր ռազմական գործողության երկրորդ փուլը: