Սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսաապատման վերընթերցում (44)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ, այս հաղորդման ընթացքում խոսելու ենք Խոռամշահրի ազատագրումից հետո պատերազմը շարունակելու և ագրեսիան հետ մղելու մասին:
Նախորդ հաղորդման ընթացքում անդրադարձանք Խոռամշահրի ազատագրման ընթացքում դեպքերի ու հետևանքների մասին: Բեյթ Ալ-Մողադաս գործողությունը և Խոռամշահրի ազատագրումը կարևոր շրջադարձային կետ է 8-ամյա Սրբազան պաշտպանության ընթացքում: Գոյություն ուներ այն ակնկալիքը, որ Խոռամշահրի ազատագրումից հետո ԻԻՀ-ն ձեռք բերած մեծ հաղթանակով ու նույնպես թշնամու պարտությամբ, կձգտի վերջ տալ պատերազմին ու հասնել կայուն խաղաղության հաստատման: ԻԻՀ-ն երբեք չի փորձել ընդլայնել իր սահմանները և 8-ամյա Սրբազան պաշտպանության ընթացքում նույնպես շարունակ ձգտել է իր երկրից հեռացնել ագրեսիան և պատերազմի ու ավերածության ստվերը: Ոչ մի առողջ բանականություն չի ընդունի, որ վերջերս մեծ հեղափոխություն ու 2500-ամյա թագավորական համակարգի փլուզում տեսած երկիրը փորձի ընդլայնել իր սահմանները և դառնա սպառնալիք իր հարևանների համար: Սակայն իսլամական հեղափոխության թշնամիները և նրանց գլխավորող ԱՄՆ-ն՝ Իմամ Խոմեյնու ասելով մեծ սատանան, ջանքեր էին գործադրում, իրանաֆոբիա տարածելու միջոցով Իրանին ներկայացնել որպես սպառնալիք իր հարևանների ու տարածաշրջանի արաբական երկրների համար: Բեյթ Ալ-Մողադաս ռազմական գործողությունից ու Խոռամշահրի ազատագրումից հետո Հորդանանի առաջարկով ու ԱՄՆ-ի հովանավորությամբ ՄԱԿ-ի ԱԽ-ում պատրաստվեց թիվ 514 բանաձևի նախատեքստը: Այս բանաձևում Իրանի ու Իրաքի պատերազմի շարունակման հետևանքով համաշխարհային անվտանգության ու խաղաղության վտանգման հարցը ներկայացվել էր այնպես, որ կարծես Իրանն էր առաջինը սանձազերծել ագրեսիան ու այժմ պետք է ինքն էլ վերջ տար այդ ամենին: Այս բանաձևում չէր խոսվել Իրաքի կողմից Իրանի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի ու պարտադրյալ պատերազմի հետևանքով Իրանին հասցված տասնյակ միլիարդ դոլար վնասի փոխհատուցման մասին: Իրանը ձգտում էր կայուն խաղաղության, մինչդեռ ԱԽ-ի թիվ 514 բանաձևը լրջորեն ուշադրություն չէր դարձրել խաղաղությանն ու դրա իրականացման համար անհրաժեշտ քայլերին: Վեց կետանոց բանաձևի մեջ ոչ մի անդրադարձ չէր կատարվել, ագրեսորի ճշտման, ագրեսորին պատժելու և փոխհատուցում վճարելու խնդիրներին ու միայն բավարարվել էին հրադադարի հարցով, ինչն իր հերթին ավելացնում էր խաղաղության հասնելու ճանապարհին առկա անորոշությունները:
Այսպիսով Իրանը կայուն խաղաղության հասնելու համար ընտրեց ագրեսիայի դեմ պաշտպանության ու թշնամուն պատժելու տարբերակը: Իսլամական հեղափոխության թշնամիները նույնպես ողջ հզորությամբ օգնեցին Սադդամի ռեժիմին:Բարձրյալի կամքով պատերազմի առաջին շրջանն ավարտվեց իրանցիների դիմադրության նկատմամբ թշնամիների անհաջողություններով մինչդեռ պատերազմն էլ կարող էր ավարտվել, սակայն Իրաքին պաշտպանելը շարունակելու և Իրանում հեղափոխական վճռականությունը կոտրելու հարցում թշնամիների ընդունած որոշումը պատճառ դարձավ, որ պատերազմի երկրորդ շրջանը սկսվի Իրաքի տարածքում: Խոռամշահրի ազատագրմամբ փոփոխության ենթարկվեց պատերազմի բնույթը, դրդապատճառներն ու տեսակը: Մինչև Խոռամշահրի ազատագրումն Իրաքի ռեժիմը համարյա բարձր մարտական ոգի ուներ և փորձում էր Իրանին պարտադրած պատերազմում հասնել մեծ ձեռքբերումների: Այս ձեռքբերումը կարող էր 1975թ. Ալժիրի պայմանագրի կետերի փոփոխությունը լիներ: Սակայն ԻԻՀ-ի ռազմական հաղթանակներից և Իրանի մեծ թվով տարածքներից իրաքցիների արտաքսումից հետո Իրանի դիրքը՝ պատերազմի շարունակման հարցում փոփոխության ենթարկեց Իրաքի ռեժիմի նպատակներն ու գաղափարները: Այսպիսի պայմաններում, մտահոգվելով Իրանի հարձակումների համար, Իրաքի բանակը ցամաքային ճակատներում պաշտպանական դասավորում ընդունեց և իրանցի մարտիկների հարձակումների դեպքում՝ ցամաքային ճակատներում իր օրակարգում ներառեց Իրանի տնտեսական ու նավթային կենտրոնների վրա հարձակումները, որպեսզի այդպիսով կարողանա կանխարգելել Իրանի բանակի առավել հաղթանակները: Այս նպատակով պատերազմի երկրորդ տարում իրարահաջորդ ու ծանր պարտություններից հետո Իրաքի բանակը փորձեց բարեփոխել իր պաշտպանական կառուցվածքը և ընդլայնել ռազմական կարողությունները: Սադդամի ռեժիմը Իրաքի նախարարություների բոլոր հնարավորությունները իգործ դրեց պատերազմի համար ու ամեն մի նախարարության ու կառավարական կազմակերպության համար մի առաքելություն սահմանեց: Որպես օրինակ այս երկրի գյուղատնտեսության նախարարությունը հանձն առավ փորել պաշտպանական խրամատներ, որոնք Իրաքի բանակի համար գետի ու արհեստական արգելքի նշանակություն ունեին: Նույնպես բաասական ռեժիմը մի շարք արտասահմանյան ընկերությունների հետ պայմանագրեր կնքեց ռազմաճակատների հետին մասերում ինժեներական գործողություններ իրականացնելու և պաշտպանական ամրություններ ստեղծելու համար:
Հարավային ճակատներում Իրանի զինված ուժերի հաջորդ թիրախը կանխատեսելու համար իրաքյան զինված ուժերին կազմակերպելու, Իրաքի հրամանատարները իրենց ստորաբաժանումների վերակառուցման ու նոր պաշտպանական գծերի դասավորման գործողությունների հետ զուգահեռ ԱՄՆ-ի ու ԽՍՀՄ-ի խորհրդատուների օգնությամբ բոլոր ճակատներում ընդլայնեցին ու հզորացրին իրենց հետախուզական գործունեությունը: Իրաքի բանակի հետախուզական գործողությունների մեծ մասը կենտրոնացավ Արևելյան Բասրայում իրանական ուժերի իրավիճակին հետևելու խնդրի վրա, քանի որ կար հավանականություն, որ իրանական ուժերը Բասրա քաղաքը, Արվանդ գետի արևելյան ափերի արմավենուտների եզրը և Բասրա քաղաքի արևելյան հատվածը գրավելու նպատակով հարձակում իրականացնեն: Իրաքի բանակը օգտագործելով տարածաշրջանի տարածքները և նույնպես նոր պաշտպանական գծեր ստեղծելով սկսեց զգայուն ռազմաճակատներում բարեփոխել իր պաշտպանական գծերը: Հենց այս հիմունքներով էլ փորձեց ստեղծելով պաշտպանական գծերի տարբեր աստիճաններ բավարար խորություն տալ իր պաշտպանական ճակատներին, որպեսզի կարողանա հնարավորինս արագ կառավարել իրանական ուժերի ներթափանցման փորձերը և այն վերածել իրարից առաձին միջավայրերի: Այս պայմաններում էր, որ պահեստային զորքերն ու հատուկ ստորաբաժանումները հնարավորություն կունենային հեշտությամբ իրարահաջորդ հակահարված իրականացնեն: Իրաքի բանակը՝ դիրքերի ու պաշտպանական պատնեշների նոր դասավորում առաջացնելու նպատակով ինժեներական մեքենաներով Բասրայի հանդիպակաց կողմում կառուցեց եռանկյունաձև հողաթմբեր և կեռ կամ պարսկերեն «Ն» տառի նմանությամբ դիրքեր և ականապատելով ցամաքային շրջանները, մեծացրեց իր ռազմական կարողությունը: Իրաքի բանակը ամենաշատ օգուտը քաղեց արհեստական արգելքներից, որպեսզի իրանական ուժերի առաջխաղացման մեջ ուշացում առաջացնելով, կանալավորելով ու մաս մաս դարձնելով պակսեցնել իրանական ուժերի հարձակողական կարողությունները ու դրանով իսկ սահմանափակել ներթափանցումների ծավալները և համապատասխան ժամանակ շահել պահեստային զորքերին ակտիվացնելու համար:
Ծանր կորուստներով ու վնասներով Խոռամշահրը կորցնելուց հետո Իրաքը հասկացավ, որ արագությամբ պետք է քանակապես ու որակապես վերականգնել բանակը: Հետևաբար Ջեյշ Ալ-Շաաբիի բրիգադների ձևավորմամբ ու առաջնագծերում նրանց տեղակայմամբ ջանքեր գործադրեց, որ թե խորքում բավարարել պաշտպանության կարիքները և թե առաջնագծից հետ բերել վարժեցված ու պատրաստված հիմնական զինված ուժերին՝ նրանց անվնաս պահելով՝ ճգնաժամային պայմաններում ու իրավիճակներում բավարար քանակության ազատ ստորաբաժանումներ ունենալու և իսլամի մարտիկների հարձակումներին հակադարձելու գործում նրանց կիրառելու համար: Իրանի ռազմաճակատներում, հաշվի առնելով այն եռանդն ու ավյունը, որ հրամանատարներն ու զինվորները ձեռք էին բերել Բեյթ Ալ-Մողադաս ռազմական գործողության հաղթանակի արդյունքում, զինված ուժերը հույս ունեին, որ Իրաքի բաասական ագրեսոր բանակին հետապնդելու համար նախագծված մյուս ռազմական գործողությունը նույնպես կավարտվի իրանցիների հաղթանակով: Մյուս կողմից հրամանատարական շտաբի հաշվարկները վկայում էին բաասական թշնամու ուժերի մարտական ընկճված ոգու և Իրաքի բանակի հրամանատարների տագնապի ու սթրեսի զգացողության մասին: Պատերազմի շարունակման հարցում դեպի Իրաքի Բասրա քաղաք առաջխաղացքը միշտ էլ լավագույն նպատակներից մեկն է եղել, քանի որ Բաղդադ ու Բասրա քաղաքներին հասնելը համարվում էր պատերազմին վերջ տալու երկու հիմնական ու սկզբունքային նպատակները: Բաղդադը հեռու էր Իրանի զինված ուժերի հասանելիությունից, քանի որ Իրաքի մայրաքաղաքը համեմատաբար հեռու էր Իրանի հետ այդ երկրի սահմաններից: Մյուս կողմից իրանական ուժերի կողմից հետևակ զորքերի վրա հենվելու բերումով ռազմական ու տեղաշարժման բավարար ուժի բացակայության պատճառով այս նպատակին հասնելու համար գործողություններ նախագծելն ու գործադրելը գրեթե անհնար էր: Հետևաբար Բասրայի արևելյան հատվածին հասնելը, որ թե ավելի մոտ էր և թե ավելի հասանելի էր իրանցի զինվորներին ընտրվեց որպես հաջորդ նպատակը: Մյուս կողմից այս նպատակը ավելի էր համապատասխանում Իրանի զինված ուժերի կարողությանը հետևաբար այս նպատակակետը ներառվեց պատերազմի հրամանատարների գործողությունների նախագծման ծրագրում:
Այսպիսով Բեյթ Ալ-Մողադաս ռազմական գործողության ավարտից 38 օր անց «Ռամազան» անունը կրող մի գործողություն իրականացվեց Բասրա քաղաքի արևելյան հատվածում: Այս գործողությունը չհասավ նախապես ճշտված նպատակներին և իրանական զինված ուժերը վնասներ կրելով վերադարձան իրենց ելման դիրքեր: Այս ռազմական գործողության ընթացքում Իրանի զինված ուժերը հանդիպեցին Իրաքի զինված ուժերի պաշտպանական տարբեր դասավորությանը: Ուժերի այնպիսի դասավորում, որ իրանական ուժերին անակնկալի էր բերել: Իրանական հետևակ զորքերը տարբեր կողմերից հայտնվել էին Իրաքի հրետանու, զրահային ու պաշտպանական ստորաբաժանումների շարունակական կրակի տակ: Ռամազան գործողության ընթացքում Իրանը հանդիպեց պաշտպանական նոր դիրքավորումների, ինչը իրաքցի հրամանատարների ռազմական մտքի արգասիքը չէր: ԱՄՆ-ի ու ԽՍՀՄ-ի ռազմական ու հետախուզական օգնությունների շնորհիվ իրաքցիները կարգավորեցին իրենց պաշտպանական դիրքերն ու պաշտպանվեցին Իրանի հարձակումներից: Ռամազան գործողության ընթացքում անհաջողությունների արդյուքնում պատերազմը դարձավ մաշողական և Իրաքի տարածաշրջանային ու համաշխարհային հովանավորներին ավելի վճռական դարձրեց՝ կանխելու Իրանի պահանջների կատարումը: Բարեկամներ այս կապակցությամբ ավելի շատ մանրամասներ կհաղորդենք հաջորդ թողարկման ընթացքում: