Իրանի առաջնորդի տեսակետը՝ տարածաշրջանում կայուն անվտանգության գործոնների մասին(4)
https://parstoday.ir/hy/radio/iran-i149814-Իրանի_առաջնորդի_տեսակետը_տարածաշրջանում_կայուն_անվտանգության_գործոնների_մասին(4)
ԱՄՆ-ի ռազմական միջամտությունն այն գործոններից մեկն է, որը մեծացրել է անապահովությունը տարածաշրջանում և պատճառ դարձել,որ արևմտյան Ասիայի անվտանգությունը հայտնվի արտատարածաշրջանային հարաբերությունների և ոչ կառուցողական մրցակցության առջև:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 05, 2021 07:39 Asia/Tehran

ԱՄՆ-ի ռազմական միջամտությունն այն գործոններից մեկն է, որը մեծացրել է անապահովությունը տարածաշրջանում և պատճառ դարձել,որ արևմտյան Ասիայի անվտանգությունը հայտնվի արտատարածաշրջանային հարաբերությունների և ոչ կառուցողական մրցակցության առջև:

 ԱՄՆ -ի երկարամյա ռազմական ներկայությունն արևմտյան Ասիայում ավելի է բարդացրել իրավիճակը տարածաշրջանում, ներառյալ Աֆղանստանում, Իրաքում և Սիրիայում, ինչպես նաև անվտանգության առումով լարվածություն է առաջացրել Պարսից ծոցում և Օմանի ծովում:

Աֆղանստանում ,ԱՄՆ-ի 20-ամյա պատերազմը ոչ միայն վնասեց ԱՄՆ-ի իմպերիալիստական հզորությանը ,այլև դա հանգեցրեց տարածաշրջանում բևեռացման, և այսօր վերլուծաբանները մեծ սխալ են համարում ԱՄՆ-ի քաղաքական քայլերը:

Ռազմական վերլուծաբան Վալդեն Բլուն ,Middle East News- ում հրապարակած իր հոդվածում  գրում է.«Իրաքից և Աֆղանստանից ԱՄՆ -ի հեռացումը խոսում է այն մասին ,որ  տարածաշրջանի քաղաքական քարտեզը փոխելու համար ավարտված  է ուղղակի ռազմական հակամարտության ռազմավարությունը»:

ԱՄՆ -ում լիբերալներն ու առաջադեմները հույս ունեն, որ Աֆղանստանում ռազմական հանձնառության դադարեցումը առիթ կընձեռնի  ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության հիմնական վերակառուցման համար,բայց շատերը կասկածում են, որ ԱՄՆ -ն իսկապես «դաս է քաղել» և դեռ համոզված են , որ Ջո Բայդենը նոր պատրվակ է փնտրում տարածաշրջանում ռազմական ներկայությունը պահպանելու համար:

Հայացք նետելով տարածաշրջանում ԱՄՆ-ի միջամտող քաղաքականությունների անցյալին ,ապացուցվում է ,որ կրտսեր Ջորջ Բուշը ,հիասթափված լինելով իր հորից ,ով Պարսից ծոցի պատերազմի ընթացքում չլուծեց  Սադամ Հուսեյնի հարցը ,ձեռնարկեց այս  հարձակումները , որպես առաջին քայլեր ՝ այսպես կոչված ապստամբ կառավարություններին տապալելու, կախյալ պետություններին համոզելու համար լինել ավելի հավատարիմ կամ փոխարինելով նրանց ավելի ուժեղ դաշնակիցներով և նախազգուշացնելով այնպիսի ռազմավարական մրցակիցների, ինչպիսին Չինաստանն է, որպեսզի նրանք նույնիսկ չմտածեն  ԱՄՆ-ի հետ մրցակցության մասին:

Բուշի վարչակազմը, անտեսելով Վիետնամի դասերը և Աֆղանստանում Բրիտանիայի և Խորհրդային Միության գործողությունները, արևմտյան Ասիայում ԱՄՆ -ին մղեց երկու պատերազմների, որոնց մեջ հաղթանակ արձանագրելը անհնար էր :

Պատերազմական վերլուծաբան Ջեյմզ  Ֆալոզը   Իրաքի պատերազմի ամենաթեժ վիճակում գրել է.«Այս պատերազմում վնասվեցին  նույնիսկ հայտնի հատուկ ջոկատայինները:Մարդկային ռեսուրսների պակասը պատճառ դարձավ ,որ գլխավոր հրամանատարը կանչի պահեստային և ազգային գվարդիային:Ինչպես և սպասվում էր, փշրվեց հանրային տրամադրությունները:

Որքանով ռազմաճակատներում նվազում էր հաղթելու հնարավորությունը,ավելի էր նվազում Աֆղանստան և Իրաք զորքեր տեղակայելու նկատմամբ հանրային հովանավորությունը»:

Բարաք Օբաման ևս, ով իշխանության եկավ 2009 թվականին ՝ արևմտյան Ասիայի պատերազմները դադարեցնելու խոստումով, բացառություն չէր:Օբամայի նախագահության օրոք, ամերիկյան զորքերի մեծ մասը Օբամայի պաշտոնավարման առաջին շրջանում վերադարձան հայրենիք ,բայց նա հերթական անգամ ծովուժի հազարավոր զինվորներ և հատուկ ջոկատայիններ ուղարկեց Իրաք իբր ԻԼԻՊ-ի  դեմ պայքարի համար,մինչդեռ փաստերը ապացուցում են ,որ ԻԼԻՊ-ը արդյունքն է տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայության:

Օբաման նաև սկսեց անվերջ միջամտություն Սիրիայի քաղաքացիական պատերազմին ՝ ուղարկելով հատուկ ջոկատայիններ և իրականացնելով օդային հարվածներ, ինչը, ի վերջո, ԱՄՆ -ին ներքաշեց բազմակողմ հակամարտության մեջ:

Աֆղանստանում նույնպես Օբաման այն ենթադրությամբ ,որ կարող է կաթվածահար անել Թալեբանին ,անօգուտ քայլով ,այդ երկրում տեղակայված իր 68.000-հոգանոց  զորքը համալրեց 33.000 զինվորներով: Օբաման նույնիսկ պատերազմը տեղափոխեց   Աֆղանստան: Պատերազմի հետևանքով զոհվեցին հարյուրավոր խաղաղ բնակիչներ և ԱՄՆ-ի բանակը իր ոճրագործությունները բնութագրեց կողմնակի վնաս:

Այնուամենայնիվ, Օբաման ընդունեց այն իրականությունը , որ արևմտյան Ասիայում ներքաշվելու հետևանքով՝առաջացած  ներքին ու արտաքին դժգոհությունը ,  թուլացրել է  ԱՄՆ -ի հզորությունը:

Դոնալդ Թրամփի իշխանության գալու ազդեցիկ գործոններից էր նրա հակապատերազմական խիստ զգացումները ,որի մասին  նա պարբերաբար հիշեցնում էր մարդկանց ,2015 և 2016 թվականների նախագահական քարոզարշավների ժամանակ,թե՝իր դեմոկրատական  մրցակից Հիլարի Քլինթոնը 2003 թվականին սենատոր եղած ժամանակ  քվեարկել էր  Իրաք ներխուժելու օգտին: Այնուամենայնիվ  երբ Թրամփը մուտք գործեց Սպիտակ տուն,առավել քան երբևէ  ապակայունացրեց արևմտյան Ասիան:Իսրայելի նկատմամբ նրա համատարած աջակցությունը , տարածաշրջանում անապահովություն առաջացնող գործոններից էր: Թրամփը ԱՄՆ-ի դեսպանատունը Թելավիվից բռնագրավված Ղոդս փոխադրելով ,զայրացրեց Իսլամ աշխարհին:

Թրամփը նաև Սաուդյան Արաբիային ազատ թողեց զենք գնելու հարցով ,որի հետևանքով նա իզորու դարձավ Եմենի ներքին պատերազմում դաժան միջամտությունը առավել թափով  շարունակել:

Այդ միջադեպից մեկ ամիս անց ,ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության ղեկավարը ասաց,որևէ վերջնական  թվական չի կարելի նկատի առնել Սիրիայում ԱՄՆ-ի միջամտությունը  և նրա  հարևան՝ Իրաքում ,2500 ամերիկացի զինվորականների ներկայությունը դադարեցնելու համար:

Թրամփը իր նախագահության տարիներին հազարավոր զինվորներ պահեց Աֆղանստանում ,և միայն 2020թվականի փետրվարին բանակին հրահանգեց  ,որ զինվորները մինչև 2020թվականի նոյեմբեր ամիսը հեռանան այդ երկրից ,որպեսզի ընտրությունների սեմին  իրականացրած լինի իր խոստումը:

Բայց 2021 թվականի հուլիսի 2-ին առավոտյան կանուխ , բացարձակ լռության մեջ, տեղի ունեցավ մի դեպք , որի մասին ընդամենը մի քանի ժամ անց տեղեկացավ ամբողջ աշխարհը:Դա, անսպասելի հայտարարություն էր,կապված՝ Աֆղանստանում գտնվող Բագրամ ավիաբազայից ամերիկյան զորքերի դուրս բերման մասին:

Այս տարվա ապրիլի կեսերին ,Բայդենը Սպիտակ տան «պայմանագրի»սենյակում ,հենց այն սենյակում , որտեղ կրտսեր Ջորջ Բուշը  2001 թվականի հոկտեմբերին հայտարարել էր  Աֆղանստան ներխուժման սկիզբը, հաղորդեց իր վարչակազմի որոշումը `դուրս բերել ԱՄՆ-ի  բոլոր զորքերը Աֆղանստանից:ԱՄՆ-ի նախագահի հա աստմամբ ,զորքերի դուրսբերման աշխատանքը առավելագույնս կավարտվի մինչև սեպտեմբերի 11-ը,այսինքն սեպտեմբերի 11-ի դեպքերի 20 ամյակին ,որը հանգեցրեց Աֆղանստանի վրա հարձակման :

Բայդենը ,իր ելույթի ընթացքում ,որը հեռարձակվեց ամերիկյան հեռուստալաիքներից  ասել էր.«Ժամանակն է վերջակետ դնելու ԱՄՆ-ի ամենաերկարատև պատերազմին :Ժամանակն է ,որ ամերիկյան ուժերը հայրենիք վերադառնան...Ես ԱՄՆ-ի չորրորդ նախագահն եմ ,ով ականատեսն է Աֆղանստանում ամերիկյան ուժերի ներկայության: Երկու Հանրապետական և երկու դեմոկրատական: Ես այս պատասխանատվությունը չեմ հանձնելու հինգերորդ նախագահին»: 

Աֆղանստանից  հեռանալու Բայդենի որոշումը երկակի հակազդեցությունների տեղիք տվեց ԱՄՆ-ում: Հակապատերազմական ակտիվիստները և Բայդենի որոշ կողմնակիցներ ուրախացան, որ ԱՄՆ-ի  պատմության ամենաերկար պատերազմը պաշտոնապես կավարտվի:

Հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեին; Հաջի ուխտագնացության կապակցությամբ աշխարհի մուսուլմաններին  ուղղված ուղերձում անդրադառնալով ԱՄՆ-ի սխալ ընկալմանը Աֆղանստանում ներկայության առումով ասել է.« Այս սխալ ընկալումը պատճառ դարձավ ,որ   ԱՄՆ -ը նվաստանա Աֆղանստանում, և սրանից քսան տարի առաջ իր աղմկահարույց մուտքից հետո և անպաշտպան ու խաղաղ բնակչության դեմ զենք ,ռումբ ու կրակ օգտագործելուց հետո հայտնվի ճահճում և իր ուժերին ու ռազմական տեխնիկան հեռացնի այնտեղից»:

Սա իրողություն է ,որ ԱՄՆ-ը անգամներ նվաստացել է Աֆղանստանում: Նվաստացման գագաթնակետը այն ժամանակ էր ,երբ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ,Աֆղանստանի քսան ամյա բռնագրավումից հետո խոստովանեց ,որ այլևս չի ցանկանում Աֆղանստանում տեսնել ամերիկացի զինվորականների սպանվելը: Ամերիկացի ավելի քան 2400 զինվորներ սպանվելով և շուրջ 21 հազարը  վիրավորվելով ,Բայդենը խայտառակված իր երկրի բոլոր զինվորականներին հեռացրեց Աֆղանստանից ,որպեսզի ԱՄՆ-ի ժողովուրդը Վիետնամի պատերազմից հետո ականատեսը լինի  ներկա շրջանում իրենց  երկրի ամենամեծ պարտության: