Ծանոթանալ մրգերին և բանջարեղենին (12)
Ողջույն ձեզ հարգելի ունկնդիրներ: Ձեզ ենք ներկայացնում «Ծանոթանալ մրգերին և բանջարեղենին» հաղորդաշարի հերթական զրույցը: Այսօրվա հաղորդման ընթացքում խոսելու ենք կեռասի մասին, որի գիտական անունն է Prunus avium: Ընկերակցեք մեզ:
Կեռասը վիտամիններով հարուստ ամառային հաճելի միրգ է և աճեցվում է Իրանի տարբեր շրջաններում: Թուրքիան, ԱՄՆ-ը և Իրանը կեռասի խոշոր արտադրողներն են:
Աշխարհում տարեկան արտադրվում է 18 միլիոն տոննա կեռաս, իսկ Իրանը Թուրքիայից և ԱՄՆ -ից հետո երրորդ տեղում է: Չնայած Թուրքիան աշխարհում կեռասի առաջատար արտադրողն է, սակայն ուսումնասիրությունների համաձայն, իրանական կեռասի որակն առաջինն է աշխարհում: Ամեն տարի բերքահավաքի սկզբից ավելի քան 1000 տոննա կեռաս փաթեթավորվում է արտահանման համար: Դրա մոտ 50 տոկոսն արտահանվում է Ռուսաստան, իսկ մնացածը արտահանվում է հարևան երկրներ և Պարսից ծոցի երկրներ:

Կեռասենին ունի ատամնավոր տերևներ և փոքր սպիտակ ծաղիկներ: Կեռասը ծաղկում է բարակ, կարճ ցողուններով, որոնք իրար են կպչում կլաստերներով, իսկ թերթիկները թափելուց հետո դրանց տեղում պտուղ է առաջանում: Կեռասենու պտուղը գնդաձև է և ունի կոշտ և փոքր միջուկ: Կեռասը դեղնավուն-նարնջագույն, և կարմիր կամ մուգ կարմիր է`կախված իր տարբեր տեսակներից: Եթե կեռասենին տեղադրվի համապատասխան հողում և բարենպաստ կլիմայում պահվի, ապա այն կհասնի տասը մետր բարձրության և կապրի հարյուր տարի: Կեռասը կարելի է օգտագործել տորթերի, կարկանդակների, մրգահյութերի, ջեմերի, ժելեների և այլնի պատրաստման համար: Այս պտուղը հարուստ է սննդարար նյութերով և վիտամիններով, ինչպես նաև օգնում է այրել կալորիաները և կարող է փոխարինել բարձր կալորիականությամբ սննդին ու նվազեցնել օրական կալորիականության ընդունումը:

Կեռասը կենարար միրգ է։ Այն ունի լուծողական հատկություն: Կեռասի շաքարը, ինչպես այլ պտուղներում, այդ թվում խնձորը, տանձը և սալորը, սորբիտոլ է: Սորբիտոլը բնական շաքար է, որի 70% -ն այրվում է մարմնում և առաջացնում է կալորիաներ և ջերմություն՝ առանց գլյուկոզայի վերածվելու: Հետեւաբար, դա վնասակար չէ շաքարախտով հիվանդների համար: Կեռասի կանոնավոր օգտագործումը նվազեցնում է հաստ աղիքի քաղցկեղի առաջացման հավանականությունը` մանրաթելերի բարձր պարունակության պատճառով:
Կեռասի մեջ պարունակվող մանրաթելը բարելավում է մարսողությունը, բուժում է ստամոքսի ցավը և նպաստում է աղեստամոքսային տրակտի առողջությանը: Կեռասի օգտագործումը օգտակար է այն մարդկանց համար, ովքեր ունեն երիկամների քարեր կամ լեղաքարեր: Քանի որ այն միզուղիներում և մարսողական խողովակներում հեռացնում է քարերը: Այս պտուղը օգնում է օրգանիզմից հեռացնել տոքսինները:
Կեռասը պարունակում է վիտամին A, վիտամին B և հանքանյութեր, ինչպիսիք են կալցիումը և ֆոսֆորը, որոնք շատ օգտակար են ուղեղի համար: Կեռասի մեջ պարունակվող հակաօքսիդանտներն ու վիտամին C- ն ամրացնում են իմունային համակարգը և կանխում մրսածությունը, գրիպը, ջերմությունը, հազը և բակտերիալ, վիրուսային և սնկային վարակները:
Կեռասի սննդանյութերը, ինչպիսիք են վիտամինները, ֆլավոնոիդները և կարոտինոիդային հակաօքսիդանտները և ֆոսֆորի հանքանյութերը, շատ օգտակար են սրտի և զարկերակների համար: Այս նյութերը կարգավորում են սրտի բաբախյունը և կանխում անոթների կարծրացումը: Կեռասի օգտագործումը նպաստում է սրտանոթային առողջությանը և նվազեցնում է ճարպն ու արյան շաքարը մետաբոլիկ համախտանիշով հիվանդների մոտ:
Կեռասը օգնում է թեթևացնել միգրենի ցավը, քանի որ պարունակում է հակացիանիններ և բիոֆլավոնոիդներ: Բացի այդ, կեռասը անտոցիանինի լավ աղբյուր է `հիշողությունը և շարժական գործառույթը բարելավելու համար: Կեռասի խտանյութն օգնում է նվազեցնել մկանների ցավը ֆիզիկական վարժություններից հետո: Վիտամին A- ն առատ է կեռասի և այս մրգի հյութի մեջ, որն օգտակար է պզուկների և բշտիկների բուժման համար: Այս պտուղն ունի հակաբակտերիալ հատկություններ և բուժում է բշտիկները ՝ հեռացնելով տոքսիններն արյունից:
Բացի A և B վիտամիններից, կեռասը պարունակում է նաև C և E վիտամիններ, և դրա մուլտիվիտամինների մեծ չափաբաժինը մաշկը դարձնում է առողջ և փայլուն: Այս պտուղը հեռացնում է սև կետերը և դրա երկարատև օգտագործումը մաշկը վերականգնում և երիտասարդացնում է:
Կեռասի օգտագործումը ոչ միայն օգտակար է մարսողական համակարգի եւ մաշկի համար, այլ նաև մազերի համար: Կեռասի վիտամինները ապահովում են մազերի համար անհրաժեշտ սնուցիչները: Կեռասի մեջ պարունակվող վիտամին A- ն խոնավեցնում է մազերը և գլխամաշկը, ինչպես նաև ստեղծելով ռետինոաթթու օգնում է գլխի մաշկի արտազատական գեղձերին :
Կեռասում առկա B վիտամինը բարելավում է գլխի արյան շրջանառությունը և արագացնում մազերի աճը: Վիտամին C-ն ամրացնում է արտազատական գեղձերը և կանխում մազերի ծայրերի պառակտումը: Վիտամին E- ն կանխում է մազերի վնասումն ու չորացումը:

Կեռասի մեջ պարունակվող հակաօքսիդանտները բարելավում են տեսողությունը և պաշտպանում են աչքերը մակուլայի դեգեներացիայից, աչքերի բորբոքումից և չորացումից:Այս հակաօքսիդանտները թեթևացնում են հոգնածությունը և նվազեցնում աչքերի այտուցվածությունը և վերահսկում աչքի ներքին ճնշումը:
Կեռասի մեջ մելատոնինը օգտակար է մարմնի ներքին ժամացույցը և քնի ու արթնության ցիկլը կարգավորելու համար: Օրական մեկ գավաթ կեռաս ուտելը նպաստում է գիշերային քնի բարելավմանը:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կեռասը կարգավորում է արյան մեջ միզաթթվի մակարդակը և նվազեցնում ցավը, ինչպես նաև կանխում է հոդատապով հիվանդների մոտ հիվանդության ուժեղացումը: Լավ է իմանալ, որ քաղցր կեռասը պարունակում է վիտամին C, անտոցիաններ և կարոտինոիդներ, որոնք օգնում են կանխել քաղցկեղի որոշ տեսակները:

Բուժիչ հատկությունների առումով կեռասի պոչը և միջուկը օգտագործվում են ավանդական բժշկության մեջ: Կեռասի պոչի եփուկն օգտագործվում է երիկամների և միզապարկի հիվանդությունների դեպքում`միզամուղ ազդեցության պատճառով:
Այդ նպատակով 30 գրամ կեռասի պոչը 12 ժամ թրմվում է սառը ջրում, այնուհետև ավելացվում է մեկ լիտր ջրի մեջ և եփվում, և այդ եփուկից հիվանդին տալ մեկ բաժակ առավոտյան, կեսօրին և գիշերը: Արտաքին օգտագործման դեպքում եթե ճզմված կեռասը քսվի դեմքի և պարանոցի մաշկի վրա , այն կվերակենդանացնի մաշկի բջիջները և կվերացնի դրանց թուլացումը, ուստի խորհուրդ է տրվում օգտագործել այն, հատկապես մաշկը մաքրելուց հետո:
Բարեկամներ հույս ունենք,որ այս հաղորդումը ձեր ուշադրությանն արաժանացած կլինի: Հաջորդ հաղորդման ընթացքում կներկայացնենք մեկ այլ մրգի բուժիչ հատկությունները: