Իրանի առաջնորդի տեսակետը՝ տարածաշրջանում կայուն անվտանգության գործոնների մասին (3)
Արևմտյան Ասիան քսաներորդ դարասկզբից ճանաչվել է, որպես ռազմավարական տարածաշրջան, որը կենսական նշանակություն ունի համաշխարհային տնտեսության և հատկապես զարգացած տնտեսությունների համար:
Այս տարածաշրջանը, աշխարհատնտեսական եզակի առանձնահատկությունների ազդեցության ներքո, անվտանգության մարտահրավերներ է դիմագրավել: Այս մարտահրավերներից մի քանիսը գտնվում են տարածաշրջանի ներսում, սակայն հիմնական և տևական գործոնները արտաքին ծագում ունեն:
Ընդհանուր առմամբ, մինչև 2011 թ. անկարգությունները, անվտանգության այս մարտահրավերների մեծ մասը բխում էին տարածքային, քաղաքական և ռազմական մրցակցություններից, ինչպես նաև տարածաշրջանում տեղական և օտարերկրյա դերակատարների հակամարտություններից: Այնուամենայնիվ, 2011 թվականի անկարգությունները նոր կողմեր հաղորդեցին տարածաշրջանում անվտանգության սպառնալիքներին և մարտահրավերներին:
Այդ ընթացքում օտարերկրյա միջամտողների օրակարգում է հայտնվել զգայուն տարածքներ ներթափանցելու, ինքնությունը, մշակույթը փոխելու և ազգերի շահերին վնաս հասցնելու և նրանց առաջընթացը կանխելու նոր ծրագրերը:
Այդ շրջանակում վաղեմի համագործակցություն են ծավալում ԱՄՆ-ը, Բրիտանիան ու Իսրայելը:
Անցած կես դարի պատմությունը ցույց է տալիս Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի և Իսրայելի դիվերսիոն, լրտեսական և անվտանգության դեմ ուղղված գործողությունները տարբեր ձևերով, ներառյալ հետախույզ գործակալների և տարրերի անմիջական ազդեցությամբ, այլախոհների խմբերին ֆինանսական օգնություն տրամադրելով և խաբված անձնավորություններին օգտագործելով ներքին խռովություններ հրահրելու և տնտեսությունն ու անվտանգությունը թուլացնելու և հոգեբանական պատերազմը սրելու համար:
Մինչև Իսլամական հեղափոխության հաղթանակը, Սիոնիստական ռեժիմը, Նեղոսից Եփրատ պատրանքային ցանկությամբ, ամեն օր ներխուժում էր գրավյալ տարածքները ընդլայնելու համար, սակայն Իսլամական հեղափոխության հաղթանակով մեծ պատնեշ ստեղծվեց Սիոնիստական ռեժիմի դեմ:
Այս ամուր պատնեշն անցնելու համար սիոնիստները մի քանի ծրագրեր իրականացրին և անվտանգությունը խափանող քայլեր ձեռնարկելով փորձեցին նոր մարտահրավերների առաջ կանգնեցնել Իրանին և տարածաշրջանին:
Հավաստի տեղեկությունների համաձայն, ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունը Մոսադի հետ համաձայնեցնելով, վերջին երկու տասնամյակում ակտիվացրել է իր գործունեությունը` դիվերսիոն նպատակներին հասնելու, էթնիկ և կրոնական տարաձայնություններ ստեղծելու և Իրաքն ու Սիրիան մասնատելու համար: Իսրայելը փորձել է ամրապնդել իր գործունեությունն ու ներկայությունը ամբողջ Ասիայում, ներառյալ Կովկասում, և այդպիսով մեծացնել իր ազդեցությունը Իրանի շրջակա տարածքներում:
Տարածաշրջանում խռովություն և անապահովություն առաջացնելու գործում Իսրայելի դերակատարության հարցում մեծարգո Այաթոլլահ Խամենեին ուշադրություն է դարձնում խնդրի արմատներին: Հիշեցնելով այն փաստը, որ սիոնիստներն առաջին օրվանից Պաղեստինը վերածեցին ահաբեկչության հենակետի, մեծարգո առաջնորդն ասել է.«Իսրայելը ոչ թե երկիր է, այլ ահաբեկչական կայազոր Պաղեստինի ժողովրդի և այլ մահմեդական ազգերի դեմ, ուստի դրա դեմ պայքարելը պայքար է ճնշման և ահաբեկչության դեմ և դա հանրային պարտականություն է»:
Ընդգծելով Պաղեստինի խնդրի և Սրբազան Ղոդսի ճակատագրի շուրջ մահմեդական երկրների համախմբման անհրաժեշտությունը, մեծարգո առաջնորդն ասել է.«Այս սերտաճող մոտեցումը սիոնիստ թշնամու և նրա ամերիկացի ու եվրոպացի աջակիցների մղձավանջն է, իսկ Դարի գործարքի ձախողված ծրագիրը և Սիոնիստական ռեժիմի հետ մի քանի թույլ արաբական պետությունների հարաբերությունները կարգավորելու փորձը այդ մղձավանջից խուսափելու հուսահատ քայլեր են:
Թվարկելով հուսադրող օրինակներ՝ հօգուտ պաղեստինցիների ուժերի հավասարակշռության փոփոխության և Սիոնիստական ռեժիմի խոր ու բազմակողմանի թուլության մասին, Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է.«Սիոնիստական բանակը, որն իրեն բնութագրեց որպես չպարտվող բանակ, այսօր դարձել է մի բանակ, որը չի տեսնի հաղթանակի գույնը»:
Սիոնիստական ռեժիմի ինքնությունը հիմնված է վայրագության, պատերազմի և ավերածությունների վրա, և մինչ օրս շարունակում է աշխատել այդ հիման վրա: Բայց Իսրայելն այլևս չի կարող անել այն, ինչ անում էր նախկինում: Իսրայելը ներկայումս տառապում է ինքնության ճգնաժամով և փնտրում է իր ինքնությունը` իր գոյությունն ապացուցելու համար: Իսրայելը կանգնած է ներքին, քաղաքական և գաղափարական փլուզման առջև և փորձում է պահպանել մթնոլորտը:
2017թ. մայիսին, «Ռուսիա Ալ-Յոմ» հեռուստաընկերությանը տված ասուլիսում, Իրանի պաշտպանության նախկին նախարար՝ գեներալ Հոսեյն Դեհղանն ասել է.«Ցավոք, այսօր Սաուդյան Արաբիան դարձել է ԱՄՆ-ի և Իսրայելի ներկայացուցիչը տարածաշրջանում: ԱՄՆ-ի ներկայությունը տարածաշրջանում տեղի է ունենում նրանց փողերով: Արաբական երկրները և նույնիսկ Սաուդյան Արաբիան պետք է իմանան, որ իրենց գումարներով ԱՄՆ-ն այսօր մտել է տարածաշրջան, և իրենց գումարներով ապահովվում է Իսրայելի անվտանգությունը: Նրանք տարածաշրջան են գալիս, ձևացնելով, թե այստեղ անապահով է և պատճառաբանում են իրենց ներկայությունը: Նրանք ասում են, որ փորձում են անվտանգություն հաստատել, սակայն փորձում են տարածաշրջանում անապահովություն տարածել, որպեսզի մնան տարածաշրջանում և իրենց համար զենքի մեծ շուկա ստեղծեն»:
«Իսրայել Հայում» թերթի ռազմական փորձագետ՝ Յուաֆ Լիմուրը պաշտոնապես ընդունել է տարածաշրջանում դիվերսիոն և ահաբեկչական գործողություններում Մոսադի մասնակցությունը: Նա ասել է.«Մենք տեսանք, որ վերջին տասնամյակում Դուբայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Մահմուդ ալ-Մաբհուհին սպանելուց հետո Մոսադը փոխել է իր վերաբերմունքը և որոշել է գործակալների փոխարեն վարձկաններ օգտագործել ՝ նվազեցնելով իր գլխավոր տարրերի ռիսկայնությունը»:
Ռազմական և անվտանգության հարցերով սիոնիստ փորձագետը նաև նշում է, որ այդ քայլերը հնարավոր չեն լինի առանց ԱՄՆ-ի կառավարության աջակցության:
Իհարկե, Սիոնիստական ռեժիմի ղեկավարները երբեմն, հուսահատությունից ելնելով, կեղծ հավակնություններ են անում Իրանի դեմ և իրենց կարծիքով, սպառնում են Իրանին:
Այդ սպառնալիքներին ի պատասխան, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ, ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար՝ Այաթոլլահ Խամենեին ասել է.«Սիոնիստական ռեժիմը մեր գլխավոր թշնամին չէ: Նրանք Իրանի Իսլամական Հանրապետության չափ մեծ չեն և գիտեն, իսկ եթե չգիտեն, ապա թող իմանան, որ եթե մեծ սխալ թույլ տան, գետնին կհավասրեցնենք Թել Ավիվն ու Հայֆան»:
Բարեկամներ հաջորդ հաղորդման ընթացքում կքննարկենք այս թեմայի այլ կողմերը: