Գիտելիքահենք տնտեսությունն Իրանում (3)
Ներկայումս ռեսուրսները չեն ճանաչվում որպես արդյունաբերական տնտեսությունների հիմք, և դրանց փոխարինել է մտավոր կապիտալը: Այդ պատճառով, այն կազմակերպությունները և կենտրոնները, որոնք գործում են գիտելիքի հիմքի վրա և կոչվում են գիտելիքահենք ընկերություններ, կենսական նշանակություն ունեն երկրի տնտեսական զարգացման համար։
Ամեն շաբաթ եթեր հեռարձակվող «Գիտելիքահենք տնտեսությունն Իրանում» հաղորդաշարի շրջանակներում խոսում ենք տնտեսության, գիտելիքահենք ընկերությունների ու ինստիտուտների և տնտեսական աճի ու գիտելիքահենք տնտեսության միջև կապի մասին։ Նախորդ հաղորդման ժամանակ անդրադարձանք Իրանում գիտելիքահենք ընկերությունների չափանիշներին ու ցուցանիշներին։ Այս թողարկման ընթացքում նախ կուսումնասիրենք գիտելիքահենք ընկերությունների տեսակները, այնուհետև կծանոթանանք իրանական գիտելիքահենք ընկերություններին և դրանց գործունեությանը: Ընկերակցեք մեզ։
---

Իրանում գիտության և տեխնոլոգիայի գծով փոխնախագահության ամենակարևոր պարտականություններից մեկը եղել է գիտության և տեխնոլոգիայի զարգացման գործում ազգային ինովացիոն համակարգի ամբողջացումը և գիտելիքահենք ընկերությունների հետազոտության ու զարգացման արդյունքների առևտրայնացման վրա կենտրոնացումը: 2020 թվականի գիտելիքահենք ընկերությունների գնահատման աշխատանքային խմբի տվյալների համաձայն՝ Իրանում ընդհանուր առմամբ 5 965 գիտելիքահենք ընկերություն կա, որոնք աշխատում են տարբեր ոլորտներում: Առկա տվյալների համաձայն՝ տեղեկատվության և հաղորդակցության տեխնոլոգիաների,արդիական մեքենաների ու սարքավորումների և էլեկտրաէներգիայի ու էլեկտրոնիկայի բաժինները կազմում են Իրանում գիտելիքահենք ընկերությունների գործունեության մեծագույն մասը։ Իհարկե, Իրանում գիտելիքահենք ընկերությունները գործում են նաև դեղորայքի և բժշկական արտադրանքի, քիմիական տեխնոլոգիաների, բժշկական սարքավորումների, գյուղատնտեսության և այլ ոլորտներում և մեծ ձեռքբերումներ են ունեցել։

Հարգելի ունկնդիրներ, նախքան Իրանում գործող գիտելիքահենք ընկերությունները ներկայացնելը, նախ անհրաժեշտ է իմանալ, որ այդ ընկերությունները բիզնեսի փուլի և արտադրանքի կամ ծառայության տեխնոլոգիայի մակարդակի առումով, բաժանված են երկու մասի՝ նորաստեղծ և արտադրող ընկերություններ: Նորաստեղծ ընկերությունները բաժանված են երեք խմբի նորաստեղծ 1, նորաստեղծ 2 և նորաստեղծ 3: Նորաստեղծ ընկերություններն այն ընկերություններն են, որոնք առևտրայնացման փուլերի առումով գտնվում են իրենց բիզնեսի առաջին փուլերում: Արտադրական ընկերությունները ևս բաժանված են 1-ին և 2-րդ տիպի ընկերությունների: Այս ընկերությունների արտադրանքը ունի տեխնոլոգիական շատ բարձր մակարդակ:
Այս ընկերությունները օժտվում են Իրանի Իսլամական Հանրապետությունում գիտելիքի վրա հիմնված օրենքի բոլոր առավելություններով և աջակցությոամբ: Ներկայումս Իրանի գիտելիքահենք ընկերությունների մեծ մասը արտադրական ձեռնարկություններ են, իսկ ընդհանուր 5965 գիտելիքահենք ընկերությունների ավելի քան երկու երրորդը արտադրական ընկերություններն են:

---
Շարունակում ենք Իրանում գիտելիքահենք ընկերությունների մասին հաղորդումը: Մինչև հաղորդման այս հատվածը մենք ծանոթացանք գիտելիքահենք ընկերությունների առանձնահատկություններին և տեսակներին: Սիրելի ունկնդիրներ, այս և առաջիկա մի քանի հաղորդումների ընթացքում, կներկայացնենք Իրանի ամենակարևոր գիտելիքահենք ընկերությունները և նրանց գործունեության տեսակները:
Իրանում գիտելիքի վրա հիմնված առաջին ընկերությունը, որի գործունեությանը կանդրադառնանք, Փույա գիտելիքահենք ընկերությունն է: Այն Իրանի ամենահին ակտիվ գիտելիքահենք ընկերությունն է: Գիտելիքահենք ընկերությունները շատ հին չեն: Բայց այս ընկերությունը հին է և գրանցվել է 1982 թվականին Թեհրանում և 100 տոկոսով մասնավոր է: Ընկերությունը աշխատում է բանկային համակարգերի նախագծման ու կառուցման, ինչպես նաև ավտոմատ բանկային ծառայությունների (բանկոմատների) արտադրության ոլորտում`կենտրոնանալով համապարփակ լուծումներ ներկայացնելու վրա: Ընկերության գրեթե 200 հոգանոց անձնակազմը լիաժամ աշխատանք է իրականացնում, որոնց մեծ մասը ծրագրակազմի և սարքակազմի մասնագետներ են:
Փույա ընկերությունը միշտ եղել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Իրանի առաջատար մասնավոր ընկերություններից մեկը, իսկ ընկերության գործադիր տնօրեն Մասուդ Մորթազավին, ինֆորմատիկայի ընկերությունների ասոցիացիայի և երկրի համակարգչային արհմիությունների համակարգի կազմակերության հիմնադիրներից է։ Բանկերի տեղական կարիքների վերաբերյալ ընկերության խորը ճանաչողությունը և երկարամյա փորձը հանգեցրել են բանկային համակարգերի նախագծման, արտադրության և ներկայացման համար անհրաժեշտ բոլոր հնարավորությունների օգտագործմանը: Փույա ընկերությունը օգտագործել է լավագույն ճարտարագիտական նախագծերի, մեթոդաբանությունների և ծրագրակազմի մշակման գործիքների հավաքածուն `լավագույն ծառայություններ մատուցելու համար: Որակի և արդյունավետ աշխատողների մասնագիտական կարողություններին ապավինելը, ինչպես նաև կառավարման կայունությունը ընկերության դինամիկության գաղտնիքն է: 2015 թվականին Տեղեկատվական տեխնոլոգիաների, կապի և համակարգչային ծրագրերի ոլորտում գիտելիքահենք ընկերությունների ամենաբարձր մակարդակում Փույա ընկերությունը հանդես է եկել, որպես գիտելիքահենք ապրանքներ արտադրող ընկերություն, իսկ ներկայումս բանկային և վճարային ոլորտում համարվում է առաջին և միակ ընկերությունը ,որ արժանացել է այս կոչմանը։
Ընդհանուր առմամբ, այս ընկերության հիմնական արտադրանքը բաժանվում է երկու մասի։ Սարքակազմային արտադրանք, որում ներառված են դինամիկ բանկերը, և ծրագրակազմային արտադրանք, որում ներառված են դինամիկ բանկային համապարփակ համակարգեր, դինամիկ բանկային հաշիվների համապարփակ համակարգ, դինամիկ քարտով վճարային համապարփակ համակարգ և արտարժութային համապարփակ համակարգ:
---
Փույա ընկերությունը, ամբողջ երկրում իր փորձառու ներկայացուցչական ցանցով, կարող է շուրջօրյա ծառայություններ մատուցել՝ պահպանելով աշխատանքի սկզբունքներն ու կանոնները, ինչպիսիք են՝ հաճախորդին հարգելը, մասնագիտական կարողությունների օգտագործումը, ծառայությունների օպտիմալ որակը, օժանդակ աշխատանքների արագ կատարումը։
Ընկերությունն իր հաճախորդներին ծառայություններ է մատուցում նաև Յեքթա համակարգի խորհրդատվությամբ, որն առցանց խարդախության հայտնաբերման ինտեգրված համակարգ է։ Ընկերության հաճախորդներն են իրանական ամենակարևոր բանկերը, ներառյալ Մելլի (ազգային), Սադերաթ (արտահանումների), Ռեֆահ (բարեկեցության), Մասքան (բնակարանի), Մելլաթ (Ազգի), Սեփահ, Թեջարաթ (Առևտրի), Քեշավարզի (գյուղատնտեսություն), Այանդե (ապագա), բանկերը և Քիշի միջազգային բանկը։
Փույա ընկերությունը մի քանի անգամ բարձր գնահատանքի է արժանացել Իրանում և արտերկրում: 2004 թ. նախագահի կողմից պարգևատրվել է՝ ծրագրակազմի ներկայացման ոլորտում արդյունավետ գործունեություն ունենալու համար։ 2001 թվականին ստացել է բրիտանական AFAQ ինստիտուտի ծրագրակազմի նախագծման, զարգացման և աջակցության որակի կառավարման վկայական։ 2014 թվականին ստացել է persian ICT գնահատագիր։ 2001 թ․ AFAQ-EAQA ինստիտուտից ստացել է ծրագրակազմի նախագծման կառավարման և զարգացման համակարգի որակի վկայագիր։ Պարգևատրվել է Իրանի լավագույն արտադրանքի նորարարության չորրորդ ազգային փառատոնի ոսկե պատվավոր տախտակով։
Այսօր այսքանը, մնացեք խաղաղությամբ։