Գիտելիքահենք տնտեսությունն Իրանում (19)
Ներկա դրությամբ ռեսուրսներն այլևս չեն համարվում արդյունաբերական տնտեսությունների հիմքը, և դրանց փոխարինում է մտավոր կապիտալը: Հենց այդ պատճառով, այսօր աշխարհի տարբեր երկրներում աշխատում են մեծ թվով գիտելիքահենք ընկերություններ, որոնք կենսական դեր ունեն յուրաքանչյուր երկրի տնտեսության զարգացման գործում: Շաբաթական հեռարձակվող «Գիտելիքահենք տնտեսությունն Իրանում» հաղորդաշարի շրջանակներում, ծանոթանում ենք գիտելիքահենք տնտեսությանը և գիտելիքահենք հիմնարկներին ու ընկերություններին:

Նախորդ հաղորդումներում ծանոթացել ենք Իրանի մի քանի գիտելիքահենք ընկերությունների գործունեությանը։ Այս թողարկման ընթացքում կներկայացնենք գիտելիքահենք երկու ընկերություն՝ «Afra Modern systems» և «Vanda Ario Energy» ընկերությունները։
«Afra Modern systems» ընկերությունը, Afra Group-ի խոշորագույն արտադրական մասնաճյուղերից է: Իր գործունեությունը սկսել է 2010 թվականին (իրանական 1389 թ.) սահմանափակ և փորձնական եղանակով՝ էլեկտրաէներգիայի արդյունաբերության մեջ օգտագործվող տարբեր տեսակի մեկուսիչների արտադրության ոլորտում և կարողացել է մինչև 2001 թվականի (իրանական1390 թ.) կեսերը սկսել տարբեր տեսակի կոմպոզիտային սիլիկոնային մեկուսիչների զանգվածային արտադրություն:
Ընկերության արտադրանքը ճանաչված է «Voltage®» ապրանքանիշով։ Ընկերությունն Իրանում և Արևմտյան Ասիայում 20-ից մինչև 700 կՎ լարման միջակայքով տարբեր պրոֆիլներով բարձր ճնշման և միջին ճնշման սիլիցիումային մեկուսիչների, գծային անջատիչների, երկաթուղային մեկուսիչների, բարձր և միջին ճնշման գծերի համար ջամփեր մեկուսիչների և անջատիչ տեսակների ամենախոշոր արտադրողներից է։
Ընկերությունը, որի հիմնական օբյեկտները գտնվում են Շիրազի հատուկ տնտեսական գոտում, էլեկտրամեկուսիչների և մեկուսիչների միակ արտադրողն է, որին հաջողվել է հասնել մեկուսիչների արտադրության մեջ օգտագործվող ամբողջ հումքի ներքին արտադրությանը՝ առաջադեմ տեխնոլոգիաների միջոցով։ Այս ընկերությունը, հաստատվելով Թավանիրի գնահատման խորհրդի կողմից, ստացել է «Գիտելիքահենք ընկերություն» անվանումը և երկու տարի անընդմեջ 2015 և 2016 թթ. ներկայացվել է որպես «Արդյունաբերական օրինակելի միավոր»։ Էլեկտրամեկուսիչների ընկերությունը «Afra Modern systems» -ի մեկ այլ մասնաճյուղ է, որն ստացել գիտելիքահենք անվանումը՝ էլեկտրաէներգիայի ոլորտում նոր կոմպոզիտային մեկուսիչ ներկայացնելու շնորհիվ։
Ներկայումս իրանական շուկայում տարբեր տեսակի սիլիցիումային մեկուսիչների իրանական խոշորագույն մատակարարը հանդիսացող «Afra Modern systems» -ի արտադրության ապրանքներն ունեն ավելի քան 93 տոկոս ներքին հավելյալ արժեք, որոնք լիովին համապատասխանում են միջազգային քանակական և որակական չափանիշներին և շուկայահանվում են մրցունակ գնով: Ընկերությունը 2018 թվականին ստացել է 2-րդ տիպի արտադրական գիտելիքահենք ընկերության գործունեության արտոնագիր:
«Afra Modern Systems» ընկերությունը, որակի կառավարման համակարգն ապահովելու, ինչպես նաև շրջակա միջավայրի կառավարման համակարգին և աշխատանքի անվտանգության և առողջության պահպանման համակարգին հավատարիմ մնալու նպատակով, ստեղծել է կառավարման ինտեգրված համակարգ՝ հիմնված OHSASA 18001:2007, ISO 14001:2015,ISO 9001:2015-ի վրա։ Իր նոր նախագծերը մշակելու համար ընկերությունը արտոնագրել է նաև երկկողմանի և անջատող մեկուսիչ: Հաճախորդներին նոր նմուշներ տրամադրելու նպատակով արդյունաբերական նմուշների տեսքով գրանցվել է ընկերության ապրանքի 4 նմուշ։ Ընկերությունը միշտ ակտիվ մասնակցություն է ունեցել միջազգային և ներքին ցուցահանդեսներին:
«Vanda Ario Energy» ճարտարագիտական ընկերությունը մյուս գիտելիքահենք ընկերությունն է, որի գործունեությանը կծանոթանանք երաժշտական կարճ դադարից հետո: Շարունակեք մնալ մեզ հետ:
---
Երկար տարիների ընթացքում հեղինակավոր ընկերությունների հետ համագործակցելու արդյուքնում, 2011 թվականին ստեղծվեց «Vanda Ario Energy» ճարտարագիտական ընկերությունը: Նավթի, գազի և նավթաքիմիական արդյունաբերության ոլորտում կիրառվող կարևոր օդային պահեստամասերի և պտտվող սարքավորումների, ներառյալ՝ տուրբինների, կոմպրեսորների և պոմպերի արտադրությունը մեխանիկական պահեստամասերի նախագծումը, մոդելավորումը և վերլուծումը, գիտելիքների մշակումը և պահեստամասերի տեխնիկական նույնականացումը, ինչպես նաև այս սարքավորման կառավարման բաղադրիչների, այդ թվում գազատուրբինային ջերմազույգերի (Type K) արտադրությունն ու տեղայնացումը, այն աշխատանքներն են, որոնք ընկերությանը հաջողվել է իրականացնել ավիատիեզերական, նավթի, գազի, նավթաքիմիական արդյունաբերության ոլորտներում, էլեկտրակայաններում, գործարաններում և այլ արդյունաբերական ոլորտներում:
Ճարտարագիտության ու ավիատիեզերական ոլորտներում տասնամյակների փորձ ունեցող անձանց գիտելիքների, ինչպես նաև նավթի նախարարությանը կից ըներություններում աշխատանքային ստաժ ունեցող հեղինակավոր համալսարանների շրջանավարտների գործունեության և արտասահմանյան հեղինակավոր գործընկերների գիտելիքի օգտագործման շնորհիվ, ընկերությունն իր ամբողջ ջանքերը գործի է դրել ներքին արտադրական արդյունաբերության ոլորտում նորարարությունների և առկա հնարավորությունների կատարելագործման համար:
Գիտահետազոտական և արդյունաբերական գործունեության շրջանակում կարևոր արդյունաբերության զգայուն մասերի մենաշնորհը կոտրելու և մի շարք կարևոր և ռազմավարական արդյունաբերական ոլորտներում հաջողության հասնելու նպատակով, «Vanda Ario Energy» ընկերությունը գիտության և տեխնոլոգիաների գծով փոխնախագահի կողմից գնահատվել է որպես գիտելիքահենք ընկերություն:
Ընկերությունը 2018 թվականին ստացել է 2-րդ տիպի արտադրական գիտելիքահենք ընկերության գործունեության արտոնագիր: Ընկերության նպատակն է տեխնիկական ծառայություններ մատուցել կարևոր արդյունաբերություններում, այդ թվում ավիացիայի, նավթի և այլ ոլորտներում և նոր ու զարգացած տեխնոլոգիաների ուղեկցությամբ քայլեր կատարել Իրանի արդյունաբերության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ:

Ինչպես նշվեց, ընկերությունը ծառայություն է մատուցում տեխնիկական, ինժեներական, վերակառուցման և մաքսային արտադրության, կապիտալ վերանորոգման և սպասարկման, և մասերի նախագծման և արտադրության ոլորտներում:
Տեխնիկական և ինժեներական ծառայությունների բաժնում, ավիատիեզերական և պտտվող սարքավորումների ոլորտում աշխատանքային ստաժ ունեցող «Vanda Ario Energy» ընկերության փորձագետները կարող են արդյունահանել, արտադրել և փոխանցել տեխնիկական գիտելիքներ՝ հարակից արդյունաբերության մասերի վերանորոգման, վերակառուցման և արտադրության ոլորտում:
Ընկերության մասնագետների աշխատանքի մաս են կազմում պտտվող սարքավորումների պահեստամասերի, ներառյալ շեղբերի, շարժիչների, սայրերի, շարժակների, զսպանակների, առանցքակալների և ձևավորման, ձուլման ու հաստոցների միջոցով արտադրված օդային մասերի հետ կապված դիզայնի սկզբունքների, մեխանիկական և մետալուրգիական հատկությունների մոդելավորումը և կառուցումը: Սարքավորման վրա շարժվող պահեստամասերի կողմից կիրառվող ուժի գնահատումը, տարբեր մեխանիզմների դինամիկ վարքագծի ուսումնասիրությունը, պտտվող մեքենաների դինամիկ արձագանքի ճշտորոշումը և համապատասխան դիագրամների գծումը, ինչպես նաև ջերմային և հեղուկ սիմուլյացիաների նախագծումը այս ոլորտի մասնագետների կարողություններից են:
Հենվելով օդային մասերի և պտտվող սարքավորումների արտադրության և հակադարձ ճարտարագիտության ոլորտում իր մասնագետների փորձի վրա՝ «Vanda Ario Energy» ընկերությունը պատրաստ է համագործակցել բարձր տեխնոլոգիական մասերի պատվերով արտադրության և խորհրդատվության ոլորտում:
Նյութերի և ձևավորման գործընթացների, ինչպես նաև Իրանում հնարավորությունների, սարքավորումների, մեքենայաշինության և արտադրական գործընթացների ճանաչումը, ինչպես նաև ընկերության կողմից արդյունահանվող բարդ մակերեսներով մասերի նախագծման սկզբունքները, ինչպիսիք են՝ ֆիքսված և շարժական շեղբերները, տուրբինային շարժիչների տեսակները, պոմպերը, կոմպրեսորները, միկրոջետերը, տուրբո լիցքավորիչները և այլն, այս ընկերությանը հնարավորություն են տվել սպասարկել և բավարարել Իրանի արդյունաբերության կարիքները:
Ընկերության տեխնիկական արխիվում առկա են մեխանիկական բաղադրիչների և սարքավորումների հետ կապված գծագրության, արտադրության, մետալուրգիական, ստուգման և որակի բոլոր ստանդարտները, ինչը ընկերությանը հնարավորություն է տալիս՝ տեխնիկական գիտելիքների գրքույկի հետ միասին իր արտադրանքը ներկայացնել երաշխիքով և միջազգային չափանիշներին համապատասխան:
Կապիտալ վերանորոգման և սպասարկման բաժնում, ավիատիեզերական և էլեկտրակայանների արդյունաբերության մասնագիտացված և փորձառու անձնակազմի, հեղինակավոր լաբորատորիաների և արտասահմանյան գործընկերների համագործակցությամբ, ընկերությունը պատրաստ է միջազգային չափանիշների համաձայն մատուցել ծառայություններ՝ օդային կառույցների և պտտվող սարքավորումների վերանորոգման և վերակառուցման ոլորտում :
Պտտվող և չպտտվող երկաթե և ալյումինե ու պղնձե պահեստամասերի համաձուլվածքների, գերհամաձուլվածքների, պլաստմասսաների և կոմպոզիտների, վերանորոգումն ու արտադրությունը ընկերության կարողություններից են, որոնք իրականացվում են միջազգային չափանիշներին համապատասխան։
Այսօր այսքանը։ Մնացեք խաղաղությամբ։
*******************************************************
Էլեկտրական մեկուսիչը մեծ տեսակարար էլեկտրական դիմադրություն ունեցող նյութ է։ Էլեկտրասարքավորման՝ տարբեր էլեկտրական պոտենցիալներ ունեցող մասերը մեկուսացնելու և հողի, իրանի, կառույցի հետ կարճ միացումը կանխելու համար ծառայող էլեկտրատեխնիկական սարք է։