Գիտելիաքահենք տնետեսությունն Իրանում
Ներկա դրությամբ ռեսուսրներն արդյունաբերական տնտեսությունների համար որպես հիմք չեն ծառայում և դրանց փոխարինելու է եկել մտավոր կապիտալը: Հենց այս պատճառով , այն կազմակերպություններն ու ընկերությունները, որոնց աշխատանքը գիտելիքահենք է, հենց այդպես էլ կոչվում են և կենսական դերակատարություն ունեն երկրների տնտեսական զարգացման հարցում: Ամեն շաբաթ եթե հեռարձակվող այս հաղորդաշարի ընթացքում փորձում ենք ձեզ ծանոթացնել այս ոլորտի հետ:

Բարև Ձեզ, թանկագին բարեկամներ: Նախորդ հաղորդման ընթացքում դուք ծանոթացաք իրանական երկու գիտելիքահենք ընկերություններին: Այսօր կներկայացնենք «Ղեշմ վոլտաժ էլեկտրաէներգիա և էլեկտրոնիկ» ինժեներական ընկերությունը։

Ընկերությունը 2017թ ստացավ գիտելիքահենք արտադրության արտոնագիր: Ընկերությունն ավելի քան 18 տարվա աշխատանքային փորձով, 2001թ ստացավ Siemens, իսկ 2009թ չինական Kinco ընկերությունների ներկայացուցչություն հիմնելու լիցենզիա՝ արդյունաբերական ավտոմատ համակարգերի ու ճշգրիտ գործիքների վաճառքի համար: Ներկա դրությամբ, ընկերությունն ունենալով մեծ թվով աշխատակիցներ, ծառայութուններ է մատուցում նավթի, գազի, նավթաքիմիայի, մետաղի, մեքենաշինության, պահեստամաասերի, սննդի, ցեմենտի, գործվածքի, պլաստիկի, ապակու, թղթի, դեղորայքի, լարերի, կաբելների, մեքենաշինության և այլ ոլորտներում:

Siemens,-ի ավտոմատացված սարքավորումների վաճառքը, Siemens drive համակարգերի, SNS համակարգերի, Siemens-ի թույլ ու միջին ճնշման սարքավորումների վաճառքը, արդյունաբերության, ճշգրիտ գործիքների, մեխատրոնիկ սարքավորումների, ռոբոտների վաճառքը և արդյունաբերական կառավարման լաբորատորիաների նախագծումն ու կառուցումը, արդյունաբերական կառավարման ոլորտում արևային պանելները, PLS էլեկտրաէեներգիայի կառավարման կենտրոնները, Kinco ավտոմատ սարքավորումների վաճառքը, AS հեռակառավարվող շարժիչներն այս ընկերության ծառայությունների մաս են կազմում:
Kinco -ն Չինաստանի ամենազարգացած ընկերություններից է HMI արտադրության ոլորտում: Ընկերությունն ունի մեծ շուկա և հայտնի է իր մրցակցային գներով ու ապրանքի որակով:
«Ղեշմ վոլտաժ էլեկտրաէներգիա և էլէկտրոնիկ» ինժեներական ընկերությունն արտադրում է լաբորատոր սարքավորումներ,ռոբոտիկ ուսումանսիրությունների կենտրոն, խելացի Robotics համակարգ և այլն: Ընկերությունը վաճառում է նաև վերանոշյալ սարքավորումների պահեստամասեր:
Ընկերությունն արտադրում է նաև արևային էներգիայի հետազոտության համալիրների հետ կապված 5 տարբեր արտադրանք: Դրանցից մեկը կրթական փաթեթ է, որը կոչվում է «Արևային դրայվ»: Այն հնարավոր է տեղափոխել և ուսանողներին հնարավորություն է տալիս ծանոթանալ արևային ինվերտորի աշխատանքին և ֆոտովոլտային համակարգին: Համալիրն ունի DC էլեկտրացանց, AC եռաֆազ պոմպ և հնարավորություն՝ ստեղծել ագարակի նմուշ: Այս կրթական սիմուլյատորն ունի 150 վատանոց տասը արևային պանել, որպեսզի առանց քաղաքային հոսանքից օգտվելու, ոռոգի ագարակը:

Ընկերությունն արտադրում է նաև եռաֆազ AC շարժիչ, արևային ինվերտոր և այլն:
Այս համակարգը առաջարկվում է ագարակների, բնակարանների ու առևտրային հիմնարկների համար, որոնք ցանկանում են օգտվել արևային էներգիայից:
2010թ սկսած, ընկերությանը կից աշխատում է «Ղեշմ վոլտաժ ռոբոտիկ» կենտրոնը, որի նպատակն է անկախացնել երկրի էլեկտրաէներգիայի արդյունաբերությունը և զարգացնել ռոբոտաշինությունը: Ընկերությունը մյուս կողմից զարգացնում է ռոբոտաշինության ոլորտի գիտահետազոտական աշխատանքները, արտադրում է ռոբոտային համակարգեր և հնարավորություն ստեղծում ծանոթանալ ռոբոտաշինության ոլորտի վերջին տեխնոլոգիաներին: Ընկերությունն արտադրում է արդյունաբերական, կրթական ու հետազոտական նպատակներով օգտագործվող ռոբոտներ, մեծ աջակցություն է տրամադրում ուսանողներին, որոնք ունեն որոշակի գիտական ու հետազոտական նախագծեր և ունի ինֆորմացիոն բանկ, որտեղ կարելի է ծանոթանալ վերջին ցուցահանդեսներին, համաժողովներին, սեմինարներին, գիտական նիստերին և ձեռք բերել գիտահետազոտական ինֆորմացիա:

Ընկերությունը ներկայացնում է նաև ռոբոտաշինության ոլորտում հրապարակված վերջին գրքերը, իրականացնում գիտահետազոտական ծառայություններ, մասնագիտական թարգմանություններ, կապեր հաստատում արտասահմանյան ընկերությունների հետ, կազմակերպում սեմինարներ, վերջին տեխնոլոգիաների հիման վրա նախագծում արդյունաբերական ռոբոտներ, ներկայացնում ռոբոտաշինության ոլորտի վերջին ձեռքբերումները, աջակցում գիտահետազոտական նախագծերին և ներկայացնում ռոբոտաշինության զարգացման իր առաջարկներն ու նախագծերը:
Պետք է ասել, որ խելացի ռոբոտները բաժանվում են երկու խմբի՝ արդյունաբերական և կրթական-հետազոտական: Սրանցից յուրաքնաչյուրն իր հերթին բաժանվում է տարբեր խմբերի:
Այժմ կներկայացնենք QVR-PAL-4DEG-B արդյունաբերական ռոբոտը, որը կշռում է 25 կգ: Այս ռոբոտը շատ է կիրառվում հատկապես արդյունաբերական ոլորտում: Ռոբոտը կարգավորվում է PLC արդյունաբերական բրենքինգի միջոցով: Այն կարելի է կիրառել ավտոմատացված լաբորատորիաներում՝ PLC ծրագրի ուսուցման, կամ HMI մոնիտորինգի համակարգերի ոլորտում: Ռոբոտը կառուցված է CNC մատերիալից և HMI ծրագրով հնարավոր է կարգավորել դրա շարժիչի արագությունը: Այս ռոբոտը հնարավորություն ունի փոխել իր payload հնարավորությունը:

Պետք է ասել, որ ընկերությունն ունի 20 տարվա փորձ և հնարավորություն՝ արտադրել էլեկտրոնային կառավարման համակարգեր: Ընկերությունն ունի ISO 2001-2008 լիցենզիա և արտադրում է բարձր որակի ապրանքներ: Ընկերությունն ունի բարձր համակարգ կաղապարաշինության, պլաստիկի ու արճիճի (HOT CHAMBER) սրսկման, , մոնտաժի և վաճառքի մեծ ցանց՝ թե երկրի ներսում, թե՝ արտասահմանում: Դրա շնորհիվ, ընկերությունը վերջին տարիներին գրանցել է մեծ հաջողություններ և բավարարել հաճախորդների բոլոր պահանջները: Ընկերությունն ունի մեծ թվով դիպլոմներ, այդ թվում 2010թ. Իրանի արդյունաբերության և հանքերի նախարարության տրամադրած High-tech դիպլոմը, 2007թ առաքման ոլորտում SIEMENS ընկերության առաջին կարգի դիպլոմը, կրթական դասընթացների թույլտվություն՝ Իրանի սոցապ նախարարության կողմից, ինչպես նաև արհեստարաններ կազմակերպելու թույլտվություն: Իրանի աշխատանքի և սոցապ նախարարության կողմից ընկերությունն արժանացել է Լավագույն ընկերություն մրցանակի՝ որպես ակտիվ և զարգացող ընկերություն: Ընկերությունը Գերմանիայի IB ընկերության կողմից ստացել է միջազգային դասընթացներ կազմակերպելու թույլտվություն:
Ընկերությունը հանդիսանում է Իրանի մի քանի ասոցիացիաների անդամ և ունի ինժեներական ու տեխնիկական աշխատանքների լիցենզիա: Իսկ Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարության կողմից ստացել է արդյունաբերական ու հանքային հետազոտություններ անցկացնելու թույլտվություն: