Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի հայեցակետը (Մաբաասը և ժամանակակից խավարամտությունը)
(last modified Sun, 13 Mar 2022 11:21:01 GMT )
Մարտ 13, 2022 14:51 Asia/Tehran

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն Իսլամի մարգարեի բեսաթը ողջ մարդկությանն ուղղված նվեր է անվանել։

Իսլամի մարգարեի բեսաթն այն օրն է, երբ Մոհամմադը հռչակվեց մարգարե և սկսեց իր առաքելությունը:  Ռաջաբ ամսի 27-ին, Մաբաասի տոնի առիթով հեռուստատեսային ելույթում, Այաթոլլահ Խամենեին խոսել է բեսաթի և դրա ազդեցությունների մասին։ 

Իսլամական ումմային, Իրանի ժողովրդին ու աշխարհի բոլոր ազատատենչ մարդկանց  շնորհավորելով   Մոհամմադի մարգարե հռչակվելու կապակցությամբ, գերապատիվ առաջնորդը Մաբաասի գիշերն ու ցերեկը  համարել է  մեծ բարիք և  Աստծու վեհագույն արարածին շնորհված վեհ առաքելություն։

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն իսլամի  մարգարեի բեսաթը ողջ մարդկությանն ուղղված  նվեր է անվանել, քանի որ իսլամի մեծ մարգարեն առանձնացրել է իսլամական արժեքներից երկուսը՝ «բանականության տարածումը» և «բարոյականության զարգացումը» և բոլորին կոչ է արել զարգացնել դրանք: Խոսելով բանականության մասին, իսլամական հեղափոխության առաջնորդը նշել է, որ Աստված Սուրբ Ղուրանում բանականության ու իմաստության մասին մեկնաբանություններում մարդկանց  մտածելու և բանականության կոչ է արել, նշելով, որ  բարոյականությունն ու անարատությունը   բեսաթի գլխավոր նպատակներն են։

Այաթոլլահ Խամենեիի հեռուստատեսային ելույթը Մաբաասի տոնի կապակցությամբ

Իսլամական հեղափոխության առաջնորդի հեռուստատեսային ելույթի վայրում պատին փակցված պաստառին գրված է  իմամ  Մահդիի հադիսներից մեկը, որում անդրադարձ  է  կատարված  Մաբաասի  նպատակին և ասված է․ «Այս բարիքը պայմանավորված է նրանով, որ իսլամի մարգարեի առաքելության շնորհիվ, Արաբական թերակղզու խավարամիտ ժողովուրդը, որը ճանաչված էր իր մոլորության, տգիտության, խռովություններ հրահրելու, բռնության, համառության ու մեծամտության հատկանիշներով, կույր նախապաշարմունքներով, և բարոյական արատներով, Մաբաասի շնորհիվ դարձավ միասնական, անձնազոհ, և առաքինի  ժողովուրդ։

Իր ելույթում այաթոլլահ Խամենեին ասել է․ «Դա անհնարին էր թվում։  Ոչ մի կերպ հնարավոր չէր, որ նման ամբոխն այդքան կարճ ժամանակում դառնա նման մի ժողովուրդ։ Ավելի ուշ՝ քսան տարուց պակաս ժամանակում, նրանք համաշխարհային համբավ ձեռք բերեցին։ Իսլամ ընդունելուց միայն քսան տարի անց նույն մարդիկ, ովքեր ունեին նման բարոյական հատկանիշներ, ձեռք բերեցին համաշխարհային համբավ, և  արևելքում ու արևմուտքում կարողացան տարածել իրենց գաղափարը,  միտքը,  վեհությունը: Ժամանակակից  լեզվով կարելիէ  ասել, որ նրանք զարգացան սարքավորումների ու ծրագրակազմային  առումով։ Ահա թե ինչ արեց իսլամը, և դա իսկապես  անհնարին էր թվում»:

Այաթոլլահ Խամենեին այնուհետև նշել  է, որ բեսաթը, աստվածային ողորմությունն ու բարեգթությունը ցանկացած դարաշրջանում  ուղղորդող դեր ունեն, և մենք այսօր նույնպես կարող ենք դրանից օգտվել: Պատմության ընթացքում, եթե ժողովրդի կամքը համահունչ է եղել աստվածային կամքին և ենթարկվել Նրան,  իրականացել են այնպիսի նպատակներ, որոնք մարդկային հաշվարկներով անհնարին են թվացել: Իրանում, մեր ժամանակներում  բռնատեր միապետության տապալումը և իսլամական համակարգի ձևավորումը մարգարեական փորձի կրկնության օրինակ է։ Այս հեղափոխությունը ժողովրդին հանեց թմբիրից, նրան մղեց շարժման ու խանդավառեց։  Հեղափոխությունը ոչ միայն աշխարհին ցույց տվեց իր վեհությունն այլև վեհություն պարգևեց Իրանի ժողովրդին»:

Այաթոլլահ Խամենեիի հեռուստատեսային ելույթը  Մաբաաս տոնի առիթով

 

Մարգարե հռչակվելուց հետո, Աստծու առաքյալը Մեդինայում հաստատեց աստվածային արդարության  իշխանություն և այն ամրապնդեց Մեքքայի նվաճմամբ, ինչը իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը համարել է մարգարեական շարժման գագաթնակետը, ասելով․ «Ի տարբերություն նրանց,ո ովքեր կրոնը քաղաքականությունից տարանջատում են և առանձնացնում  կյանքից, քաղաքականությունից և ընդհանրապես իշխանությունից, պետք է ասել, որ իշխանության ձևավորումը մարգարեական շարժման ամենահետաքրքիր մասն է, և իսլամի մարգարեն չբավարարվեց  միայն  կառավարություն ձևավորելով ու   ժողովրդին կառավարելով: Նա  սկսեց դիմակայել թշնամիներին».

Իսլամական հեղափոխության առաջնորդը բեսաթի շրջանակում իսլամի մարգարեի  ամենակարևոր կողմնորոշումը խավարամտության դեմ պայքարն է համարել։  Այն խավարամտության, որը դատապարտվել է Ղուրանի տարբեր այաներում: Ոմանք կարծում են, որ խավարամտությունը  սահմանափակվում է միայն պատմության մի շրջանով, և մարդ արարածն արդեն թիկունքում է թողել այն, բայց իրականությունն այն է, որ երբ մարդ հեռանում է մարդկայնության սահմաններից և հետևում իր ցանկասիրություններին,  նարն պատում է խավարամտությունը։  

Իսլամական հեղափոխության առաջնորդի խոսքերով. «Խավարամտությունը,  չի նշանակում  միայն անգրագիտություն: Դա լոկ տգիտություն չէ: Ցածր բարոյականությունը նույնպես խավարամտության մաս է»։

Նա հավելել է. «Նույն բարոյական արատները, որոնք այն օրերին  տարածված էին Մեքքայում, և որոնց բախվեց մարգարեն, այսօր ավելի կազմակերպված, ինտենսիվ  ու  շատ ավելի  ավելի լայն մասշտաբով գոյություն ունեն այսպես կոչված արևմտյան քաղաքակիրթ աշխարհում»։

Ագահությունը, փողը, խտրականությունը, գիտության և մարդկանց սպանելու համար տեխնիկայի օգտագործումը, թույլ երկրների թալանը և  ծայրահեղ բարոյական գռեհկությունը, համասեռամոլությունը և սեռական անարխիան արևմտյան քաղաքակրթության հիմնական բնութագրերն ու հիմքերն են, որոնք իրականում նախաիսլամական ժամանակաշրջանի  խավարամտության արդիականացված ձևերն են և այսօր  դրսևորվել են նորացված և արդիականացված տեսքով։

Այաթոլլահ Խամենեին ասել է․ «Աստծու մարգարեն  յուրաքանչյուր ժամանակաշրջանում մարդկանց  ուղղորդում է դեպի նոր ճանապարհ և հանուն մարդկային բարեկեցության ուղիներ ցույց տալիս նրանց։ Առաջին ուղին հավատքի ամրապնդումն է։ Մեր և աշխարհի բոլոր սրտցավ մարդկանց  համար կարևորագույն խնդիրներից մեկը  կրոնական հավատքի ամրապնդումն է և հավատացյալ ու տոկուն խմբերի զարգացումն ամբողջ աշխարհում։ Մարդիկ, ովքեր ունեն կրոնական դրդապատճառներ և հավատք, և դիմադրության ու աշխատանքի մարդիկ են պետք է զարգանան։ Իսլամական համակարգի հզորությունը, իմաստուն և խելամիտ ծրագիր ունենալը և ժամանակակից տգիտության առանձնահատկությունների լայն ըմբռնումը, մեծարգո առաջնորդի տեսանկյունից այն գործոններն են, որոնք հիմք են ստեղծում ժամանակակից տգիտությանն ու խավարամտությանը դիմակայելու համար:

Իսլամական հեղափոխության առաջնորդը հավելել է․ «Չնայած Իսլամական Հանրապետության համակարգը   դեռևս անցել  է ճանապարհի կեսը և հեռու է մեծ նպատակներից, սակայն  գրավիչ օրինակ է մուսուլմանների և աշխարհի մարդկանց համար՝ ժամանակակից խավարամտությանը դիմակայելու համար»։

 

Անբարոյականություն  ու խտրականություն քարոզելու և ազգային հարստությունը հարուստներին և ունևորներին հատկացնելու  առումով ԱՄՆ-ին  ժամանակակից խավարամտության վառ օրինակ համարելով, Այաթոլլահ Խամենեին ընդգծել է, «ԱՄՆ-ն ճգնաժամ հարուցող ու մաֆիոզ ռեժիմ է: Իսկ այդ երկրի ներսում գործող քաղաքական, տնտեսական և սպառազինական մաֆիոզ ցանցերը սնվում են ամբողջ աշխարհում ճգնաժամեր տարածելու միջոցով»:

Անդրադառնալով մաֆիոզ ցանցերի ազդեցիկ դերակատարությանը՝  ԱՄՆ-ի քաղաքականությունը վերահսկելու և ուղղորդելու գործում, մեծարգո առաջնորդն ասել է.«Այս մաֆիոզ խմբավորումները որոնք վերահսկում են անգամ ԱՄՆ նախագահների իշխանության գալն ու նրանց պաշտոնազրկումը, պետք է աշխարհի տարբեր մասերում ճգնաժամեր հարուցեն և ճգնաժամային կենտրոններ հիմնեն, որպեսզի կարողանան գոյատևել։ Անցած տարիներին տարածված ճգնաժամերն այդ թվում՝ ԻԼԻՊ-ը, ԱՄՆ-ի մաֆիոզ ռեժիմի  քայլերի հետևանքն են։ ԱՄՆ-ի ստեղծած ԻԼԻՊ խմբավորումը գլխատում էր անմեղ մարդկանց և ողջակիզում նրանց կամ խեղդում ջրում, ապա տեսանյութը ցույց տալիս աշխարհին, որպեսզի զենք արտադրող ամերիկյան գործարաններն առավելագույնս օգտվեն այդ ճգնաժամերից։ Իմ կարծիքով այսօր Ուկրաինան ԱՄՆ-ի ճգնաժամ հարուցող քաղաքականության զոհն է, քանի որ Վաշինգտոնն էր, որ միջամտեց Կիևի ներքին գործերին, կազմակերպեց ցույցեր և իրականացրեց թավշյա ու գունավոր հեղաշրջում: Ընդդիմության հանրահավաքներին ամերիկացի սենատորների մասնակցությունը այդ երկիրը հասցրեց այս կետին»:

Այաթոլլահ Խամենեին, ընդգծելով Իրանի Իսլամական Հանրապետության հաստատուն դիրքորոշումը պատերազմին դեմ լինելու հարցում, ասել է. «Իհարկե, մենք դեմ ենք պատերազմին և ավերածություններին աշխարհի ցանկացած կետում: Մենք դեմ ենք մարդկանց սպանությանը, ժողովուրդների ենթակառուցվածքների ոչնչացմանը, սա Իսլամական Հանրապետության մշտական ​​խոսքն է։ Մենք նման չենք արևմուտքցիներին, ովքեր եթե Աֆղանստանում ռումբ գցեն հարսանեկան հանդեսի մասնակիցների վրա և  հարսանիքը վերածեն սուգի, կասեն, թե դա պայքար է ահաբեկչության դեմ»:

Անդրադառնալով ԱՄՆ-ի հարուցած ճգնաժամերից մի քանիսին, Այաթոլլահ Խամենեին հավելել է.«Ի՞նչ է անում ԱՄՆ-ն արևելյան Սիրիայում։ Ինչու՞ են գողացել սիրիական նավթը. Ինչո՞ւ են Աֆղանստանում թալանում և յուրացնում ժողովրդի ազգային հարստությունը։ Ինչո՞ւ են արևմտյան Ասիայում պաշտպանում սիոնիստների շուրջօրյա հանցագործությունները և  այդ բոլոր ճգնաժամերը հարուցում  մարդու իրավունքների պաշտպանության անվան տակ։ Եմենի ժողովուրդն արդեն 8 տարի  ռմբակոծվում է, բայց  արևմտյան երկրները ոչ միայն չեն դատապարտում դա,  այլև  քարոզչական, լրատվական և նույնիսկ գործնական աջակցություն են ցուցաբերում հանցագործներին»:

Իսլամական հեղափոխության առաջնորդը նշել է, որ նման ճգնաժամերի կարգավորումը հնարավոր է, եթե հայտնի լինեն դրանց արմատները։ Եթե ​​Ուկրաինայի ճգնաժամի արմատը ԱՄՆ-ի և Արևմուտքի քաղաքականությունն է, ապա պետք է ճանաչել այն և ըստ այդմ  դատողություն անել ու քայլեր ձեռնարկել։ Նա ասել է, որ պետք է դասեր քաղել Ուկրաինայի դեպքերից։

«Ես երկու օրինակ կներկայացնեմ այն դասերից, որ պետք է քաղել։  Մեկն այն է, որ արևմտյան տերությունների կողմից իրենց դրածո կառավարություններին ցուցաբերվող աջակցությունը պատրանք է, և  իրականությանը չի համապատասխանում։ Այդ  մասին արդեն բոլորը գիտեն։ Այն պետությունները, որոնք հույսեր են փայփայում  ԱՄՆ-ի  և Եվրոպայի հետ, կարող են տեսնել Ուկրաինայի այսօրվա և  Աֆղանստանի երեկվա իրավիճակը»,- ասել է առաջնորդը։

Խոսելով երկրորդ դասի մասին, այաթոլլլահ Խամենեին  Ժողովրդին համարել է կառավարությունների կարևորագույն աջակիցը հավելելով․ «Եթե ​​Ուկրաինայում ժողովուրդն ասպարեզ դուրս գար, իշխանության վիճակն այսպիսին չէր լինի, բայց քանի որ ժողովուրդը չէր ընդունում իշխանությանը, ասպարեզ դուրս չեկավ»։ 

Սադդամի օրոք ժողովուրդը ասպարեզ դուրս չեկավ ԱՄՆ-ի Իրաք ներխուժման ժամանակ: Սակայն նույն ժողովուրդը  փողոց  դուրս եկավ ընդդեմ ԻԼԻՊ-ի և ճնշելով խմբավորմանը՝ հետ մղեց այդ մեծ վտանգը: Մեծարգո առաջնորդը ժողովրդին համարելով երկրների անկախության գլխավոր գործոնը և անդրադառնալով գերտերությունների աջակցությանն ապավինած բաասական թշնամուն հաղթելու գործում Իրանի ժողովրդի քաղցր փորձին ասել է․ «Մենք պետք է  կարողանանք բաց աչքով, ճիշտ մտածելակերպով  ու ճիշտ գործով, մեծ դասերից  օգուտ քաղել»։