Պայծառ ապագա(14)
https://parstoday.ir/hy/radio/iran-i150088-Պայծառ_ապագա(14)
Բարի երեկո հարգարժան բարեկամներ։Եթե հիշում եք նախորդ հաղորդման ժամանակ անդրադարձանք Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Իրանի գիտական ու արդյունաբերական զարգացումներին ու առաջնթացին և նանո տեխնոլոգիայի ժամանակակից գիտությանը: Ներկայումս Իրանն աշխարհում նանոտեխնոլոգիայի արդյունաբերականացման և առևտրայնացման առաջատար երկրներից մեկն է:Այս թողարկման ընթացքում կանդրադառնանք միջուկային տեխնոլոգիայի ոլորտում Իրանի գիտական ​​և արդյունաբերական զարգացմանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 08, 2021 08:41 Asia/Tehran

Բարի երեկո հարգարժան բարեկամներ։Եթե հիշում եք նախորդ հաղորդման ժամանակ անդրադարձանք Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Իրանի գիտական ու արդյունաբերական զարգացումներին ու առաջնթացին և նանո տեխնոլոգիայի ժամանակակից գիտությանը: Ներկայումս Իրանն աշխարհում նանոտեխնոլոգիայի արդյունաբերականացման և առևտրայնացման առաջատար երկրներից մեկն է:Այս թողարկման ընթացքում կանդրադառնանք միջուկային տեխնոլոգիայի ոլորտում Իրանի գիտական ​​և արդյունաբերական զարգացմանը։

 

Իրանում ,միջուկային տեխնոլոգիան, որպես բարդ գիտություններից մեկը, վերջին երկու տասնամյակների ընթացքում մեծ առաջընթաց է արձանագրել: Միջուկային էներգիան աշխարհում առկա էներգիաների, իշարս   հիդրոէներգիայի, քամու, գազի, նավթի, ածուխի և այլնի տեսակներից է, որը շատ ավելի հզոր է, քան գոյություն ունեցող էներգիան։ Այն անսպառ էներգիաներից է համարվում:Առաջիկա տասնամյակներում էներգիայի և վառելիքի ճգնաժամի կանխատեսումը և բոլոր ժամանակակից գիտություններում միջուկային գիտելիքների կիրառման լայն դաշտը (բժշկություն, գյուղատնտեսություն, արտադրական ճարտարագիտություն և այլն) այն պատճառներից են, որոնք մեծացնում են երկրների համար միջուկային լայնածավալ հետազոտությունների անհրաժեշտությունը և այն արդարացված  համարում: Հետևաբար, տարածաշրջանային և միջազգային ջանքերին հայացք նետելով պարզվում է, որ շատ երկրներ գիտակցել են այս անհրաժեշտությունը և սկսել են գործնական քայլեր ձեռնարկել այս մաքուր տեխնոլոգիային հասնելու  համար: Իրանում ,միջուկային տեխնոլոգիաների զարգացման համար համապատասխան ենթակառուցվածքների առկայությունը նույնպես այն առավելություններից է, որը, երկրի համար անհրաժեշտ լինելով , պատասխանատուներին քաջալերել է  կենտրոնանալ  գիտական այս ​​ոլորտի վրա: Հետևաբար, չնայած բոլոր դժվարություններին և բարդություններին ,հատկապես արևմուտքի  կողմից քաղաքական հարթության և միջուկային զանազան ոլորտներում, այդ թվում սարքակազմերի կամ գործիքների ու տեխնոլոգիայի կառույցների պատրաստման  ,նաև ծրագրակազմերի  ու միջուկային նոր գիտական օրենքների մշակման  ոլորտներում կիրառված սահմանափակություններին, Իսլամական Հանրապետությունը ուշագրավ առաջընթաց է արձանագրել, :

Իրանի միջուկային ծրագիրը սկսվել է նախքան Իսլամական հեղափոխության հաղթանակը ՝ 1974 թվականին ՝ Ատոմային էներգիայի կազմակերպության ստեղծմամբ: Ատոմային էներգիայի կազմակերպության ստեղծմանը զուգահեռ, Գերմանիայի և Ֆրանսիայի հետ պայմանագիր կնքվեց Բուշերում Իրանի առաջին ատոմակայանի կառուցման մասին։

 

Բուշեհրում Իրանի ատոմակայանը

Իսլամական հեղափոխության հաղթանակի ժամանակ՝ 1979 թվականի փետրվարին, Բուշեհրի ատոմակայանի շինարարությունը մոտենում էր ավարտին:Իսլամական հեղափոխության հաղթանակով գերմանական և ֆրանսիական ընկերությունները հեռացան Իրանից: Իրանի Իսլամական Հանրապետության դեմ Սադդամի ռեժիմի պարտադրած պատերազմի տարիներին ,Բուշեհրի ատոմակայանը ռմբակոծության ենթարկվեց: Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, մինչև երկու  տասնամյակ ,Իրանի  միջուկային խաղաղասիրական  ծրագիրը կասեցված էր:Պատերազմի ավերակների վերակառուցման առաջընթացով , Իրանի միջուկային խաղաղասիրական գործունեության զարգացման ծրագիրը  ներառվեց օրակարգում: 2003 թվականի փետրվարի 9-ին, Իրանի  ժամանակի նախագահ Սեյյեդ Մոհամմադ Խաթամին հայտարարեց իրանցի  փորձագետների կողմից Իրանի ատոմակայանների համար միջուկային վառելիք տրամադրելու մասին:2006 թվականի ապրիլին ,Իսլամական Իրանը, իր գիտնականների ջանքերով , հաջողեց մինչև 3,5 տոկոս ուրան հարստացնել:2012 թվականի փետրվարի 15-ին Իրանին հաջողվեց կառուցել 20% հարստացված միջուկային վառելիքի ձուլակտոր և այն բեռնել Թեհրանում 55 մեգավատ հզորությամբ հետազոտական ​​ռեակտորում:Իրանի Իսլամական Հանրապետությունը միջուկային վառելանյութի  ցիկլին հասնելով ,  աշխարհի ամենակարևոր գիտություններից մեկի ոլորտում ,կարևոր առաջընթաց արձանագրեց: Այս հաջողությամբ ,Իրանի Իսլամական Հանրապետության թշնամիները՝  ԱՄՆ -ի և սիոնիստական ​​ռեժիմի գլխավորությամբ, փորձեցին Իսլամական հանրապետության խաղաղասիրական միջուկային ծրագիրը ներկայացնել ռազմական բնույթի  և հայտարարեցին, որ Իրանը փորձում է վտանգել տարածաշրջանի անվտանգությունը, կայունությունն ու խաղաղությունը: Այս ջանքերի համատեքստում ,ՄԱԿ -ի Անվտանգության խորհրդում Իրանի Իսլամական Հանրապետության թշնամիները ամենախիստ և դաժան պատժամիջոցները սահմանեցին Իրանի ժողովրդի դեմ: Իսլամական Հանրապետությունը, չնայած բոլոր դժվարություններին և բարդություններին ,որոնք իրականացվում են   արևմուտքի կողմից , զգալի հաջողություններ ու առաջընթաց է արձանագրել :Այս առումով, Իրանը չնայած ԱՄՆ -ի և արևմտյան երկրների խիստ պատժամիջոցներին հաջողել է իր գիտնականների ջանքերով  զգալիորեն մեծացնել միջուկային վառելիքի ցիկլը՝ և  արդյունահանելով  բնական ուրան, շատ մեծ քայլեր կատարել  միջուկային վառելանյութի  ցիկլի ոլորտում և  հարստացնել ուրանը:Բացի այդ, Արաքում ծանր ջրի ռեակտորի նախագծումը և Բուշերի ատոմակայանի վերջնական փուլին հասնելը այլ քայլերից  էին, որոնք ապացուցեցին երկրի կարողությունն այս ոլորտում:

Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեին անդրադառնալով  միջուկային նշանակալի առաջընթացին ասում է.«Ամենաբարձր տեխնոլոգիայի ոլորտում ,որի մասին աշխարհում հպարտությամբ է խոսվում ,հակառակ բոլոր թշնամանքներին ,նրանք ստիպված հայտարարեցին ,որ Իրանը այն 10 երկրների թվում է ,որը հաջողել է արտադրել միջուկային վառելանյութի ցիկլը: Սա քիչ բան չէ...Այս կարևոր զարգացումները տեղի են ունեցել իսլամական համակարգի շնորհիվ»:

Իրանի Իսլամական Հանրապետությունը, չնայած իր թշնամիների բոլոր ջանքերին,որոնք փորձում էին ռազմական ներկայացնել Իրանի  միջուկային խաղաղասիրական ծրագիրը, Անվտանգության խորհրդի հինգ մշտական  անդամների հետ երկարատև բանակցությունների արդյունքում ,2015 թվականին հասավ համապարփակ համաձայնության:Ըստ Համաձայնագրի, Իրանն ընդունեց ժամանակավոր սահմանափակումներ `ապացուցելու իր միջուկային ծրագրի խաղաղասիրական բնույթը: Իսկ  «5+1»-ի խումբը, պարտավորվեց չեղարկել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ պատժամիջոցները: Սակայն ,ԱՄՆ-ը նույնիսկ հավատարիմ չմնաց այս համաձայնագրին: ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2018-ին հեռացավ Իրանի հետ միջուկային համաձայնագրից: Թրամփը հեռանալով համաձայնագրից և Իսլամական Հանրապետության դեմ երկրորդական պատժամիջոցներ գործադրելով ,Իրանի դեմ հոգեբանական ու տնտեսական պատերազմ սկսեց: Անցյած երեք տարիներին Իրանի ժողովրդին պարտադրվեցին ամենախիստ պատժամիջոցները: Սակայն ,միջազգային հանրությունը ճանաչեց Իրանի ժողովրդի օրինականությունը՝ չնայած հոգեբանական լայնածավալ պատերազմին:Այդ պատճառով Թրամփը նույնիսկ չկարողացավ Անվտանգության Խորհրդում  իր եվրոպացի դաշնակիցների աջակցությունը ստանալ Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու համար: Ջո Բայդենը  2020 թվականի նախագահական իր  ընտրարշավի ընթացքում բազմիցս անդրադարձել էր Իրանի հետ միջուկային համաձայնագրին  վերադառնալու մասին: Իրանի հետ միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ բանակցությունները սկսվեցին այն ժամանակ, երբ դեմոկրատական  Ջո  Բայդենը մուտք գործեց  Սպիտակ տուն:Այս բանակցությունների հիմնական օրակարգը ԱՄՆ -ի վերադարձն էր իր պարտավորություններին և Իրանի նկատմամբ բոլոր պատժամիջոցների չեղարկումը:Չնայած պատժամիջոցները դանդաղեցրին  Իրանի տնտեսական աճն ու զարգացումը և մեծ ճնշում  գործադրեցին  Իրանի Իսլամական Հանրապետության վրա, սակայն Իրանի ժողովուրդը  դիմակայելով  անարդար ու դաժան պատժամիջոցներին ,տարածաշրջանում վերածվել է ազդեցիկ ուժի: ԱՄՆ-ն  ու նրա դաշնակիցները հասկացել են, որ ճնշման ու պատժամիջոցների միջոցով չեն կարող հասնել Իրանի դեմ իրենց նպատակներին: