Սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում (36)
https://parstoday.ir/hy/radio/iran-i148270-Սրբազան_պաշտպանության_8_ամյա_հերոսապատման_վերընթերցում_(36)
Բարև ձեզ հարգելի ունկնդիրներ այս հաղորդման ընթացքում խոսելու ենք Բեյթ Ալ-Մողադաս ռազմական գործողության առաջին փուլի ձեռքբերումների ու երկրորդ փուլի իրականացման որպիսության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 16, 2021 07:54 Asia/Tehran

Բարև ձեզ հարգելի ունկնդիրներ այս հաղորդման ընթացքում խոսելու ենք Բեյթ Ալ-Մողադաս ռազմական գործողության առաջին փուլի ձեռքբերումների ու երկրորդ փուլի իրականացման որպիսության մասին:

Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք Բեյթ Ալ-Մողադաս ռազմական գործողության առաջին փուլի և հինգ լողացող կամուրջների կառուցմամբ իրանական ուժերի Քարուն գետից անցնելու մասին: Խոռամշահր քաղաքի ազատագրման համար Բեյթ Ալ-Մողադաս ռազմական գործողության ամենադժվար փուլերից մեկը թշնամուն անակնկալի բերելու սկզբունքով ընտրված Քարուն գետից անցնելը և Իրաքի բաասական բանակի թիկունքին հասնելն էր: Այս գործողության առաջին գիշերվա ընթացքում հազարավոր քաջ և անձնուրաց իրանցի զինվորներ Ահվազ-Խոռամշահր մայրուղուն հասնելու համար պետք է շուրջ 25 կմ. ճանապարհ քայլելով անցնեին: Իրանի ու Իրաքի ուժերի միջև ծանր մարտ բռնկվեց: Իրանական ուժերի համեմատությամբ բաասական թշնամին օժտված էր առավել հզոր զինտեխնիկայով ու կրակային առակցությամբ: Ահվազ-Խոռամշահր մայրուղին հետ վերցնելու համար թշնամու հակահարձակման ընթացքում բաասկան ուժերի տանկերին հաջողվեց հասնել Ահվազ-Խոռամշահր մայրուղուն: Մինչդեռ իրանցի մուսուլման ազատամարտիկները 25 կմ. քայլելուց հետո պաշտպանվելու համար միայն անհատական զենքեր ունեին: Այս տեսարանը տանկերի դիմաց մարդու պատերազմն էր: Բեյթ Ալ-Մողադաս ռազմական գործողության տարածաշրջանում Իրաքն ուներ 2700 տանկ ու զրահամեքենա: Եթե իրանցի զինվորների քաջության, դիմադրության ոգին ու հավատը չլիներ Բեյթ Ալ-Մողադաս ռազմական գործողության ճակատագիրը այլ կերպ և հրամատարների ու գործողության նախագծողների կանխատեսումների հակառակը կլիներ: Բեյթ Ալ-Մողադաս ռազմական գործողությունը իրականացվել չորս փուլերով և մինչև Խոռամշահր քաղաքի ազատագրումը տևեց 26 օր:  Հաշվի առնելով գործողության տարածաշրջանի ընդարձակությունը և թշնամու պաշտպանական ամրությունները Բյեթ Ալ-Մողադաս ռազմական գործողության յուրաքանչյուր փուլը փաստորեն  մի մեծ ռազմական գործողություն էր: Երկրորդ գիշերը մի նիստի ընթացքում քննարկվել էր ռազմական գործողությունը շարունակելու հարցը: Այս ոլորտում գոյություն ուներ երկու տեսություն: Մի խումբը համոզված էր, որ նախորդ ռազմական գործողության փորձից ելնելով թշնամին սպասում է իրանական ուժերի հարձակմանը, հետևաբար իր ուժերին հետ է քաշել և առավոտյան կրկին կվերադառնա իր դիրքեր: Մյուս տեսությունն այն էր, որ զինվորները երկրորդ գիշերվա ընթացքում հանգիստ առնեն և միայն Սարփոլ շրջանը կայունացնելու համար փակեն ներթափանցման ուղիները:

Քննարկումներից հետո նախատեսվեց, որ առաջնհերթությունը լինի ներթափանցման ուղիների փակելը: Ուստի Նաջաֆ Աշրաֆ 8-րդ բրիգադին ու Վալի Ասր 7-րդ բրիգադին հանձարարվեց, որ մի գործողությամբ Ահվազ-Խոռամշահր մայրուղում շուրջ 10 կմ. առաջացած ներթափանցման ուղիները վերանորոգեն: Այն բանից հետո, երբ Սարփոլ տարածաշրջանում ներթափանցման ուղիները կայունացվեց Քերբելա կենտրոնական ռազմակայանում կարծիքներ փոխանակվեցին ռազմական գործողության շարունակման շուրջ: ԻԻՀ-ի բանակի ցամաքային ուժերի ժամանակի հրամանատար գնդապետ Սայադ Շիրազին հրամանատարների հավաքում այս մասին ասել է.«Գործողությունը, որի շուրջ զրուցել ենք ես ու եղբայր Ռեզային ունի հետևյալ նպատակները՝ թշնամու ուժերի ոչնչացում, օկուպացված շրջաններից թշնամու արտաքսում և ուղղվել դեպի Շալամչե Խոռամշահրը պաշարելու համար»: Իրականացված քննարկումների ու հետախուզական աշխատանքների համաձայն ու նույնպես օդային լուսանկարների ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ բաասական բանակը 7 շերտերից կազմված օդային պաշտպանություն է առաջացրել, իսկ  Խոռամշահր քաղաքի հյուսիսային հատվածում և քաղաքի մուտքի մոտ առաջացրել է ջրով ողողված տարածք, որպեսզի խոչընդոտի դեպի քաղաք առաջխաղացումը: Խոռամշահր քաղաքի պաշարման ու քաղաքի գրավման ճանապարհները քննարկելուց հետո ռազմական գործողության երկրորդ փուլի նպատակի ոլորտում երկու ընդհանուր կարծիք գոյություն ուներ: Առաջինը դեպի սահման առաջխաղացումը և թշնամու ուժերի մնացորդներին առավել հասանելիությունն էր: Երկրորդը Ահվազ-Խոռամշահր մայրուղու արևմտյան հատվածից դեպի Խոռամշահր առաջխաղացումն էր: Իվերջո հաստատվում է առաջին կարծիքը: Ռազմական գործողության առաջին փուլի փորձառությունները ցույց տվեցին, որ բաասական թշնամին ուժերի մեծ կուտակում ունի Ահվազ-Խոռամշահր մայրուղու արևմտյան հատավծում ու Շալամչեի ընդհանուր տարածաքում: Հետևաբար արևմտյան հատվածում առանց թշնամու ուժերի ոչնչացման և ուժերի մնացորդներին սպառնալու ապարդյուն կլինեին Խոռամշահր մտնելու համար գործադրվող ջանքերը :

Ռազմական գործողության երկրորդ փուլը իրականացվեց առաջին փուլից 6 օր անց 1982թ. մայիս ամսի 6-ին ժամը 23:30-ին: Այս փուլում Ահվազ-Խոռամշահր ճանապարհից սկսվեց իրանական ուժերի առաջխաղացումը դեպի սահմանային գոտի: Երկրորդ փուլի գործադրման հետ միաժամանակ պաշարվեց Իրաքի 6-րդ դիվիզիան և հայտնվեց ոչնչացման վտանգի առջև:  Այս փուլում իրանական ուժերը կարողացան տեղակայվել սահմանային գոտուց 17 կմ. երկարությամբ տարածքում և իրաքյան ուժերը նահանջեցին Ջաֆիր, Քյարխեքուր, Հովեյզե և Փադեգան Համիդ շրջաններից և կենտրոնացան Շալամչե-Խոռամշահր առանցքի վրա: Բայց գործողության երկրորդ փուլը մեկնարկեց այնպիսի պայմաններում, երբ բաասական թշնամին լիովին հասկացել էր Բեյթ ալ-Մողադաս գործողության նպատակները և գործողության իրականացման համար նկատի առնված առանցքները: Ռազմական գործողության մեկնարկից մեկ շաբաթ հետո Իրաքի բաասական բանակը բազմաթիվ ռազմական ուժեր և մեծ քանակությամբ զինտեխնիկա տեղակայեց միջազգային սահմանից մինչև Ահվազ-Խոռամշահր մարյրուղու միջև ընկած տարածքում: Երբ իսլամի ազատամարտիկները գրոհեցին դեպի սահմանային շրջաններ առաջ գնալու համար հանդիպեցին թշնամական զորքի մեծ քանակությամբ տանկերի, զրահամեքենաների, հրետանիի կրակին ու թշնամու բանակի հետևակային ստորաբաժանումներին: Ֆաթհ ռազմակայանի զինված ուժերը հենց առաջին ժամերից հասան սահմանային բերդ, բայց Նասր ռազմակայանի ստորաբաժանումները ուշացել էին ու չկարողացան միանալ Ֆաթհ ռազմակայանի ստորաբաժանումներին և ստիպված եղան տեղկայվել բերդերի մայրուղու ուղղության վրա, քանի որ ամրոցների մայրուղին շփոթել էին սահմանային պատնեշների հետ: Այս պայմաններում Նասր ռազմակայանը հայտնվեց զարմանալի ճգնաժամի մեջ: Բաասական ռեժիմի զորայինները հարավից ու Շալամչեի շրջանից հարձակվեցին իրենց ճակատի հյուսիսային կողմում տեղակայված Նասր ռազմակայանի ստորաբաժանումների դրիքերի վրա և Նասր ռազմակայանի կողմից ազատագրված դիրքերի մեծ մասը հետ վերցրին: Այս ճգնաժամային պայմաններում Քերբելա և Ֆաթհ ռազմակայանների բոլոր հրամանատարները հավաքվեցին Նասր ռազմակայանի հրամանատարական կետում, որպեսզի մի ելք գտնեն: Իրաքի բանակն ամբողջ ուժով հակահրավածի տակ էր առել Մոհամմադ Ռասուլ Ալլահի 27-րդ բրիգադին, Վալիասրի 7-րդ բրիգադին և Համզեի 21-րդ դիվիզիային:

Ամեն տեղ լսվում էր հրացանների կրակոցների, թնդանոթների պայթյունի ու հրանետերի պայթյունների ձայնը: Մոհամմադ Ռասուլ Ալլահ բիրգադի հրամանատար Մոթովասելյանը դժվար ու ճգնաժամային վիճակը ցույց տալու համար սեղմել էր ռադիոկապի ազդանշանը և  ԻՀՊԿ-ի հրամանատարին ասում էր.«Լսիր տես ինչ է տեղի ունենում: Բոլոր հրամանատարները և բրիգադի պատասխանատուները այդ թվում Հաջի Հեմմաթը և Մահմուդ Շահբազին պատերազմում են թշնամու դեմ: Միայն ես եմ մնացել ռադիոկապի տեխնիկայի կողքին»:

Տանկերի դեմ անհատների պատերազմ էր: Այս ընթացքում մի քաջ ու անձնուրաց աշխարհազորային կարողացավ մի նռնակ նետելով բաասական բանակի մեխանիկական 24-րդ բրիգադի համանատարի զրահամեքենայի մեջ նրան գերեվարել: Իհարկե իրաքցի այս հրամանատարը մի քանի ժամ հետո ստացած վերքերի պատճառով մահացավ: Դժվար վիճակ էր: Բախումների ծանրությունը և ռազմաճակատների ճգնաժամային վիճակը հեռախոսի միջոցով հաղորդվեց Իման Խոմեյնիի որդի Հաջ Ահմեդ Աղային որպեսզի նա էլ տեղեկությունը փոխանցի Իմամին: Իմամն ասաց.«Տղաներին ասացեք դիմադրեն»: Այս պատգամից դեռ հինգ ժամ չէր անցել, որ ավազի մեծ փոթորիկ բարձրացավ թշնամու հակահարձակման ողջ տարածաշրջանում, ինչի պատճառով էլ թշնամու հակահարձակումը խափանվեց: Մութն ընկնելով Սադդամի բանակի պատերազմական կարողությունը նվազում էր, որովհետև տանկերի ու հրետանիի կիրառումը լուսավորության կարիք ուներ և գիշերը որպես համապատասխան ծածկույթ օգտակար էր լինում իսլամի ազատամարտիկների համար: Գիշերը թշամու դեմ իրանական ուժերի խոցելիությունը զգալիորեն նվազեցնում ու նաև մեծացնում էր նրանց տեղաշարժի հնարավորությունը: Իրանցի զինվորների դիմադրությամբ նրանք հաջողեցին այս փուլում Ահվազ-Խոռամշահր մայրուղում 12 կմ. առաջ գնալով Զեյդ անցակետի տարածքում հասնել Իրաքի սահմանային ամրոցին: Այս բախումների ընթացքում ոչնչացան կամ էլ առգրավվեցին թշնամու բանակի մեծ թվով տանկեր ու զրահամեքենաներ: Իսլամի ազատամարտիկները կարողացան ինչպես մի նետ անցնել թշնամու տարածքի կենտրոնից և հասնել սահմանին: