Սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում (35)
https://parstoday.ir/hy/radio/iran-i147886-Սրբազան_պաշտպանության_8_ամյա_հերոսապատման_վերընթերցում_(35)
Ողջույն ձեզ թանկագին ուղեկիցներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք Բեյթ Ալ-Մողադաս ռազմական գործողության մյուս բաժինների հատկապես գործողության ինժեներական աշխատանքների մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 11, 2021 07:18 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին ուղեկիցներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք Բեյթ Ալ-Մողադաս ռազմական գործողության մյուս բաժինների հատկապես գործողության ինժեներական աշխատանքների մասին:

Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք Բեյթ Ալ-Մողադաս ռազմական գործողության իրականացման և Խոռամշահր քաղաքի ազատագրման համար զինված ուժերին նախապատրաստելու մասին: Այս տարածաշրջանի ընդարձակության և Իրանի ու բաասական ռեժիմի համար Բեյթ Ալ-Մողադաս ռազմական գործողության տարածաշրջանի ստրատեգիական կարևորության պատճառով երկու երկրները իրենց ռազմական գործողությունների խոշոր մասը կենտրոնացրել էին այս տարածաշրջանում: Իրանի հարավային շրջանում օկուպացրած տարածքները պահելու հարցում Սադդամը հենվում էր արևմտյան ու արևելյան երկու բլոկների ու նրանց արբանյակների ֆինանսական, տնտեսական ու քաղաքական օգնությունների վրա: Ի տարբերություն բաասական ռեժիմի, չնայած երկու գերուժերի կողմից ռազմական ու տնտեսական խիստ պաշարմանը, ԻԻՀ-ն ապավինում էր Աստծուն և իր հավատացյալ ու քաջ երիտասարդներին, որոնք նույնպես ապավինելով Աստծուն իրենց հայրենիքի ազատագրման ու իսլամական հեղափոխության վեհ գաղափարների իրականացման համար անջնջելի սխրանք էին կերտում Իրանի պատմության մեջ: Բեյթ Ալ-Մողադաս ռազմական գործողության մեծ մասը ծանրացած էր ԻՀՊԿ-ի ուսերին, որոնց ուժերի մեծ մասը ապահովվում էր բոլոր խավերից կազմված ժողովրդական ուժերի կողմից: Ֆաթհ Ալ-Մոբին ռազմական գործողության համեմատությամբ Բեյթ Ալ-Մողադաս ռազմական գործողության տարածաշրջանը տարբերվում էր բնական դիրքի ու նույնպես Քարուն գետի վրա կամուրջ կառուցելու կանխատեսման տեսանկյունից: Սրբազան պաշտպանության տարիներին ռազմական գործողությունների հաջողության մեջ կարևոր դերակատարություն ունեցած կառույցներից մեկը Շինարարական ջիհադն էր: Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, աղքատ բնակչությամբ շրջանների ժողովրդին օգնելու և զրկված գյուղերում ու քաղաքներում համապատասխան ենթակառույցներ ստեղծելու համար ձևավորվեց Շինարարական ջիհադ անունով մի կառույց: Իրանի դեմ Սադդամի սանձազերծած ագրեսիայի ժամանակ, երբ ճանապարհներ, դիրքեր ու կամուրջներ կառուցելու համար մեքենաների կարիքը կար այս կառույցը ընդլայնեց իր առաքելությունների շրջանակը և անմիջապես իր հնարավորությունների մեծ մասը առաքեց ռազմաճակատներ: Սրբազան պաշտպանության գրականության մեջ Շինարարական ջիհադի ուժերին տվել են «Անպաշտպան խրամատ փորողներ» տիտղոսը: Շինարարական ջիհադի ուժերի մեծ մասը նահատակվել են Սրբազան պաշտպանության 8 տարիների ընթացքում:

Պատերազմի մեկնարկից իվեր Շինարարական ջիհադը ծավալուն ջանքեր էր գործադրել և Բեյթ Ալ-Մողադաս ռազմական գործողության ընթացքում նույնպես ակնառու և ծավալուն ներկայություն ուներ ու իր վրա էր վերցրել ինժեներական քայլերի հիմնական պատասխանատվությունը: Իհարկե կամուրջների կառուցման ու միացման հարցում ԻՀՊԿ-ի ու բանակի ինժեներական ուժերն ակտիվ մասնակցություն ունեին: Ինժեներական աշխատանքներում շինարարական ջիհադի, ԻՀՊԿ-ի ու բանակի ուժերի համատեղումը և եռյակ ռազմակայանների հրամանատարության հետ նրանց համադրվածությունը ստեղծել էին ինժեներական բաժնի նոր միացություն: Բեյթ Ալ-Մողադաս ռազմական գործողությանը շինարարական ջիհադն էլ ակտիվ մասնակցություն ուներ շուրջ 100 ինժեներական մեքենաներով ու այլ հնարավորություններով ու օգնություններով: Այս ռազմական գործողության ընթացքում բանակի ռազմական ինժեներական երեք գումարտակներ, ինժեներական մի խումբ և մի գումարտակ վերահսկում էին լողացող կամուրջը և մի խումբ էլ հսկում էր բանակի GSP կամուրջը և գետն անցնելու գործողությունը: Ընդհանուր հաշվով այս գործողության ընթացքում բանակը ուներ 63 ինժեներական մեքենաներ և պահակազորը նույնպես 60 ինժեներական գործիքներ: Քարուն գետի վրա 5 pMp կամուրջների կառուցման պարտականությունը տրվել էր բանակի ցամաքային ուժերին: Բեյթ Ալ-Մողադաս ռազմական գործողության կարևոր հատկությունը Քարուն գետից անցնելը և Ահվազ-Խոռամշահր մայրուղում իրաքյան ուժերի թիկունքին հասնելն էր: Գործողության առաջին գիշերը պատրաստելու համար նախատեսված 5 կամուրջներից 3-ը լրացվել ու պատրաստ էին օգտագործման՝ գետն անցնելու համար: Ահվազ Խոռամշահր մայրուղուց գործողությունը իրականացնելու փոխարեն Քարուն գետն անցնելու տարբերակը ընտրվել էր թշնամուն անակնկալի բերելու սկզբունքի հիմամբ: Փաստերը վկայում էին, որ նախքան ռազմական գործողության մեկնարկը թշնամին ինչ-որ չափով զգոնացել էր իսլամի զինվորների գրոհման հարցով, սակայն գործողության կատարման ժամանակի ու ընտրված մարտավարության առումով անակնկալի էր եկել: Բաասական թշնամին իր քննարկումների ընթացքում կանխատեսել էր, որ Իրանցի զինվորների հիմնական գրոհը տեղի կունենա հյուսիսային առանցքից: Բաասական բանակի հրամանատարների հաշվարկներում Քարուն գետից անցնելը կանխատեսվել էր որպես ենթահարձակում և միայն մի կամրջի տեղադրմամբ: Ռազմական գործողության առաջին փուլից հետո նորովի ընկալում ձեռք բերելով իսլամի ազատամարտիկների ռազմական գործողության առանցքների մասին թշնամին անմիջապես դիմեց ծավալուն հակահարձակման:

Սադդամը հակահարձակման համար պատրաստ խմբերին այս ուղերձն էր հղել.«Բոլոր ուժերը, որ իրենց դիրքերն ու ամրությունները կորցրել են պետք է այսօրվա ու գիշերվա ընթացքում հետ վերցնեն իրենց կորցրածը, հակառակ դեպքում հեղափոխական դատավարության կենթարկվեն»: Հակահարձակման գործողության ընթացքում թշնամին փորձում էր իրանական ուժերին հետ մղել Ահվազ-Խոռամշահր ճանապարհից և ապա մաքրագործել «Սարփոլ» տարածաշրջանը: Ահվազ-Խոռամշահր ճանապարհը միակ դիրքն էր, որ իրանական զինված ուժերը կարող էին դրա հետևում տեղակայվել ու դիմակայել Իրաքի հակահարվածներին: Նահաջի դեպքում բնական այլ դիրք չլինելու պատճառով Իրանի զինված ուժերը դժվարությամբ կկարողնային դիմակայել բաասական ռեժիմի ուժերին: Մայրուղին կորցնելով Սադդամի բաասական բանակը մասնատվեց ու չնայած Խոռամշահրում տեղակայված իր թիկունքային 5 և 6-րդ դիվիզիաների մնացորդների կողմից առկա սպառնալիքներին, Իրաքը Խոռամշահրում տեղակայված իր ուժերին էլ պաշարման մեջ էր տեսնում: Հետևաբար թշնամու կողմից Սարփոլ շրջանը և Ահվազ-Խոռամշահր մայրուղին հետ վերցնելու համար Իրաքի կողմից գործադրվող ջանքերը և իրանական զինված ուժերի կողմից նրա պահպանումը համարվում էր հակամարտող կողմերից յուրաքանչյուրի պարտության կամ հաղթության նշան: Թշնամու հակահարվածն սկսվեց զրահային 10-րդ բրիգադի օգտագործմամբ՝ Ահվազ-Խոռամշահր մայրուղու հսկողության վերականգնման համար: Կողմերի միջև բռնկվեց ծանր մարտ: Իրանական ուժերը, որ չունեին գործունյա զրահային ուժեր ու համապատասխան կրակային աջակցություն, սկսեցին մարտի բռնվել տանկերի հետ: Այս մարտի ընթացքում Իրաքի տանկերը կարողացան հասնել մայրուղուն և գրավել դրա մի մասը: Մայրուղու վրա Իրաքի տանկերի տեղակայումը կարող էր համարվել իրանական միակ պաշտպանական գծի անկում և մարտական հաշվարկների դասավորման փլուզում ու կարող էր իրանական ուժերին պարտադրել նահանջել, ինչի արդյունքում Քարուն գետի արևմտյան շրջանի ազատագրված տարածքները հայտնվում էին վտանգի տակ: Սակայն Մայրուղու վրա թշնամու հսկողությունը երկար չտևեց: Անձնուրացության հոգով լցված երիտասարդների դիմադրությունն ու քաջությունը ստեղծեց բաասական բանակի տանկերը ջախջախելու պայմանները ու միաժամանակ պարտության մատնվեց Իրաքի բաասական բանակի մեծ հակահարձակումը: