Սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում (71)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում անդրադարձել ենք Վալֆաջր-8 օպերացիայի մեծ հաջողության մի քանի այլ հարթություններին։
Նախորդ հաղորդման ընթացքում մենք խոսեցինք Սադամի Բաասական ռեժիմի կողմից քիմիական զենքի համատարած կիրառման մասին՝ Ֆավ շրջանը իրանական մարտիկներից հետ վերցնելու համար։ Ասացինք, որ Իրանցի մարտիկների համատարած դիմադրության շնորհիվ բաասական թշնամին հիասթափվեց կորցրած հողերը վերադարձնելու համար հակահարձակման շարունակությունից և Ռաաս Ալ-Բիշեն մնաց իրանական մարտիկների վերահսկողության տակ մինչև Ֆավ, այնուհետև մինչև Աղի լիճը։ Այս տարածքի գրավման և անվտանգության ապահովման և Հուր Աբդուլլահի ափի երկայնքով իրանական ուժերի ներկայության արդյունքում խզվել էր իրաքյան ռեժիմի ծովային կապը Պարսից Ծոցի հետ։
Ավելի քան յոթանասուն օր պահանջվեց հակառակորդի հերթական հակահարվածը հետ մղելու և գործողության տարածքը կայունացնելու համար։ Այս երկարատև գործողության պատճառով տեղի ունեցան պատերազմի ամենից մաշեցնող բախումները, իրաքցի հրամանատարները «Վալ-Ֆաջր 8» գործողությունն անվանեցին «մեջքը կոտրող մարտ»: Այս անվան իմաստն այն էր, որ այս գործողության արդյունքում ջարդուփշուր արվեց Սադամի բաասական բանակի «կամքը», «դիմադրությունը» և «պատասխան ուժը»։ Ֆավ շրջանում իրանական ուժերի ներկայությունից մեկ շաբաթ անց Իրաքն աստիճանաբար հիասթափվեց այս շրջանի անհապաղ վերագրավումից և սկսեց արդարացնել Իրանի հաջողության պատճառները: Այդ թվում իրաքցի ռազմական պաշտոնատարներից մեկն ասաց.«Մարտական գոտում ցամաքային իրավիճակը սահմանափակումներ է մտցրել իրաքյան բանակի վրա զրահատեխնիկայի և նույնիսկ հետևակի օգտագործման համար։ Ֆավի շուրջ մարտադաշտն այնպիսին է, որ թույլ չի տալիս մեծ թվով ուժեր կիրառել այս տարածքում»։ Իրաքի պաշտպանության նախարար Ադնան Խեյրոլլահն էլ ասել էր.«Դժվար է իրանցիներից հետ վերցնել Ֆավ թերակղզին. Այս հողում ճահիճների ու աղուտների առկայությունը իրաքյան ստորաբաժանումների գործունեության հիմնական խոչընդոտն է»։ Իրաքի բաասական բանակի 7-րդ կորպուսի հրամանատար Մահեր Ալ-Ռաշիդը նույնպես ասել էր.«Իրանն իր ներկայիս գործողություններում նոր ռազմական մեթոդներ է կիրառել: Սպասվածին հակառակ՝ եղանակային ծանր պայմաններում՝ հորդառատ անձրևներով, նա սկսեց գրոհել իրաքյան դիրքերի վրա՝ օգտագործելով ջրերի միջով տեղաշարժվող մարդիկ և առաջնային պահակները։ Չեմ կարծում, որ Իրաքը շուտով կկարողանա արագ հաջողություններ կանխատեսել այս հարցում»։
«Վալֆաջր 8» գործողության ամենակարևոր հարցերից մեկն այն էր, թե ինչպես նախապատրաստել և աջակցել հազարավոր մարտիկներին Արվանդ գետի վրայով անցնելու համար: Ֆավի տարածքը գրավելուց հետո անհրաժեշտ աջակցություն ցուցաբերվեց նախ թեթև նավերով և թեթև քարշակներով։ Հարյուրավոր նավակներ էին պատասխանատու զորքերի և թեթև օբյեկտների փոխանցման համար: Բայց հազարավոր մարտիկների Արվանդ գետն անցնելը առաջացրեց գետի վրա ֆիքսված կամուրջի կառուցման անհրաժեշտությունը: Ըստ այդմ, նախքան գործողության մեկնարկը նախատեսվում էր Արվանդ գետի գետաբերանի մոտ կառուցել կամուրջ, որի վրայով կարելի է անցկացնել տարատեսակ ծանր տեխնիկա՝ տանկեր, կադրեր տեղափոխող մեքենա, ինժեներական տեխնիկա։ Այս մեծ առաքելության պատասխանատվությունը վստահվեց կառուցողական ջիհադ կազմակերպությանը: Կառուցողական ջիհադ կազմակերպության պատերազմի ինժեներական և աջակցող ուժերը կարողացան կառուցել մոտ 600 մետր երկարությամբ, 12 մետր լայնությամբ և 8 մետր խորությամբ նման կամուրջ՝ օգտագործելով մոտ 3400 հատ 56 դյույմանոց նավթատար խողովակներ՝ ճշգրիտ ինժեներական դիզայնով: Այս կամրջի կառուցման նախագծող և վերահսկող ինժեները կառուցողական ջիհադի պատերազմի աջակցության ինժեներական բաժնի պատասխանատու Բեհրուզ Փուրշարիֆին էր, ով 1996 թվականին ավտովթարի ժամանակ հրաժեշտ տվեց կյանքին։ Բեսաթ խողովակե կամրջի տեղադրումը սկսվել է 1986 թվականի մայիսի 31-ին՝ «Ֆավ» գործողության մեկնարկից մոտ երեքուկես ամիս անց: Այս կամրջի տեղադրումը բախվել է բազմաթիվ խնդիրների, ինչպիսիք են Արվանդ գետի մակընթացությունը և տեղատվությունը, քամուց և փոթորիկից առաջացող ալիքները, ինչպես նաև թշնամու հրետանային կրակն ու օդային ռմբակոծությունը, ինչը ժամանակավոր դադարեցրել է նրա շինարարական աշխատանքները։ Բաասական թշնամու օդային հարվածներին դիմակայող Բեսաթի կամրջի կառուցումն ու տեղադրումը տևել է մոտ երեք ամիս։ Ի վերջո, շուրջ 6 ամիս շարունակական և շուրջօրյա ջանքերից հետո 1986 թվականի հոկտեմբերի 7-ին ավարտվեց Բեսաթի կամրջի նախապատրաստման և ասֆալտապատման վերջին փուլը, և դրա վրա սկսվեց երթեւեկությունը։ Կամրջի համար օգտագործվել են Իրաքից բռնագրավված 56 դյույմանոց, 80 կմ երկարությամբ նավթատար խողովակներ: Այս կամրջի տեղադրումը կարողացավ Ֆավի շրջանը ցամաքային ճանապարհով միացնել Իրանին և մեծ հաջողություն ունեցավ պատերազմական ճարտարագիտության մեջ։ Կամուրջը կարողացել է հեշտացնել իրանական ուժերին զենքի մատակարարումն ու աջակցության ցուցաբերումը և մտքի խաղաղություն ստեղծել՝ Ֆավի շրջանի արդյունավետ պաշտպանության հարցում։
Վալֆաջր 8 գործողության ամենակարևոր նպատակն էր այդ պայմաններում մարտի դաշտում հասնել վճռական ռազմական հաղթանակի, որպեսզի երկրի կառավարական ու քաղաքական գործիչները կարողանան ավելի շատ ուժ ունենալ պատերազմի հարցը լուծելու և մարտերը քաղաքականապես դադարեցնելու համար: Հեղափոխության գերագույն առաջնորդ Իմամ Խոմեյնին հայտարարել էր , որ պետք է բացահայտվի պատերազմի պատասխանատուն և նախաձեռնողը, որպեսզի այսուհետ Իրանի դեմ ագրեսիայի օրինականություն ու հավանականություն չձևավորվի Իրանի հարևանների և մեծ ուժերի մտքում։ Հետևաբար Ֆավի ճակատամարտն այդ պայմաններում իրականացնելը պետք էր մեծ ու փայլուն հաղթանակներ ակնկալող Իրանի պաշտոնյաներին ու ժողովրդին։ Նաև «Վալֆաջր 8» գործողության իրականացումը որոշ ժամանակ տևած անհաջողություններից հետո հանգեցրեց ռազմական մեծ հաջողությունների և նոր ոգի ստեղծեց հրամանատարների և օպերացիան պլանավորողների համար և զարգացրեց նրանց մարտական կենսունակությունը, ինչպես նաև բարձրացրեց Իրանի պաշտպանական և օպերատիվ հզորությունը: Մարտիկները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ ապավինելով Ամենակարող Աստծուն և կիրառելով նախաձեռնությունը, ստեղծարարության ու մտածողության ուժը և հակառակորդից ճիշտ տեղեկատվություն ստանալով՝ հնարավոր է գործողության վայրում վերականգնել ռազմական գերակայությունը և պասիվացնել իրաքյան բանակը։ Ֆավի նվաճումը ցույց տվեց, որ Իրանի հաղթանակը պատերազմում անխուսափելի էր, և որ պատերազմի երկարաձգումը կարող է իրավիճակը փոխել Իրանի օգտին: «Վալֆաջր 8» գործողությունը մեծացրեց Իրանի հույսերը՝ ռազմական լուծումով պատերազմին վերջ տալու հարցում: «Անակնկալության սկզբունքի պահպանումը», «Ֆավում իրաքյան ուժերի ցածր տաղանդը» և «գործողությունների տարածքում հողի թուլությունը», որտեղ հնարավոր չէր ծանր հակահարձակում իրականացնել՝ հանգեցրին Ֆավ օպերացիայի հաջողությանը: Այս գործողության մեջ հրետանու դերը շատ կարևոր էր երկու կողմերի համար, իսկ պատերազմի օրերին շատ ինտենսիվ էր փոխհրաձգությունը։ Գործողությունը մեծ ձախողում էր իրաքյան բանակի համար: Իրանցի մարտիկների Արվանդ գետն անցնելով՝ համաշխարհային տերությունները վստահացան, որ Իրանը կարող է վճռական հաղթանակի հասնել պատերազմում։
«Ֆավ» գործողությունը իսլամական մարտիկների համար ամենամեծ հաղթանակն էր 1982 թվականին Խորամշահրի ազատագրումից ի վեր: Բեյթ Ալ-Մողադաս օպերացիայից մոտ երեք տարի անց այս գործողությունը մարտադաշտերում կարևոր և մեծ իրադարձության սկիզբն էր, որն իր հերթին հանգեցրեց այլ նվաճումների, ներառյալ «Քարբալա 1» գործողությունը և Մեհրան քաղաքի ազատագրումը և «Վալֆաջր 10» գործողությունը: Մեծ նշանակություն ունեցող Ֆավ շրջանում Իրանի անսպասելի գործողությունը զարմացրեց Սադամ Հուսեյնի ռեժիմին աջակցող ուժերին։ Գործողությունից առաջ ԱՄՆ-ը, Խորհրդային Միությունը և սադամամետ արաբական երկրները պատկերացնում էին, որ Իրաքի Բաասական ռեժիմը կարող է կանխել իրանական ուժերի առաջխաղացումը, և այդ պատճառով պատերազմի շարունակությունը իրենց վնասին չէին համարում: Բայց «Վալֆաջր 8» գործողությունը խաթարեց նրանց տեսակետներն ու հաշվարկները, այնպես որ բաասական բանակի ռազմական կարողությունների ինտենսիվ զարգացումը հայտնվեց համաշխարհային մեծ տերությունների և արաբական պետությունների օրակարգում, և նոր միջոցներ ձեռնարկվեցին բաասական բանակի ռազմական պարտությունը և պարտադրված պատերազմում Իրաքի պարտությունը կանխելու համար: Այս օպերացիան իրականացվել է բարդ ու ստեղծարար ռազմական մտածողության հիման վրա և պատրաստված, վարժեցված, խիզախ ու նահատակության ձգտող մարդկանց կողմից, ովքեր կարողացել են հակառակորդին անակնկալի բերել համապատասխան մարտավարությամբ։ Եվ այս պատճառով էլ ազդեցություն թողեց երկրի ներսում և արտերկրում ԻՀՊԿ-ի ռազմական կարողությունների գնահատաման վրա: Այս մասին ավելի մանրամասն կխոսենք հաջորդ հաղորդման ընթացքում։