Իրանի դիրքը տարածաշրջանային տնտեսությունում(6)
(last modified Sun, 31 Oct 2021 11:12:47 GMT )
Հոկտեմբեր 31, 2021 14:42 Asia/Tehran

Բարև Ձեզ սիրելի բարեկամներ: Ներկայացնում ենք «Իրանի դիրքը տարածաշրջանային տնտեսությունում»հաղորդաշարի հերթական թողարկումը: Այս շաբաթվա հաղորդման թեման է՝ «Զբոսաշրջության արդյունաբերություն»-ը։

Ավելի քան կես դար է անցել զբոսաշրջության արդյունաբերությունից, ինչպիսին մենք այսօր դա  գիտենք: Զբոսաշրջության արդյունաբերությունը խոշոր և արդյունավետ ճյուղերից է, որն ակտիվացնում է տնտեսական այլ ոլորտները։ Եկամուտ ստեղծող արդյունաբերություն, որը պատշաճ ներդրումների դեպքում էական ազդեցություն է ունենում այնպիսի կարևոր տնտեսական ցուցանիշների վրա, ինչպիսիք են ՀՆԱ-ն, զբաղվածությունը, մեկ շնչին ընկնող եկամուտը, գնաճը, գործազրկությունը, արտահանումը և այլն: Այս արդյունաբերությունը մրցակցում է այնպիսի կարևոր ոլորտների հետ, ինչպիսիք են ավտոմոբիլային, նավթային և նավթաքիմիական և այլ արդյունաբերություները: 2018 թվականին համաշխարհային զբոսաշրջության արդյունաբերությունն աճել է գրեթե 4 տոկոսով ավելի, քան համաշխարհային ՀՆԱ-ի աճի տեմպերը։ Այն նաև ստեղծելով 8,8 տրիլիոն դոլար եկամուտ, ստեղծել է շուրջ 400 միլիոն դոլարի նոր աշխատատեղեր ամբողջ աշխարհում: Համաշխարհային տնտեսության բարգավաճման գործում զբոսաշրջության ոլորտի կարևոր դերի պատճառով շատերն այս ոլորտը համարում են Covid-19 վիրուսի ամենակարևոր զոհը։

ՄَԱԿ- Առևտրի և զարգացման համաժողովի տվյալներով՝  2020-2021 թվականներին երկրների ՀՆԱ-ին կորոնավիրուսի պատճառած վնասը կազմում է ավելի քան չորս տրիլիոն դոլար։ Զեկույցի համաձայն՝ զբոսաշրջության նվազման հետևանքների պատճառով միջազգային զբոսաշրջությունը կորցրել է 2,4 տրիլիոն դոլար։ Չնայած նման պայմաններին, աշխարհում շարունավկում է զբոսաշրջության դանդաղ աճը։ Զբոսաշրջությունը կարող է տարածաշրջանային մերձեցման գործոն լինել։ Համագործակցությունը և տարածաշրջանային դաշինքները ձևավորվում են երկրների միջև ընդհանուր նպատակներին հասնելու համար և կարող են ունենալ տնտեսական, մշակութային, քաղաքական և սոցիալական տարբեր ասպեկտներ: Զբոսաշրջության արդյունաբերությունը հնարավորություն է բարելավելու երկրների տնտեսական վիճակը։ Այս արդյունաբերությունը կարող է հնարավորություն ընձեռել կառավարությունների և ազգերի մերձեցմանը տարածաշրջանային և միջազգային մակարդակներում,  և հող ստեղծել տարբեր հասարակությունների մարդկանց միջև մշակութային փոխանակումների համար: Եվ յուրաքանչյուր երկրի ազգային շահերը պահպանելով՝ օգնում է  ճանաչել  մեկ տարածաշրջանի տարբեր մշակույթներ ունեցող ժողովուրդներին։

Հարավարևմտյան Ասիայի երկրները զգալի ներուժ ունեն զբոսաշրջիկների ներգրավման համար ինչպես տարածաշրջանում, այնպես էլ միջազգային մակարդակով: Զբոսաշրջության ճիշտ պլանավորումն ու կառավարումը կարող է շատ արդյունավետ լինել այս երկրների տեղական և ազգային տնտեսությունների դիվերսիֆիկացման և հարստացման համար:

Զբոսաշրջության ոլորտի ենթակառուցվածքների ներդրումը, ինչպիսիք են հյուրանոցները և բնակեցման կենտրոնների և հեշտ ճանապարհների ստեղծումը, զբոսաշրջիկների երթևեկության համար հարմար հիմքերի ապահովումը, զբոսաշրջության օրենքների ստանդարտացումը, ... կվերափոխեն Հարավարևմտյան Ասիայի տարածաշրջանի տնտեսությունը:

Հարավարևմտյան Ասիայի տարածաշրջանը հնագույն քաղաքակրթության բնօրրաներից է։ Մարդկության ամենահին պատմությունը կապված է այս տարածաշրջանի հետ։ Աֆրիկայի, Ասիայի և Եվրոպայի մի փոքր հատված, որը կոչվում է Հին աշխարհ: Հարավարևմտյան Ասիայի երկրներում գտնվում են անցյալի մարդկային քաղաքակրթությունների մի շարք պատմական տեսարժան վայրեր,որոնք սփռված են Իրանում, Իրաքում, Սաուդյան Արաբիայում, Թուրքիայում, Սիրիայում, Լիբանանում, Եմենում, Պաղեստինում, Պակիստանում, Աֆղանստանում և այլն։ Զբոսաշրջության ոլորտում կա նրանց մշակութային ինքնությունը։ Այս տարածքի ժողովուրդներն ունեն մշակութային և լեզվային ընդհանրություններ և կարող են հեշտությամբ շփվել միմյանց հետ՝ ելնելով իրենց համոզմունքներից: 

Ուշադրություն դարձնելով Հարավարևմտյան Ասիայի տարածաշրջանի բնակիչների կենսակերպին և մշակույթին՝ տեսնում ենք, որ այս տարածաշրջանում ճանապարհորդությունը շատ ավելի տարածված է, քան աշխարհի այլ երկրներում: Բացի այդ, մարդկանց կողմից կրոնական կանոններին հավատարիմ մնալը շատ կարևոր գործոն է տուրիստական ​​ուղղությունների ընտրության հարցում: Հարավարևմտյան Ասիայում ապրում է ավելի քան 500 միլիոն մարդ, որոնց մեծամասնությունը մահմեդականներ են։ Մահմեդականների կողմից կրոնական օրենքներին հավատարիմ մնալը զբոսաշրջության ոլորտում ձևավորել է նոր արտադրանք, որը կոչվում է «հալալ զբոսաշրջություն»:Հալալ զբոսաշրջությունը կրոնական զբոսաշրջության տեսակ է, որտեղ բոլոր աշխատանքները թույլատրված են իսլամական օրենքով: Համաշխարհային զբոսաշրջության կազմակերպության տվյալներով՝ հալալ զբոսաշրջությունից ստացված եկամուտը տարեկան կազմում է ավելի քան 250 միլիարդ դոլար։ Մինչդեռ իսլամական երկրները, աշխարհիկ երկրների համեմատ, ավելի մեծ ներուժ ունեն և ավելի լավ գիտեն մահմեդական զբոսաշրջիկների կարիքները և հալալ զբոսաշրջության առավելությունները պատշաճ պլանավորմամբ և քաղաքականությամբ կարող են այդ ոլորտի եկամուտներն ուղղորդել դեպի  իրենց երկրներ:

Պարսից ծոցի երկրները, Թուրքիան, Հորդանանը, Եգիպտոսը և Մարոկկոն Հարավարևմտյան Ասիայի տարածաշրջանի երկրներից են, որոնք ներդրումներ են կատարել հալալ զբոսաշրջության ոլորտում: Իրանը նաև մուսուլման զբոսաշրջիկների համար հալալ զբոսաշրջության հիմնական կենտրոններից է: Իրան մեկնող զբոսաշրջիկները կարող են հալալ սննդամթերք օգտագործել առանց նվազագույն անհանգստության, իսկ Իրանի հասարակական ու մարզական վայրերում հարգվում են կրոնական օրենքները։ Իրանն առողջապահական զբոսաշրջության ոլորտում առաջին տեղն է զբաղեցնում տարածաշրջանում: Իրանում բժշկական և առողջապահական ծառայությունների ցածր արժեքը այս երկրի մրցակցային առավելություններից մեկն է: Իրանը բժշկագիտության զարգացման մեջ առաջատար է տարածաշրջանի մյուս երկրների համեմատ։ Իրանն ունի ընդունակ բժիշկներ և բժշկական ոլորտում հմուտ ու պատրաստված բուժանձնակազմ: Որոշ գիտություններում, ինչպիսիք են ցողունային բջիջները և ողնուղեղի վերականգնումը, իրանցի բժշկական անձնակազմը լավագույններից է աշխարհում: Այն նաև ունի բարձր կարողություններ ստոմատոլոգիայի, ոսկրածուծի փոխպատվաստման, լյարդի փոխպատվաստման, անպտղության բուժման, դիալիզի, սրտի տարբեր վիրահատությունների, պլաստիկ վիրահատությունների, կոսմետիկայի, օրթոպեդիայի և ակնաբուժության ոլորտներում։

Բացի այս տեսարժան վայրերից, չպետք է անտեսել Իրանի պատմամշակութային հուշարձաններն ու գեղատեսիլ բնությունը։ Իրանը չորս եղանակների երկիր է: Տարվա ցանկացած ժամանակ կարող եք մեկնել Իրանի քաղաքներից մեկը։ Ձմռանը Իրանում կան քաղաքներ, որոնք ունեն ամառային կլիմա, որոշ քաղաքներ գարնանային են, իսկ երկրի որոշ հատվածներ աշնան գույն ու հոտ ունեն։ Ավելի հետաքրքիր է, որ Իրանում կան քաղաքներ և գյուղեր, որոնք, չնայած իրենց փոքր տարածքին, ինքնին ունեն չորս սեզոնային կլիմա: Կլիմայի բազմազանության և Զագրոսի նախալեռնային բնության բերումով այս տարածաշրջանի քաղաքների մեծ մասն ունեն չորս սեզոնային կլիմա: 500-ից ավելի աղբյուրների, տասնյակ գեղեցիկ ջրվեժների, հորդառատ գետերի, բնական լճերի, կաղնու անտառածածկույթի և լեռնային բույսերի անուշահոտ բույրի առկայությունը այս շրջանի կախարդական ու երազկոտ բնության այլ դրսևորումներ են։ Որովհետև Իրանը չորս եղանակների երկիր է։