Սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում(37)
Բարև ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք Բեյթ Ալ-Մողադաս ռազմական գործողության երկրորդ փուլի ձեռքբերումների մասին:
Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք Խոռամշահր քաղաքի ազատագրման համար Բեյթ Ալ-Մողադաս ռազմական մեծ գործողության երկրորդ փուլի մասին: Բեյթ Ալ-Մողադաս ռազմական գործողության առաջին փուլում հազարավոր իրանցի զինվորներ հինգ լողացող կամուրջներով, անցնելով Իրանի ամենաերկար ու ամենաջրառատ Քարուն գետը և 25 կմ. քայլելով հասան Իրաքի զինվորների թիկունքին: Բեյթ ալ-Մողադաս ռազմական գործողության յուրահատկություններից մեկը մի քանի ժամվա ընթացքում մոնտաժված լողացող կամուրջների վրայով հազարավոր հոգու անցնելն էր: Բեյթ Ալ-Մողադաս ռազմական գործողության երկրորդ փուլը սկսվեց առաջին փուլից 6 օր հետո 1982թ. մայիս ամսի 6-ին ժամը 23:30-ին: Այս փուլում սկսվեց իրանական ուժերի առաջխաղացումը դեպի սահմանային գոտի Քարուն գետի արևմտյան հատվածում գտնվող Ահվազ-Խոռամշահր մայրուղուց: Գործողության երկրորդ փուլի մենկարկից հետո Ահվազ-Խոռամշահր մայրուղու արևմտյան հատվածում գտնվող իրաքյան ուժերը, որոնք մտահոգված էին իրենց ապահովությամբ, նահանջեցին: Նահաջի ընթացքում, սահմանային ամրոցի ու փորված բազում խրամատների առկայության պատճառով իրաքյան ուժերը դժվարությունների հանդիպեցին և նրանց տանկերից մի քանիսն ընկան խրամատների մեջ: Գետն անցնելու հարցում իրանցի ազատամարտիկների մարտավարությունը լիովին անակնկալի էր բերել թշնամուն, այնպես որ բաասական թշնամին կորցրել էր նախաձեռնողի դերակատարությունը և գտնվում էր ճգնաժամային իրավիճակում: Այս պայմաններում, հաշվի առնելով գործողության ընդհանուր իրավիճակը և իրանական ուժերի համար գործողության շարունակման կարևորությունը, նախագծվեց ռազմական գործողության երկրորդ փուլը և իսլամի զինվորները հաջողությամբ հասան միջազգային սահմաններ: Ռազմական գործողության երկրորդ փուլի նպատակների ապահովմամբ, Իրաքի բաասական բանակը երեք կողմից վտանգ էր զգում: Այսպիսով Իրաքի 5-րդ և 6-րդ դիվիզիաների մնացորդները լուրջ վտանգի տակ էին հայտնվել: Խոռամշահրում տեղակայված իրաքյան ուժերի մնացորդները սպառնալիքի տակ էին: Այս բոլորին գումարած այն, որ Բասրա քաղաքը հասանելի էր իրանցի քաջ զինվորներին և դա էլ այն դեպքում, երբ այդ քաղաքի պաշտպանության համար ոչ մի պաշտպանական ամուր դիրքեր գոյություն չունեին:
(Պատկերներ Բեյթ Ալ-Մողադս ռազմական գործողությունից)
Իրաքի բաասական բանակի հրամանատարությունը դրանից հետո անորոշության էր մատնվել տարածաշրջանի պահպանման ու կորցրած տարածքները հետ վերցնելու հարցում: Նրանք չգիտեին ինչ անել՝ ջանքեր գործադրել պահպանելու Իրանից բռնագրաված տարածքներն ու Խոռամշահրը թե պահպանել Բասրա քաղաքը: Եթե բաասական բանակի հրամանատարները լսելով Սադդամին որոշեցին պահպանել Իրանից բռնագրաված տարածքներն ու Խոռամշահրը, հաշվի առնելով առկա իրավիճակը, իրենց ուժերի ոչնչացումից բացի կկորցնեին նաև Բասրա քաղաքը և եթե որոշեին պահպանել Բասրա քաղաքը պետք է շատ արագ քայլեր ձեռնարկեին՝ Իրանից բռնագրաված տարածքներում տեղակայված իրենց զինված ուժերին փրկելու համար: Իրաքի բաասական բանակի հրամանատարները ընտրեցին երկրորդ տարբերակը և 5-րդ ու 6-րդ դիվիզիաներին նահանջի հրաման տվեցին: Իրաքի բանակի այս քայլի նպատակն այն էր, որ նախ հիշյալ երկու ստորաբաժանումները հեռու մնան պաշարման ու ոչնչացման վտանգից և ապա նախադրյալներ ստեղծվեն Բասրա քաղաքի պաշտպանական գծերն ամրապնդելու համար: Իրաքյան ուժերի նահանջն սկսվեց 1361թ. օրդիբեհեշթ ամսի 18-ին՝ 1982թ. մայիսի 8-ին: Նահանջի հարցում նրանց շտապողականությունը հանգեցրեց իրաքցի մի քանի զինվորների գերեվարման ու միաժամանակ նրանք չկարողացան իրենց հետ Իրաք վերադարձնել այդ ստորաբաժանումներին պատկանող մեծ քանակությամբ զինտեխնիկան: Թշնամու նահանջն սկսվելուց անմիջապես հետո Իրանի Ղոդս ռազմակայանի ուժերը հետապնդեցին իրաքյան ուժերին և ազատագրեցին Ահվազ-Խոռամշահր մայրուղին ու Ջաֆիրի, Փադեգան Համիդի և Հովեյզեի նման տարածաշրջաններ: Նահանջի համար իրաքյան ուժերի շտապողականությունը այն աստիճանի էր, որ նրանց զինվորականներից ոմանք քնած լինելու և նահանջից անտեղյակ լինելու պատճառով գերեվարվեցին իրանական ուժերի կողմից: Քերբելա զորակայանի գործողության բաժնի պատասխանատու Ռահիմ Սաֆավին իրաքյան ուժերի նահանջի մասին տված հարցազրույցում ասել է.«Մենք մի ցատկով հասանք Ահվազ-Խոռամշահր մարյրուղուն և երկրորդ ցատկով հասանք միջազգային սահման: Հետևաբար թշնամին կանխատեսում էր, որ մեր երրորդ ցատկով փակվելու է իր նահանջի ճանապարհը և այդ իսկ պատճառով իր ուժերին հավանական պաշարումից ու ոչնչացումից փրկելու համար նահանջեց»: Բեյթ Ալ-Մողադաս ռազմական գործողության այս փուլում իրաքյան ուժերի նահանջի երկրորդ պատճառի մասին Ռահիմ Սաֆավին նշել է.«Թշնամին տեսնում էր դեպի Բասրա մեր ուժերի ուղղվածությունը: Տարածաշրջանի հյուսիսային ու հարավային հատվածներում թշնամու ուժերի մնալն այլևս անիմաստ էր և այդ պատճառով էլ նա Բասրայի պաշտպանության համար իր ուժերին հետ քաշեց»:
Բեյթ Ալ-Մողադաս ռազմական գործողության երկրորդ փուլի ավարտին Խոռամշահր քաղաքում կատարյալ պաշարման մեջ գտնվող իրաքյան ուժերի դիմադրությունն այլևս անիմաստ էր: Բեյթ Ալ-Մողադաս ռազմական գործողության երկրորդ փուլում այս գործողության հրամանատարներն ու նախագծողները, հազարավոր իրանցի կամավոր երիտասարդների սխրագործությամբ հասան իրենց առջև դրված բոլոր նպատակներին:
Բեյթ Ալ-Մողադաս ռազմական գործողության իրագործման առաջին նպատակը միջազգային սահմանին հասնելն ու Իրանի տարածքների ամիսներ տևած օկուպացիային վերջ տալն էր: Երկրորդ նպատակն էր սեղմել Խոռամշահր քաղաքի պաշարման օղակը և բաասական թշնամիներին ստիպել աստիճանաբար քաղաքից դուրս բերել իրենց ուժերին: Ռազմական գործողության 2-րդ փուլի երրորդ նպատակը Խոռամշահրի ազատագրումը և Հովեյզեից, Փադեգան Համիդից և Ահվազի արվարձաններից բաասական թշնամու մեխանիկական 5-րդ և զրահային 6-րդ դիվիզիաներին դուրս քշելն ու հեռացնելն էր: Չորրորդ նպատակը Ահվազ-Խոռամշահր մայրուղու ազատագրումը և հինգերորդը՝ Քարուն գետին հիմնված իրանական մնացորդ ուժերի նախապատրաստական մի մաս դժվարությունների լուծումն էր: Բեյթ Ալ-Մողադաս ռազմական գործողության առաջին ու երկրորդ փուլերի ընթացքում Ահվազ-Խոռամշահր մարյրուղու լիարժեք ազատագրմամբ, ընդհանուր հաշվով ազատագրվեց Իրաքի կողմից բռնագրավված տարածքների շուրջ 5000 քկմ. և դրանից բացի սպանվեցին ու վիրավորվեցին մեծ թվով իրաքցի զինվորականներ, գերեվարվեցին 9075 իրաքցիներ: Բեյթ Ալ-Մողադաս ռազմական գործողության երկրորդ փուլի ավարտից, նոր պայմանների առաջացումից ու Իրաքի բանակի մեծ թվով ստորաբաժանումների ոչնչացման մասին տեղեկությունների ստանալուց անմիջապես հետո Քերբելա կենտրոնական ռազմակայանում գումարվեց Իրանի Բանակի ու ԻՀՊԿ-ի հրամանատարների նիստը, որպեսզի թշնամու նահանջը և նոր դիրքերը վերլուծելուց բացի համապատասխան քայլեր ձեռնարկվեն ռազմական գործողությունը շարունակելու ուղղությամբ: Այս նիստի ընթացքում նկատի առնելով ստացած տեղեկությունները ԻՀՊԿ-ի Նասր ռազմակայանի հրամանատար Նահատակ Հասան Բաղերին հայտնեց, որ Խոռամշահրը դատարկվել է բաասական թշնամու ուժերից: ԻՀՊԿ-ի Ֆաթհ ռազմակայանի հրամանատար Ղոլամ Ալի Ռաշիդն էլ եզրակացրեց, որ Իրաքի բաասական բանակի հրամանատարների ողջ ջանքերը կենտրոնացված են եղել դեպի Շալամչե իրանական ուժերի առաջխաղացումը կանխարգելելու վրա: Այս հիմունքներով, հաշվի առնելով նոր իրավիճակը և թշնամու փախուստի ու նահանջի մասին ստացված լուրերը, որոշվեց շատ արագ սկսել իրագործել Բեյթ Ալ-Մողադաս ռազմական գործողության երրորդ փուլը: ԻՀՊԿ-ի հրամանատար Մոհսեն Ռեզային իրավիճակն այսպես էր մեկնաբանում, որ թշնամին քաղաքական քարոզչության նպատակով է դիմել նահանջի քայլի, հետևաբար հնարավորինս արագ պետք է սկսել Բեյթ Ալ-Մողադաս ռազմական գործողության երրորդ փուլը: Նահաջից ու փախուստից հետո իրաքյան ուժերը տեղակայվեցին Շալամչեում որպեսզի Խոռամշահրում տեղակայված ուժերի մնացորդներին պաշտպանելուց բացի կարողանան նաև պաշտպանել Բասրա քաղաքը, հետևաբար կենտրոնացումը ուժեղացնելուց բացի իրաքյան ռազմական ուժերը նոր դասավորում ընդունեցին:
Թանկագին բարեկամներ ավարտվեց մեր հաղորդումը: Թեման կշարունակենք հաջորդ թողարկման ընթացքում: